21:30 01.06.2018
Ռուսաստանը ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին է ներկայացրել 2017 թվականին իր արտահանած զինտեխնիկայի վերաբերյալ փաստաթղթեր, որտեղ նշել է և՛ արտահանման ուղղությունները, և՛ զինատեսակները։
Հայաստանին և Ադրբեջանին առաքված զինատեսակները ներկայացնում ենք ստորև։
Հայաստանին Ռուսաստանը մատակարարել է «մեծ տրամաչափի հրետանային համակարգեր» – 6 միավոր
Զեկույցներում այս ձևակերպման տակ ընկնում են հրետանային միջոցների մեծ մասը, այդ թվում` փողային հրետանին, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը։ Հայաստանի դեպքում այս մատակարարումը հավանաբար վերաբերում է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերին։
Այս համակարգերի գնման վերաբերյալ պայմանավորվածություն կար 2015 թվականին Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրած 200 միլիոն դոլար վարկային համաձայնագրում։ Այս միջոցների առաջին խմբաքանակը Հայաստան բերվեց 2016 թվականին ու ներկայացվեց սեպտեմբերի 21-ին անցկացված զորահանդեսի ժամանակ։ Չնայած դրան՝ խոսակցություններ կան, որ «Սմերչ» համակարգեր Հայաստանը ստացել էր արդեն մինչև Ապրիլյան պատերազմը։
Ռուսաստանից Հայաստանին մատակարարված զինտեխնիկայի թվում Razm.info մասնագիտացած կայքը հիշատակում է նաև «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրները և «Կորնետ» հակատանկային կառավարվող հրթիռային համալիրները: Այս զինատեսակները ներկայացված չեն ՄԱԿ-ին Ռուսաստանի ուղարկած զեկույցներում։
Այստեղ հարկ է նշել, որ շատ երկրներ ուղղակի չեն հրապարակում այդ զեկույցները կամ հրապարակում են մասնակի։ Օրինակ, ռուսական կողմն իր զեկույցում նշել է Հայաստանին 6 միավոր «մեծ տրամաչափի հրետանային համակարգերի» մատակարարումը, իսկ հայկական կողմը չի նշել դրանց ստանալը։
Ընդհանրապես, Հայաստանը վաղուց զեկույցներ չի հրապարակում։
Հայաստանի ու Ադրբեջանի հակատանկային հրթռիային համալիրների հեռահարությունները․ ՀՀ ԶՈւ «Կորնետն» առաջատարն է
Ադրբեջանին Ռուսաստանը մատակարարել է «զրահապատ մարտական մեքենաներ» – 61 միավոր
Այս ձևակերպման տակ մտնում են բոլոր հնարավոր հետևակի մարտական մեքենաները, զրահափոխադրիչները, զրահամեքենաներն ու այլ նմանատիպ տեխնիկան։ Ադրբեջանին այս մատակարարումների վերաբերյալ կարծիք կա, որ սրանք ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ են ու ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ։
Զինտեխնիկայի երկու նմուշներից էլ Ադրբեջանը ձեռք է բերել նաև նախկինում։ Երկրորդի դեպքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հատուկ նախանձախնդրությամբ անդրադարձել էր զինտեխնիկայի ստացմանը, մեկ տեսանյութ ներկայացվել էր նավերից զրահափոխադրիչների իջեցման մասին, ևս մեկը՝ զորային փորձարկումների։
Իսկ ԲՄՊ-3 մեքենաների մասին դեռևս 2017 թվականի ամռանն ասվել էր, որ մատակարարումները կշարունակվեն 2018 թվականին։ Անկախ նրանից՝ մատակարարումներն այնուամենայնիվ եղել են նախորդ աշնանը, թե կլինեն այս տարի՝ Ադրբեջանը գնում է այս զինատեսակները։
Ադրբեջանի պարագայում Razm.info կայքը հիշեցնում է նաև, որ նախորդ տարի Ռուսաստանը հարևան պետությանը մատակարարել է ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետների արդիականացված հրթիռներ և «Քրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրներ։
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...