TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Սևանա լիճ

Ավարտվել են Սևան-Թերակղզի ճանապարհահատվածի ասֆալտբետոնե ծածկի աշխատանքները

15:36 19.07.2019

«Արարատ ճանշին» ՍՊ ընկերության կողմից կարճ ժամանակահատվածում իրականացվել են Մ4 Սևան-Թերակղզի 1,094կմ ասֆալտբետոնե ծածկի աշխատանքներ: Նշված ճանապարհահատվածում իրականացվել են նոր եզրաքարերի տեղադրման, փոսային նորոգման, իջատեղերի, մուտքերի և միաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: Բացի այդ, «Արարատ ճանշին» ՍՊ ընկերության կողմից կատարվել են ուղղաթիռի հարթակի խճային հիմքի և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման, անհարթությունների, հետիոտնային անցումների կառուցման և […]

̰
Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի նորոգման աշխատանքները

18:15 18.07.2019

Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ118+300-կմ129+100 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են «ԱԱԲ պրոեկտ» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում […]

̰
Որևէ խոչընդոտ չկա Սևանա լճի ափամերձ հատվածների անօրինական շինությունները քանդելու հարցում. նախարար

17:52 18.07.2019

Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասել է, որ Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման համար հայտարարված մրցույթի արդյունքները պարզ կլինեն օգոստոսի սկզբին: Աշխատանքները կսկսվեն, իսկ հաջորդ երկու տարիների համար շատ ավելի մեծ աշխատանքներ են ծրագրված: Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ եթե իսկապես ցանկանային Սևանա լճի մակարդակը բարձրացնել, ապա կքանդվե՞ին այն դղյակները, որոնք պատկանում […]

̰
Էրիկ Գրիգորյանը շաբաթ օրը կլողա Սևանում

15:49 18.07.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 18-ին՝ կառավարության նիստից հետո, խոսել է Սևանա լճի վիճակի մասին: Գրիգորյանին հիշեցրին՝ մի շարք պաշտոնյաներ քաղաքացիներին խորհուրդ էին տալիս Սևանում լողալ: «Դուք ի՞նչ խորհուրդ եք տալիս»,- հարցրին նախարարին: «Ուզում եմ հստակեցնել մի բան, ես ինքս կլողամ շաբաթ օրը, ես վտանգ չեմ տեսնում»,- ասաց նա: Հարցին՝ ինչո՞ւ շաբաթ, նախարարը […]

̰
Որևէ մտահոգիչ բան այս պահին չունենք. Էրիկ Գրիգորյանը՝ Սևանա լճի մասին

14:03 18.07.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սևանա լճի թեմային: Հարցին՝ արդյոք անվտա՞նգ է Սևանա լիճն առողջության համար, Գրիգորյանն ասաց. «ՀՀ-ում մարդու առողջության հետ կապված լիազոր մարմինը, որ պետք է ՀՀ քաղաքացիներին ասի՝ սա ձեր առողջության համար անվնաս է կամ վտանգավոր է, առողջապահության նախարարությունն է: Ես կարող […]

̰
Սևանն անվտա՞նգ է, կարելի՞ է լողալ․ կառավարությունում պարզաբանում տրվեց

12:28 18.07.2019

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ զեկուցեց, որ իրենք հուլիսի 15-ին նմուշներ են վերցրել Սևանից, ու միայն 2 դեպքում են փոքր շեղումներ հայտնաբերվել։ Փոխնախարարը նշեց, որ ըստ այդմ՝ Սևանում լողալն անվտանգ է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց այդ երկու տեղերից նորից նմուշներ վերցնել՝ լիարժեք վստահ լինելու համար։ Ապա վարչապետը հարցրեց՝ եթե առողջապահության նախարարությունն […]

̰
Ի վերջո մենք եկա՞նք եզրակացության, թե Սևանի հետ ինչ է կատարվում․ Փաշինյանը դիմեց նախարարին

11:56 18.07.2019

Կառավարության այսօրվա նիստը սկսվեց Իջևանի միջադեպի քննարկմամբ և շարունակվեց Սևանի հիմնախնդրով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին հարցրեց՝ ի վերջո մենք եկա՞նք եզրակացության, թե Սևանի հետ ինչ է կատարվում։ Նախարարը զեկուցեց, որ այսօր վիճակը բավական լավ է արդեն, ու ջրի թափանցիկության աստիճանը շատ ավելի բարձր է, քան նախորդ երկու տարիներին։ Ինչ վերաբերում է […]

̰ ̰
Ես երեկ 2 ժամ լողացել եմ Սևանում ու էդ ջրից անընդհատ խմել եմ. պատգամավորը՝ Սևանի մասին

13:24 17.07.2019

«Սևանը հիվանդ է, բայց իր հիվանդությամբ ժողովրդին չի հիվանդացնում: Ես երեկ երկու ժամ լողացել եմ Սևանում ու էդ ջրից անընդհատ խմել եմ՝ մենք սովոր ենք: Միշտ էլ խմել ենք, միշտ էլ ձուկ ենք եփել, կերել: Էդ ջրով Արարատյան դաշտավայրը ջրվել է, և հիմա էդ մրգերը ժողովուրդն ուտում է, ոչ մի բան էլ չի լինում»,- այս […]

̰
«Բոլորն իրենց իրավունք են վերապահում խոսել Սևանի մասին՝ չլինելով մասնագետ». Բարդուղ Գաբրիելյան

13:17 17.07.2019

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուղ Գաբրիելյանը վրդովված է, որ Սևանա լճում ստեղծված իրավիճակի մասին բոլորը կարծիքներ են հայտնում: Կարծում է, որ դա բացառապես մասնագետների իրավունքն է, մեղադրում է մյուս կողմերին՝ լինեն տնտեսվարողներ, թե «Սևան ազգային պարկ»-ի ներկայացուցիչներ: «Բոլորն իրենց իրավունք են վերապահում խոսել Սևանի մասին՝ չլինելով մասնագետ, […]

̰
Երկրում երկար ժամանակ չէին մտածում կլիմայի փոփոխության մասին, մինչև այն հարվածեց երկրի սրտին․ Տ․Ավինյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Սևանա լճի խնդիրը

08:34 17.07.2019

Հուլիսի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցեց էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղան-քննարկմանը, որը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Եվրասիական միության հետ համագործակցությամբ կազմակերպել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։ Իր ելույթի սկզբում Տիգրան Ավինյանը համառոտ անդրադարձ կատարեց էներգետիկ ոլորտում տեղի ունեցող համաշխարհային զարգացումներին՝ նշելով, որ էներգետիկ արդյունավետությունը տարբեր երկրների ազգային զարգացման օրակարգում գնալով […]

̰
Սևանա լճի արբանյակային պատկերն այսօրվա դրությամբ

20:38 16.07.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Սևանից արբանյակային նկար է հրապարակել: «Սևանա լճի արբանյակային պատկերն այսօրվա դրությամբ»: https://www.facebook.com/mnparmenia/photos/a.1379467378968621/2227415770840440/?type=3&theater

̰
Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը

18:21 16.07.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են` Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը: «Ներկայումս լճի թափանցիկությունը կտրուկ աճել է, հունիսի 30-ին դիտված միջին 2մ-ից հասնելով 6.5, որոշ տեղերում մինչև 9 մ-ի: Նշված ցուցանիշը 2018-2019թթ. արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»,- ասված է նախարարության ֆեյսբուքյան գրառման մեջ:

̰
Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է. Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնել

14:36 16.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սևանա լճի ինքնամաքրման գործընթացին: «Սևանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: 11 տարածքներից 2-ում դեռ առկա են նորմայից չնչին շեղումներ, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց […]

̰
Վթար Սևան-Մարտունի ավտոճանապարհին. բախվել են «Գազելն» ու «ԶԻԼ»-ը

12:51 16.07.2019

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 16-ի գիշերը` ժամը 02:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարական ջոկատը պարզվել է, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 24-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶել» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1976 թ.) և «ԶԻԼ» (վարորդ՝ Ա.Խ. ծնված 1995 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի […]

̰
Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման Մ4 ավտոճանապարհի նորոգման աշխատանքները

12:10 16.07.2019

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները մեկնարկել են կմ 64+174-ից մինչև կմ 67-150 և կմ 96+500-ից մինչև կմ 106+100 հատվածներում: Ճանապարհի միջին նորոգման աշխատանքներին անձամբ հետևում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գոռ Ավետիսյանը: Նշված ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե […]

̰ ̰
Այսօր Սևանը 2 սմ-ով ավելի է և 30 միլիոն խորանարդով ավելի քիչ ջուր է վերցված, քան նախորդ տարի. Էրիկ Գրիգորյան

20:14 15.07.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում զրուցել է մի շարք խնդիրների մասին: Նա անդրադարձել է Սևանա լճի «ծաղկման» հարցին: «Երբ կա ռիսկի վերաբերյալ տեղեկություն և կա Սևանի հետ կապված զգայունության խնդիր, մարդիկ խուսափում են: Մենք և Առողջապահության նախարարությունը ասել ենք, որ որևէ խնդիր չկա, իսկ ծանծաղուտներում լողալը տարվա որևէ եղանակին […]

̰
Երկաթե անհրապույր «դոմիկների» դարն ավարտվել է. պատգամավորը՝ Սևանի ճանապարհը փակողներին

17:38 15.07.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում «Սևանի մասին» վերտառությամբ գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշում է. «Մի քանի ամիս առաջ այրվում էր Փարիզի Աստվածամոր տաճարը։ Այդ երկու օրը հայկական «Ֆեյսբուքում» աննկարագրելի ողբ ու լաց էր։ Մարդիկ, թողած մեր երկրի հարյուրավոր ավերվող վանքերը, հենց հիմա ավերվող, ողբում էին մի շենքի համար, որը, […]

̰
Սևանում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ

16:19 15.07.2019

Հուլիսի 15-ին` ժամը 15:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Սևանի ջրիմուռները թունավոր տոքսիններ են արտադրում. մասնագետն ահազանգում է

16:01 15.07.2019

ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Սևանն առաջին անգամը չէ, որ ծաղկում է, և բնությունը նման ազդակ ուղարկել էր նաև անցած տարի, սակայն բավարար ուշադրություն չեն դարձրել: Մասնագետը նշում է, որ այդ ծաղկած ջրիմուռները կարող են պարունակել բավականին լուրջ վտանգ, քանի որ բոլոր ջրիմուռներն արտադրում են տոքսիններ և […]

̰
Անպայման չէ, որ ունենանք մասսայական թունավորում, որ նոր հասկանանք վտանգը. փորձագետը՝ Սևանի մասին

15:24 15.07.2019

«Սևանում մաքրման աշխատանքներ կատարում են, բայց հիվանդությունը բուժելուց առաջ պետք է ախտորոշեն: Կտոր-կտոր ստեղ արեցինք, էնտեղ արեցինք, որ լողափը բացվի, մարդիկ գան, որ հանգիստ լինի ամեն ինչ: Դա մասնագիտական մոտեցում չէ, դա աչքակապություն է»,- Սևանի կանաչելու մասին ասել է ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը: Անդրադառնալով այն հարցին, որ մարդիկ այժմ էլ Սևանի մաքուր՝ […]

̰
Մարզպետը լողաց Սևանա լճում. Սևանն անվտանգ է

15:09 15.07.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, Սևանի ափամերձ գոտու տնտեսվարողներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք ի սկզբանե փակել էին Սևան-Երևան ճանապարհը: Սևանի լողափերի տնտեսվարողները Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ու Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի հետ Սևանի լողափում են: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սարգիս Մուրադյանը, Սևանի լողափերի տնտեսվարողները և «Սևան ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը լողում են Սևանում, որպեսզի […]

̰
Պետք է հասկանանք՝ Սևանի մաքրման համար ստացված գրանտները ինչի՞ վրա են ծախսվել․ Զոհրաբյան

14:30 15.07.2019

Այն վիճակը, որ հիմա Սևանում է, 2-3 տարվա անգործության արդյունք չէ, ավելի երկարատև ժամանակահատվածի անգործության հետևանք է։ Այս կարծիքին է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա այսօր լրագրողներին պատմեց, թե ինչ գործողություններ են նախատեսում իրականացնել։ Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իր գործընկեր Սերգեյ Բագրատյանի միջոցով կապվել են վրացական լաբորատորիաների հետ, որպեսզի ուսումնասիրեն Սևանի ջրի փորձանմուշը։ Պատգամավորը սա բացատրում […]

̰
Սևանում ցուցարարներին է միացել նաև Սասուն Միքայելյանը

14:06 15.07.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, Սևանի ափամերձ գոտու տնտեսվարողներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք ի սկզբանե փակել էին Սևան-Երևան ճանապարհը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին ցուցարարները սպասում են Գեղարքունիքի մարզպետին, ով նրանց հանդիպելու է Սևանի ափին, որպեսզի բոլորին ցույց տա Սևանա լճի մաքուր լինելը: Մեր թղթակիցը նշում է, որ ցուցարարներին է միացել «Իմ […]

̰
Սևանի ափամերձ գոտու տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում

12:41 15.07.2019

SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Սևանի ափամերձ գոտու տնտեսվարողներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք ի սկզբանե փակել էին Սևան-Երևան ճանապարհը: Մեր թղթակիցը փոխանցում է, որ Սևանի քաղաքապետը և Գեղարքունիքի մարզպետը խնդիրը քաղաքապետարանում քննարկել են տնտեսվարողների հետ, այն մարդկանց հետ, ովքեր Սևանում տարածքներ են վարձակալել: Մեր լրագրողի փոխանցմամբ՝ այս պահին մարզպետը հավանաբար խորհրդակցություններ է անցկացնում […]

̰
Սևանի ճահճացած հատվածից վերցրինք կապտականաչավուն ջրիմուռների և ջրի փորձանմուշ․ Ն․ Զոհրաբյան

15:24 14.07.2019

«Այս պահին մենք գտնվում ենք Սևանում և Սևանի ճահճացած հատվածից վերցրինք կապտականաչավուն ջրիմուռների և ջրի փորձանմուշ, որն անմիջապես ուղարկելու ենք Վրաստան ՝ հատուկ լաբորատոր փորձաքննության»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյանը նաև հավելել է, որ Սևանի հարցն ազգային անվտանգության խնդիր է: «Մեկ բան հստակ է. Սևանի հարցը մեզ համար […]

̰
̰
«SOS» Սևանը լիճը փրկելու ահազանգ-բաց նամակ է ուղղել վարչապետին

12:20 13.07.2019

«SOS » Սևան նախաձեռնության անդամները հուլիսի 13-ին բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը՝ հորդորելով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լիճը վերջնական ճահճացումից փրկելու համար: Նամակում նախաձեռնության անդամները խնդրի լուծման իրենց տարբերակներն են ներկայացրել: Նախաձեռնությանը միացել են տարբեր գիտնականներ, հասարակական գործիչներ ու բնապահպան քաղաքացիներ՝ Հայաստանից ու սփյուռքից: Դիմումը ներկայացնում ենք ամբողջությամբ. ««SOS Սևան» նախաձեռնության բաց նամակը ՀՀ վարչապետին […]

̰ ̰
BACK_TO_TOP