Էրդողանը հունվարի 23-ին մտադիր է հանդիպել Պուտինի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2024
  • $
    388.37
  • RUBLE
    4.31
  • 420.88
WEATHER
+16.09 oC

Էրդողանը հունվարի 23-ին մտադիր է հանդիպել Պուտինի հետ

22:44 15.01.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հունվարի 23-ին մտադիր է հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը:

«Մեծ հավանականություն կա, որ կհանդիպեմ Պուտինի հետ հունվարի 23-ին»,- ասել է Էրդողանը:

Նախագահը նաև հավելել է, որ «օրակարգում կա եռակողմ հանդիպում Ռոհանիի (Իրանի նախագահ) և Պուտինի հետ»:

Ավելի վաղ` հունվարի 10-ին, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի հարցով Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել առաջիկա շաբաթներին: Նախարարը նաև ընդգծել էր, որ շուտով նախատեսվում է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև հանդիպումը:

Իր հերթին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է Էրդողանի այցին, սակայն կոնկրետ ամսաթիվ չէր նշել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ողբերգության և ազատության դարի լեգենդ ամբողջ աշխարհում․ Մակրոնի հայերեն գրառումը Ազնավուրի մասին

08:21 23.05.2024

Ողբերգության և ազատության դարի լեգենդ ամբողջ աշխարհում․ Մակրոնի հայերեն գրառումը Ազնավուրի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցցանցում հայերեն գրառում է կատարել Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ․ «Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները։ 100 տարի առաջ ծնված, ողբերգության և ազատության դարի լեգենդ Ֆրանսիայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում, որն այսուհետ հավերժ է»: ...

Ծրագրվում են գործողություններ Վրաստանի նկատմամբ՝ կապված օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետ․ Բլինքեն

23:32 22.05.2024

Ծրագրվում են գործողություններ Վրաստանի նկատմամբ՝ կապված օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետ․ Բլինքեն

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ծրագրում են գործողություններ ձեռնարկել Վրաստանի նկատմամբ՝ կապված օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Մենք շատ մանրամասն դիտարկում ենք, թե ինչ կարող ենք անել՝ ի պատասխան դրան: Եվ ես ակնկալում եմ, որ մենք քայլեր կձեռնարկենք»,- ասել է նա Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ […] ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Պաղեստինի ճանաչման հարցը դիտարկելու պատրաստակամության մասին

22:11 22.05.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Պաղեստինի ճանաչման հարցը դիտարկելու պատրաստակամության մասին

Պաղեստինի  ճանաչման հարցը Ֆրանսիայի համար տաբու չէ, սակայն դրա ժամանակը դեռ չի եկել։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։ Նրա խոսքով, «այսօր պայմաններ չեն ստեղծվել, որպեսզի Պաղեստինը ճանաչելու որոշումը իրական ազդեցություն ունենա իրավիճակի վրա»։ «Որոշումը պետք է օգտակար լինի և թույլ տա զգալի առաջընթաց գրանցել քաղաքական առումով: Այս տեսանկյունից այն պետք […] ...

Իրանը հերքում է թուրքական կողմի պնդումները, թե կործանված ուղղաթիռը իրենք են հայտնաբերել

21:43 22.05.2024

Իրանը հերքում է թուրքական կողմի պնդումները, թե կործանված ուղղաթիռը իրենք են հայտնաբերել

Իրանցի պաշտոնյաները հերքում են թուրքական մեդիայում տարածվող այն պնդումները, թե Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող կործանված ուղղաթիռը հայտնաբերվել է թուրքական անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) կողմից։ Ամերիկյան «BBC»-ի հետ զրույցում այդ մասին խոսել է Իրանի Կարմիր մահիկի նախագահ Փիրհոսսեին Քոլիվանը՝ ընդգծելով, որ ուղղաթիռի գտնվելու վայրը հայտնաբերվել է սեփական միջոցներով, հայտնում է ermenihaber-ը։ Նշենք, որ մայիսի 19-ին […] ...

Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը մտադիր են միավորել անվտանգության քաղաքականությունը

21:20 22.05.2024

Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը մտադիր են միավորել անվտանգության քաղաքականությունը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը մտադիր են դառնալ ընդհանուր եվրոպական անվտանգության քաղաքականության շարժիչ ուժը։ Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարներ Ստեֆան Սեժուրնեի և Ռադոսլավ Սիկորսկու հետ «Վայմարյան եռանկյունու» ձևաչափով հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Միաժամանակ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Բեռլինը, […] ...

Մոլդովայում հայտնել են՝ ինչից են կախված ԵՄ անդամակցության բանակցությունները

20:57 22.05.2024

Մոլդովայում հայտնել են՝ ինչից են կախված ԵՄ անդամակցության բանակցությունները

Մոլդովայի եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետ Քրիստինա Գերասիմովան ասել է, որ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները կախված են նրանից, թե Քիշնևը որքան արագ կիրականացնի արդարադատության համակարգի բարեփոխումները։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների պաշտոնական բացումը կախված է նրանից, թե որքան արագ է մեր երկիրը կատարում իր առաջադրանքը։ Եվրոպական երկրների կողմից կա լիակատար աջակցություն՝ […] ...

BACK_TO_TOP