TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Ռուսաստան

Չինաստանը կարող է ավիակիրների համար միջուկային ռեակտորներ ստեղծել

20:22 30.06.2018

Ըստ ռազմական փորձագետների՝ այդ գործընթացում Պեկինին կօգնեն Մոսկվայի հետ հարաբերությունները:

̰
Ռումբի հերթական ահազանգը Ռուսաստանում

13:03 29.06.2018

Հերթական ռումբի ահազանգի պատճառով Ռուսաստանի Սամարա քաղաքում կարճ ժամանակով մարդիկ տարհանվել են առևտրի կենտրոններից և հիվանդանոցից: Ըստ ոստիկանության և տեղական լրատվամիջոցների տեղեկությունների՝ զանգերը կեղծ էին: Ոստիկանությունը ահազանգերից հետո կատարել է մի շարք ստուգումներ տարբեր շինություններում, սակայն այդպես էլ ոչինչ չի գտել: Շինությունները մի քանի ժամ անց կրկին բացվել են: Սա վերջին երկու օրվա ընթացքում արդեն […]

̰
Ո՞ր երկրներն ունեն միջուկային զենք և որքա՞ն. զեկույց

21:55 28.06.2018

Մարտական պատրաստականության վիճակում գտնվող միջուկային մարտագլխիկների քանակով աշխարհում առաջատարը Միացյալն Նահանգներն է։ Վաշինգտոնի տրամադրության տակ կա ընդհանուր` 6450 միջուկային մարտագլխիկ, որոնցից 1750 միավորը պատրաստ են արձակման։ 2018 թվականի հունվարի դրությամբ նման թվեր է ներկայացնում «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտ»-ը (SIPRI)։ Իսկ բոլոր, ներառյալ մարտի պատրաստ ու պահեստներում գտնվող, մարտագլխիկների հաշվարկով առաջատարը Ռուսաստանն է՝ 6850 մարտագլխիկ, […]

̰
Ստիպված կլինենք արձագանքել. Մոսկվան սպառնում է Վաշինգտոնին

21:15 28.06.2018

Ռուսաստանը «ակնթարթային ու հայելային» պատասխան կտա, եթե Միացյալ Նահանգներում վերջնականապես ընտրեն «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին» համաձայնագրի կասեցման կուրս։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։ Պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ օրենսդիրներն ակտիվորեն պատրաստվում են օրենսդրական համապատասխան դաշտ ստեղծել՝ համաձայնագրից հրաժարվելու համար։ Ամերիկյան կողմն, ըստ նրա, վաղուց է պատրաստվում դրան՝ մշտապես մեղադրանքներ հնչեցնելով […]

̰
Երկու հայ «օրենքով գողեր» Ռուսաստանի բանտից ազատ են արձակվել

15:26 25.06.2018

Երկու հայ «օրենքով գողեր»՝ 52-ամյա Ռուբեն Քոսյանը (Ռուբեն Իվանովսկի) և 40-ամյա Արսեն Մկրտչյանը (Արսեն Երևանսկի), ազատվել են ռուսական մեկուսարաններից: Այս մասին տեղեկացնում է Prime Crime լրատվական գործակալությունը: Երկու քրեական հեղինակություններն էլ կրել են առաջին պատժաժամկետը: Քոսյանը պատիժը կրել է Ուսուրիսկեի №23 բուժիչ ուղղիչ հաստատությունում, իսկ Մկրտչյանը՝ Կիրովի N6 ուղղիչ հաստատությունում (այն նաև հայտնի է «Սև փայտփորիկ» անվանումով)։ […]

̰
Ռուսաստանը կատարելագործում է Կալինինգրադում գտնվող միջուկային զենքերի բունկերը. Guardian

17:48 18.06.2018

Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Լեհաստանի և Լիտվայի արանքում գտնվող Ռուսաստանին պատկանող էքսկլավում գտնվող բունկերը վերջին ամիսներին ավելի խորն է դարձել և ծածկվել է բետոնե տանիքով:

̰
Մոսկվան ցանկանում է մատչում ունենալ Հայաստանում գործող ամերիկյան լաբորատորիաներին. «Կոմերսանտ»

20:41 11.06.2018

Մոսկվան դժգոհ է անդամ երկրների տարածքում ամերիկյան լաբորատորիաների տեղակայումից

̰
Բեռլինում այսօր կկայանա «նորմանդական քառյակ»-ի հանդիպումը

13:21 11.06.2018

Հանդիպման նախօրեին Գերմանիայի արտգործնախարար Հեիկո Մաասը հայտարարել է, որ բանակցությունները հեշտ չեն լինելու:

̰
Պուտինը Չինաստանի ղեկավարին ռուսական բաղնիք է նվիրել

14:08 09.06.2018

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ բաղնիքը կկառուցվի այն բանից հետո, երբ չինական կողմը կորոշի դրա տեղը:

̰
«Ռուսաստանին G8-ից հանելն անխուսափելի էր, վերադարձնելը՝ անընդունելի». Մերկել

18:24 06.06.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանին Մեծ ութնյանկի, այժմ` Մեծ յոթնյակի երկրների կազմ վերադարձնելն անհնար է:

̰
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ին հորդորում է ավելի մեծ քանակությամբ ուժեր պատրաստել Մոսկվային դիմակայելու համար

10:53 06.06.2018

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին ասել է, որ այս նախաձեռնությունն առաջին հերթին նպատակ ունի դիմակայել Ռուսաստանին և իրականացնել Պենտագոնի 2018թ. ազգային պաշտպանական ռազմավարությունը:

̰
Մեծ Բրիտանիան կարող է սառեցնել Պուտինի հետ առնչություն ունեցող օլիգարխների ակտիվները

14:22 04.06.2018

Ռուսաստանցիների անունները հայտնվել են 130 հոգուց կազմված ցուցակում, որտեղ ներգրավված անձանց ակտիվները բրիտանական իշխանությունները կարող են սառեցնել կեղտոտ փողերի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում: 

̰
Ի՞նչ զինատեսակներ է Ռուսաստանը վաճառել Հայաստանին ու Ադրբեջանին

21:30 01.06.2018

Ռուսաստանը ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին է ներկայացրել 2017 թվականին իր արտահանած զինտեխնիկայի վերաբերյալ փաստաթղթեր, որտեղ նշել է և՛ արտահանման ուղղությունները, և՛ զինատեսակները։ Հայաստանին և Ադրբեջանին առաքված զինատեսակները ներկայացնում ենք ստորև։ Հայաստանին Ռուսաստանը մատակարարել է «մեծ տրամաչափի հրետանային համակարգեր» – 6 միավոր Զեկույցներում այս ձևակերպման տակ ընկնում են հրետանային միջոցների մեծ մասը, այդ թվում` փողային հրետանին, համազարկային […]

̰
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետն ընդունել է Հայաստանում ՌԴ ռազմական կցորդին

18:31 31.05.2018

Մայիսի 31-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին: Եվգենի Բուլավինցևը շնորհավորել է Արտակ Դավթյանին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հետագա հաջողություններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու փոխգործակցության հետագա զարգացման ուղիները:

̰
Ռուս լրագրողը ողջ-առողջ է. նոր մանրամասներ՝ բեմականացված սպանության մասին

19:32 30.05.2018

Ճեպազրույցի վերջում լրագրողների առջև է հայտնվել ինքը՝ Բաբչենկոն:

̰
Լավրովը պաշտոնական այցով կմեկնի Հյուսիսային Կորեա

12:30 30.05.2018

Կողմերը բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմ օրակարգը, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն Կորեական թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ:

̰
Կիևում սպանվել է ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն

10:19 30.05.2018

Բաբչենկոն ռազմական լրագրող էր աշխատել և վերջին տարիներին սուր քննադատություններ էր հնչեցնում Ուկրաինայում Կրեմլի վարած քաղաքականության վերաբերյալ:

̰
Պուտինը հունիսին կմեկնի Չինաստան՝ կարևոր փաստաթղթեր ստորագրելու

21:50 28.05.2018

Այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը նեղ և ընդարձակ կազմով հանդիպումներ կունենան:

̰
Նավթի մեկ բարելի գինն իջել է մինչև 76 դոլար

18:04 26.05.2018

Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան ամենայն հավանականությամբ նավթի գնաճը զսպելու համար կավելացնեն նավթի արդյունահանումը միջազգային շուկաներում: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ ալ-Ֆալեհը և ռուսաստանցի նրա պաշտոնակից Ալեքսանդր Նովակը ասել են, որ պատրաստ են բարձրացնել 2016 թվականին ընդունված արդյունահանման ծավալի վերին շեմը: Հիշեցնենք, որ 2016 թվականին նավթի մեկ բարելի գինն իջել է […]

̰
Թուրքիան մտադիր է Ռուսաստանից գնել «Կորնետ» հակատանկային հրթիռներ

17:22 07.04.2018

Այս համակարգերից ներկայում ունի նաև Հայաստանը։ Ընդ որում՝ հայկական բանակին մատակարարվել են դրա նորագույն տարբերակները, որոնք հակառակորդի տանկերը կարող են խոցել մինչև 8 կմ հեռավորությունից։

̰
Ո՞վ է Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպանը․ ինչո՞ւ հենց նա. «Ժամանակ»

13:47 07.04.2018

Հայաստանում Ռուսաստանի արդեն նախկին դեսպան Իվան Վոլինկին հեռանալուց հետո Մոսկվայից Երևան է ուղարկվել նոր դիվանագետ, որ մինչ այդ պաշտոնավարել է Եվրոպայում ռուսաստանյան ներկայացուցչություններում։

̰
Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Սկրիպալների ազգականուհուն թույլ չի տվել Լոնդոն մեկնել

09:59 07.04.2018

Սերգեյ Սկրիպալը գիտակցության է եկել և խոսում է:

̰
Ռուսաստանում «զատկական» IPhone X է թողարկվել

17:54 05.04.2018

Ավելի վաղ, Վլադիմիր Պուտինի՝ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ «Caviar» ընկերությունը թողարկել էր ոսկեգույն IPhone X:

̰
Վոլինկինը հեռանում է Հայաստանից

18:34 04.04.2018

Էդվարդ Նալբանդյանը ԱԳՆ Պատվո մեդալ է հանձնել դեսպան Իվան Վոլինկինին:

̰
Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում բռնկված հրդեհից մեկ մարդ է զոհվել

14:41 04.04.2018

Նշենք, որ հրդեհաշիջման շտաբում հայտնել են, որ վառվող առևտրի կենտրոնից 20 մարդ է փրկվել, իսկ 600 մարդ էլ տարհանվել է:

̰
Ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ԱՄՆ-ն կասկածի տակ չեն դրել ՀՀ հարաբերությունները մյուս կողմի հետ. Վիգեն Սարգսյան

14:09 04.04.2018

Նախարարի խոսքերով՝ Հայաստանը մշտապես բաց և կանխատեսելի քաղաքականություն է վարել բևեռների հետ, ինչի շնորհիվ էլ կարողացել է ըմբռնման արժանանալ այդ բևեռներում։

̰
«Բրիտանական կողմը պետք է Ռուսաստանից ներողություն խնդրի». Պեսկով

12:30 04.04.2018

Բրիտանական լաբորատորիան հայտարարել է, որ իրենց գործը չէ ասել, թե որտեղ է արտադրվել Սկրիպալներին թունավորած նյարդապարալիտիկ նյութը:

̰
Facebook-ն ու Youtube-ը Ռուսաստանում արգելափակման վտանգի տակ են

17:35 03.04.2018

Օրենքի նախագծում նշված է, որ դատական կարգադրիչները 1 աշխատանքային օրվա ընթացքում պետք է իրենց որոշման մասին հայտնեն «Ռոսսկոմնադզորին», որը պետք է արգելափակի էջը:

̰
Ադրբեջանին զենքի վաճառքը նվազեցնելու հայտարարությունները մեսիջ էին Բաքվին. ադրբեջանագետ

15:27 03.04.2018

Զենքի վաճառքի սահմանափակումներով Մոսկվան, ըստ ադրբեջանագետի, փոձում է զսպել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները

̰
Ռուսաստանն իր կասպյան ռազմանավերը բերում է Ադրբեջանի սահմանի մոտ

18:32 02.04.2018

Շոյգուի խոսքով՝ նավատորմիղի տեղափոխությունը կարևոր դեր է խաղում Կասպյան տարածքում անվտանգության ապահովման համար։

̰
BACK_TO_TOP