14:08 22.02.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը դիմում-բողոք է ուղարկել ՀՀ-ում գործող դեսպաններին:
Դիմումի մեջ մասնավորապես գրված է.
«2018 թվականի փետրվարի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնից Զարուհի Փոստանջյանը ստացել է երկու գրություն, որով հայտնում են հետևյալը.
- ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով հարուցվել է թիվ 13171818 քրեական գործը:
- 13171818 քրեական գործը ընդունվել է վարույթ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների բաժնի կողմից:
- 13171818 քրեական գործի շրջանակում 2018 թվականի փետրվարի 22-ին Զարուհի Փոստանջյանին ծանուցագրով հրավիրում են որպես վկա հարցաքննության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների բաժին ավագ քննիչ Է.Հ.Հովհաննիսյանի մոտ:
Ակնհայտ է, որ ՀՀ իրավապահ մարմինները դրսևորում են հովանավորչություն Տարոն Մարգարյանին և նրա Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակի անդամների նկատմամբ` երբ որակում են նրանց արարքները որպես խուլիգանություն և ծեծ:
Մինչդեռ Երևանի ավագանին, որը տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմին է, նրա անդամները՝ իշխանության ներկայացուցիչներ, հետևաբար՝ տվյալ անդամների նկատմամբ բռնության գործադրումը, նրանց կարծիքը` քաղաքական դիրքորոշումը արտահայտելը և ազատ տեղաշարժվելը արգելելը, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ սեքսուալ գործողություն իրականացնելը, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին նիստերի դահլիճից բռնությամբ առևանգելը, նրանց նկատմամբ հոգեբանական ճնշում իրականացնելու նպատակով, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների աշխատանքային իրերը դահլիճից հանելը, Մարինա Խաչատրյանի հեռախոսը խլելը և կոտրելը, հոգեբուժարանից բուժակներ կանչելը և այդ բուժակների հերթապահելը «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների թիկունքում ընդմիջման ու նիստի ընթացքում և լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտելը՝ որակելը որպես ծեծ և խուլիգանություն և մասնավոր մեղադրանքի հիմքով քրեական հետապնդում իրականացնելը, հանրային մեղադրանքի տիրույթում գտնվող քրեական գործով բացահայտ մատնանշում են, որ ՀՀ իրավապահ մարմինները հրաժարվում են իրականացնել իրենց վերապահված ուղղակի (պոզիտիվ) պարտականությունները:
Սույն որոշումները վկայում են, որ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է իրականացնել քրեական հետապնդում, որի հետևանքով խոչընդոտվում են «Երկիր Ծիրանի» կուսակցության, լրատվամիջոցների գործունեությունը և կանանց իրավունքները: Ինչն իր հերթին հանգեցրել է Երևանի քաղաքապետարանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարման՝ շարունակական բնույթ կրող իրողության:
Այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ Երևանի ավագանու 13 փետրվարի 2018 թվական հերթական նիստի ժամանակ Տարոն Մարգարյանի, նրա աշխատակազմի և Երևանի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության անդամների կողմից իրականացված գործողություններին.
- Ճիշտ գնահատական չտալը ըստ ներքոնշյալի` ՀՀ քրեական օրենսգրքի Հոդված 131՝ Մարդուն առևանգելը, Հոդված 139` Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, Հոդված 143` Քաղաքացիների իրավահավասարության խախտելը, Հոդված 161` Կուսակցության գործունեությանը խոչընդոտելը, Հոդված 164` Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, Հոդված 308` Պաշտոնական լիազորությունների չարաշահումը, Հոդված 309.1՝ Խոշտանգումը, Հոդված 316` Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը,
- ՀՀ քրեական օրենսգրքի վերը թվարկված հոդվածներով քրեական հետապնդում չիրականացնելը,
խախտել են Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հետևյալ հիմնարար իրավունքները և ազատությունները:
Հայաստանի Հանրապետությունը, ստանձնելով միջազգային պարտականություններ, խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) մի շարք հոդվածներ:
Այսպես, Կոնվենցիայի 1-ին հոդվածով նախատեսված` մարդու իրավունքները հարգելու պարտականությունը ոտնահարվել է:
Հանրահայտ փաստերը` Երևանի ավագանու 13 փետրվարի 2018 թվական նիստի ընթացքում նկարագրված բռնությունները, որոնք լուսաբանվել են լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչների և սոցիալական ցանցերի օգտատերերի միջոցով, և որոնք դատապարտվել են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից, պատշաճ պաշտոնական արձագանքի չեն արժանացել:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ձախողել է իրականացնել իր պարտավորությունները՝ ոտնահարելով մարդու իրավունքները հարգելու պարտականությունը: Խախտվել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածը` խոշտանգումների արգելումը, 5-րդ հոդվածը` ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, 10-րդ հոդվածը` արտահայտվելու ազատության իրավունք և 14-րդ հոդվածը` խտրականությունից զերծ լինելու իրավունք:
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ սեքսուալ գործողություն իրականացնելը խախտել է Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնությունների և ընտանեկան բռնությունների կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին (Ստամբուլյան կոնվենցիա):
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դիմում է ժողովրդավարության ջատագով Հայաստանի Հանրապետությունում գործող դեսպաններին և ուշադրություն հրավիրում քաղաքական դիրքորոշման հետապնդման և կանանց դեմ բռնության շարունակական բնույթ կրող իրողությանը և հայցում միջոցների ձեռնարկում՝ պատասխանատվության կանչելու Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ նրանց կողմից միջազգային պարտականություններից հրաժարվելու վերաբերյալ»:
Փոստանջյանը դիմումին կից ուղարկել է նաև բողոքի առնչությամբ համացանցային հրապարակումներ:
13:35 02.08.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...