13:03 26.02.2018
«2017 թ.-ին մաքսային ոլորտում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից իրականացրած բարեփոխումներն ազդել են բիզնեսի գործունեության բարելավման վրա, ինչը տեսանելի է նաև մուտքերի ցուցանիշում», – ամփոփելով նախորդ տարվա ընթացքում արված բարեփոխումներն ու գրանցած արդյունքները, այսօր՝ փետրվարի 26-ին, ասել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը:
11:30 22.02.2018
Նա պարզաբանել է, որ նոր փոփոխությամբ նախատեսում է տուգանք չկիրառել, եթե հայտարարագրման հետևանքով հավելյալ վճարներ չեն առաջացել:
16:00 12.02.2018
Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է ապօրինի գործունեության դեպքեր: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հյատնում են, որ օրերս օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հայտնաբերել են Երևան–Երասխ մայրուղու վրա առանց պետական գրանցման գործող գիշերային ակումբ:
17:30 03.02.2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս մեկ վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի: ՀՀ քաղաքացի Եվգենյա Ֆիդանյանի (դիմումատու) կողմից ընդդեմ ՀՀ՝ 2012 թվականի սեպտեմբերի 19-ին ներկայացված գանգատի հիման վրա կայացած վճռով Հայաստանը պարտավորվում է Երևանի բնակիչ դիմումատուին վճարել 19 065 եվրո: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ի կայքից:
11:54 23.01.2018
Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2017 թվականին պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:
17:59 20.01.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը, հակտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
10:55 21.12.2017
Հարկային կարգապահության արդյունավետության բարձրացմանն ուղղված հսկողական միջոցառումներով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է բացահայտել ստվերային գործունեության դեպքեր: Ինչպես հայտնում են ՊԵԿ տեղեկատվության վարչությունից, օրերս իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ մինչև ավտոտրանսպորտային գործունեություն սկսելն ընկերությունը երթուղային 10 միկրոավտոբուսի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն-հաշվարկ հարկային մարմին չի ներկայացրել:
12:51 05.12.2017
«Բագրատաշենի արդիականացված մաքսակետում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվում է արդյունավետ, բայց աննկատ հսկողություն՝ բացառելով գործառույթների կրկնությունը»,- այս մասին հայտնում է ՊԵԿ-ը: Ներկայացնում ենք մաքսակետի աշխատանքներին վերաբերող տեսանյութ, որը տրամադրել է ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: