TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+10.09 oC

Մանչեսթեր Յունայթեդ

Մոուրինիոն առաջարկել է Մխիթարյանին փոխանակել Սանչեսի հետ

17:02 11.01.2018

Բրիտանական The Guardian պարբերականը անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայ կիասպաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերին: Պարբերականը հայտնում է, որ «Արսենալ»-ի չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի պայքարի համար միացել է նաև մանչեստրյան մյուս ակումբը, որը պատրաստ է ավելի լավ ֆինանսական պայմաններ առաջարկել Սանչեսին, քան «Մանչեսթեր Սիթին»: Մանկունյանցիները պատրաստվում են Սանչեսին առաջարկել շաբաթական 250 000 ֆունտ ստերլինգ աշխատավարձ:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Արսենալի»-ին առաջարկել է նաև չիլիացուն փոխարինել Հենրիխ Մխիթարյանի հետ: Հստակ պայմանավորվածություն, սակայն, այս հարցում ձեռք չի բերվել, չնայած լոնդոնյան ակումբը հետաքրքրված էր Մխիթարյանով դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից:

Իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնել է, որ մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անձամբ է կապվել Արսեն Վենգերի հետ, որպեսզի համաձայնեցնի տրանսֆերը:

̰
Հենրիխ Մխիթարյանը՝ Դուբայում «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը

10:59 11.01.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները Դուբայում երկրորդ մարզումն են անցկացրել: Մարզմանը մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

̰
Հենրիխ Մխիթարյանը «Յունայթեդի» մարզմանը

21:20 09.01.2018

Անգլիական Մանչեսթեր Յունայթեդ ակումբը երեկ՝ հունվարի 8-ին մեկնել էր ԱՄԷ մարզումների շրջան անցկացնելու համար: Թիմի հետ Դուբայ էր մեկնել նաև Հենրիխ Մխիթարյանը, ով այսօր արդեն մասնակցել է ակումբի բաց մարզումներին: «Մանչեսթեր Յունայթեդի» ֆեյսբուքյան պաշտոնական էջը մարզումից առաջին լուսանկարներն է հրապարակել:

̰
Մոուրինյոն Մխիթարյանից ներողություն է խնդրել

10:54 06.01.2018

«Մանչեսթր Յունայթեդի» պաշտոնական էջի փոխանցմամբ՝ ակումբի գլխավորի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներողություն է խնդրել Հենրիխ Մխիթարյանից` երեկվա հանդիպման ընթացքում նրան փոխարինելու համար:
«Արդար չէր Մխիթարյանին փոխարինելը: Ես այդ մասին նրան ասեցի: Ինձ էլ դուր չեկավ իմ արածը, քանի որ նա արժանի չէր դրան: Մխիթարյանը լավ էր խաղում, վատ չէր խաղում: Նա փոխանցում կատարելու մի քանի հնավորություն բաց թողեց, բայց նա թիմին դինամիկա էր հաղորդում:

Քանի որ Ռեշֆորդը չէր կարողանում գոլ խփել, ես որոշեցի ժամանակ չկորցնել, դաշտ դուրս բերել Լուկակուին: Ես զոհաբերեցի Միկիին, մի բան, որ սովորաբար չեմ անում: Ես ներողություն խնդրեցի իրենից ու մյուսներից, որովհետև նա արժանի չէր»,- ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչում «Մանչեսթր Յունայթեդ»-ը 2:0 հաշվով հաղթել է «Դերբի Քաունթի»-ին, իսկ Մխիթարյանը փոխարինվել ընդմիջմանը:

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» թիմի 4 ֆուտբոլիստի հետ երկարաձգել է պայմանագրերը

16:34 05.01.2018

«Մանչեսթեր Յունայթեդը» թիմի 4 ֆուտբոլիստի հետ երկարաձգել է պայմանագրի ժամկետները: Խուան Մատայի, Էշլի Յանգի, Դեյլի Բլինդի ու Անդեր Էրերայի պայմանագրերը երկարաձգվել են 1 տարով:

̰
Արդյո՞ք Մխիթարյանն այսօր դաշտ դուրս կգա. «Մանչեսթեր Յունայթեդ»-«Դերբի» հավանական մեկնարկային կազմերը

14:55 05.01.2018

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն այսօր կխաղա «Դերբի»-ի հետ: Խաղից առաջ «Manchester Evening News»-ը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը: Պարբերականի կարծիքով Հենրիխ Մխիթարյանը կլինի իր թիմի մեկնարկային կազմում:

̰
«Իմ հեռանալու մասին լուրն աղբ է». Ժոզե Մոուրինյո

12:19 05.01.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, անդրադարձել է բրիտանական մամուլում իր հեռանալու մասին լուրերին, որոնք վերջին շաբաթներին շրջանառվում են բրիտանական մամուլում:

«Իմ հեռանալու մասին լուրն աղբ է: Այլ բառ չեմ գտնում բնութագրելու դա: Այդ աղբային լուրերն ազդում են ինձ վրա: Կստորագրե՞մ արդյոք պայմանագիր. դա կախված է ակումբից, իսկ ես ցանկանում եմ մնալ»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերել «BBC»-ն:

̰
«Լիվերպուլը» կարող է ձեռք բերել Մխիթարյանին. Daily Star

16:48 04.01.2018

Ըստ Daily Star-ի՝ «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կտեղափոխվի «Բարսելոնա»: Մերսիսայդյան ակումբը նրա փոխարեն կարող է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում իր տեղը կորցրած Հենրիխ Մխիթարյանին:

̰
Սպալետին ցանկանում է ձեռք բերել Մխիթարյանին, բայց Մոուրինյուն դեմ է

14:02 04.01.2018

Corriere dello Sport-ի համաձայն՝ Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին հանդիպել է ակումբի ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է թիմի տրանսֆերային քաղաքականությունը, որի ընթացքում Սպալետին անձամբ է խնդրել, որպեսզի նրանք իրականացնեն Մխիթարյանի տեղափոխությունը:
Այսօր Daily Star-ը գրել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կանգնեցրել է Մխիթարյանի «Ինտեր» հնարավոր տրանսֆերը: Պորտուգալացի մասնագետը պատրաստ է Մխիթարյանից բաժանվել միայն խոշոր գումարով, որպեսզի կարողանա ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Անտուան Գրիզմանին:

̰
Մխիթարյանը 140 հազար ֆունտ սթեռլինգ աշխատավարձով ԱՊԼ-ում 17-րդն է

12:26 29.12.2017

Daily Mail-ը հրապարակել է Անգլիայի պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գտնվում է 17-րդ տեղում՝ շաբաթական 140 հազար ֆունտ սթեռլինգ աշխատավարձով:

̰
Հենրիխ Մխիթարյանի տեսաուղերձը

19:54 28.12.2017

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով է հանդես եկել: Այն Ինստագրամի իր էջում հրապարակել է Մխիթարյանի քույրը`Մոնիկա Մխիթարյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shantnews-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ, դեկտեմբերի 27-ին, տեղի էր ունեցել Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ»-ի պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Քվեարկության արդյունքում ամենից շատ ձայներ ստացած Մխիթարյանը միջոցառմանը չէր մասնակցել: Ֆուտբոլիստը, սակայն, ներկաներին դիմել է փոքրիկ տեսաուղերձով:

@micki_taryan thank you message to all Armenians for being named Athlete of the Year 2017⚽️????#mkhitaryan
A post shared by Monika Mkhitaryan (@monitaryan) onDec 28, 2017 at 2:29am PST
«Սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն եմ հայտնում ջերմ վերաբերմունքի համար: Ձեր աջակցությունն ինձ համար միշտ կարևորագույն շարժառիթներից է հանդիսացել: Ուրախ եմ ներկայացնելու Հայաստանը միջազգային հարթակում և կշարունակեմ նորանոր հաջողություններով ուրախացնել բոլորիդ»,- ասել է Մխիթարյանը, ինչպես նաև շնորհավորել հայ ազգին` գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ: «Բոլորիդ ուրախություն և ամենայն բարիք եմ մաղթում»,- ասել է Մխիթարյանը:

̰
Յուվենթուսը չի ցանկանում Դիբալային փոխարինել Մխիթարյանով

18:26 28.12.2017

Թուրինի «Յուվենթուս»-ը հրաժարվել է իր հարձակվող Պաուլո Դիբալային փոխանակել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

Ինչպես հաղորդում են իտալական ԶԼՄ-ները, «Յունայթեդ»-ը Դիբալայի համար թուրինյան ակումբին առաջարկել է 79 մլն եվրո և Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը, սակայն երկար բանակցություններից հետո իտալական ակումբը չի համաձայնվել վաճառել իր հարձակվողին:

24-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը «Յուվենթուս»-ի կազմում խաղում է 2015 թվականից և իր առաջին սեզոնում դարձել էր ակումբի լավագույն ռմբարկու՝ խփելով 19 գնդակ: Սակայն վերջին շրջանում Դիբալայի խաղը այնքան էլ չի ստացվում, նա անգամ երբեմն բացակայում է թիմի հայտացուցակից, սակայն ակումբը նրա ծառայությունները բարձր է գնահատում և նա թիմում ստանում է ամենաբարձր աշխատավարձը՝ 7 մլն եվրո:

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» խուսափեց պարտությունից, Մխիթարյանը խաղաց 50 րոպե

19:55 26.12.2017

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shantnews-ը, Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջնության 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բերնլիին»: Առաջին խաղակեսից հետո «Կարմիր Սատանաները» 0-2 հաշվով պարտվում էին մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող «Բերնլիին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այս հանդիպմանը հայտավորված է, սակայն մեկնարկային կազմում տեղ չէր գտել:

Առաջին խաղակեսից հետո Ժոզե Մոուրինիոն միանգամից երկու փոփոխություն կատարեց՝ դաշտ դուրս բերելով Հենրիխ Մխիթարյանին և Ջեսի Լինգարդին:

Ջեսի Լինգարդի դուբլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» խուսափեց պարտությունից:

Մանկունյանցիները երկրորդ խաղն անընդմեջ ավարտում են 2-2 հաշվով:

̰
«Մանչեսթեր Յունայթեդն» առանց Մխիթարյանի պարտվում է 0-2

18:49 26.12.2017

Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջնության 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է «Բերնլիին»: Առաջին խաղակեսից հետո «Կարմիր Սատանաները» պարտվում են մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող «Բերնլիին»:

̰
Հենրիխ Մխիթարյանը դարձյալ պահեստայինների նստարանին է

17:17 26.12.2017

Երևանի ժամանակով 19.00-ին Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջնության 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կընդունի «Բերնլիին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս հանդիպմանը հայտավորված է, սակայն մեկնարկային կազմում տեղ չի գտել:

«Կարմիր սատանաների» մեկնարկային կազմն այսպիսին է.

Դե Խեա, Յանգ, Ջոնս, Ռոխո, Շոու, Մատիչ, Պոգբա, Մատա, Իբրահիմովիչ, Ռեշֆորդ, Լուկակու

Պահեստայինների նստարանին բացի Մխիթարյանից տեղ են գտել Ռոմերոն, Բլինդը, Լինդելյոֆը, Տուանզեբեն, Էրերան և Լինգարդը:

̰
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ  մեկնել է Լեսթեր

12:35 23.12.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները մեկնել են Լեսթեր, որտեղ ԱՊԼ-ի 19-րդ տուրի խաղում կմրցի «Լեսթեր Սիթիի» հետ: Թիմի կազմում հանդիպմանը մեկնել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Դեկտեմբերի 23-ին կայանալիք «Լեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը ԱՊԼ-ի շրջանակներում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին 13-րդ տուրի` «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնի» հետ խաղում :

̰
Արսենալը հետաքրքրված է Մխիթարյանով

17:21 22.12.2017

Ըստ բրիտանական «Express» պարբերականի Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է իր թիմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

̰
Մխիթարյանը ընդգրկվել է «Բրիսթոլ Սիթիի» հետ խաղի հայտացուցակում

17:00 20.12.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները այսօր մեկնել են Բրիսթոլ, անգլիայի լիգայի գավաթի շրջանակում «Բրիսթոլ Սիթիի» հետ խաղին: Ինչպես սպասվում էր, թիմի հայտացուցակում ընդգրկվել է նաև Հենրիխ Մխիթարյանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, այսօր դուրս կգա խաղադաշտ:
Հայտացուցակում ընդգրկված են՝ Ռոմերո, Պերիրա, Օ’հարա, Դարմիան, Լինդելոֆ, Սմոլինգ, Ռոխո, Տուանզեբե, Բլինդ, Շոու, ՄակՏոմինաի, Պոգբա, Էրերա, Լինգարդ, Մխիթարյան, Մատա, Ռեշֆորդ, Մարսիալ, Լուկակու, Իբրահիմովիչ:

̰
«Յունայթեդը» Մխիթարյանին առաջարկում է « Յուվենտուս»-ին

17:28 19.12.2017

Անգլիական «The Sun»-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է «Յուվենտուսի» ձախ պաշտպան Ալեքս Սանդրոյի ծառայություններով:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բրազիլացու տրանսֆերի համար վճարել 60 մլն: Նշվում է, որ տեղափոխության մի մասը կարող է կազմել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: ՄՅՈւ-ի ղեկավարներն արդեն առաջարկել են կիսապաշտպանի ծառայությունները թուրինյան ակումբին:
«Ծեր Սինյորային» գործարքի այս տարբերակն այնքան էլ դուր չի եկել: Իտալացիները պատրաստ են Սանդրոյի տրանսֆերի համար սկսել բանակցությունները, եթե մանկունիանցիները գործարքի մեջ ներառեն Դեյլի Բլինդին:
Ավելի վաղ հայտնի էր դացել, որ անգլիական ակումբը Մխիթարյանին ամենաքիչը 35 մլն ֆունտի դիմաց բաց կթողնի։

̰
«Ինտեր»-ը մոտիկից. արդյո՞ք իտալական ակումբը կդառնա Մխիթարյանի հաջորդ հանգրվանը

15:27 19.12.2017

Միջազգային մամուլում օրեցօր ավելանում են կանխատեսումները Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային ապագայի մասին: Գրեթե ամեն օր միջազգային մամուլում հայտնվում են եվրոպական բարձրակարգ ակումբների անուններ, որոնք ուզում են օգտվել Մխիթարյանի և Մոուրինիոյի հակամարտությունից և ձեռք բերել Միկիին, ինչպես սիրում են անվանել Հենրիխին Եվրոպայում: Առաջին տարբերակը, թե որտեղ կարող է տեղափոխվել Մխիթարյանը, նշվում է իտալական «Ինտեր»-ի անունը: Հետևաբար SHANTNEWS-ը որոշեց իր ընթերցողներին մոտիկից ծանոթացնել այդ ակումբի հետ:

INTER

Այսպիսով, Ինտերնացիոնալե Միլան (իտալ.՝ Internazionale Milano Football Club), կամ հակիրճ Ինտեր: Իտալական ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբներից մեկն է, որը ներկայացնում է Միլան քաղաքը և հանդես է գալիս A Սերիայում։ Ինտերի մարզաբազան գտնվում է Լոմբարդիայում։ Թիմի ստեղծման օր է համարվում 1908 թվականի մարտի 9-ը։

ՄԱՐԶԱԴԱՇՏԸ

Ինտերը տնային հանդիպումները անցկացնում է Ջուզեպպե Մեացցա մարզադաշտում, որն անվանվում է նաև Սան Սիրո: Այն տեղավորում է մոտ 80 000 հանդիսական, կառուցվել է 1925 թվականին։

ԳԱՎԱԹՆԵՐ

Չեմպիոնների Լիգա (3) 1964, 1965, 2010

ՈՒեֆայի Գավաթ (3) 1991, 1994, 1998

Սերիա Ա (18) 1910, 1920, 1930, 1938, 1940, 1953, 1954, 1963, 1965, 1966, 1971, 1980, 1989, 2006, 2007,2008, 2009, 2010

Իտալիայի Գավաթ (7) 1939, 1978, 1982, 2005, 2006, 2010, 2011

Իտալիայի Սուպեր Գավաթ (5) 1989, 2005, 2006, 2008, 2010

Միջմայրցամաքային Գավաթ (2) 1964, 1965

Ակումբային աշխարհի առաջնություն (1) 2010

ՆԵՐԿԱ ԿԱԶՄԸ՝

ՄԱՐԶԻՉՆԵՐ («Ինտեր»-ի նախկին մարզիչների թվում է եղել նաև «Մանչեսթ Յունայթեդի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն)

2008-2010: Ժոզե Մոուրինյու

2010-2010: Ռաֆայել Բենիտես

2010-2010: Լեոնարդո Արաուժո

2011-2011: Ջան Պյերո Գասպերինի

2011-2012: Կլաուդիո Ռանիերի

2012-2013: Անդրեա Ստրամաչչիոնի

2013-2014: Վալտեր Մացցարրի

2014-2016: Ռոբերտո Մանչինի

2016-2016: Ֆրանկ Դե Բուր

2016-2017: Ստեֆանո Պիոլի

2017-***: Լուչիոանո Սպալետի

ՄԱՐԶԱՀԱԳՈՒՍՏ՝ մրցաշրջան 2016/2017

Տնային մարզաշապիկ

Հյուրընկալվող մարզաշապիկ

ԿԱՊՈՒՅՏ ԵՎ ՍԵՎ

Ակումբի հիմնադրման պահին՝ 1908 թվականին, ակումբի պաշտոնական գույներ ընտրվեցին կապույտն ու սևը, որոնք համապատասխանաբար խորհրդանշում էին գիշերն ու կապույտ երկինքը։ Ակումբի վերանվանվան ժամանակ՝ 1928 թվականին, գույները փոխվեցին, դառնալով կարմիրն ու սպիտակը։ Երկրորդ Աշխարհամարտից հետո Ինտերը վերադարձավ իր կապույտ և սև գույներին, կրկին ստանալով իր պատմականորեն ձևավորված անվանումներից մեկը՝ nerazzurri (սև – կապույտներ)։

ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ 2014 ԹՎԱԿԱՆԻՑ

Նոր ժամանակներ, նոր տարբերանշան: Երբ միլանյան ակումբի սեփականատեր դարձավ Էրիկ Տոհիրը, խոստացավ ակումբի համար նոր ժամանակների սկիզբ: Նոր նախագահը առաջին հերթին փոփոխությունների ենթարկեց տարբերանշանը: Այս տարբերակը ոգևշնչված է 1908 թ-ի լոգոյից, բայց փոքր-ինչ մինիմալիստական է: Այս լոգոյում կատարվել են հետևյալ փոփոխությունները՝ նախ կապույտ եզրագծող շերտը դարձել է ավելի ընդգծված, կապույտ և սև շերտերի միջև եղած ոսկեգույն շերտը վերացել է և կապույ-սև շերտերը կպել են իրար: I տառը այս անգամ ամբողջովին գտնվում է C տառի մեջ: F տառը ավելի է մեծացել և վերևի մասով հպվում է C տառին:

«ԻՆՏԵՐ»-Ի ՀԱՆՐԱՀԱՅՏ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐ

Անեզո Մատեո – դահուկորդ

Կառլո Անչելոտտի-ֆուտբոլային մարզիչ

Ջակոմո Բիֆֆի-արքեպիսկոպոս

Անդրեա Բոչելլի-տենոր

Մոնիկա Բելուչի-իտալացի դերասանուհի, մոդել

Ժիզել Բյունդհենն-բրազիլացի մոդել

Դոնաթելլա Վերսաչե-հագուստի մոդելավորող

Վալերիա Գոլինո-դերասանուհի

Էլիզաբեթ Կանալիս-դերասանուհի, հաղորդավարուհի

Ալիսսա Միլանո-դերասանուհի

Միլվա-դերասանուհի, երգչուհի

Քեթի Փերրի-երգչուհի

Ադրիանո Չելենտանո-երգիչ, դերասան

̰
Մխիթարյանը կարող է  դաշտ դուրս գալ «Բրիստոլ»-ի դեմ խաղում

10:44 19.12.2017

Հերիխ Մխիթարյանը կարող է խաղադաշտ դուրս գալ Լիգայի գավաթի «Բրիստոլ»-ի դեմ խաղում: Մոուրինյոյի խոսքերը փոխանցում է Manutd.ru-ն:

«Ես մի քանի փոփոխություն կկատարեմ կազմում, սակայն ոչ շատ, քանի որ «Բրիստոլ»-ը առաջնության լավագույն թիմերից է, իսկ այս մրցաշրջանը ամենևին էլ նույնը չէ, ինչ 5-10 տարի առաջ: Այժմ առաջնությունում կան շատ բարձրակարգ թիմեր, որոնցից շատերը կարող են հեշտությամբ մրցել Պրեմիեր լիգայում: Այնպես որ ես այդքան էլ շատ փոփոխություններ չեմ անի: Հնարավոր է, որ Միկին խաղա այդ խաղում: Ինչպես արդեն ասել եմ, հիմա դժվար է նրա համար տեղ գտնել հիմնական կազմում…», – ասել է կարմիր «Մանչեսթր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

̰
«Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել»

10:55 18.12.2017

Թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վրա «աչք է դրել»: Նման հրապարակմամբ է հանդես եկել թուրքական «Kanalahaber» լրատվական կայքը:

Աղբյուրի պնդմամբ՝ ակումբի խաղացողներից բրազիլացի կիսապաշտպան Անդրեաս Թալիսկայի հետ պայմանագիրը շուտով ավարտվում է, և ակումբը ցանկություն ունի նրան փոխարինել Մխիթարյանով:
Կայքի բնորոշմամբ այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինիոն ակնարկել է, որ այլևս Մխիթարյանին չի տեսնում իր թիմում, «Բեշիքթաշ»-ի ղեկավարությունը հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար «գործի է անցել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոուրինիոն հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հունվարին վաճառել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և պաշտպան Լյուկ Շոուին:
Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև Դորտմունդի «Բորուսիան» ու Միլանի «Ինտերը»:

̰
Մոուրինյուն ասել է, թե ինչու չի խաղացնում Մխիթարյանին

15:27 14.12.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ԱՊԼ-ի 17-րդ տուրի` «Բորնմուտի» հետ խաղից հետո բացատրել է, թե ինչու չի խաղում մանկունիացիների հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Պահեստայինների նստարանաին կարող են 6 ֆուտբոլիստներ լինել, և իսկ ես փորձում եմ պահպանել հավասարակշռությունը: Իմ ենթակայության տակ 2 պաշտպան կա, ովքեր կարող են խաղալ տարբեր դիրքերում, ինչպես նաև Էշլի Յանգը, Անդեր Էրերան, Զլատան Իբրահիմովիչն ու Մարկուս Ռեշֆորդը:
Հիմնական կազմում ես դաշտ դուրս բերեցի Մարսիալին, Մատային և Լինգարդին: Եթե ես օգտագործեի Մխիթարյանին, ապա այդ տղաներից մեկը հայտացուցակից պետք է դուրս մնար: Բայց այսօր ես կարծում եմ, որ նրանք արժանի են խաղադաշտ դուրս գալ»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի քարտուղարությունը:
Մխիթարյանը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին ԱՊԼ-ի 13-րդ տուրի` «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնի» հետ խաղում :

̰
Հենրիխ XXII. ռուսական հեռուստաընկերության ֆիլմը Մխիթարյանի մասին

21:03 05.12.2017

Ռուսական Матч ТВ հեռուստաալիքը ֆիլմ է պատրաստել Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի մասին:

̰
Մխիթարյանին լրագրողները չեն նկատել հյուրանոց ժամանողների շարքում

15:00 05.12.2017

Չեմպիոնների լիգայի խաղարկության վերջին տուրի` Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ խաղից առաջ, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ժամանել են «The Lowry» հյուրանոց:
Ինչպես տեղեկացնում է «Manchester Evening News»-ը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացակայում է հայտացուցակից:
Ըստ աղբյուրի` ակումբի վերջնական հայտացուցակն ունի հետևյալ տեսքը.
Սերխիո Ռոմերո, Ժոել Պերեյրա, Կիերան Օ’Հարա, Անտոնիո Վալենսիա, Մատեո Դարմիան, Աքել Տուանզեբե, Քրիս Սմոլինգ, Վիկտոր Լինդելյոֆ, Էշլի Յանգ, Լյուկ Շոու, Խեսե Լինգարդ, Սքոթ ՄակՏոմինայ, Անդեր Էրերա, Պոլ Պոգբա, Խուան Մատա, Ռոմելու Լուկակու, Մարկուս Ռեշֆորդ, Անտոնի Մարսիալ:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն այսօր կհյուրընկալի ԲԿՄԱ-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

̰
Արդյո՞ք Մխիթարյանն այսօր դաշտ դուրս կգա

10:36 05.12.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» վերջին մի քանի հանդիպումների հայտացուցակում չհայտնված Հենրիխ Մխիթարյանը այսօր հնարավոր է խաղադաշտ դուրս գա: Այսպիսի կանխատեսումներ են անում բրիտանական պարբերականները: Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին տուրի շրջանակում անգլիական ակումբը «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կընդունի Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Հանդիպմանը թիմի հետ նախապատրաստվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

̰
Հենրիխ Մխիթարյանը հավելյալ մարզումներ է անցկացնում

19:19 30.11.2017

Անգլիական Մանչեսթր Յունայթեդի վերջին 4 խաղերից միայն մեկում՝ Բրայթոնի դեմ խաղում է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել, այն էլ փոխարինման էր դուրս եկել 71-րդ րոպեից և անցկացրել դժգույն խաղ, ինչի համար էլ ստացել էր ցածր գնահատական:

̰
Մոուրինյոն ասել է, թե ինչու խաղի մեջ չի մտցնում Մխիթարյանին

11:08 25.11.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի Ժոզե Մոուրինյուն խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիրթարյանի մասին, որը վերջին խաղերում չի ընդգրկվում մանկունյացիների մեկնարկային կազմում:
«Ես դժգոհ էի վերջին խաղերում Մխիթարյանի ելույթներից: Նա շատ լավ սկսեց մրցաշրջանը, բայց հետո, քայլ առ քայլ սկսեց հետ գնալ:
Նրա օգտակարությունը՝ գոլերը, գոլային փոխանցումներն ու պրեսինգները սկսեցին նվազել: Դա արդեն բավական է, որ ես շանս տամ այլ ֆուտբոլիստների»,-Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Sky-ը:

̰
BACK_TO_TOP