Հենրիխ Մխիթարյանը հավելյալ մարզումներ է անցկացնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+14.09 oC

Հենրիխ Մխիթարյանը հավելյալ մարզումներ է անցկացնում

19:19 30.11.2017

Հենրիխ Մխիթարյանը փորձում է վերականգնել տեղը «Մանչեսթր Յունայթեդի» կազմում.  վերջին 4 խաղերից միայն մեկում՝ Բրայթոնի դեմ խաղին է հայ կիսապաշտպանը մասնակցել, այն էլ փոխարինման էր դուրս եկել 71-րդ րոպեից և անցկացրել դժգույն խաղ, ինչի համար էլ ստացել էր ցածր գնահատական: Մեր կիսապաշտպանի խաղը չի ստացվում վերջին մեկ ամսվա ընթացքում, ոմանք դրա մեղքը տեսնում են Մխիթարյանի մեջ, ոմանք փորձում  մարզիչի հետ հակասություններ փնտրել, սակայն փաստը այն է, որ Մխիթարյանը կորցրել է իր տեղը հիմնական հայտացուցակում, հատկապես այն բանից հետո, երբ շարք է վերադարձել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան:

Այնուհանդերձ, ինչպես հաղորդում է անգլիական «Manchester Evening News»-ը, մեր 28-ամյա կիսապաշտպանը շարունակվում է մարզվել ընդհանուր թիմի հետ և նույնիսկ մարզումներից հետո առանձին ժամեր է անցկացնում մարզասրահում՝ իր մարզավիճակը  վերականգնելու համար:

Հավանաբար թիմի մարզիչ Ժոզե Մոուրինիոյի քննադատությունը ևս խթան է հանդիսացել հայ կիսապաշտպանին մարզավիճակը բարելավելու և թիմ վերադառնալու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանիայի հավաքականի հայտացուցակը Եվրո-2024-ի համար

10:18 18.05.2024

Գերմանիայի հավաքականի հայտացուցակը Եվրո-2024-ի համար

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը Եվրոպայի առաջնության համար։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր նվաճած Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Մատս Հումելսը, Յուլիան Բրանդտը և Նիկլաս Զյուլեն, ինչպես նաև Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպաններ Լեոն Գորեցկան ու Սերժ Գնաբրին ցուցակում չեն։ Դարպասապահներ․ Օլիվեր Բաուման («Հոֆենհայմ»), Մանուել Նոյեր («Բավարիա»), Ալեքսանդեր Նյուբել («Շտուտգարտ»), Մարտ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»)։ […] ...

Իսպանիայի թագավորը պարգևատրել է Արտետային

09:47 18.05.2024

Իսպանիայի թագավորը պարգևատրել է Արտետային

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի կողմից պարգևատրվել է Իզաբելա Կաթոլիկցու շքանշանով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պարգևը հանձնվում է Իսպանիային մատուցած ծառայությունների, ինչպես նաև միջազգային հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար: Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրից առաջ Միկել Արտետայի գլխավորած թիմը երկրորդ տեղում է և 2 միավոր է զիջում առաջատար […] ...

VAR համակարգում փոփոխություններ կկատարվեն

08:53 18.05.2024

VAR համակարգում փոփոխություններ կկատարվեն

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ ստեղծված աշխատանքային խումբը դիտարկում է VAR համակարգում փոփոխություններ կատարելու հարցը, հայտնում է Marca-ն: Այժմ մասնագետները փորձարկում են տեսակրկնությունների համակարգը թիմերի գլխավոր մարզիչների պահանջով օգտագործելու տարբերակը: Ստեղծվել է ավելի պարզունակ տեխնոլոգիա, ավելի քիչ տեսախցիկներով, բայց հասանելի բոլորի համար: Յուրաքանչյուր թիմի մարզիչ հանդիպման ընթացքում իրավունք կունենա 2 անգամ օգտվել VAR […] ...

Բարձրացիր ռինգ և ուրախացրու բոլորիս. Իբրահիմովիչը՝ Թայսոն Ֆյուրիին

08:20 18.05.2024

Բարձրացիր ռինգ և ուրախացրու բոլորիս. Իբրահիմովիչը՝ Թայսոն Ֆյուրիին

Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիին խորհուրդ է տվել ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ մենամարտից առաջ: «Հուսով եմ, որ ունեցել ես նախապատրաստական լավ շրջան։ Հրաշալի տեսք ունես։ Վայելիր մենամարտը, հուսով եմ, որ կանես այն, ինչին սովոր ես։ Կկերտես պատմություն։ Մաղթում եմ քեզ լինել այնպիսին, ինչպիսին […] ...

Երկու տարի անց իմ վերադարձին մնացել է երկու օր. Ջորջիո Պետրոսյան

23:37 17.05.2024

Երկու տարի անց իմ վերադարձին մնացել է երկու օր. Ջորջիո Պետրոսյան

Լեգենդար քիքբռնցքամարտիկ Ջորջիո «Դոկտոր» Պետրոսյանը մայիսի 18-ին Իտալիայի Միլան քաղաքում նախատեսված PetrosyanMania GOLD EDITION մրցաշարի շրջանակներում կայանալիք WAKO Pro վարկածով քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտից երկու օր առաջ գրառում է կատարել սոցցանցերում: «Երկու տարի անց իմ վերադարձին մնացել է երկու օր: Կսպասեմ ձեզ Միլանի Allianz Cloud-ում»,- գրել է 38-ամյա մարզիկը: Հիշեցնենք, որ տիտղոսային մենամարտում […] ...

Սելարայանի «Ալ Ֆաթեհը» պարտվել է 10 ֆուտբոլիստով

22:56 17.05.2024

Սելարայանի «Ալ Ֆաթեհը» պարտվել է 10 ֆուտբոլիստով

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 32-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվել է «Ալ Թաիին»: «Ալ Ֆաթեհը» 57-րդ րոպեից խաղադաշտում մնացել է 10 ֆուտբոլիստով: Հյուրերի կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը: Առաջնության ավարտից երկու տուր առաջ Բիլիչի թիմը 42 միավորով 7-րդն է, «Ալ Թաին» 31 միավորով 14-րդն է: ...

BACK_TO_TOP