12:16 15.04.2018
Երկուշաբթի օրը ՄԱԿ-ում բանակցություններ են սկսվելու Սիրիայի հարցով Անվտանգության խորհրդի բանաձևի վերաբերյալ: Բանաձևի նախագիծն առաջարկել են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Բրիտանիան: Այդ մասին լրատվամիջոցներին են հայտնել արևմտյան երկրներից մեկի դիվանագիտական աղբյուրները: Նախագիծը դատապարտում է սիրիական Դումա քաղաքում քիմիական զինքի կիրռարումը՝ պնդում, որը Ռուսաստանն ու Սիրիան հերքում են: Առաջարկվում է ստեղծել նման միջադեպերի հետաքննության անկախ մեխանիզմ:
10:09 15.04.2018
Այսօր Սաուդյան Արաբիայում մեկնարկելու Արաբական պետությունների լէիգայի 29-րդ գագաթնաժողովը:
21:06 14.04.2018
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի կողմից Սիրիային հասցված հրթիռային հարվածները Ռուսաստանի շաբաթօրյա լրատվական հաղորդումների «գլխավոր ու հիմնական» թեման են դարձել, հայտնում է Meduza-ն: Հաղորդվում է, որ որոշ լրատվամիջոցներ միջազգային այդ իրադարձությանը մեկ թողարկման ընթացքում անդրադարձել են մի քանի ռեպորտաժներով ու միջազգային ուղիղ կապերով:
19:57 14.04.2018
Անկարայի ոստիկանությունը դադարեցրել է ԱՄՆ դեսպանատան առաջ կազմակերպված թուրքական ընդդիմության ներկայացուցիչների բողոքի ակցիան՝ ընդդեմ Սիրիայի դեմ հրթիռային հարվածների, հաղորդում է РИА Новости-ին:
19:30 14.04.2018
Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբը կասկածի տակ է առնում Ֆրանսիայի օդուժի մասնակցությունը՝ Սիրիայի դեմ հարվածին :
18:59 14.04.2018
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհուրդը դատապարտել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիային հասցրած հրթիռային հարվածները:
18:26 14.04.2018
Վրաստանի արտաքին գործերի նախարարը, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Սիրիայի վրա իրականացրած հրթիռային հարվածները, համարել է «համապատասխան և անհրաժեշտ»:
16:53 14.04.2018
Սիրիական ընդդիմությունը դժգոհ է Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի՝ Սիրիայի վրա համատեղ հրթիռային հարձակումից: Այս մասին ասվում է Twitter- ի Agence France-Presse էջում:
16:23 14.04.2018
Սիրիայում ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակման ընթացքում, առաջին անգամ, մարտական պայմաններում օգտագործվել են AGM-158 JASSM թևավոր հրթիռները, գրում է The Drive-ը:
15:43 14.04.2018
Թերեզա Մեյը չի ստացել խորհրդարանի հավանությունը Սիրիային հարված հասցնելու համար: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի գլխավոր ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Կորբինը: Նա քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ գործողությունը: «Ռումբերը կյանքեր չեն փրկի և հանգստություն չեն բերի: Այդ ապօրինի գործողությունը նոր էսկալացիայի կբերի»,- ասել է Կորբինը:
14:50 14.04.2018
«ԵՄ-ն կոչ է անում բոլոր երկրներին, հատկապես Ռուսաստանին ու Իրանին, օգտագործել իրենց ազդեցությունը՝ կանխելու քիմիական զենքի հետագա օգտագործումը, հատկապես սիրիական վարչակարգի կողմից»,- նշված է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունում: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն կողմ է սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանը, կոչ է արել կրակի դադարեցման մասին բոլոր համաձայնագրերի իրականացմանը և հնարավոր է համարել պատժամիջոցների խստացումը: «2017–ի հուլիսին և 2018 –ի մարտին ԵՄ –ն սահմանափակող լրացուցիչ պատժամիջոցներ սահմանեց քիմիկան զենքի կիրառման հետ կապ ունեցող սիրիացի չինովնիկների և գիտնականների նկատմամբ, և միշտ պատրաստ է դիտարկել այդ պատժամիջոցների խստացումը»,- ասված է հայտարարությունում:
14:27 14.04.2018
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիան կշարունակի պայքարը ահաբեկչության դեմ:
13:56 14.04.2018
Գիշերը ԱՄՆ, Բրիտանիայի և Ֆրանսիայի զինուժը հրթիռակոծել է Սիրիայի տարածքը։ Թիրախում եղել են օդանավակայաններ, ռազմաբազաներ, հետազոտական կենտրոններ։
13:50 14.04.2018
Ապրիլի 14-ին՝ ժամը 5-ի սահմաններում, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համատեղ հարվածներ են հասցրել Սիրիայի կառավարական ուժերին։ Հրթիռակոծմանը ներգրավվել են երեք երկրների ավիացիան և ռազմանավերը:
13:28 14.04.2018
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր աջակցությունն է հայտնել Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային ու Բրիտանիային՝ Սիրիայի տարածքի հրթիռակոծության հարցում։
13:01 14.04.2018
Ինքը՝ Գերմանիան, չի մասնակցել հրթիռային հարվածներին։ Դրանք իրականացրել են ամերիկյան, ֆրանսիական ու բրիտանական զինված ուժերը։ Արձակվել է 100-ից ավելի հրթիռ, որոնց մեծ մասը հասել է թիրախին։
12:17 14.04.2018
Կոալիցիայի՝ Սիրիայի դեմ ուղղված ԱՄՆ-ի գործողությանն առաջինն իրենց աջակցությունն են հայտնել Կանադան և Ավստրալիան:
11:49 14.04.2018
Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի հրթիռակոծությունը։ Այդ առիթով Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարությունում նշվել է.
10:01 14.04.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել՝ Սիրիային կետային հարվածներ հասցնելու մասին: Հեռուստաուղերձում Թրամփը մասնավորապես ասել է. «Ես հրամայեցի ԱՄՆ զինված ուժերին սկսել կետային հարվածներն այն օբյեկտներին, որոնք առնչություն ունեն Սիրիայի բռնապետ Բաշար Ասադի քիմիական զենքի հետ:
09:43 14.04.2018
Խոշորագույն ավիաուղիները փոխել են իրենց երթուղիները` շրջանցելով Սիրիայի օդային տարածքը: Պատճառը Սիրիայի տարածքում հնարավոր հրթիռային հարվածներն են: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
08:05 14.04.2018
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան օդային հարված են հասցրել Սիրիային: Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ կա 3 տուժած: Հարվածները հասցվել են այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռուսատեսությամբ ելույթ է ունեցել: Նույն այդ ժամանակ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան հայտնել են, որ իրենք եևս միացել են: Բավական լավ է աշխտաել սիրիական հակաօդային պաշտպանության համակարգը: Արձակված մոտ 30 հրթիռներից՝ խոցելով մոտ 10-ը:
21:01 13.04.2018
Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտտեն հայտարարել է, որ Նիդեռլանդները չեն քննարկում Սիրիայի տարածքում ռազմական գործողություններին մասնակցելու հնարավորությունը
19:27 13.04.2018
Լավրովի խոսքով՝ Մոսկվան անհերքելի փաստեր ունի այն մասին, որ Սիրիայում տեղի ունեցած ենթադրյալ քիմիական հարձակումը բեմադրված է եղել:
17:25 13.04.2018
12 ռազմանավերից կազմված ամերիկյան նավատորմն ուղևորվում է դեպի Սիրիա: 2003 թվականին Իրաքի տարածք ներխուժումից հետո, սա ամերիկյան ռազմածովային ուժերի առաջին լայնամասշտաբ կենտրոնացումն է լինելու, հայտնում է բրիտանական Dailymail-ը: Նավատորմի մաս է կազմում 90 ինքնաթիռ տեղափոխող «USS Hurry S Truman» ատոմային ավիակիրը, որին ուղեկցում է 5 ականակիր նավ ու հածանավ և շարժվում է դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելք: