11:47 02.08.2019
ՊԵԿ նախագահի հանձնարարականով տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը հարկ վճարողների, այս անգամ Սևանի ավազանում գործող խոշոր տնտեսվարողների հետ: Հանդիպման նպատակն է գործընկերային մթնոլորտում բիզնեսի հետ համատեղ քննարկել և վերհանել խնդիրներն ու ռիսկերը, դիտարկել կարգավորման ուղիները: Տարածաշրջանում առևտրի, հանրային սննդի կազմակերպմամբ, հանգստյան գոտիների տրամադրմամբ և հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող տնտեսվարողներին ՊԵԿ-ը ներկայացրել է նաև սեզոնայնության […]
14:21 30.07.2019
Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի սուզորդներին ապշեցրել է Սևանա լիճ թափվող գետերի աղբի քանակը: Կենտրոնի հիմնադիր և սուզորդ Ստեփան Կոջայանը խոսել է օրինակներով: «Սոսկալի վիճակում է Գավառագետը: Գյուղի հատվածում աղբի տոպրակներ, կենդանիների մորթիներ, գոմի կեղտը հաճախ հենց գոմից խողովակով գալիս թափվում են գետը: Եվ երբ հասնում ենք էն հատվածը, երբ գետը գնում է դեպի […]
13:46 30.07.2019
10-րդ հայ-ֆրանսիական գիտարշավը շարունակում է Սևանա լճի ստորջրյա ուսումնասիրությունները: Այս տարվա ուսումնասիրությունների արդյունքներն անհանգստացնող են: Լիճ թափվող գետերի էկոլոգիական վիճակը մասնագետները գնահատել են վատ, Սևանա լճի ջուրը տևական ժամանակ եղել է պղտոր՝ նույնիսկ խորություններում, խեցգետինների քանակն էլ շարունակում է նվազել: ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը նշեց, որ ջրի ծաղկումն իր բացասական հետևանքներն […]
17:52 29.07.2019
Հուլիսի 27-ին` ժամը 17։50-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները Սևանի բաժնի ծառայողների հետ համատեղ իրացնելիս, թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով, Սևանի թերակղզուց ոստիկանության հենակետ բերման են ենթարկվել Իրանի 27-ամյա և 25-ամյա քաղաքացիներ: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ եղել է կիսածխված գլանակ: Իրանցին հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որը […]
17:48 29.07.2019
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Վարդավառի օրը՝ հուլիսի 28-ին, հովեկների աննախադեպ մեծ հոսք է եղել դեպի Սևան: Օրվա առաջին կեսին Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհով մեկ րոպեում միջինն անցել է 48 մեքենա: Այդ օրը, ըստ նախնական հաշվարկների, նշված ճանապարհով երթևեկել է շուրջ 20 հազար տրանսպորտային միջոց: Քաղաքացիների ու ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունն անցել էր շուրջօրյա ուժեղացված […]
14:42 29.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ երեկ Սևանա լճի ափամերձ տարածքներ այցելողների թիվը կազմել է ավելի քան 100 հազար. «ՀՀ պետական մարմինների տվյալներով՝ երեկ Սևանա լճի ափամերձ տարածքների այցելությունների թիվը կազմել է ավելի քան 100 հազար մարդ: ՀՀ քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքը առաջին հերթին ապահովում են Հայաստանի Զինված ուժերը, այդ թվում՝ […]
12:01 29.07.2019
Ավարտվել են կմ 64+174- կմ 67+240 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքների սկզբնական փուլում կատարվել են ճանապարհահատվածի հին շերտի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցնող շերտի տեղադրման, նոր ասֆալտբետոնե ծածկի և գծանշման աշխատանքներ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: «Աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք […]
17:15 28.07.2019
Հուլիսի 28-ին՝ ժամը 14:06-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճի հանրային լողափում հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատը ջրում նկատել է ռետինե նավակներով քաղաքացիների, ովքեր չեն կարողանում ինքնուրույն մոտենալ ափ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ջրափրկարարները մոտ 1 կմ հեռավորությունից ափ են մոտեցրել չորս քաղաքացու և […]
16:25 27.07.2019
Հուլիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ 32-ամյա Վահան Միքայելյանն իր վարած VAZ-217030 մակնիշի 011 VV 02 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 78 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողարջվելով՝ հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդ Վ․ Միքայելյանն ու նրա ուղևոր, Մարտունի […]
21:18 26.07.2019
Մեկնարկել են Մ10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 17+000-կմ24+100 և կմ57+000-կմ64+400 հատվածների միջին նորոգման աշխատանքները: «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը միջին նորոգման աշխատանքների շրջանակներում իրականացնում է ճանապարհի ֆրեզավորում, հարթեցում, և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Կմ57+000-կմ64+400 ճանապարհահատվածի աշխատանքները իրականացնում է «ԱՎԱ 2000» ՍՊ ընկերությունը: Տվյալ ճանապարհահատվածում իրականացվելու է ճանապարհի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցման և մանրաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: […]
15:56 26.07.2019
Ավարտին են մոտենում Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ96+500-կմ106+100 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները: Սկզբնական փուլում իրականացվել են ճանապարհի ֆրեզավորման, փոսերի նորոգման, հարթեցնող շերտի և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները: «Արարատ-ճանշին» ՍՊ ընկերության կողմից աշխատանքները ընթանում են հնարավորինս արագ։ Նախատեսված են կողնակների լրացման, ջրահեռացման համակարգի վերականգման և մաքրման, ազդանշանային սյուների տեղադրման և գծանշման աշխատանքներ: Աշխատանքների […]
17:43 25.07.2019
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը Հանրային խորհրդի նիստի ժամանակ նշել է, որ փորձագիտական շրջանակներում Սևանի հարցը կենացային մակարդակներից այն կողմ չի գնում: «Ես կարծում եմ, որ Հանրային խորհուրդը կենացի նման խորհրդատվական փաստաթուղթ չպետք է տա ՀՀ կառավարությանը: Ինչո՞ւ եմ սա ասում, քանի որ մենք ամեն տարի ունեցել ենք հստակ ծավալ, որ պետք […]
16:58 25.07.2019
Հանրային խորհրդի այսօրվա նիստի ժամանակ քննարկում են Սևանա լճի էկոլոգիական վիճակը: Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Էգար Փիրումյանն ասել է, որ Սևանում թերմոկլիմեն հետազոտություններ կատարվել են դեռ 70-ական թվականներին և այժմ էլ շարունակվում են: Հենց այդ հետազություններն են պատճառ հանդիսացել, որ մակարդակը բարձրացվի 7 մետրով, որպեսզի շերտավորումն ապահովվի: «Նախարարությունն իրականացնում է Սևանի […]
16:20 25.07.2019
Սևանի թերակղզու ափի տնտեսվարողները օրերս սկուտերներ վարելու ժամանակ խմել են լճի ջրից՝ հանրությանը ցույց տալու համար, որ ջուրը մաքուր է, և այնտեղ լողալու որևէ վտանգ չկա: Այս մասին հայտնում է armtimes.com-ը: Նշենք, որ հուլիսի 15-ին նրանք բողոքի ակցիա էին արել՝ պահանջելով կառավարության ներկայացուցիչներից հայտարարել, որ Սևանա լիճը մաքուր է, և այնտեղ լողալը վտանգավոր չէ: Դրանից […]
09:53 25.07.2019
Հուլիսի 25-ին՝ ժամը 01:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան–Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին բախվել են «Opel Astra […]
18:46 23.07.2019
ՀՀ ոստիկանության պետը անակնկալ այց է կատարել ոստիկանության Սևանի բաժին: Հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անակնկալ այց կատարեց ոստիկանության Սևանի բաժին: Նա եղավ տարածքային ստորաբաժանման բոլոր ծառայություններում, հետաքրքրվեց Սևան քաղաքում և լճափնյա տարածքներում իրականացվող ծառայության մասին: Վալերիյ Օսպիյանը հանձնարարեց կարճ ժամանակում լուծումներ գտնել այցի ընթացքում հայտնաբերված խնդիրներին:
14:30 23.07.2019
Բնապահպանության նախկին նախարար Այսեր Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել Սևանի գույնին. «Ոչ մասնագետների համար… Սևանի գույնի մասին Սևանա լճի տարբեր երանգներով գունավորումների պատճառահետևանքային կապի մասին ենթադրություններից առաջ նախ մի փոքր անդրադարձ կատարեմ, թե ինչու և ինչ պատճառով ենք մենք տեսնում լճի տարբեր «գույները» ու, ի վերջո, ինչի հետևանքով են տեղի ունենում գունային փոփոխությունները: […]
11:16 23.07.2019
«Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որը վկայում է Սևան ազգային պարկի տնօրենի հետ ունեցած բանավեճի մասին: Խոսքը դարձյալ ֆեյսբուքայն տիրույթում ունեցած բանավեճի մասին է: «Սևանի փրկիչը !!! Սևան ազգային պարկի տնօրենի պոռթկումն է, քննադատությանը չդիմացավ, Բենդերը կասեր՝ առերեսմանը չդիմացավ։ Կարծես հանգիստ և հեռակա բանավիճում էինք, ու մեկ էլ անցավ դու-ի ու […]
09:38 23.07.2019
Հուլիսի 23-ին՝ ժամը 04:12-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, երկու ավտոմեքենա բախվել է կովին, ավտոմեքենաներից մեկը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 42-րդ կմ-ին «Opel […]
18:50 22.07.2019
Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման կմ 24+860-կմ 27+000 ձախակողմյան հատվածի միջին նորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Աշխատանքներն իրականացվում են «Ճանապարհ» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, հարթեցում և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված […]
23:17 20.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է լողում Սևանում և կից գրել է․ «Սևանը 20.07.2019»։ Հիշեցնենք, որ Էրիկ Գրիգորյանը հուլիսի 18-ին՝ կառավարության նիստից հետո, խոսել էր Սևանա լճի վիճակի մասին, որից հետո լրագրողներին վստահեցրել էր, որ շաբաթ օրը ինքն անձամբ կլողա Սևանում։
11:45 20.07.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառությունների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք մասնաճյուղերի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու դեպքեր։ Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Վարդենիս», «Արևիկ» և «Սևան» […]
10:14 20.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, փորձագետ Այսեր Ղազարյանը Սևանա լճի ներկայիս վիճակն արտացոլող հերթական պատկերն է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: «Փոքր Սևան 19.07.2019թ., ժամը 07:26:04 դրությամբ..», – գրում է Ղազարյանը: Հիշեցնենք, որ Ղազարյանը, անդրադառնալով լճում առկա սպիտակ երանգին, գրել է, որ սպիտակավուն երանգները լճում ածխաթթու գազի կլանման արդյունքում սինթեզվող հիդրոկարբոնատներով են պայմանավորված: Լճում ջրիմուռների/ցիանոբակտերիաների ֆոտոսինթեզի […]
19:55 19.07.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ 2013 թվականին բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման […]
15:36 19.07.2019
«Արարատ ճանշին» ՍՊ ընկերության կողմից կարճ ժամանակահատվածում իրականացվել են Մ4 Սևան-Թերակղզի 1,094կմ ասֆալտբետոնե ծածկի աշխատանքներ: Նշված ճանապարհահատվածում իրականացվել են նոր եզրաքարերի տեղադրման, փոսային նորոգման, իջատեղերի, մուտքերի և միաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: Բացի այդ, «Արարատ ճանշին» ՍՊ ընկերության կողմից կատարվել են ուղղաթիռի հարթակի խճային հիմքի և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման, անհարթությունների, հետիոտնային անցումների կառուցման և […]
18:15 18.07.2019
Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ118+300-կմ129+100 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են «ԱԱԲ պրոեկտ» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում […]
17:52 18.07.2019
Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասել է, որ Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման համար հայտարարված մրցույթի արդյունքները պարզ կլինեն օգոստոսի սկզբին: Աշխատանքները կսկսվեն, իսկ հաջորդ երկու տարիների համար շատ ավելի մեծ աշխատանքներ են ծրագրված: Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ եթե իսկապես ցանկանային Սևանա լճի մակարդակը բարձրացնել, ապա կքանդվե՞ին այն դղյակները, որոնք պատկանում […]