Մետրոյի «Բաղրամյան» կայարանը շարունակում է փակ մնալ: – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2024
  • $
    388.49
  • RUBLE
    4.40
  • 415.57
WEATHER
+32.09 oC

Մետրոյի «Բաղրամյան» կայարանը շարունակում է փակ մնալ:

10:30 16.04.2018

Այսօր վաղ առավոտյան  Երևանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանը փակվել է երթևեկության համար: Երևանի քաղաքապետարանից այսպիսի մեկնաբանություն են ներկայացրել.

«Հարգելի համաքաղաքացիներ, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական կարգավորման աշխատանքներով պայմանավորված` մետրոյի գնացքները տվյալ կայարանում կանգառներ չեն կատարի», -ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ՝ ժամը 10-ի սահմաններում մետրոպոլիտենի  «Երիտասարդական» կայարանի ուղևորներին են ասել, որ կայարանը չի աշխատում: Ուղևորներից ոմանք  վեճի են բռնվել մետրոպոլիտենի աշխատակիցների հետ, որ  չեն զգուշացնում նախապես, այլ փակ լինելու մասին հայտնում են միայն տոմսը վաճառելուց հետո: Որոշ ժամանակ անց  «Երիտասարդական» կայարանը բացվել է:

Մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանում վաղ առավոտից  մարդկանց զգուշացնում էին միայն «Բաղրամյան» կայարանում կանգառ չլինելու մաիսն:

Մյուս կայարաններում երթևեկություն եղել է, բայց գրաֆիկի որոշ խախտումներով: 



Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպացի գործընկերների հետ քննարկվում է կամավոր վերադարձի ինստիտուտի զարգացման հնարավորությունները

14:33 17.06.2024

Եվրոպացի գործընկերների հետ քննարկվում է կամավոր վերադարձի ինստիտուտի զարգացման հնարավորությունները

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների թագավորության փոխդեսպան Տիմեն Կաովենարին։ Կողմերը քննարկեցին միգրացիոն ոլորտում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց կամավոր վերադարձի ինստիտուտի ներդրման հարցում Նիդերլանդների կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցությանը, ինչպես նաև քննարկվեց այդ ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունը։ Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ-ԵՄ վիզա ազատականացման երկխոսության մեկնարկի հնարավորությանն առնչվող […] ...

Սաութգեյթն Անգլիայի հավաքականին վերադարձրել է հավատն ու երջանկությունը․ Ալան Շիրեր

14:19 17.06.2024

Սաութգեյթն Անգլիայի հավաքականին վերադարձրել է հավատն ու երջանկությունը․ Ալան Շիրեր

Անգլիական Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկու Ալան Շիրերը խոսել է Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի մասին. «Կարծում եմ նրա վրա պետք չէ ճնշում գործադրել։ Զգում եմ, որ եթե Գարեթը չհաղթի Եվրոպայի առաջնությունը, կլքի պաշտոնը։ Նա արդեն բազմիցս ակնարկել է այդ մասին, բայց կհեռանա գլուխը բարձր։ Սաութգեյթն Անգլիայի հավաքականին վերադարձրել է հավատն ու երջանկությունը։ […] ...

ՀՀ վարչապետը հետևել է  Տաթև-Աղվանի միջպետական նշանակության 19,5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

14:11 17.06.2024

ՀՀ վարչապետը հետևել է Տաթև-Աղվանի միջպետական նշանակության 19,5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է այցերը Սյունիքի մարզում: «Հետեւեցի Տաթև-Աղվանի միջպետական նշանակության 19,5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի արժեքը 3,375 մլրդ դրամ է։ Միջոցները տրամադրել է Կառավարությունը: Սյունիքում, եւ առհասարակ Հայաստանի ողջ տարածքում իրականացվող լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքները հնարավորություն են տալիս այսօր արդեն խոսել նոր ճանապարհային ցանցի ստեղծման եւ դրանից ակնկալվող արդյունքների մասին»,֊Ֆեյսբուքի իր […] ...

ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

14:02 17.06.2024

ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման դեսպան  Քրիստինա Քվինի, Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուի, Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա Հաչիգյանի և ԱՄՆ քաղաքային ու նահանգային մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին ...

Խաչանովը չի մասնակցի Փարիզի օլիմպիական խաղերին

13:50 17.06.2024

Խաչանովը չի մասնակցի Փարիզի օլիմպիական խաղերին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (22-րդ ռակետ) չի մասնակցելու է Փարիզում կայանալիք ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին։ Այդ մասին հայտնել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը։ «Անդրեյ Ռուբլյովը (6-րդ ռակետ), Խաչանովը և Լյուդմիլա Սամսոնովան (15-րդ ռակետ) չեն մեկնելու Փարիզ»,- մեջբերել է նրան ТАСС-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) թույլատրել է […] ...

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

13:42 17.06.2024

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 16-ին Երևան-Լառնակա չվերթի հաշվառումից հետո գծային բաժնի է տարվել 41-ամյա Վարդան Օ.-ն, որը 2022 թ. նոյեմբերի 17-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և […] ...

BACK_TO_TOP