TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+30.09 oC

Մանչեսթեր Յունայթեդ

Մոուրինյոն համոզել է Բեյլին տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

12:13 31.03.2018

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլը ամենայն հավանականությամբ այս ամռանը կփոխարինի ակումբը:
Իսպանական Marca-ի հաղորդմամբ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն զրուցել է ուելսցու հետ և համոզել, որ տեղափոխվի իր թիմ:
Սպասվում է, որ կողմերը գործարքն կիրականացնեն 2017/18 մրցաշրջանի վերջում:

̰
Հենրիխ Մխիթարյանի գրառումը Զլատան Իբրահիմովիչի մասին

10:19 23.03.2018

Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Զլատան Իբրահիմովիչի` «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռանալու կապակցությամբ:

̰
Զլատան Իբրահիմովիչը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից

21:18 22.03.2018

Անգլիական ակումբի կայքը հաստատել է շվեդ ֆուտբոլիստի հետ պայմանագրի վաղաժամ խզումը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շնորհակալություն է հայտնել Իբրահիմովիչին և հաջողություն մաղթել ապագայում։ Ավելի վաղ SHANTNEWS-ը տեղեկացրել էր, որ Իբրահիմովիչը այլևս հանդես չի գա «Մանչեսթեր Յունայթեդ»-ում և կարող է տեղափոխվել MLS (ԱՄՆ-ի առաջնություն): Զլատանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016 թվականին՝ ՊՍԺ-ից և անցկացրած 53 խաղերում դարձել էր […]

̰
Զլատանը չի խաղում, քանի որ հարաբերությունները վատացել են Մոուրինյուի հետ. Ադրիան Մուտու

16:01 15.03.2018

Ռումինիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Չելսի»-ի նախկին ֆուտբոլիստ Ադրիան Մուտուն ասել է, թե ինչու Զլատան Իբրահիմովիչը խաղաժամանակ չի ստանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:

̰
Մարուան Ֆելաինին «Միկի Մաուս»-ի սանրվածքով

16:58 13.03.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելաինին սոցիալական ցանցերում իրարանցում է առաջացրել իր նոր սանրվածքով: Բելգիացի ֆուտբոլիստը նոր կերպարով լուսանկարվել է GQ ամսագրի համար:

̰
Ջեյմի Կարագերը թքել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուի ուղղությամբ

14:55 12.03.2018

«Մանչեսթեր Յունայթեդ»- «Լիվերպուլ» (2: 1) հանդիպումից հետո սկանդալային իրավիճակում է հայտնվել «Sky Sky Sports»-ի փորձագետ և «մերսիսայդցիների» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը:

̰
Պոլ Պոգբան բաց կթողնի «Լիվերպուլի» հետ կայանալիք խաղը

12:25 10.03.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան բաց կթողնի «Լիվերպուլի» հետ կայանալիք խաղը:

Ֆրանսիացին վնասվածք էր ստացել երեկ կայացած մարզման ժամանակ և չի հասցնի վերականգնվել այսօրվա խաղին: The Telegraph-ի հաղորդմամբ Պոգբան թիմի հետ խաղից առաջ չի ժամանել հյուրանոց:

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով 16.30-ին:

̰
Պոլ Պոգբան կարող է վերադառնալ «Յուվենտուս»

20:01 24.02.2018

Ֆրանսիական L’Equipe-ի տեղեկություններով «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է վերադառնալ «Յուվենտուս»:
Մանկունիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դժգոհ է, որ կիսապաշտպանը վատ է աշխատում պաշտպանության ժամանակ, ինչի համր վերջին շրջանում հազվադեպ է մեկնարկային կազմ ընդգրկում:

̰
Չգիտեմ՝ արդյո՞ք կկարողանա Պոգբան խաղալ «Սևիլյայի» դեմ. Մոուրինյու

13:43 18.02.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ չգիտի՝ արդյո՞ք թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան կկարողանա վերականգնվել մինչև փետրվարի 2-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Սևիլիայի» դեմ խաղը։

̰
Մխիթարյանն ու Պոգբան տարաձայնություններ են ունեցել

15:22 17.02.2018

Բրիտանական Express պարբերականը՝ հղում անելով M.E.N-ին, հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում Հենրիխ Մխիթարյանը տարաձայնություններ է ունեցել մանկունիանցիների կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ:
Ըստ պարբերականի հայ կիսապաշտպանը մեղադրել է ֆրանսիացուն, որ նա եսասեր է եղել խաղադաշտում: Մասնավորապես նշվում է ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի համար «Ռեալ»-ի ու նախորդ ամիս կայացած «Բարնլի»-ի հետ խաղերը:Սակայն նրանց հարաբերությունը շտկվել են, երբ Մխիթարյանը հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից:

̰
Պոլ Պոգբան ափսոսում է, որ տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»

15:16 15.02.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կասկածում է, որ ճիշտ որոշում է կայացրել 2016 թ. ամռանը «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելով:
Ըստ L’Equipe- ի, խաղացողը ափսոսում է, որ տեղափոխվել է Մանչեսթեր: Դրա պատճառը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ հարաբերությունների վատթարացումն է, ինչպես նաև դժգոհ է թիմի խաղի ոճից:
Պարբերականը նշում է, որ խաղացողը երբեք չի թաքցրել Մադրիդի «Ռեալում» խաղալու իր մտադրությունը, և կարող է մոտակա տրանսֆերային պատուհանում տեղափոխվել Արքայական ակումբ:
Նշենք, որ ֆրանսիացին Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման, և դարձել է 3 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

̰
Չեմ ափսոսում Մխիթարյանի հեռանալու համար. Մոուրինյու

13:47 11.02.2018

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, ով երկար ժամանակ թիմում խաղաժամանակ չստանալուց հետո, ձմռանը տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»:

̰
Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» չստացավ այն ազատությունը, որը ցանկանում էր

09:56 06.02.2018

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Ուեյն Ռունին բացատրել է, թե ինչու է Մխիթարյանը ձախողվել «Կարմիր սատանաների» կազմում։

̰
Ուսեյն Բոլտը մարզվում է ֆուտբոլային թիմում

17:33 30.01.2018

Ճամայկացի արագավազորդ՝ աշխարհի ռեկորդակիր, Ուսեյն Բոլտը հայտարարել էր, որ կարիերան ավարտելուց հետո ցանկանում է ուժերը փորձել պրոֆեսիոնալ ֆուտբոլում:
Բոլտը երեկ մասնակցել է հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդաունզ» ակումբի մարզմանը, և իր գիտելիքները փոխանցել ֆուտբոլիստներին, թե ինչպես հասնել առավելագույն արագության: Պարապմունքից հետո Բոլտը խոսել է Դորտմունդի «Բորուսիայում» փորձաշրջանի և իր մարզավիճակի մասին:

̰
«Մենք ֆանտաստիկ խաղացող ենք կորցրել». Մոուրինյոն Մխիթարյանի մասին

21:28 25.01.2018

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը» ֆանտաստիկ գործարք են կատարել: Մենք ֆանտաստիկ խաղացող ենք կորցրել, Վենգերը նույնպես: Սա հրաշալի գործարք էր բոլորի համար»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքը փոխանցում է «Daily Mail»-ը:

̰
«Մխիթարյանը վարպետության բարձր մակարդակ ունի». Յան Ռայթ

19:36 25.01.2018

Sky Sports-ին հետ հարցազրույցի ժամանկ Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Յան Ռայթը, խոսել է զինագործների նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասի:
«Մխիթարյանը թոփ-խաղացող է: Ցավոք, մենք նրա լավագույն խաղը չտեսանք «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա դեռ փորձում է գտնել իրեն ԱՊԼ-ում:

̰
Մխիթարյանը չէր խաղում Մոուրինյոյին լավագույն մարզիչ չճանաչելո՞ւ պատճառով

14:30 24.01.2018

Ժոզե Մոուրինյոյին լավագույն մարզիչ չճանաչելն ազդել է Մխիթարյանի ու մարզչի հարաբերությունների վատթարացման վրա, վստահ է «Մեդիամաք Սպորտի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը։

̰
Մոուրինյոն համարում է, որ թիմում գլխավոր աստղն ինքն է. Դավիթ Ալավերդյան

12:20 24.01.2018

Ժոզե Մոուրինյոն թիմի ֆուտբոլիստներին պարտադրում է խաղալ այն ֆուտբոլը, որ ինքն է նախընտրում։

̰
Մխիթարյանն ընկել է հոգեհարազատ միջավայր. Դավիթ Ալավերդյան

10:50 24.01.2018

Մթնոլորտի տեսանկյունից նույնպես այս ակումբները խիստ տարբեր են, ըստ Ալավերդյանի։

̰
Մխիթարյանը նվիրում է համազգեստը Հայաստանում քաղցկեղից տառապող երեխաներին

06:31 23.01.2018

Լոնդոնի «Արսենալ» տեղափոխված հայաստանցի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը գրարում է կատարել ֆեյբուքյան իր էջում.

̰
Մոուրինյոն չի բացառել, որ Մխիթարյանը կարող է չհեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

13:56 20.01.2018

Manchestereveningnews-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի բացառել, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է չհեռանալ թիմից:

̰
Մխիթարյանը և Սանչեսը հրաժեշտ են տվել իրենց թիմակիցներին

13:35 20.01.2018

Բրիտանական Daily Mail պարբերականը հայտնում է, որ Հենրիխ Մխիթարյանը և Ալեքսիս Սանչեսն արդեն հրաժեշտ են տվել իրենց թիմակիցներին:

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» Սանչեսի գործարքի համար կծախսի մոտ 180 մլն ֆունտ

16:17 19.01.2018

Հայտնի են դարձել «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մանրամասները: Մանչեսթերյան ակումբում չիլիացու աշխատավարձը շաբաթական կկազմի 350 հազար ֆունտ, իսկ նրա գործակալը «Մանչեսթեր Յունայթեդից» կստանա մոտ 12 միլիոն ֆունտ հավելավճար:

̰
Մխիթարյանի տեղափոխության շուրջ բանակցություններից մանրամասներ են հայտնի դարձել

21:10 16.01.2018

Sky Sports-ին հայտնի է դարձել, թե ինչ պայմաններ են քննարկում «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը» Ալեքսիս Սանչեսի ու Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերնեի շուրջ: Ըստ պարբերականի՝ ակումբները ցանկանում են փոխանակվել ֆուտբոլիստներով`առանց հավելյալ գումար վճարելու:

̰
«Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հենրիխ Մխիթարյանի մասին». Goal.com-ը տեսանյութ է հրապարակել

20:35 16.01.2018

Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալ» հնարավոր տեղափոխության մասին լուրերի ֆոնին Goal.com-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին հատուկ պատրաստված տեսանյութով:

̰
«Մխիթարյանի տեղափոխությունն «Արսենալ» արդեն կայացած է». պնդում է ֆրանսահայ լրագրողը

16:40 16.01.2018

Ֆրանսահայ լրագրող Տիբո Վեզիրյանը թվիթերյան իր էջում հրապարակում է արել՝ խոսելով Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին որպես կայացած փաստի: Վեզիրյանի ձևակերպումը բառացիորեն հնչում է այսպես.

«Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Արսենալ» արդեն իրականացված է: Ալեքսիս Սանչեսն էլ «Մանչեստեր Յունայթեդի ֆուտբոլիստ է»:

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» Սանչեսին ձեռք չի բերի, մինչև Մխիթարյանը չհամաձայնվի տեղափոխվել «Արսենալ». Մինո Ռայոլա

16:01 16.01.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է, որ իր հաճախորդը կարող է տեղափոխվել «Արսենալ»:

̰
Ինչու՞ Մխիթարյանը  դարձյալ դուրս չեկավ խաղադաշտ

09:31 16.01.2018

Շատերի սպասումներին հակառակ, Հենրիխ Մխիթարյանը երեկ դուրս չեկավ խաղադաշտ և անգամ ընդգրկված չէր «Սթոք Սիթիի» հետ հանդիպման հայտացուցակում: Իսկ սպասումները կապված էին Ժոզե Մոուրինյոյի հետ, քանի որ վերջինս երկու օր առաջ նշել էր, որ Մխիթարյանը հավանաբար կմասնակցի խաղին:

̰
Կօգնի՞ արդյոք այսօրվա խաղը Մխիթարյանին

17:53 15.01.2018

Այսօր՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կմեկնարկի Անգլիայի պրեմիեր լիգայի 23-րդ մրցափուլի «Մանչեստեր Յունայթեդ» – «Սթոք Սիթի» հանդիպումը: «Մանչեստեր Յունայթեդի» հայտացուցակում է նաև Հենրիխ Մխիթարյանը:

̰
«Ադիդասի» թվիթերյան էջը ողջյունել է Պաուլո Դիբալային «Մանչեսթեր Յունայթեդում»

09:13 12.01.2018

Համացանցում հայտնվել են ֆոտոներ «Ադիդասի» թվիթերյան էջից, որտեղ սպորտային բրենդը ողջյունում է Պաուլո Դիբալային «Երազանքների թատրոնում», այդպես անվանում են «Մանչեսթեր Յունայթեդի» տնային ստադիոնը՝ «Օլդ Թրաֆորդը»: Ամանայն հավանականությամբ գրառումը հեռացվել է մեկ րոպեի ընթացքում:

̰
BACK_TO_TOP