16:08 16.01.2019
«ՊԵԿ-ը կառավարություն է ներկայացրել իր տեսակետը երկու և ավելի մեքենա ներկրելու դեպքում հարկային պարտավորությունների վերաբերյալ փոփոխություններ անելու մասին երկու առաջարկ և առաջիկայում կհրապարակենք որոշումը»,- հունվարի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա հիշեցրեց, որ մեքենաների բիզնեսով զբաղվողները բողոքի ակցիա էին անում և հորդորում օրենսդրությունը այնպիսի փոփոխության ենթարկել, որ 2018թ. հուլիսի 1-ից հետո […]
17:58 24.12.2018
Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի համաձայն, ՀՀ ՊԵԿ-ից բռնագանձման ենթակա գումարները ներկայում ՊԵԿ-ի կողմից վճարվում են ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթների շրջանակում: Նկատի ունենալով, որ ընթացակարգը ժամանակատարության պատճառով դժգոհություն է առաջացնում՝ դատական ակտի համաձայն պահանջատեր հանդիսացող կողմերի մոտ, Պետական եկամուտների կոմիտեում քննարկվել և համաձայնեցվել է նոր ընթացակարգ: Այսուհետ ՀՀ […]
17:10 15.11.2018
Նոյեմբերի 14-ին ՊԵԿ-ի կողմից հաղորդագրություն տարածվեց, համաձայն որի՝ մի շարք խախտումներ և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր են բացահայտվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, ինչի առիթով հարուցվել է քրեական գործ: Այդ առիթով այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը հրավիրված ասուլիսի ժամանակ որոշ պարզաբանումներ ներկայացրեց: «Հիմնավորումները, որ ներկայացված են ՊԵԿ հաղորդագրության մեջ, միանշանակ […]
17:04 13.11.2018
«Քանի որ 2020 թվականից ուժի մեջ է մտնում համատարած հայտարարագրումը, և բոլորդ վճարելու եք հարկեր, պետությունը ասում է՝ ես ձեզ ձեր վճարած հարկերի 1 տոկոսը հետ կտամ: Վա՞տ բան է ասում»,- նոյեմբերի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ, խոսելով ID քարտերը կուտակային դարձնելու ծրագրերի մասին, ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: Նա բացատրել է, թե ինչի համար […]
14:50 13.11.2018
«Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահը տեղեկացել է, որ Վրաստանը պատրաստվում է ավելի քան 6 թունել կառուցել դեպի Ռուսաստան»,- այս մասին նոյեմբերի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: «Հանդիպումից հետո Վրաստանի կառավարությանը նամակ ենք փոխանցել և ասել, որ ուզում ենք համագործակցել ու պատրաստ ենք տալ նաև վիճակագրական տվյալներ, […]
14:44 13.11.2018
«2018թ. ահռելի աշխատանք կատարվեց հարկ վճարողներին բարձրորակ ծառայություններ մատուցելու համար»,- նոյեմբերի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ, ներկայացնելով Պետական եկամուտների կոմիտեում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ 2018 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները, ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: Մաքսային ոլորտում 2018 թվականի ընթացքում ներդրվել է ՀՀ արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում ուղևորային մաքսային հայտարարագրերի համակարգը, որի միջոցով ներկայացվում և […]
14:00 31.10.2018
Մեղրի մաքսային սահմանակետում ուժեղացվել է հսկողությունը: Այս մասին հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը: Նրա խոսքերով՝ վարչապետի ելույթից հետո Պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից ստացվել է հանձնարարական և հաջորդ առավոտյան կազմվել է օպերատիվ խումբ: Օպերատիվ հետախուզության բաժնից ներգրավվել են աշխատակիցներ, շնագիտական կենտրոնի բաժնի պետը կինոլոգների և […]
12:26 31.10.2018
«Պետական եկամուտների կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կանխվել է մաքսային իրավախախտման 126 փորձ, որոնցից 70-ով հարուցվել է քրեական գործ»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հայտարարել է ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը: Մասնավորապես, հայտնաբերվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության մի քանի խոշոր խմբաքանակ: «Մաքսանենգները փորձել […]
14:06 25.10.2018
ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանը հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊԵԿ հայտարարությանն այն մասին, որ «Իրավաբանական ծառայություններ մատուցողները խիստ թերի են հայտարարագրում եկամուտները, ոլորտում առկա է ստվերային մեծ տնտեսություն»: Նա խորհուրդ տվեց, որ լրագրողական հետաքննություն իրականացնեն: «Վերցրեք «Դատալեքս»-ի բազան, բազայից հանեք այն դատական վճիռները կամ դատական ակտերը, որտեղ, օրինակ՝ անդրադարձեր կան դատարանով […]
17:58 06.10.2018
Հոկտեմբերի 5-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին: Հանդիպման ընթացքում դեսպանը, կարևորելով Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, անդրադարձել է ՀՀ-ում նախատեսվող ներդրումներին, որոնց խթանելու նպատակով վերջինս պետության, այդ թվում՝ մաքսային և հարկային մարմինների աջակցությունն ստանալու ցանկություն է հայտնել: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատրաստակամություն […]
12:03 19.09.2018
«2018 թվականի 8 ամիսների ընթացքում ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած՝ փոխհատուցվող 52 916 մլն դրամ գումարի գծով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվել է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 560 ուսումնասիրություն», – այս մասին սեպտեմբերի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի […]
14:16 10.09.2018
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրադարձավ իր պաշտոնավարման և դրանից առաջ իրականացված հարկերի հավաքագրմանը: Նա նշեց, որ մայիս-օգոստոս ամիսներին հարկերի հավաքագրման աճի տեմպն ավելի բարձր է եղել: Եթե ապրիլի ցուցանիշը եղել է մոտ 14%, ապա հաջորդող ամիսներին՝ 15․3% է եղել: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՊԵԿ-ը հունվար-օգոստոս ամիսներին ավելի քան 880 մլրդ […]
12:06 10.09.2018
Մեզ մոտ պետությանը խաբելը, պետությունից գողանալը հարգանքի արժանի արարքներ են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարկերից խուսափելու խնդրին: «Մենք չենք ձևավորել այն, որ պետությունից չգողանալը, պետությանը հարկեր վճարելն ազգային անվտանգության տեսանկյունից հայրենասիրության առումով շատ կարևոր եզրույթներ են: Մենք ունենք ոլորտներ, որտեղ հարկեր չվճարելու մշակույթ է ձևավորվել»,- ասել է ՊԵԿ […]
22:54 06.09.2018
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը գտնվում է Սինգապուրում՝ Հարավարևելյան Ասիայի այդ առաջավոր պետության հարկային վարչարարության առաջավոր փորձն ուսումնասիրելու նպատակով: Աշխատանքային այցը կազմակերպվել է ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի կողմից իրագործվող «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի» շրջանակում: Նախատեսվում է ՊԵԿ ներկայացուցիչների ծանոթացումը Սինգապուրի հարկային մարմնի բիզնես գործընթացների ու էլեկտրոնային կառավարման համակարգերի աշխատանքի կազմակերպմանը՝ դրանք […]
15:18 13.07.2018
«Որպես ռիսկային ոլորտներ, թեմատիկ ստուգումների թիրախ են ընտրվել ավտոգազալցակայանները: Արդյունքում՝ 8 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներով կատարվել են հարկային պարտավորությունների նախնական հաշվարկներ՝ շուրջ 950 մլն. դրամի չափով և ուղարկվել են ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ քրեաիրավական գնահատական տալու նպատակով»,- այս մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Քրեական գործ […]
12:38 27.06.2018
Պետական եկամուտների կոմիտեում քննարկվել են արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող հարցեր: Մաքսային միջնորդական կազմակերպությունների ներկայացուցիչների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը, կարևորելով բիզնեսի հետ պարբերական հանդիպումները, վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է արձագանքել և հետամուտ լինել ցանկացած խնդրի օպերատիվ լուծմանը: «Մեր հիմնական առաքելությունն է մաքսային համակարգում ապահովել օրենսդրության գերակայությունն ու […]
14:58 13.06.2018
«Ես համոզված եմ, որ պարտադիրի երանգը չէ մարդկանց ավելի շատ վախեցնում, այլ խնդիր կա: Այստեղ վստահության հարցն է և՛ կառավարության, և՛ միջազգային կառույցների նկատմամբ: Այսօրվա գործող կառավարությունն ավելի մեծ վստահություն ունի, սա արդեն խնդիր է փոխում»,- նման կարծիք է այսօր հայտնել ՊԵԿ Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը՝ խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից: […]
14:26 04.04.2018
Հատուկ քննչական ծառայությունում քննվող՝ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործով շարունակվում են իրականացվել քննչական և այլ դատավարական գործողություններ:
10:24 22.03.2018
«Եթե յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի փոխհատուցվող գումար, ապա գրավոր դիմումի հիման վրա, օրենքով նախատեսաված կարգով, ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հիմնավորվելու դեպքում:
10:27 14.03.2018
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են կաշառքի դիմաց Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրումների դեպքեր:
11:28 13.03.2018
Անկախ հաշվառման վայրից՝ հարկ վճարողն այսուհետ կարող է դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից:
10:42 06.03.2018
Պետական եկամուտների կոմիտեն օրերս Երևանում կանխել է կեղծ կոնյակի իրացման փորձ: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել, համաձայն որոնց՝ Երևանի բնակիչ Ասատուր Ասատրյանը զբաղվում է կեղծ կոնյակների արտադրությամբ, շշալցմամբ և իրացմամբ:
14:13 28.02.2018
Երևանում անցկացված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության նախագահ, էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար Ֆորուդ Ասգարին ստորագրել են փոխմբռնման հուշագիր
13:03 26.02.2018
«2017 թ.-ին մաքսային ոլորտում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից իրականացրած բարեփոխումներն ազդել են բիզնեսի գործունեության բարելավման վրա, ինչը տեսանելի է նաև մուտքերի ցուցանիշում», – ամփոփելով նախորդ տարվա ընթացքում արված բարեփոխումներն ու գրանցած արդյունքները, այսօր՝ փետրվարի 26-ին, ասել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը:
11:30 22.02.2018
Նա պարզաբանել է, որ նոր փոփոխությամբ նախատեսում է տուգանք չկիրառել, եթե հայտարարագրման հետևանքով հավելյալ վճարներ չեն առաջացել:
16:00 12.02.2018
Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է ապօրինի գործունեության դեպքեր: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հյատնում են, որ օրերս օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հայտնաբերել են Երևան–Երասխ մայրուղու վրա առանց պետական գրանցման գործող գիշերային ակումբ:
17:30 03.02.2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս մեկ վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի: ՀՀ քաղաքացի Եվգենյա Ֆիդանյանի (դիմումատու) կողմից ընդդեմ ՀՀ՝ 2012 թվականի սեպտեմբերի 19-ին ներկայացված գանգատի հիման վրա կայացած վճռով Հայաստանը պարտավորվում է Երևանի բնակիչ դիմումատուին վճարել 19 065 եվրո: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ի կայքից: