16:01 20.10.2018
Միջազգային աղմուկ հանած սաուդցի լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության լուրերի հաստատմանն անդրադարձել են Սպիտակ տունը և ՄԱԿ-ը:
Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը «Թվիթերի» միկրոբլոգում գրել է.
«ԱՄՆ-ն ընդունում է Սաուդյան Արաբիայի կողմից արված հայտարարությունը՝ լրագրող Ջեմալ Խաշըգջիի գործի հետաքննությունը զարգանում է և արդեն գործողություններ է ձեռնարկել կասկածյալների դեմ: Մենք կշարունակենք ուշադիր հետևել այս ողբերգական դեպքի միջազգային հետաքննությանը և կսատարենք արդար, թափանցիկ հետաքննության գործընթացին: Մենք վշտացած ենք՝ լսելով պարոն Խաշըգջիիի մահվան լուրի հաստատումը և խորապես ցավակցում ենք նրա ընտանիքին, հարսնացուին և ընկերներին»:
Statement on Saudi Arabia Investigation: pic.twitter.com/DjBdwZAGAi
— Kayleigh McEnany 45 Archived (@PressSec45) October 19, 2018
Այս սարսափելի դեպքին անդրադարձել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
ՄԱԿ-ի գլխավոր խոսնակը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրում է, որ գլխավոր քարտուղարը հայտնում է, թե սաստիկ մտահոգված է Ջեմալ Խաշըգջիի մահվան լուրի հաստատմամբ: Գուտերեշը կոչ է արել անցկացնել մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն՝ պարզելու լրագրողի մահվան հանգամանքները և պատասխանատվության ենթարկել բոլոր պատասխանատուներին:
#UN chief @antonioguterres ‘deeply troubled’ by confirmation of #Khashoggi’s death.#UNSG “stresses the need for a prompt, thorough and transparent investigation into the circumstances of Mr. Khashoggi’s death and full accountability for those responsible” – spox @StephDujarric
— Michelle Nichols (@michellenichols) October 19, 2018
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...