18:59 24.03.2018
Արևելյան Ղութայում առաջխաղացումը շարունակելով՝ Սիրիայի կառավարական բանակը Հարաստա քաղաքն ամբողջությամբ ազատագրել է ահաբեկիչներից: Այդ մասին հայտնում է Pars today իրանական գործակալությունը:
14:11 24.03.2018
Թուրքիան հրթիռակոծել է Սիրիայում գտնվող քրիստոնեական հնագույն կառույցներից մեկը՝ Սուրբ Մարոնի Դամբարանը: Սիրիայի հնեաբանության և թանգարանների վարչությունը հայտարարել է, որ թուրքական ուժերը թրիախավորել են Հալեպի հյուսիս-արևմտյան շրջանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված պատմական կառույցները:
16:03 22.03.2018
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում կառավարական զորքի և ահաբեկիչների միջև մղված մարտերի ժամանակ վիրավորվել է հայ զինծառայող Ջորջ Լաբայանը: Այս մասին SHANTNEWS-ին հայտնել են Դամասկոսից:
20:37 21.03.2018
Իսրայելի իշխանությունները հրապարակել են Սիրիայում երկրի ռազմաօդային ուժերի կողմից միջուկային ռեակտորի ոչնչացման տեսանյութը:
08:44 21.03.2018
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հրթիռի հարվածից առնվազն 35 խաղաղ բնակիչ է զոհվել: Հրթիռն ընկել է շուկաներից մեկում: Սիրիական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հրթիռն արձակել են Արևելյան Ղութայում պաշարման մեջ գտնվող ապստամբները: Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կազմակերպությունն էլ հաղորդել է Արևելյան Ղութայի ռմբակոծության մասին, որի հետևանքով զոհվել է 29 մարդ: Կազմակերպության փոխանցմամբ՝ Արևելյան Ղութայի Դումա քաղաքում ավիահարվածներն […]
17:55 19.03.2018
Օդաչուին հաջողվել է կատապուլտի օգնությամբ դուրս ցատկել և վայրէջք կատարել Սիրիայի կառավարական ուժերին պատկանող տարածքում:
19:15 17.03.2018
Ամերիկյան զինված ուժերն իրենց ծովային հարթակներում նախապատրաստել են թևավոր հրթիռների արձակման հնարավորություններ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նրանք հարվածներ են հասցնելու Սիրիային։
18:44 17.03.2018
Սիրիական բանակը նոր հումանիտար միջանցք է բացել Արևելյան Ղութայի արևմտյան հատվածում ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքներից քաղաքացիական անձանց արագ տարհանելու նպատակով:
11:29 17.03.2018
Թուրքական օդուժը օդային հարված է հասցրել Աֆրինի հիվանդանոցին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
18:22 16.03.2018
Աստանայի ձևաչափի կողմերը՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հայտարարել են Սիրիայում բռնության ծավալների կրճատման և մարդասիրական օգնության տրամադրման գործընթացում գրանցված առաջընթացի մասին: Ղազախստանի նախագահի հետ ունեցած խորհրդակցությունից հետո այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
09:22 16.03.2018
Սիրիայի կառավարական ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել Արևելյան Ղութայի Համուրիա բնակավայրում, որտեղ մարդասիրական միջանցք էր բացվել:
08:47 16.03.2018
Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան այսօր Սիրիայի հարցով հերթական հանդիպումը կանցկացնեն Աստանայում:
16:56 14.03.2018
«Բանակում ծառայելու խնդիրը մի քիչ նուրբ խնդիր է». այսօր այս մասին է հայտատարել ՀՀ Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը: «Այն սիրիահայերը, ովքեր ծառայել են սիրիական բանակում, կարողանում են իրենց ծառայության տարիները Հայաստանում համապատասխանեցնել և լուծել այդ խնդիրը»,- ասել է Անտոնյանը՝ նկատել տալով, որ Սփյուռքի նախարարությունը այս թեմայով ակտիվ համագործակցել է ՀՀ Պաշտպանության նախարարության հետ:
19:39 13.03.2018
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլիի այն հայտարարությունը, ըստ որի Միացյալ Նահանգները պատրաստ է Սիրիային կրկին հարված հասցնել, «եթե լինի դրա անհրաժեշտությունը»:
09:20 13.03.2018
Միացյալ Նահանգները պատրաստ է կրկին հարված հասցնել Սիրիայի ուղղությամբ, եթե ՄԱԿ-ը չկարողանա հասնել հրադադարի ռեժիմի հաստատմանը Արևելյան Ղուտա շրջանում:
15:35 07.03.2018
Թուրքիա- Ռուսաստան-Իրան եռակողմ համաժողովը տեղի կունենա ապրիլի 4-ին Թուրքիայի մայրաքաղաքում:
16:52 06.03.2018
Ռուսաստանի պաշտպանության նախարարության Ан-26 ռազմական ինքնաթիռն ընկել է վայրէջքին պատրաստվելիս, սիրիական «Հմեյմիմ» ավիաբազայի մոտ։ Ավիավթարի պատճառով մահացել են ինքնաթիռի 26 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները։ Այս մասին տեղեկատվությունը տարածել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
13:10 03.03.2018
Սիրիական բանակն Արևելյան Ղութայում գործողություններ է իրականացնում «Ջեբհաթ ան-Նուսրա», ինչպես նաև այլ խմբավորումների ահաբեկիչների դեմ:
19:00 28.02.2018
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը սիրիական հակամարտությունն օգտագործել ու օգտագործում են իրենց զենքն ու զորքը մարզելու համար։
09:09 28.02.2018
Ամերիկյան լրատվամիջոցները պնդում են, որ Փհենյանը Դամասկոսին է ուղարկել ջերմադիմացկուն և թթվադիմացկուն սալիկներ, փականներ և խողովակներ, որոնք օգտագործվել են քիմիական զենքի արտադրամասերում:
12:24 27.02.2018
Թուրքերը պնդում են, որ արդեն փորձարկել են, ունեն 20-ից ավելի հեռակառավարվող ռոբոտներ