TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+17.09 oC

Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ն մտադիր է 500 մլն դոլարի ավիառումբ վաճառել Սաուդյան Արաբիային

19:30 30.05.2020

ԱՄՆ կառավարությունը նախատեսում է Սաուդյան Արաբիային 500 մլն դոլար արժողությամբ շուրջ 7500 միավոր կառավարվող ավիառումբ վաճառել։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Wall Street Journal  թերթին։ Ըստ աղբյուրի՝ հունվարի կեսին ավիառումբերի վաճառքի և մատակարարման պլանների մասին նախնական ծանուցում է ուղարկվել Սենատի միջազգային հարաբերությունների  և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեներին։ Հաստատման […]

̰
Սաուդյան Արաբիայում ձերբակալել են թագավորական ընտանիքի երեք անդամի

12:35 07.03.2020

Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալել են արքայական ընտանիքի երեք անդամի: Այս մասին հայտնել է Wall Street Jouranl-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Ձերբակալվածների թվում են Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզի կրտսեր եղբայրը՝ Ահմեդ իբն Աբդուլ Ազիզը, նախկին թագաժառանգ Մուհամեդ իբն Նաիֆը և նրա կրտեսր եղբայրը՝ Նավաֆ իբն Նաիֆը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջիններս ձերբակալվել են ուրբաթ առավոտյան՝ […]

̰
Հուսիթները հարձակվել են Սաուդյան Արաբիայի միջազգային օդանավակայանի վրա

14:10 24.06.2019

Հուսիթները հարձակվել են Սաուդյան Արաբիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Աբհա քաղաքի միջազգային օդանավակայանի վրա: Հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի: Այս մասին հայտնել է RIA Novosti-ի լրատվական գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվում էր 1 զոհի և 7 վիրավորի մասին: Աղբյուրի փոխանցմամբ՝ վիրավորների թվում կա 3 կին և 2 երեխա: Տուժածների շարքում կան Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի […]

̰
Իսրայելցի կատակերգուի ամուսնության առաջարկը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին մեծ տարածում է գտել արաբական սոցցանցերում

23:23 02.03.2019

Արաբական սոցիալական ցանցերում վերջին օրերին իսկական սենսացիա է առաջացրել իսրայելցի կատակերգուի հայտարարությունը, որը կատակով ամուսնության առաջարկ է արել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նոամ Շուստերն այս առաջարկն արել է հեռուստաընկերություններից մեկին տրված հարցազրույցի ժամանակ, որի ընթացքում նա բողոքել է, որ իր ընտանիքը ճնշում է գործադրում իր վրա […]

̰
Սաուդյան Արաբիայում ձյուն է տեղացել

16:24 18.02.2019

Սաուդյան Արաբիայի Ջեբել ալ-Լաուզ շրջանում ձյուն է տեղացել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Ըստ լրատվամիջոցի՝ տեղացիներն արդեն սկսել են վարձույթով սահնակներ և ինքնաշեն դահուկներ տալ: Սոցցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես են բեդվիներն ամառային հագուստով սահում ինքնաշեն սահնակներով: Նշվում է, որ Ջեբել ալ-Լաուզում անցած տարի էլ է ձյուն  եկել: لقطات لثلوج جبل اللوز […]

̰
Սաուդյան Արաբիայում ռոբոտն աշխատանքի է անցել

22:59 24.12.2018

Սաուդյան Արաբիայում առաջին անգամ ռոբոտն աշխատանքի է անցել պետական հաստատությունում: Ինչպես հայտնում է Al Sabq պարբերականը, «Տեխնիկ» անունով մեխանիկական աշխատակիցն աշխատանքային հավաստագիրը ստացել է անձամբ կրթության նախարար Ահմեդ բեն Մուհամեդ ալ Իսայից, որի ենթակայության տակ էլ աշխատելու է: «Շնորհակալ եմ այդ պատվին արժանացնելու համար: Խոստանում եմ լինել օրինակ մյուս աշխատակիցներին», – ասել է ռոբոտը՝ դիմելով […]

̰
Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգի անսովոր ողջույնը

00:13 01.12.2018

Բուենոս Այրեսում մեկնարկած «Մեծ քսանյակ»-ի հանդիպումների ընթացքում լրագրողների աչքից չի վրիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի ոչ ավանդական, այսպես կոչված, «եղբայրական ողջույնը»:

̰
Թուրքիայի դատարանը Խաշըգջիի սպանությանն առնչություն ունեցող 15 անձի կալանավորելու հրաման է տվել

19:30 30.11.2018

Թուրքիայի դատարանը Սաուդյան Արաբիայի 15 քաղաքացիների կալանավորելու որոշում է կայացրել՝ կապված լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության հետ: Այս մասին հայտնել է Milliyet-ը: Նշվում է, որ դատարանը այս որոշումը կայացրել է Ստամբուլի դատախազության պահանջով: Սպանության մեջ կասկածվող 18 մեղադրյալներից 15-ը գտնվել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, երբ կատարվել էր հանցագործությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել դաժան և դիտավորյալ […]

̰
Դանիան դադարեցնում է ռազմական սարքավորումներ մատակարարել Սաուդյան Արաբիային

17:16 22.11.2018

Դանիան դադարեցնում է ռազմական սարքավորումների մատակարարումը Սաուդյան Արաբիա: Այս մասին տեղեկացնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով Դանիայի ԱԳՆ-ին: Նշվում է, որ Դանիան այդ քայլին է գնում Եմենում իրավիճակի վատթարացման և սաուդցի լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության պատճառով: Դանիայի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ Սաուդիան Արաբիան «կործանարար է պահում իրեն»: Նշենք, որ Սաուդյան Արաբիայի զինված ուժերը […]

̰
Լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանությունը պատվիրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգը. ԿՀՎ

13:07 17.11.2018

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը պարզել է, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության հրամանը տվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով՝  The Washington Post-ին: Ի պատասխան այս հայտարարության՝ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանության խոսնակը հերքել է տեղեկատվությունը և հավելել, որ արքայազնը տեղյակ չի եղել սպանության […]

̰
Թուրքիան սաուդցի լրագրողի սպանության ձայնագրությունը փոխանցել է 6 երկրի

12:30 13.11.2018

Թուրքական իշխանությունները The Washington Post-ի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության ձայնագրությունը փոխանցել են Սաուդյան Արաբիային, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Կանադային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Այն բոլոր երկրները, որոնք խնդրել էին, արդեն լսել են սպանության ձայնագրությունը: Մեր հետախուզական կազմակերպությունը ոչինչ չի թաքցրել: Սաուդյան Արաբիայից բացի, այդ ձայնագրությունը լսել են […]

̰
Հորդառատ անձրևները վնասել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի տանիքը

12:26 10.11.2018

Հորդառատ անձրևների և հեղեղումների պատճառով քանդվել է Էր-Ռիադից ոչ հեռու գտնվող Հալեդա միջազգային օդանավակայանի տանիքը: Այս մասին հայտնել է «Ալ-Աջիլ» պորտալը: Համացանցում տարածված տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է ջուրը տանիքից ներս թափվում: Հորդառատ անձրևները թագավորությունում սկսվել են դեռ հինգշաբթի: Անձրևների հետևանքով հեղեղվել են Էր-Ռիադ, Մեքքա և Ջիդա քաղաքները: https://www.youtube.com/watch?v=Gs4lVAxfhBA

̰
ԱՄՆ-ը արաբական կոալիցիային 30 օր է տվել Եմենում ռմբակոծությունը դադարեցնելու համար

11:58 31.10.2018

Եմենում կառավարության և շիա հուսիտ ապստամբների միջև հակամարտությունը շարունակվում է 2014թ.-ից:

̰
Սաուդյան Արաբիան սպանված լրագրողի գործով կասկածյալներին չի արտահանձնի Թուրքիային

22:29 27.10.2018

Սաուդյան Արաբիան The Washington Post թերթի սպանված ընդդիմադիր լրագրողի գործով 18 կասկածյալներին չի արտահանձնի Թուրքիային: Այս հայտարարությամբ է հանդես եկել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադիլ ալ Ջուբեյրը: Նախարարը կարծում է, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո սպանված լրագրող Ջամալ Խաշըգջիի գործով կասկածյալները պետք է անցնեն նախաքննական գործընթացը ու հարկ եղած դեպքում իրենց […]

̰
Խաշըգջիի սպանությունից առաջ Էր-Ռիադը «հետախուզություն» է կատարել․ Էրդողան

17:31 23.10.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանությունից մի քանի օր առաջ Թուրքիա ժամանած Սաուդյան Արաբիայի քաղաքացիները «հետախուզել» են Ստամբուլի մերձակայքում գտնվող անտառը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Երկուշաբթի (հոկտեմբերի 1-ին)՝ ժամը 16:30-ին Սաուդյան Արաբիայից եկել է առաջին խումբը: Նրանք գնացել են հյուպատոսարան, ապա կատարել հետախուզություն Բելգրադյան անտառում […]

̰
Սպիտակ տունն ու ՄԱԿ-ն անդրադարձել են Ջեմալ Խաշըգջիի սպանության մասին լուրին

16:01 20.10.2018

Միջազգային աղմուկ հանած սաուդցի լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության լուրերի հաստատմանն անդրադարձել են Սպիտակ տունը և ՄԱԿ-ը: Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը «Թվիթերի» միկրոբլոգում գրել է. «ԱՄՆ-ն ընդունում է Սաուդյան Արաբիայի կողմից արված հայտարարությունը՝ լրագրող Ջեմալ Խաշըգջիի գործի հետաքննությունը զարգանում է և արդեն գործողություններ է ձեռնարկել կասկածյալների դեմ: Մենք կշարունակենք ուշադիր հետևել այս ողբերգական դեպքի […]

̰
Եմենում 13 մլն մարդ կանգնած է սովամահության վտանգի առաջ. ՄԱԿ

15:17 16.10.2018

ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ Եմենում մոտ 13 միլիոն մարդ կանգնած է սովամահ լինելու վտանգի առաջ: Այս մասին հայտնում է BBC-ն: ՄԱԿ-ն այս հարցով դիմել է Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող ռազմական կոալիցիային, որպեսզի այն դադարեցնի ավիահարվածները, որոնք դառնում են անմեղ քաղաքացիների մահվան պատճառ: Կազմակերպությունը նախազգուշացրել է, որ եթե երկրում ռազմական գործողությունները չդադարեցվեն, ապա այստեղ կլինի վերջին 100 […]

̰
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավորի հետ

15:11 16.10.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Էր-Ռիադում հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդի հետ, որպեսզի քննարկեն The Washington Post-ի անհետացած լրագրող Ջամալ Խաշըքջիի հարցը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Նշենք, որ ավելի վաղ թուրքական խուզարկուների խումբը մոտ 9 ժամ է անցկացրել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանի շենքում՝ փնտրելով անհետացած լրագրողից ԴՆԹ […]

̰
Սաուդյան Արաբիան դադարեցրել է բուժման ծրագրերը Կանադայում. կողմերի միջև լարվածությունը շարունակվում է

15:21 08.08.2018

Երկու երկրների միջև տարաձայնություններին վերջ դնելու համար Կանադան պետք է դիմի Միացյալ Արաբական Էմիրությունների և Մեծ Բրիտանիայի օգնությանը, որպեսզի նրանք փորձեն լուծել վեճը:

̰
Նավթի մեկ բարելի գինն իջել է մինչև 76 դոլար

18:04 26.05.2018

Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան ամենայն հավանականությամբ նավթի գնաճը զսպելու համար կավելացնեն նավթի արդյունահանումը միջազգային շուկաներում: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ ալ-Ֆալեհը և ռուսաստանցի նրա պաշտոնակից Ալեքսանդր Նովակը ասել են, որ պատրաստ են բարձրացնել 2016 թվականին ընդունված արդյունահանման ծավալի վերին շեմը: Հիշեցնենք, որ 2016 թվականին նավթի մեկ բարելի գինն իջել է […]

̰
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված 7 հրթիռ է խոցել

10:39 26.03.2018

Խոցված հրթիռների բեկորներն ընկել են տներից մեկի վրա, որի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 2 մարդ:

̰
Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին

11:39 21.03.2018

Հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը նաև մի շարք սուր հարցեր են քննարկել:

̰
«Հրաժարականից» հետո առաջին անգամ Լիբանանի վարչապետը մեկնել է Սաուդյան Արաբիա

08:53 28.02.2018

Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրին մեկնել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպում կունենա սաուդյան արքա Սալմանի և թագաժառանգ արքայազն Մումահեդ բին Սալմանի հետ:

̰
Ուղտերի գեղեցկության մրցույթի որոշ մասնակիցներ մրցակցությունից դուրս են մնացել բոտեքսի պատճառով

21:10 23.01.2018

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի մերձակայքի անապատային հատվածում անցկացվում է ամենամյա գեղեցկության մրցույթ ուղտերի միջև:

̰
35 տարվա արգելքից հետո Սաուդյան Արաբիայում կինոթատրոն է բացվել

09:48 16.01.2018

Առաջին անգամ, վերջին 35 տարվա մեջ, Սաուդյան Արաբիայում թույլատրել են հանրային կինոթատրոն բացել և ցուցադրել լիամետրաժ ֆիլմ։ Ցուցադրվել է ամերիկյան արտադրության լիամետրաժ մուլտիպլիկացիոն «Էմոջի» ֆիլմը։ Այցելուներին անգամ թուլյատրվել է պոպ-քոռն տանել։

̰
ԱՄՆ մեղադրանքներն ու Իրան-Սաուդներ միջնորդավորված պատերազմը Եմենում

16:19 21.12.2017

Դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին հանդես է գալիս հատուկ հայտարարությամբ ու հատուկ միջավայրում՝ դեսպանի թիկունքում ցուցադրվում են եմենցի հութիների արձակած ու Սաուդյան Արաբիայում ընկած հրթիռի մնացորդները, որոնք էլ, ըստ դեսպանի, հենց իրանական հրթիռի մնացորդներ են։ ԱՄՆ-ն սրանով Իրանին պաշտոնապես մեղադրում է Եմենի ապստամբ հութիներին զինելու, նրանց հրթիռ(ներ) մատակարարելու ու Սաուդյան Արաբիան թիրախավորելու մեջ։

̰
5 տարում 200 հազար մարդ է տուժել ահաբեկիչների պատճառով

11:27 27.11.2017

Վերջին 5 տարում ահաբեկիչների գործողությունների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 200 հազար մարդ։ Տնտեսություններին հասցվել է 348 մլրդ դոլարի վնաս։ Այս մասին հայտարարել է Հակաահաբեկչական իսլամական կոալիցիան, որն գլխավորում է Սաուդյան Արաբիան։

Կոալիցիայի հաղորդագրության համաձայն՝ այս հարձակումների հետևանքով տուժածների ավելի քան 70 տոկոսը իսլամադավան 4 պետություններից են՝ Իրաքից, Աֆղանստանից, Նիգերիայից և Պակիստանից։

Այս հաղորդագրությամբ իսլամական կոալիցիան հիշեցրել է իր գոյության մասին, քանի որ նոյեմբերի 26-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում անցկացվել է կոալիցիայի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հավաքը, որը ղեկավարել է Սաուդյան արքայազնը։

Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ու ԱՄՆ գլխավորությամբ գործող մեկ այլ կոալիցիայի ուժերով Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման ջախջախումից հետո արաբական կոալիցիայի հավաքը նվիրված է եղել հակաահաբեկչական համատեղ պայքարին։

Սակայն կոալիցիայում ներկայացված չեն ահաբեկչությունից տուժած հիմնական պետություններից Սիրիան ու Իրաքը, փոխարենը դրա կազմում են մոտ 40 այլ արաբական պետություններ։ Ընթացիկ տարվա մայիսին կոալիցիան հայտարարել է, թե իրենք կարող են 34 հազար զինծառայող զորակոչել ահաբեկչության դեմ պայքարի համար։

̰
Սաուդյան Արաբիան փորձում է փոթորիկ ստեղծել Լիբանանում. բեյրութահայ վերլուծաբան

20:20 17.11.2017

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի՝ Սաուդյան Արաբիայում պատանդառությունը և հրաժարականի պարտադրանքը նպատակ ունի խուճապի մատնել Լիբանանի հանրությանը և առիթ ստեղծել Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների:

̰
BACK_TO_TOP