Ավարտին են մոտենում Երևան-Սևան-Իջևան-ադրբեջանական սահման ավտոճանապարհի նորոգման աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+19.09 oC

Ավարտին են մոտենում Երևան-Սևան-Իջևան-ադրբեջանական սահման ավտոճանապարհի նորոգման աշխատանքները

15:56 26.07.2019

Ավարտին են մոտենում Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ96+500-կմ106+100 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները:

Սկզբնական փուլում իրականացվել են ճանապարհի ֆրեզավորման, փոսերի նորոգման, հարթեցնող շերտի և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները: «Արարատ-ճանշին» ՍՊ ընկերության կողմից աշխատանքները ընթանում են հնարավորինս արագ։ Նախատեսված են կողնակների լրացման, ջրահեռացման համակարգի վերականգման և մաքրման, ազդանշանային սյուների տեղադրման և գծանշման աշխատանքներ:

Աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

13:14 16.05.2024

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում մայիսի 16-ին կեսօրից հետո, 17-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի գիշերը, 19-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 17-ի և 18-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը՝ […] ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ստրասբուրգ

13:07 16.05.2024

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ստրասբուրգ

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ստրասբուրգ: Եվրոպայի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ նախարար Միրզոյանը ստորագրել է «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա): ԵԽ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է ԵԽ 70 կոնվենցիա և միացել ԵԽ 12 մասնակի համաձայնագրի: Կենսաբժշկության […] ...

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ և ակտիվ համագործակցության վերաբերյալ

13:01 16.05.2024

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ և ակտիվ համագործակցության վերաբերյալ

Մայիսի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի Մշակույթի հանձնաժողովի ղեկավար Էլիսո Բոլքվաձեի հետ։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ և ակտիվ համագործակցության վերաբերյալ, անդրադարձ կատարվեց երկու երկրների խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների միջև առաջիկայում նախատեսվող համատեղ նիստի անցկացմանը։ ...

Պուտինն ասել է, որ Սի Ծինփինի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

12:49 16.05.2024

Պուտինն ասել է, որ Սի Ծինփինի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին տեղեկացնել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին երեկոյան ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ «Նախագահ Սի Ծինփինի հետ պայմանավորվել ենք մանրամասն քննարկել արտաքին քաղաքական օրակարգի ամբողջ համալիրն այսօր երեկոյան ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, իհարկե, ես, իմ կողմից Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահին կտեղեկացնեմ ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի մասին»,- […] ...

Մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման ու ամրապնդման համար դրվել է կարևոր անկյունաքար. վարչապետն անդրադարձել է սահմանազատման գործընթացին

12:39 16.05.2024

Մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման ու ամրապնդման համար դրվել է կարևոր անկյունաքար. վարչապետն անդրադարձել է սահմանազատման գործընթացին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին: Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, Ինչպես տեղյակ եք, երեկ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովները՝ ի կատարումն ապրիլի 19-ի համատեղ նիստի ընդունած արձանագրության, համաձայնեցրել են Հայաստանի Հանրապետության Բաղանիս, Ադրբեջանի Հանրապետության Բաղանիս Այրում, Հայաստանի Հանրապետության Ոսկեպար, Ադրբեջանի Հանրապետության Աշաղ Ասկիպարա, Հայաստանի […] ...

Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի լեռնային շրջաններում օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ

12:33 16.05.2024

Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի լեռնային շրջաններում օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ

Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության լեռնային շրջանների 1800-2000մ և ավելի բարձրություններում, մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով։ Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի լեռնային շրջաններում օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ։ ...

BACK_TO_TOP