TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+34.09 oC

Սևանա լիճ

Դանակահարություն Սևանա լճի ափին

21:09 26.07.2018

Հուլիսի 25-ին՝ ժամը 12։25-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախ մասի և կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, չթափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1996 թ. ծնված Միքայել Ա.-ն և «ձախ թիակի կտրած-ծակած, չթափանցող վերք» ախտորոշմամբ՝ 1996 թ. ծնված Հայկ Ա.-ն: Նրանք հիվանդանոցում հայտնել են, որ մարմնական վնասվածքները ստացել են թերակղզու տարածքում լողալիս […]

̰
Բնապահպանության նախարարը խոսել է Սևանա լճի ազոտ-ֆոսֆորի ցուցանիշերի և Ամուլսարի մասին

11:50 26.07.2018

Սևանա լճի «մամռակալման» պատճառներն ու հետևանքները պարզելու համար ուսումնասիրություններ է կատարել ոչ միայն Առողջապահության, այլև Բնապահպանության նախարարությունը: Հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ իրենց ուսումնասիրությամբ պարզել են՝ ազոտ-ֆոսֆորի հետ կապված ցուցանիշերը նորմայի մեջ են, բայց մի քանի գործոն կա, որ գումարվել է: «Եթե նկատել եք՝ սա ոչ միայն Սևանա լճին […]

̰
Չլողալ Սևանա լճի «ծաղկած»` ջրիմուռներով առատ ափերում. ԱՆ հորդորը

14:47 25.07.2018

Առողջապահության նախարարությունը, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին` քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ լրատվական ծառայությունից: Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են […]

̰
Փրկարարները հեռացրել են Երևան-Սևան ավտոճանապարհին թափված քարերը

22:50 22.07.2018

Հուլիսի 22-ին՝ ժամը 16:36-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ի աջակողմյան հատվածում առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են 3 քար. այդ պահին քարաթափման վտանգ չի եղել:

̰
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

14:30 22.07.2018

Հուլիսի 22-ին, ժամը 11:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհին՝ Գագարին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, տուժածներին դուրս են բերել քաղաքացիների ուժերով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 51-րդ կմ-ին բախվել են «Օpel Astra […]

̰
Սևանում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ

22:13 21.07.2018

Հուլիսի 21-ին՝ ժամը 16:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թիվ 2 հանրային լողափում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի թիվ 2 հանրային լողափի հերթապահ ջոկատը: Փրկարարները հեծանվանավակը մոտեցրել են […]

̰
Սևանը գնում է ճահճացման. Կարինե Դանիելյան

16:17 21.07.2018

Բնապահպան Կարինե Դանիելյանը, անդրադառնալով Սևանա լճի ջրի կանաչացմանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ այն շատ լուրջ ահազանգ է բոլորիս համար: Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, որ Սևանա լճի ջուրը կանաչել է: Բնապահպանի խոսքով՝ 1964-ից լիճը պարբերաբար մամռակալել է, բայց այս աստիճանի կանաչ ու մամուռներով պատված […]

̰
Ինչ ունեցվածք է հայտարարագրել Սևանի քաղաքապետը․ «Փաստ»

10:48 21.07.2018

«Փաստ» թերթը գրում է. «Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը յոթ անշարժ և երեք շարժական գույք ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Մուրադյանը հայտարարագրել  է վեց հողամաս և մեկ բնակարան: Նրան են պատկանում նաև «VAZ 2115–199», «FORD MONDEO 2.0 I» և «MERCEDES–BENZ 200» մակնիշի ավտոմեքենաները: 2017 թ. […]

̰
Քիչ թե շատ զարգացած յուրաքանչուր մարդ այսօր ուզում է փախչել Թուրքիայից. Սևան Նշանյան

12:02 20.07.2018

Մեկ տարի առաջ՝ այս օրերին, թուրքական բանտից փախուստի էր դիմել հայազգի մտավորական, գրող, բառարանագետ, փիլիսոփա, գիտնական և գործարար Սևան Նշանյանը: Նշանյանը թուրքական դատարանի կողմից դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման՝ ապօրինի շինարարության և հարկերից խուսափելու համար առաջադրված մեղադրանքով, սակայն թե՛ նա, թե՛ նրան սատարողները վստահ են, որ որոշումը քաղաքական էր, և նրա դեմ հալածանքը սկիզբ է […]

̰
ՃՏՊ Սևան-Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. կան տուժածներ

21:10 18.07.2018

Հուլիսի 18-ին` ժամը 16:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Գետափ-Մարտունի Մ-10 ավտոճանապարհի 47-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի (վարորդը՝ Կ. Ջ., ծնված […]

̰
Վարչապետը հանձնարարել է վերանայել Սևանա լճի շրջակայքում տարածքներ վարձակալած օբյեկտների պայմանագրերը

20:43 17.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սևանա լճի հարակից տարածքներում առկա իրավիճակին, զբոսաշրջության զարգացմանն ուղղված հեռանկարներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը նշել է, որ Սևանա լիճն ու ազգային պարկն ունեն մեծ կարևորություն ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական ու արժեքային տեսանկյուններից: Վարչապետի խոսքով՝ պետք է հասկանալ Սևանա լճին հարակից տարածքներում զբոսաշրջության […]

̰
Սևանա լճի ափամերձ հատվածում ջուրը կանաչ երանգ է ստացել

22:08 14.07.2018

Շարունակվում են ահազանգեր ստացվել Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների մասին: EcoNews.am-ի փոխանցմամբ՝ նախօրեին համացանցում հայտնվել է տեսանյութ, որը միանգամից գրավել է բնասեր և բնապահպան հասարակության ուշադրությունը: Քաղաքացիներից մեկը տեսանկարահանել է, թե ինչպես է Սևանա լճի ափամերձ հատվածում ջուրը կանաչ երանգ  ստացել: Քաղաքացին նշում է, որ դեպքն արձանագրվել է Շողակաթ (Շորժա) համայնքի ափին: Այս երևույթը հաճախ անվանում են […]

̰
Սևանի ջրասուզակները Շամիրամ ջրանցքում հայտնաբերել են ջրահեղձ եղած քաղաքացու դին

17:16 14.07.2018

Հուլիսի 14-ին՝ ժամը 08:00-ին, Շամիրամի ջրանցքում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը, մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: Կարենիս գյուղի ՀԷԿ-ի ճնշման կայանի տարածքում վերսկսվել են որոնողական աշխատանքները: Ժամը 11:58-ի սահմաններում Արգել ՀԷԿ-ի օրական կարգավորման ջրանցքի ավազանում հայտնաբերվել է Հ. Օ.-ի (2001 թ.) դին: Փրկարարները […]

̰
Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել

21:25 12.07.2018

Հուլիսի 12-ին՝ ժամը 14:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ «Կուկիի լողափ»-ում, քաղաքացին ջրահեղձ է լինում: Դեպքի վայր են մեկնել հերթապահություն իրականացնող ջրափրկարարները: Ջրափրկարարները լճից դուրս են բերել Է. Ա.-ի(ծնված 1987 թ.) դին, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

̰
Սևանում 31-ամյա քաղաքացին ջրահեղձ է եղել

16:32 12.07.2018

Հուլիսի 12-ին՝ ժամը 14:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում քաղաքացին ջրահեղձ է լինում: Դեպքի վայր են մեկնել հերթապահություն իրականացնող ջրափրկարարները: Ջրափրկարարները լճից դուրս են բերել Է. Ա.-ի (ծնված 1987 թ.) դին:

̰
Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել խեղդվող քաղաքացու

18:17 10.07.2018

«911» ծառայությանը հուլիսի 10-ին՝ ժամը 15:24-ին,  տեղեկություն է հաղորդվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են խեղդվող քաղաքացու: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական  ծառայությունից՝ ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ն. Մ.-ին (ծնված 1976 թ):

̰
Սևանի ավտոճանապարհին տնակ է այրվել

21:26 09.07.2018

Հուլիսի 9-ին՝ ժամը 18:19-ին,  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին՝ Ծովազարդ լողափում, այրվում է տնակ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:40-ին, մարվել՝ 19:31-ին: Այրվել է Ռ. Մ.-ին պատկանող փայտյա տնակը՝ մոտ 15 քմ:

̰
Երևան-Սևան-Երևան ճանապարհին շտապօգնության լրացուցիչ հերթապահություն կսահմանվի

12:09 09.07.2018

Հանգստի ակտիվ շրջանին ընդառաջ` հուլիսի 13-ից սեպտեմբերի 2-ը` ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին` ժամը 08:00-ից 22:00-ը, Երևան-Սևան-Երևան ճանապարհահատվածում կսահմանվի շտապօգնության լրացուցիչ հերթապահություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Ծառայությունը կիրականացվի Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության ծառայության միջոցներով` բժշկական կենտրոններում ապահովելով […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին վթարի հետևանքով 5 մարդ է տուժել

19:17 08.07.2018

Այսօր՝ ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Աբովյանի գայի պոստ»-ի հարևանությամբ, բախվել են Գավառ քաղաքի բնակիչ՝ 57-ամյա Տիգրան Դարբինյանի վարած Mitsubish Lancer մակնիշի 35 MG 606 համարանիշի և Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 57-ամյա Հռիփսիմե Մելիքսեթյանի վարած Mitsubishi Colt մակնիշի 35 MO 137 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով Mitsubishi Colt-ի […]

̰
«Սևան Ազգային պարկ»-ի անվտանգության 3 աշխատակից հիվանդանոց է տեղափոխվել

15:20 06.07.2018

Այսօր՝ հուլիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի: Այս տեղեկությունը SHANTNEWS-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվության ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը: «Այս պահին որևէ բան ավել ասել չեմ կարող, դեպքի մանրամասները պարզելու համար […]

̰
Սևանավանքի մոտակայքում մեքենաներ են բախվել. կա տուժած

11:20 05.07.2018

Հուլիսի 4-ին` ժամը 17:53-ին, ՀՀ ԱԻՆ «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Սևան ավտոճանապարհին` Սևանավանքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է տուժած և վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի […]

̰
Սևանա լճի հանրային լողափերը պատրաստ են ընդունելու հանգստացողներին

15:45 01.07.2018

Այսօր տրվել է լճափնյա հանգստի ամառային շրջանի մեկնարկը: Սևանա լճի հանրային լողափերը պատրաստ են ընդունելու հովեկներին: Գոյություն ունեցող 11 հանրային լողափերից 3-ում ամառվա սեզոնին կմատուցվեն տարբեր անվճար ծառայություններ՝ փրկարար ծառայություն, բուժսպասարկում, մարզական ու մանկական խաղահրապարակներ, անվճար ավտոկայանատեղի, հանդերձարաններ, լողաթախտեր: Գործում է նաև Մարտունու հանրային լողափը: Համայնքային իշխանություններն էլ «Սևան Ազգային պարկի» հետ մեկտեղ կհետևեն տարածքների […]

̰
Փրկարարաները Սևանա լճի ափամերձ հատվածում արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

12:24 24.06.2018

Հունիսի 24-ին, ժամը 06:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում՝ Սևանա լճի ափամերձ հատվածում, կան արգելափակված ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի և «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:

̰
Երևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում

22:40 20.06.2018

Հունիսի 20-ին, ժամը 12:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 26-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին վթարի հետևանքով տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից

12:39 19.06.2018

Ինչպես արդեն հայտնել էինք , առավոտյան Երևան-Սևան ավտոճանապարհին Արծվի թևեր արձանի հարևանությամբ բախվել են թիվ 50 երթուղին սպասարկող` «ГАЗель» և «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով տուժել է 3 հոգի, որոնից 2-ն անչափահասներ են: Նրանց տեղափոխել են Աբովյանի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից SHANTNEWS.am-ին տեղեկացրել են, որ տուժած 2 երեխաներից մեկը՝ 8-ամյա Լինա Ավանեսովան սալջարդ է ստացել, մյուսը՝ 6-ամյա Դավիթ Սաֆարյանն […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին «ԳԱԶել» է շրջվել

11:52 19.06.2018

Հունիսի 19-ին, ժամը  09:49-ին, «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶել» և «Volkswagen Polo» […]

̰
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում և Սևանում

10:06 19.06.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,  ս.թ. հունիսի 19-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի` Նոր Արեշ 9, 42, 50 փողոցների, 11-րդ  փող. 80-ից-167, 22-րդ  փող. 10-ից-60, 24-րդ փող. 10-ից-50, 26-րդ փող. 1-ից-20, 28-րդ փող. 4-ից-21, 30-րդ փող. 4-ից-21, 34-րդ փող. 4-ից-26, 36-րդ փող. 1-ից-20, 38-րդ փող. 1-ից-20, 44-րդ փող. […]

̰
Սևանի դատարանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

22:32 14.06.2018

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սևանի նստավայրի դիմաց Ռ.Հակոբյանին հրազենային վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել դատակոչված վկա Բորիկ Հակոբյանի որդուն: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. հունիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, «ձախ ազդրի և սրունքի հրազենային վնասվածքներ» ախտորոշմամբ […]

̰
Վթար Սևան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ

08:37 11.06.2018

Հունիսի 10-ին`ժամը 23:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է կամրջակին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1956 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]

̰
Սևանի դատարանի մոտ տեղի ունեցած կրակոցների առթիվ քրգործ է հարուցվել

20:26 08.06.2018

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սևանի նստավայրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ: 2018թ. հունիսի 8-ին՝ ժամը 12:00-ին «Սևան ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «ձախ ազդրի և սրունքի հրազենային վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Ռ.Հակոբյանը՝ ծնված […]

̰
BACK_TO_TOP