TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+8.09 oC

հրդեհ

Վալերիյ Օսիպյանը հետևում է «Մալաթիա մոլ»-ում իրականացվող հրդեհաշիջման աշխատանքներին

20:53 24.08.2019

Հրդեհի ծավալը մեծ էր, հարկ համարեցի անձամբ այստեղ գտնվել և գնահատել իրավիճակը: Այս մասին «Մալաթիա մոլ»-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: «Եթե որևէ մեկը հիմա գնահատական տա, ապա ինքը կոմպետենտ չի ընդհանրապես, մինչև կրակը չմարեն, մինչև մասնագետները չաշխատեն, որևէ մեկը չի կարող գնահատական տալ»,-ասաց նա: Նշենք, որ դեպքի վայրում են նաև«Մալաթիա […]

̰
«Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհի դեմ պայքարում է 19 մարտական հաշվարկ․ այնտեղ է նաև Ֆելիքս Ցոլակյանը

20:34 24.08.2019

Օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, […]

̰
Ինչ վիճակում են գտնվում Մալաթիայի հրդեհից տուժածները

19:10 24.08.2019

Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով 4 անձ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։ Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 տուժածները գտնվում են թունաբանական բաժանմունքում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Վերջիններս ստանում են համապատասխան բժշկական օգնություն։ Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 1 […]

̰
Մալաթիայի հրդեհից տուժածների թիվը հասավ 6-ի

19:04 24.08.2019

Օգոստոսի 24-ին՝ ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական […]

̰
Մալաթիայում տեղի ունեցած հրդեհից տուժած երկու քաղաքացի Հանրապետական հիվանդանոցի թունաբանական բաժանմունքում է

18:32 24.08.2019

Առողջապահության նախարարությունը շարունակում է տվյալներ ներկայացնել Մալաթիայում տեղի ունեցած հրդեհից տուժած քաղաքացիների մասին: ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 տուժածները գտնվում են թունաբանական բաժանմունքում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Վերջիններս սստանում են համապատասխան բժշկական օգնություն»:

̰
Նոր կադրեր Մալաթիայի հրդեհից

18:30 24.08.2019

SHANTNEWS.am-ը ներկայացնում է նոր կադրեր՝ Մալաթիայում բռնկված հրդեհի վայրից:

̰
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհից

18:08 24.08.2019

Օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, […]

̰
Նոր տվյալներ՝ Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների վիճակի մասին

17:58 24.08.2019

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը նոր տվյալներ է հաղորդել Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների վիճակի մասին: Իր ֆեյսբուքյան էջում Նիկողոսյանը գրել է. «Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով 4 անձ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։ Եվս 2 տուժածի մասով որոշում է կայացվել տեղափոխել Հանրապետական […]

̰ ̰
«Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել

16:27 24.08.2019

Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը: «Օգոստոսի 24-ին` ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի […]

̰
Աշխատանքները դժվար են. որևէ վայրկյան գործընթացը չի դադարում. Խանգելդյանը՝ Մեղրասարում բռնկված հրդեհի մասին

16:11 24.08.2019

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից Մեղրասար տարածքում է հրդեհ է բռնկվել։ Մեղրասարում թեթև քամի կա, դա կարող է նպաստել կրակի տարածմանը: ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը SHANTNEWS.am-ին հայտնել է, որ հրդեհը Խոսրովի անտառ չի հասել: «Տեղանքը խիստ կտրտված է, մոտեցումը ժամանակ է պահանջվում, աշխատանքները դժվար են: Որևէ վայրկյան գործընթացը չի դադարում»,- ասաց […]

̰
Ամազոնի անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են բանակային ուժեր

14:24 24.08.2019

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի հրամանով Բրազիլիայի արևադարձային անտառներում շարունակվող անտառային հրդեհների մարման աշխատանքների ներգրավել են նաև բանակային ուժերը: Այս մասին հայտնել է BBC-ն: Այս քայլին Բրազիլիայի նախագահը գնացել է Եվրոպական մի շարք երկրների առաջնորդների ճնշման ներքո: Վերջիններս սպառնացել էին կասեցնել Բրազիլիայի հետ կնքված առևտրային պայմանագիրը: Բոլսոնարոն քննադատել է այլ երկրների արձագանքը՝ նշելով, որ «անտառային հրդեհները […]

̰
Նեյմարը կոչ է արել պայքարել Ամազոնի անտառային հրդեհների դեմ

14:20 24.08.2019

ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը կոչ է արել հասարակությանը ուշադրություն դարձնել Ամազոնի անտառային հրդեհներին: «Ծրագիրն այն էր, որ երբեք չվառենք, այլ միշտ հոգ տանենք: Մոլորակի ամենամեծ արժեքներից մեկը պահպանելու այս պայքարը պետք է անդադար լինի: Մենք չենք կարող հանգիստ նստել, երբ հրդեհները տարեցտարի կրկնվում են»,- գրել է Նեյմարը Instagram-ի իր էջում: Բրազիլիայի ամազոնյան […]

̰
Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

11:30 24.08.2019

Օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզի տարածքում 9 հրշեջ-փրկարար իրականացնում է հերթապահություն, իսկ Արագածոտնի մարզի տարածքում 17 հրշեջ-փրկարար իրականացնում է հրդեհաշիջում. կան ծխացող օջախներ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 19:27-ին. իրականացվում է հերթապահություն: Օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի […]

̰
Կրակը կարող է կրկին ակտիվանալ. մանրամասներ Վայոց ձորի մարզում բռնկված հրդեհի մասին

11:09 24.08.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նոր մանրամասներ հայտնելով Վայոց ձորում բռնկված հրդեհի մասին: «Քիչ առաջ խոսեցի Խոսրովի Անտառ Պետական Արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի և Վայոց ձորի անտառտնտեսության տնօրեն Էդիկ Հարությունյանի հետ։ ԱԻՆ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մասնագետների համակարգված ջանքերի շնորհիվ այսօր առավոտյան հաջողվել է վերահսկողության տակ […]

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 76 հրդեհ

09:27 24.08.2019

Օգոստոսի 23-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում  59 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում՝ 600 քմ, 300 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 300 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 4000 […]

̰
Սառնարանների պահեստում բռնկված հրդեհը մարվել է

08:56 24.08.2019

Օգոստոսի 24-ին` ժամը 07:54-ին, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի հրդեհը մարվել է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի 5-րդ հարկում ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ (55 փրկարար), 4 ավտոսանդուղք իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 13:54-ին, […]

̰
Քամին նպաստում է Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի տարածմանը. Իշխան Խաչատրյանի գրառումը

22:54 23.08.2019

Իշխան Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ հետևյալ գրառումն է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ! ! ! Այսօր առավոտյան ժամը 11։00-ից հրդեհ է բռնկվել Խոսրովի պետ.արգելոցում։ Տեղում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում հրշեջ փրկարարական ջոկատները, ոստիկանության աշխատակիցները, Խոսրով պետական արգելոցի աշխատակիցները և տեղի բնակիչները։ Քամին նպաստում է հրդեհի տարածմանը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ են […]

̰
Հրշեջները փորձում են հանգցնել «Ձյունիկ» ՍՊԸ սառնարանային պահեստում բռնկված հրդեհը

22:06 23.08.2019

Արդեն հինգերորդ օրն է՝ հրշեջները փորձում են հանգցնել «Ձյունիկ» ՍՊԸ սառնարանային պահեստում բռնկված հրդեհը: Տնտեսվարողների խոսքով՝  պահեստավորվածը մեծ մասամբ սննդամթերք է՝ միս, կարագ, մարգարին, խտացրած կաթ: Ասում են՝ պահեստավորված ապրանքը գրեթե 100 տոկոսով է վնասվել: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ամազոնի անտառների հրդեհների հետևանքը զգալու է ողջ Երկրագունդը. Գագիկ Սուրենյանի գրառումը

21:41 23.08.2019

ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամազոնի այրվող անտառներին ու կատարել հետևյալ գրառումը. «Ամազոնի անտառների այս կատաստրոֆիկ հրդեհների հետևանքը զգալու է ողջ երկրագունդը»:

̰
Խոսրովի անտառի հարակից Մեղրասար կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել. Գարիկ Սարգսյանն ահազանգում է

18:37 23.08.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ  «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։ «ԱԻՆ և ոստիկանության Արարատի մարզային վարչության պետերի հետ այս պահին դեպքի վայրում եմ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար։ Փրկարարներն ամեն ինչ անում են, որպեսզի հրդեհը դեպի Խոսրովի արգելոց չտարածվի»,- գրել է մարզպետը:

̰
Հրդեհ կա, բայց Խոսրովի արգելոցից մի քանի կիլոմետր հեռու է. փոխնախարար

16:53 23.08.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է մամուլի հրապարակումներին՝ այն մասին, թե Խոսրովի անտառում հրդեհ է: «Խոսրովի անտառի մոտակայքում հրդեհ կա, բայց այն արգելոցից մի քանի կիլոմետր հեռու է։ Այս պահին շրջակա միջավայրի նախարարության և ԱԻՆ համատեղ ուժերը տեղում փորձում են կանխել կրակի տարածումը։ Խնդրում եմ չճշտված տեղեկություններ չտարածել»,- գրել […]

̰
Եղեգիսի անտառում խոշոր հրդեհ է բռնկվել

16:30 23.08.2019

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Եղեգիսի գյուղապետ Արթուր Ստեփանյանը նշեց՝ այրվողը Խոսրովի անտառը չէ: «Մեր անտառն է, խոշոր հրդեհ է: Հրշեջներն աշխատում են: Բնակիչներին մոբիլիզացրել ենք, փորձում ենք հրդեհը մարել, բայց դժվար ստացվի, քամին խանգարում է»,- ասաց նա:

̰
Հրդեհ Պռոշյան-Սասունիկ ավտոճանապարհին. այրվել է 50 հա խոտածածկույթ

15:25 23.08.2019

Օգոստոսի 22-ին՝ ժամը 17:18-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Պռոշյան-Սասունիկ ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պռոշյան-Սասունիկ ավտոճանապարհին այրվում է 50 հա խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:34-ին, մարվել՝ 19:43-ին: Այրվել է […]

̰
Գեղիի ջրամբարի մոտ բռնկված հրդեհը մարվել է

10:12 23.08.2019

Օգոստոսի 23-ին՝ ժամը 08:56-ին, Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհը մարվել է: Այրվել է 140 հա խոտածածկույթ: Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 20-ին՝ ժամը 11:00-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել էր 35 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապան» մասնաճյուղի 20, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից, 30 զինծառայող և գյուղի 10 բնակիչ:

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 99 հրդեհ

10:00 23.08.2019

Օգոստոսի 22-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 68 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում՝ 800 քմ, 2000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 700 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 700 քմ, Նուբարաշեն […]

̰
Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհը մեկուսացվել է

21:06 22.08.2019

Օգոստոսի 22-ին շարունակվում են ս. թ. օգոստոսի 20-ին՝ ժամը 09:16-ին, Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա: Աշխատանքներին մասնակցում են 29 փրկարար և անտառտնտեսության 2 աշխատակից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:54-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին՝ ժամը […]

̰
Սառնարանների պահեստում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

14:57 22.08.2019

Օգոստոսի 22-ին շարունակվում են ս. թ. օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական […]

̰
Գեղի գյուղի բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են

14:31 22.08.2019

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը տեղեկացնում է, որ շարունակվում է օգոստոսի 20-ին Սյունիքի մարզի Գեղի գյուղի բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհի շիջումը։ Աշխատանքներում ներգրավված են 35 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապան» մասնաճյուղի 20 աշխատակից, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից, 30 զինծառայող և գյուղի 10 բնակիչ: https://www.facebook.com/vardan.melikyan/posts/10217941169414133

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 83 հրդեհ

10:22 22.08.2019

Օգոստոսի 21-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 55 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, 3000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, 1800 քմ, 2000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, 2 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ […]

̰
BACK_TO_TOP