12:59 17.10.2017
Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի Երևան-Սևան ուղղությամբ 36-57-րդ կմ-ում և Սևան-Երևան ուղղությամբ 64-57-րդ կմ-ում հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են: Հիմնանորոգումը նախատեսվում էր սկսել հուլիսից, սակայն, նկատի ունենալով զբոսաշրջային հոսքը և վարորդներին պատճառվող անհարմարությունը, աշխատանքների մեկնարկը տրվել է օգոստոսի 28-ին։
17:58 26.09.2017
– Սևանի հարցով մտահոգվելու խնդիր մշտապես կա: Սևանը մեզ համար ոչ միայն ազգային հարստություն է, այլև էկոլոգիական, տնտեսական, սոցիալական մեծ արժեք,- այսօր կայացած տարեկան ամփոփման ժամանակ ասել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Ջրառը Սևանից դադարեցվել է 2017թ-ի սեպտեմբերի 15-ին, երբ թույլատրելի 270մ խորանարդ չափաքանակով ջրառից հետո ՀՀ օրենքով նախատեսված ծավալները լրացել են: Սահմանված կարգով կապարանակնքվել են «Սևան ՀԷԿ»-ի ջրընդունիչի աջ և ձախ շարժական վերամբարձ մեխանիզմները:
Արծվիկ Մինասյանը նշել է նաև, որ լայն քննարկման առարկա է դառնալու Սևանը՝ ներառյալ ջրաքիմիական, ջրաֆիզիկական, աշխարհագրական սահմանափակումները, կենսաբազմազանության և էկոհավասարակշռության մոտեցումները, քանի որ 2001-2002թթ ընդունված օրենքն արդեն վերանայման կարիք ունի: