15:52 14.05.2019
«Utair» ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ինքնաթիռը վերադարձել է Մոսկվայի միջազգային «Վնուկովո» օդանավակայան շասսիի հետ ծագած խնդիրների պատճառով: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դատարկ վիճակում վայրէջք կատարելու համար ինքնաթիռը պտույտներ է արել օդանավակայանի վերևում և սպառել վառելիքը: Նշենք, որ ինքնաթիռում գտնվել է 109 ուղևոր, այն պետք է մեկներ Միլան:
13:33 14.05.2019
Այսօր Սոչիում կայանալու է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք քննարկելու են ռուս-ամերիկյան հարաբերությունները, սպառազինություններին առնչվող հարցեր: Քննարկվելու են նաև Հյուսիսային Կորեային, Իրանին, Սիրիային, Ուկրաինային վերաբերող հարցեր, ինչպես նաև Վենեսուելայում տիրող ճգնաժամը: Ի դեպ, սա Պոմպեոյի առաջին այցն է Ռուսաստան՝ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելուց հետո:
12:10 11.05.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Հոկեյի 8-րդ համառուսական սիրողական փառատոնի գալա խաղին: Այս մասին հայտնել է kremlin.ru-ն: Պուտինը խաղացել է «Հոկեյի լեգենդներ» թիմի կազմում, որը մրցակցին հաղթել է 14:7 հաշվով: Ռուսաստանի նախագահը հակառակորդի դարպասն է ուղարկել 8 տափօղակ: Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մրցակցի դարպասն է ուղարկել 2 տափօղակ: BBC-ն էլ հրապարակել է […]
11:02 07.05.2019
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող «Արկտիկական խորհրդի» շրջանակներում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հայտնել է Russia Today -ը: Գրեթե մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունների լարված վիճակը, սպառազինություններին առնչվող հարցերը, Հյուսիսային Կորեային վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Վենեսուելայում տիրող ճգնաժամը: Երկու […]
21:38 03.05.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցը տևել է մեկուկես ժամ: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հյուսիսային Կորեայում և Վենեսուելայում տիրող իրավիճակը, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջև հնարավոր […]
19:19 27.04.2019
Ռուսաստանի Բալաշիխա քաղաքի «Մետեոր» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը վառվել է «Դոմոդեդովո» օդանավակայան ուղևորվելիս: Այս մասին հայտնել է Vesti.ru-ն: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ կրակը բռնկվել է ավտոբուսի հետևի հատվածում: Աղբյուրը նշում է, որ ավտոբուսում գտնվող բոլոր 20 ուղևորներն անմիջապես դուրս են եկել ավտոբուսից: Նրանցից ոչ ոք չի տուժել: Իսկ «360» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ երիտասարդ մարզիկները «Դոմոդեդովո» […]
18:02 23.04.2019
Ապրիլի 25-ին կկայանա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը: Խորհրդականը հայտնել է, որ հանդիպումը տեղի կունենա Վլադիվոստոկում: Russia Today-ի փոխանցմամբ՝ Կիմ Չեն Ինը Ռուսաստան կժամանի իր հայտնի զրահապատ գնացքով: Իսկ մինչ դա ինքնաթիռներով Վլադիվոստոկ են արդեն ժամանել Հյուսիսային Կորեայի […]
14:37 16.04.2019
«Գազպրոմ»-ը հաստատել է, որ վերսկսել է Թուրքմենստանից բնական գազի ներկրումը: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Մենք հաստատում ենք մատակարարումները Թուրքմենստանից»,- հայտնել են «Գազպրոմ»-ից: Ռուսական «Գազպրոմ» և «Թուրքմենգազ» ընկերությունների միջև մատակարարումները վերսկսվել են 2003-ին ստորագրված 25 տարվա պայմանագրի շրջանակում: Թե ինչ ծավալներով է Ռուսաստանը գնում գազը կամ ինչ գնով, մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Թուրքմենստանից […]
13:15 09.04.2019
Ըստ սոցիալական վերլուծության և կանխատեսման РАНХиГС ինստիտուտի` 2018 թվականին 124.900 օտարերկրացի է մուտք գործել և մնացել Ռուսաստանում, ինչը պատմական նվազագույն ցուցանիշ է: 2018 թվականին Հայաստանից Ռուսաստան ուղևորված քաղաքացիների թիվը փոքր-ինչ ավելացել է` հասնելով 14.4 հազար մարդու (2017-ին` 14 հազար): Այսպիսով` Հայաստանը ՌԴ աշխատուժի չորրորդ դոնորն է` Տաջիկստանից (31 հազար), Ղազախստանից (26.5 հազար) և Ուկրաինայից (14.8 […]
14:00 02.04.2019
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պլանավորել է հինգշաբթի օրը հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում՝ այս հինգշաբթի»,- ասվում է Իսրայելի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Աղբյուրը նշում է, որ ռուս-իսրայելական երկխոսության օրակարգում հիմնական թեմաներից մեկը փոխգործակցության […]
22:40 12.03.2019
Եվրախորհրդարանը Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունննի վերաբերյալ բանաձև է ընդունել: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն: Աղբյուրը հայտնում է, որ մարտի 12-ին Ստրասբուրգում կայացած նիստին կողմ է քվեարկել 402 եվրապատգամավոր, դեմ՝ 163-ը, իսկ 89 էլ՝ ձեռնպահ: Բանաձևի տեքստը կազմվել է լիտվացի պատգամավոր Սանդրոյ Կալնիետեյի կողմից կազմված զեկույցի հիման վրա: Համաձայն բանաձևի՝ Ռուսաստանը այլևս չի կարող համարվել […]
16:22 01.03.2019
Նիժնի Նովգորոդի Տոնկինսկայա փողոցում կրակել են հայ զույգի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում «360» հեռուստաալիքը՝ նշելով, որ չարագործները ցանկացել են հարձակվել տղամարդու և կնոջ ուղղությամբ: Ականատեսներից մեկը պատմել է, որ ծեծկռտուք է տեղի ունեցել, այնուհետ ինչ-որ մարդիկ հարձակվել են զույգի վրա, սակայն նրանք հասցրել են փախչել: «Հայեր էին՝ տղամարդ և կին, ընդ որում, տղամարդը վիրավոր էր: Նրանք […]
13:14 25.02.2019
Իսպանացի ճանապարհորդ Խորսե Սանչեսը, որը ճամփորդել է գրեթե ամբողջ ՌԴ-ում, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է անցել իր ճանապարհորդությունը Ռուսաստանում: Իսպանացի ճանապարհորդին անսովոր առոգանության պատճառով Ռուսաստանում նմանեցնում են վրացու և հայի, բայց երբ իմացնում են`զտարյուն իսպանացի է, ապշում են: Խորխե Սանչեսը եղել է Ռուսաստանի 85 տարածաշրջաններում, և հիմա արդեն նա տարվա մի մասը […]
00:51 23.02.2019
Հայտնի են դարձել ամենահասանելի տուրիստական ուղղությունները ռուսների համար: «Բյուջետային հանգստի առաջատարներ են դարձել հարևան երկրները՝ Բելառուսը, Մոլդովան, Աբխազիան, Հայաստանն ու Վրաստանը», – հաղորդում է «РИА Новости»-ն: Հաշվարկներում փորձագետները հաշվի են առել երկկողմանի թռիչքը 2 հոգու համար, ինչպես նաև կեցության արժեքը, սնունդն ու փոխադրամիջոցի ծախսերը: «Էկզոտիկ» ուղղություններից ամենամատչելին Հնդկաստանն է, որին հաջորդում են Մարոկկոն, Վիետնամն ու […]
23:18 16.02.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Եվրոպայի շահերից չի բխում: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: «Սխալ կլինի քաղաքական առումով բացառել Ռուսաստանին»,- ասել է կանցլերը: Այս քայլով, Մերկելը հանդես է եկել ի պաշտպանություն Ռուսաստանից դեպի Գերմանիա նոր գազատարի կառուցման ծրագրին: «Աշխարհաքաղաքական տեսանկյունից Եվրոպան ոչինչ չի շահի […]
21:59 16.02.2019
Սանկտ Պետերբուրգի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի համալսարանում փլուզում է եղել: Ռուսական լրատվամիջոցները սկզբում հաղորդել էին, որ փլատակներում հնարավոր է մնացած լինի 7-ից մինչև 21 մարդ: Ավելի ուշ, սակայն, փրկարար ծառայությունը տեղեկացրել է, որ փլուզման հետևանքով զոհեր չկան: Փրկարարները շենքից 86 մարդու են տարհանել: Ըստ նախնական տվյալների՝ փլուզումը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների ժամանակ:
23:57 15.02.2019
Համացանցում տեսանյութ է հրապարակվել Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի վայրից, որին մասնակցել է մոտ 100 մարդ։ Այս մասին հայտնել է Izvestia.ru-ն: Կադրերում կարելի է տեսնել, որ փողոցի մեծ մասը փակ է, պատահարի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Աղբյուրի հաղորդմամբ՝ վեճն սկսվել է «Նեոլիտ» ռեստորանում, ուր ներխուժել է տղամարդկանց մի խումբ՝ ստիպելով ներկաներին դուրս գալ փողոց, որտեղ էլ հենց […]
23:42 15.02.2019
Ավարտվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եռօրյա աշխատանքային այցը Ռուսաստան: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Երկու երկրների առաջնորդների հանդիպումները տեղի են ունեցել Սոչիում: Երկկողմ հանդիպումների ժամանակ կողմերը քննարկել են առևտրային, էներգետիկայի, ինտեգրացիոն հարցերի վերաբերվող թեմաներ: Բանակցություններից հետո ՌԴ նախագահը հայտարարել է, որ աշխարհում ամբողջապես անկախ պետություններ գոյություն չունեն: «Աշխարհում ամբողջապես անկախ պետություններ գոյություն չունեն: Բոլորը՝ […]
10:12 15.02.2019
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վնասել է աջ ձեռքի մատը՝ Սոչիում Ձյուդոյի ազգային հավաքականի և ակումբային թիմերի մարզիկների հետ մարզվելու ժամանակ: Այդ մասին հայտնում է Russia Today-ը: Աղբյուրը հաղորդում է, որ ՌԴ առաջնորդը ստացել է համապատասխան բժշկական օգնություն, որից հետո շարունակել է մարզումները: Նշենք, որ երեկ Սոչիում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի, Թուրքիայի և […]
11:00 02.02.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Սպիտակ տունը մտադիր է դուրս գալ «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Պետքարտուղարն ընդգծել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ը Ռուսաստանին 60 օր ժամանակ էր տվել պայմանագրի կետերը կատարելու համար: Պոմպեոն նաև նշել է, որ 6 ամսվա ընթացքում ԱՄՆ-ը պայմանագրի անդամ […]
18:23 25.01.2019
Հունվարի 24-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի եռակողմ հանդիպումը: Հանդիպումն առանձնացել է կարևորությամբ՝ հատկապես կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ ժամանակավորապես բնակվող մեր հայրենակիցներին հուզող խնդիրների լուծման հետ: Նրանք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին […]
18:50 22.01.2019
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցը, եթե Ռուսաստանը համաձայնի Շիկոտան, Հաբոմայ և Կուրիլյան կղզիները փոխանցել Ճապոնիային: Հիշեցնենք, որ Ճապոնիան չի ընդունում Կուրիլյան 4 կղզիների՝ ՌԴ-ին պատկանելը: Խորհրդային միությունը դրանք գրավել էր Երկրորդ […]
23:59 18.01.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ բելառուսներին և ռուսներին գժտեցնել չի հաջողվի՝ չնայած այդ ուղղությամբ արվող քայլերի: Նախագահը դատապարտել է այդ քայլերը և ընդգծել է, որ այդ հարցով «խաղալը» շատ վտանգավոր է: Այս մասին նախագահը հայտարարել է Բելառուսի դիվանագիտական ծառայության 100-ամյակի նախօրեին կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հանդիպման ընթացքում նախագահը […]
21:08 18.01.2019
Այսօր ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել, որով պարզաբանումներ է ակնկալում Բաքվից՝ այդ երկրի տարածք ծագումով հայ ռուսաստանցիների մուտքի արգելման յուրաքանչյուր միջադեպի շուրջ: Այս մասին գրված է ՌԴ արտաքին գործերի նախարարության կայքում: «Ծանոթացանք Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության արձագանքին՝ կապված մեր կողմից արված հայտարարությանը՝ այդ երկրի տարածք հայկական արմատներով ՌԴ քաղաքացիների մուտքի արգելմանը: Նշում […]
19:14 18.01.2019
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը միացել է համացանցում մեծ տարածում գտած #10yearschallenge-ին: Նախարարության Instagram-ի պաշտոնական էջը հրապարակել է մի լուսանկար, որն արվել է 10 տարի առաջ: Լուսանկարում պատկերված են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: https://www.instagram.com/p/BsxoO1BlCfr/
22:44 15.01.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հունվարի 23-ին մտադիր է հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Մեծ հավանականություն կա, որ կհանդիպեմ Պուտինի հետ հունվարի 23-ին»,- ասել է Էրդողանը: Նախագահը նաև հավելել է, որ «օրակարգում կա եռակողմ հանդիպում Ռոհանիի (Իրանի նախագահ) և Պուտինի […]
19:18 15.01.2019
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացել է բողոքի նոտա՝ կապված Ադրբեջանի օդանավակայաններում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ խտրականության հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայում դիվանագիտական աղբյուրին: «Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությունը ստացել է բողոքի նոտա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից՝ կապված Ադրբեջանի օդանավակայաններում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ էթնիկ սկզբունքի հիման վրա խտրականության դրսևորման […]
12:52 10.01.2019
ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մաիսեևը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջարկում է ստեղծել ալմաստի մակնշման միջազգային համակարգ: Այս մասին գրում է РИА Новости-ն: 2020թ.-ից Ռուսաստանը կգլխավորի «Քիմբերլիի գործընթաց» կազմակերպությունը, որը զբաղվում է միջազգային շուկայում ալմաստի ստվերային շրջանառության հարցերով: «Այժմ, ըստ էության, չկա ուղիղ կապ քարի և վկայագրի միջև: Բացակայում է քարի մասին տվյալների փոխանակումը, տվյալների բազա էլ […]
13:14 29.12.2018
Համացանցում արդեն հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում են ՌԴ Խաբարովսկի շրջանում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքները: Տեսանյութում երևում է, որ շենքերից մեկի առաջին հարկն ամբողջությամբ ծածկվել է ձյունով, ինչի հետևանքով որոշ շքամուտքեր փակվել են: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի Խաբարովսկi շրջանի Մնոգովերշին գյուղում շահագործվող բաց լեռնահանքում առավոտյան ձնքահոսք էր եղել: Դեպքի վայրում […]
18:14 25.12.2018
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել են ռուս-բելառուսական հարաբերությունների խնդրահարույց հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է «ԲԵԼՏԱ» բելառուսական գործակալությունը: Բելառուսի ղեկավարը համաձայնել է ՌԴ նախագահի այն հայտարարության հետ, որ հաշվի առնելով Բելառուսի և Ռուսաստանի միջև բազմակողմ գործակցության ծավալը, այդ հարաբերություններում անխուսափելիորեն առաջանում են […]