ԱՄՆ մեղադրանքներն ու Իրան-Սաուդներ միջնորդավորված պատերազմը Եմենում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

ԱՄՆ մեղադրանքներն ու Իրան-Սաուդներ միջնորդավորված պատերազմը Եմենում

16:19 21.12.2017

Դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին հանդես է գալիս հատուկ հայտարարությամբ ու հատուկ միջավայրում՝ դեսպանի թիկունքում ցուցադրվում են եմենցի հութիների արձակած ու Սաուդյան Արաբիայում ընկած հրթիռի մնացորդները, որոնք էլ, ըստ դեսպանի, հենց իրանական հրթիռի մնացորդներ են։ ԱՄՆ-ն սրանով Իրանին պաշտոնապես մեղադրում է Եմենի ապստամբ հութիներին զինելու, նրանց հրթիռ(ներ) մատակարարելու ու Սաուդյան Արաբիան թիրախավորելու մեջ։ Իրանը, բնականաբար, հերքում է մեղադրանքները ու խնդրում Թեհրանին տրամադրել հրթիռի մնացորդները՝ հարցն ուսումնասիրելու համար։

Բռնեմ դունչդ, կտրի շունչդ

Վաշինգտոնն այս քայլի համար ունի ուրույն դրդապատճառներ. Դոնալդ Թրամփի հենց պաշտոնավարման սկզբից ԱՄՆ ղեկավարությունը չոր դիրքորոշում է որդեգրել Իսլամական Հանրապետության նկատմամբ, իսկ Թրամփի վարչակազմը անընդհատ թիրախավորում է Իրանի ու վեցյակի միջև 2015 թվականին ստորագրված համաձայնությունը, որով Իրանը պետք է դադարեցներ միջուկային ծրագիրը, որի դիմաց նրա վրայից պետք է հանվեին պատժամիջոցները։

Եվրոպական երկրները պաշտպանում են այս համաձայնությունը՝ փաստացի դեմ հանդես գալով իրենց դաշնակցին՝ հօգուտ Իրանի։ Կարծիք կա, որ Թրամփն ինքն էլ, ի վերջո, մտադիր չէ չեղարկել այս գործարքը, ուղղակի թուր է թափ տալիս ու անկայուն, անկանխատեսելի է դարձնում Իրանը՝ գցելով այդ երկրի վարկը հնարավոր ներդրողների աչքում։ Սակայն այս մեղադրանքները շարունակվում են, ու Եմենում շարունակվող մարտական գործողությունները հարմար առիթ են Իրանին որևէ բանում մեղադրելու համար։

Երկու երկիր իրար կից

Բանն այն է, որ եմենցի հութիները, հավանաբար, ստանում են Իրանի օժանդակությունը, քանի որ նրանք երկրի իշխանությունից հեռացրել են սաուդական կողմնորոշում ունեցող նախագահին ու երկրի մի մասը պահում են իրենց վերահսկողության տակ։ Նման երկարաժամկետ վերահսկողությունը թույլ է տալիս ենթադրել, որ հութիները ստանում են նաև ռազմական ու թեկուզ պարենային օժանդակություն «դրսից»։ «Դրսի» լավագույն թեկնածուն էլ այս դեպքում Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային մրցակից Իրանն է։

Երկու երկրների հարաբերությունները ժամանակ առ ժամանակ սրվում են այնքան, որ թվում է՝ կարող են մարտական գործողություններ սկսել, ինչից կցնցվի ամբողջ աշխարհը։ Սակայն դա չի լինում, կողմերը շարունակում են ռազմական հռետորաբանությունը միմյանց հասցեին ու հարևան երկրներում մեծացնում իրենց ազդեցությունը՝ մրցելով ու «կռվելով» ոչ միմյանց տարածքում։

Сила есть, ума не надо. ռեբրենդինգ

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի՝ Իրանի հասցեին արտահայտած մեղադրանքները ձեռնտու են նաև Սաուդյան Արաբիային։ Այս երկիրը երկար ժամանակ է մարտեր է մղում Եմենում հութիների դեմ, սակայն չնայած արաբների հսկայական ֆինանսական միջոցներին՝ հաջողությունները փոփոխական են։

Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների ավիահարվածներին հութիները հաճախ պատասխանում են հրթիռային հարվածներով։ Հրթիռների մի մասը չի հասնում թիրախներին, համենայն դեպս, այդպես են պդնում սաուդյան լրատվամիջոցները (այս երկիրն աչքի չի ընկնում մամուլի ազատությամբ)։

Սակայն արաբական երկրում գահակալական ներքին պայքարից ու թագաժառանգի փաստացի իշխանության գալուց հետո սաուդյան արտաքին քաղաքականության ու հատկապես քարոզչական աշխատանքում խոշոր փոփոխություններ են նկատվում։ Չենք պնդի, որ ԱՄՆ դեսպանի ելույթը համաձայնեցված էր սաուդական արքունիքի հետ, սակայն այն հաստատ ձեռնտու էր արաբական երկրի ղեկավարությանը։ Փաստացի ցույց էր տրվում, որ Իրանը ագրեսոր է, սեփական արտադրության հրթիռ(ներ)ը տալիս է հութիներին, նրանք էլ դրանով թիրախավորում են Սաուդյան Արաբիայի քաղաքացիական օբյեկտները։

Իմ աչքի փուշն ու քո աչքի գերանը

Իրանամետ դիրքորոշում ունեցողները ցանցում տարածեցին ծաղրանկարներ, որոնցից մեկը ցույց է տալիս, թե ինչպես է Նիկի Հեյլին հառնում ամերիկյան հրթիռների մնացորդների միջից՝ գլխից վեր պահելով ու մատնանշելով իրանական միակ հրթիռի մնացորդները։ Ակնարկվում էր, որ Մերձավոր Արևելքն իրականում ապակայունացնում են բազմաթիվ ամերիկյան հրթիռները (ԱՄՆ կողմից հարուցված հակամարտությունները), ոչ թե իրանական միակ, «խեղճուկրակ» հրթիռը։

Սակայն հետճշմարտության (post-truth) ժամանակաշրջանում եթե մի բան հրապարակվում ու տպավորվում է հանրային գիտակցությաքն մեջ, դրան հետևող հերքումը միշտ չէ, որ հասնում է նույն թիրախին։

 

Շունը հաչում է, քարավանը գնում

Դեկտեմբերի 19-ին եմենցի հութիները կրկին հրթիռ են արձակում Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, նկարահանում են դա ու ցուցադրում։ Սաուդյան Արաբիայում հրթիռը չի հասնում թիրախին, սաուդյան բանակի հակաօդային պաշտպանությունը չեզոքացնում է հրթիռը, նկարահանում են դա ու տարածում ցանցում։ Հակամարտությունը դառնում է ի շրջանս յուր …

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

17:50 02.08.2025

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

Թուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

17:40 02.08.2025

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...

BACK_TO_TOP