Թուրքիան փորձարկում է «անօդաչու» զրահամեքենաներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+37.09 oC

Թուրքիան փորձարկում է «անօդաչու» զրահամեքենաներ

12:24 27.02.2018

Թուրքիայում ավարտվել են «Էժդեր Յալչին» (Ejder Yalçın) զրահապատ մեքենաների՝ առանց վարորդի, հեռակառավարումով փորձարկումները։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ռազմարդյունաբերական գերատեսչության ղեկավարը՝ հրապարակելով փորձարկման տեսագրությունը։

Ռազմական այս մեքենաները նախատեսվում է հեռակառավարմամբ ուղարկել մարտադաշտի առավել վտանգավոր հատվածներում գործողություններ իրականացնելու, ինչը թույլ կտա խուսափել մարդկային կորուստներից։

Թուրքիայում այս մեքենաների հեռակառավարվող տարբերակը ստեղծել են՝ հավանաբար հաշվի առնելով Սիրիայում իրենց գործողությունների փորձը։ Երբեմն անկանոն զինված խմբավորումների դեմ մարտերում, հատկապես՝ քաղաքային պայմաններում, դժվար է կանխատեսել, թե հակառակորդը որ կողմից կարող է հարձակվել կամ կրակել։ Դրա հետևանքով նման մարտերի ժամանակ կանոնավոր բանակները զգալի կորուստներ են ունենում։

Սրա դեմ պայքարի միջոցներից մեկն էլ հեռակառավարվող ռազմական տեխնիկայի կիրառումն է, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, հեռակառավարվող ռոբոտներ և այլն։

Մոտ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունն էլ հանդես էր եկել մեկ այլ տեսանյութով, որում պնդում էր, թե արդեն փորձարկել են, ունեն 20-ից ավելի հեռակառավարվող ռոբոտներ, որոնք առաջիկայում կտան բանակին՝ Սիրիայում իրենց գործողությունների ժամանակ կիրառելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրում

15:19 01.08.2025

Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի միայն դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև կկազմակերպվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ […] ...

SHANTNEWS

15:00 01.08.2025

SHANTNEWS

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

14:57 01.08.2025

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

14:47 01.08.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:35 01.08.2025

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

14:23 01.08.2025

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP