TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+11.09 oC

Ռազմարդյունաբերություն

«Հրեշ», «Բիբ», «Ս-1». հայկական նորագույն ԱԹՍ-ները կարող են հետախուզել ու խոցել հակառակորդին

20:56 29.03.2018

Սարքերի մի մասն անցել է բոլոր փորձարկումներն ու պատրաստ է ներդրվել ու շահագործվել զինված ուժերում։

̰
Հայաստանում նախագծած սարքը հակառակորդի զինվորներին տեղորոշում է 3 կմ-ից

19:32 29.03.2018

Հայտնաբերված հակառակորդի մասին տեղեկությունը կարող է փոխանցվել նաև թիկունք՝ հրամանատարական կետեր։

̰
Հայկական ռոբոտն ունակ է իրենից ծանր պայթուցիկ լիցք կրել

18:16 29.03.2018

Սարքի՝ հեռակառավարվող ու մոդուլային լինելը թույլ է տալիս այն տեղադրել առաջնագծում ու խուսափել մարդկային կորուստներից, դրա վրա ամրացնել սպառազինություն ու մարտի ուղարկել:

̰
Երևանում ռազմական ցուցահանդեսին ներկայացված զինտեխնիկան

17:10 29.03.2018

Առաջին անգամ ներկայացվել են հայկական արտադրության մի շարք անօդաչու թռչող սարքեր և այլ ռազմական տեխնիկա։ Ցուցադրվել են նաև զինատեսակներ, որոնց՝ հայկական բանակում առկայության մասին մինչ այս հայտնի չէր։

̰
«Հրեշը», «Բիբը» և մյուսները․ հայկական նորագույն ԱԹՍ-ները ներկայացվել են ArmHiTec ցուցահանդեսում

11:34 29.03.2018

Անօդաչու թռչող սարքերը բոլորն էլ անցել են փորձարկումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը՝ տեղադրելով նաև սարքերի լուսանկարները։

̰
ArmHiTec ռազմարդյունաբերական ցուցահանդեսի դռները բաց կլինեն քաղաքացիների համար

17:19 28.03.2018

Մարտի 29-ին Երևանում կանցկացվի պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 երկրորդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցելու է 30-ից ավելի տեղական և 30 օտարերկրյա ռազմարդյունաբերական ընկերություն՝ աշխարհի 14 երկրներից։

̰
ՀՀ ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալը դեռ գոհացուցիչ չէ. փոխնախարար

14:45 28.03.2018

Փախչանյանը նաև տեղեկացրեց, թե հայկական բանակի սպառազինությունների գնումների քանի տոկոսն է կազմելու տեղական արտադրանքը։

̰
ՌԴ-ից 200 մլն դոլար վարկով գնված զինտեխնիկան ամբողջության մատակարարված է. փոխնախարար

14:30 28.03.2018

Ռուսական կողմը հավաստիացրել է, որ Բաքվին զենքի մատակարարումները նվազեցվելու են։

̰
Հայաստանը կարող է արտադրել ռոբոտացված համակարգեր, բայց ոչ տանկեր և ՀՕՊ. Փախչանյան

11:29 28.03.2018

Ասուլիսի ընթացքում Փախչանյանն անդրադարձավ նաև Ապրիլյան պատերազմից հետո դիրքերի կահավորմանն ու տեխնոլոգիական համալրմանը։

̰
Երևանում կներկայացվի հայկական ռազմարդյունաբերության ամենաթարմ արտադրանքը

11:25 28.03.2018

Ցուցահանդեսին մասնակցել է 30-ից ավելի ռազմարդյունաբերական ընկերություն աշխարհի 14 երկրներից, ու ևս 30-ից ավելի ընկերություն Հայաստանից։

̰
ԱԹՍ-ներն ու հեռակառավարվող զենքերը՝ ՀՀ ռազմաարդյունաբերության առաջնահերթություն

18:48 20.03.2018

Կարևոր խնդիրներից է լինելու ռազմարդյունաբերական ձեռնարկություններում երկակի և քաղաքացիական նշանակության ապրանքների արտադրությունը։

̰
Մեր բանակը եղել է, կա և լինելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական գործոնը. Սերժ Սարգսյան

15:36 19.03.2018

Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ: Հանդիպմանը նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

̰
Թուրքիան փորձարկում է «անօդաչու» զրահամեքենաներ

12:24 27.02.2018

Թուրքերը պնդում են, որ արդեն փորձարկել են, ունեն 20-ից ավելի հեռակառավարվող ռոբոտներ

̰
Պետք է զինվել ոչ թե հավասար, այլ խելացի․ Թևան Պողոսյան

15:57 23.01.2018

Ադրբեջանի գնած զենքերին ի պատասխան Հայաստանը պետք է ոչ թե նույն զինատեսակներից գնի, այլ պետք է խելացի պաշտպանվի:

̰
ՀՀ ՊՆ գերակա անելիքները 2018 թվականին

17:39 11.01.2018

Հայաստանի կառավարությունն այսօր ընդունած որոշումով սահմանել է այս տարվա ընթացքում տարբեր գերատեսչությունների գերակա խնդիրները։ Պաշտպանության նախարարության դեպքում դրանք լինելու են.
• ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ կառավարման համակարգի բարելավում,
• ՀՀ ԶՈւ արդիականացման գործընթացի ապահովում։
Որոշման մեջ սահմանվում է, որ այս խնդիրների լուծումը կապահովի 2017թ. հունիսի 19-ին ընդունված կառավարության ծրագրի՝ պաշտպանության ոլորտին վերաբերող բոլոր 6 կետերի կատարումը։
Այդ կետերում ներկայացված են մասնավորապես պաշտպանական ներուժի զարգացման (սեփական ռազմարդյունաբերություն, կադրերի պատրաստում, անվտանգության միջազգային երաշխիքներ), բանակի մարտունակության բարձրացման (տեսադիտարկման ու հետախուզության ուժեղացում և այլն), ինչպես նաև ազգ-բանակ հայեցակարգի ներդրման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները։
Այս խնդիրները լուծելու համար նախարարությունն իրականացնելու է հետևյալ միջոցառումները.
1. ՀՀ ԶՈւ 2018-2024 թվականների արդիականացման ծրագրի հաստատում (վերջնաժամկետը՝ հունվարի վերջ),
2. ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նոր կանոնադրությունների և կառուցվածքի սահմանում (վերջնաժամկետը՝ ապրիլի վերջ),
3. Ռազմաբժշկական և ռազմաուսումնական հաստատությունների օպտիմալացում և գործունեության որակի բարձրացում (վերջնաժամկետը՝ հոկտեմբերի վերջ):
Այս հարցերը գերակա խնդիր սահմանելը կառավարության որոշման մեջ հիմնավորվում է մասնավորապես հակառակորդի ագրեսիվ քաղաքականությամբ.
«Գերակա խնդրի իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է հակառակորդի կողմից հրադադարի խախտումների ավելացման և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու քաղաքական կամքի բացակայության, ինչպես նաև պաշտպանության համակարգը ՀՀ Սահմանադրության 2016թ. փոփոխություններին համահունչ կատարելագործելու հանգամանքով»։ 

̰
Հայաստանը հետաքրքրված է հնդկական ռադարներով ու զինամթերքով

12:55 28.12.2017

Հնդկաստանի պետական «Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության» («DRDO») արտադրանքը կարող է մատակարարվել Հայաստանի զինված ուժերին։ Այս մասին հայտնել է «Հինդուսթան թայմս» կայքը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին։

«Հայաստանը հետաքրքրված է DRDO-ի արտադրած զորային ռադարներով ու հեռահար հրետանու զինամթերքով», — նշված է հրապարակման մեջ, որում հիշատակվում է նաև այլ երկրների հետաքրքրվածությունը։

Հայաստանին հետաքրքրող սպառազինության կոնկրետ տեսակները, դրանց գինն ու քանակը չեն նշվում։ Ուսումնասիրելով հնդկական պետական կազմակերպության արտադրանքը՝ Razm․info կայքը բացահայտել է, թե ինչ ռադարներ կարող են հետաքրքրել Հայաստանի զինված ուժերին։ Սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես որևէ կերպ չի մեկնաբանել այս տեղեկությունները։

Նշենք, որ Հնդկաստանն աչքի չի ընկնում իր ռազմարդյունաբերական կարողություններով։ Այս երկիրը վերջին տարիներին մշտապես եղել է ամենաշատ զենք ներմուծող երկրների ցանկում։ Սակայն երկրի կառավարությունը վարում է զենքի պատվերների տեղայնացման քաղաքականություն․ պատվիրում է օտար արտադրողներից, սակայն պայմանով, որ զենքի մի մասն արտադրվելու է հենց Հնդկաստանի տարածքում։ Սա այս երկրին թույլ է տալիս քայլ առ քայլ ներդնել նոր տեխնոլոգիաներ, զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը։

Ինչ վերաբերում է հայ-հնդկական ռազմական համագործակցությանը, ապա այն թափ է ստացել հենց այս տարի։ Մայիսին Հնդկաստան է այցելել ՀՀ ՊՆ պատվիրակությունը, որի անդամները եղել են Հնդկաստանի զորամասերում և ռազմարդյունաբերական ձեռնարկություններում։

Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետևյալ ոլորտներում գործակցելու վերաբերյալ․

ռազմական կրթություն,
խաղաղապահություն,
լեռնային պատրաստություն,
տարբեր զորավարժությունների և վարժանքների մասնակցություն,
ռազմատեխնիկական ոլորտներում զարգացում,
իրավապայմանագրային դաշտն ամրապնդում,
ՄԱԿ-ի շրջանակներում շփումների ակտիվացում։
Երկու կողմերի համագործակցությունն ունի նաև արտաքին խթանիչներ․ Հայաստանի և Հնդկաստանի հակառակորդները՝ Ադրբեջանը և Պակիստանը, լայն համագործակցություն են հաստատել ռազմական ոլորտում։

̰
Հայաստանում մշակված ռազմական տեխնիկան ներկայացվել է կառավարության անդամներին

12:23 12.12.2017

Վերջին երկու տարիներին Հայաստանում ստեղծված ռազմական տեխնիկան ու սպառազինությունն այսօր պաշտպանության նախարարությունում ներկայացվել է Ռազմարդյունաբերական հանձնաժողովի անդամներին, որոնց թվում են նաև վարչապետն ու կառավարության այլ անդամներ։

̰
Կամ բանակցում ենք, կամ կրակում. երկուսին էլ պատրաստ ենք. Սերժ Սարգսյան

15:14 24.10.2017

Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին:

̰
BACK_TO_TOP