Ստամբուլյան կոնվենցիան կարող է ընդհանրապես օրակարգում չլինել․ Ալեն Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+15.09 oC

Ստամբուլյան կոնվենցիան կարող է ընդհանրապես օրակարգում չլինել․ Ալեն Սիմոնյան

17:35 01.08.2019

«Իմ քայլը» խմբակցության և արդարադատության նախարարի մասնակցությամբ քննարկումը դեռ շարունակվում է։ Այս մասին քննարկումից շուտ դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ քննարկում են ոչ միայն Ստամբուլյան կոնվենցիան, այլև այլ հարցեր։ Բայց թե այլ ի՞նչ հարցեր են քննարկվում, չասաց։ Սիմոնյանը նաև չասաց, թե ինչ ուղղությամբ են ընթանում քննարկումները, քանի որ կոռեկտ չհամարեց կարծիք հայտնել, քանի դեռ քննարկումը չի վերջացել։

Ինչ վերաբերում է այս հարցում իրենց քաղաքական ուժի ներսում եղած տարաձայնություններին, Սիմոնյանն ասաց, որ ընդամենը մեկ պատգամավոր է միացել կոնվենցիայի դեմ շարժմանը։ Հարցին՝ կարո՞ղ է սեպտեմբերի նստաշրջանին այդ կոնվենցիայի վավերացման հարցը մտնի ԱԺ, Սիմոնյանը պատասխանեց․

«Չեմ կարա ասեմ։ Կարող է ընդհանրապես օրակարգում չլինի»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը «վտանգի տակ է»․ Reuters

19:14 19.05.2024

Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը «վտանգի տակ է»․ Reuters

Իրանի նախագահի և արտաքին գործերի նախարարի կյանքը «վտանգված է» ուղղաթիռի միջադեպի մասին հաղորդագրություններից հետո, Reuters-ին ասել է իրանցի անանուն պաշտոնյան: «Մենք դեռ հուսով ենք, բայց ուղղաթիռի վայրէջքի վայրից ստացվող հաղորդագրությունները շատ մտահոգիչ են», – ասել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում ուղղաթիռ է վթարվել, որում եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։   ...

Տիգրան Ավինյանն այցելել է Փարիզի տրանսպորտի կենտրոն

21:30 18.05.2024

Տիգրան Ավինյանն այցելել է Փարիզի տրանսպորտի կենտրոն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Փարիզի տրանսպորտի կենտրոն: «Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Փարիզի տրանսպորտի կենտրոն, որն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է քաղաքի երթուղային ցանցի բնականոն աշխատանքը: Իլ դը Ֆրանսի մեր գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային և ճանապարհային ցանցի վերաբերյալ արված ուսումնասիրությունը և այն քայլերը, որոնք անհրաժեշտ են տրանսպորտային […] ...

ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում ցուցադրվել է հայկական մշակույթի մասին ֆիլմ-ներկայացում

21:12 18.05.2024

ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում ցուցադրվել է հայկական մշակույթի մասին ֆիլմ-ներկայացում

Մայիսի 15-ին ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համաժողովի մասնակիցների համար ցուցադրվել է աննախադեպ ու տպավորիչ ֆիլմ-ներկայացում, որը յուրահատուկ կերպով ներկայացրել է հայկական մշակույթն իր ամբողջ հմայքով, ինչպես նաև բացահայտել է ՎԶԵԲ համաժողովի խորհրդանիշը՝ հավերժության նշանը: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ

15:08 18.05.2024

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ

Մայիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Քուլս Մարկի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի՝ Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանականերում: Զրուցակիցներն անդրադարձել են կատարել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թվականների Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռքբերումներին: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանի կառավարության համար […] ...

2800 ԱՄՆ դոլարով գնել էր հրազեններ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքը

14:54 18.05.2024

2800 ԱՄՆ դոլարով գնել էր հրազեններ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Թ.-ն, հրազեն գնելու նպատակով նախնական համաձայնության գալով Մ.Ս.-ի հետ, 2024 թվականի մայիսի 15-ին Գյումրի քաղաքում հանդիպել է վերջինիս հետ և 2800 ԱՄՆ դոլարով գնել հրազեններ։ Գումարը նրան փոխանցելու համար Գյումրիից Երևան մեկնելու ճանապարհին Ս.Թ.-ն և Մ.Ս.-ն ՌՈ ծառայողների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր բակերում նորոգվում և կառուցվում են ֆուտբոլի դաշտեր

14:47 18.05.2024

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր բակերում նորոգվում և կառուցվում են ֆուտբոլի դաշտեր

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր բակերում նորոգվում և կառուցվում են ֆուտբոլի դաշտեր։ Աշխատանքներն իրականացնելու նպատակով որոշ բակերում քանդվել են ավտոտնակները, բացազատվել են զավթված տարածքները։ Դաշտերը լինելու են լուսավորված, կահավորվելու են նստարաններով, աղբամաններով: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...

BACK_TO_TOP