TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+35.09 oC

Սևանա լիճ

Սևանի կառավարմանը մասնակից կառույցները Սևանին նայել են որպես ջրի տարայի. գիտաշխատող

13:43 08.08.2018

Սևանից մշտապես ջուր են վերցրել՝ առանց հաշվի առնելու, որ Սևանը էկոհամակարգ է, որին չի կարելի այդպես վերաբերվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սեյրան Մինասյանը։ Ըստ նրա՝ Սևանի կառավարմանը մասնակից կառույցները Սևանին նայել են որպես ջրի տարայի։ Մինասյանի խոսքերով՝ Սևանի նկատմամբ ամենաբարբարոս վերաբերմունքը անկախ Հայաստանի ժամանակաշրջանում է, ոչ մի […]

̰
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

23:07 06.08.2018

Օգոստոսի 6-ին՝ ժամը 15:49-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes Vito» մակնիշի (վարորդը՝ Ա. Խ., 1964 թ. ծնված) […]

̰
Սևանա լճի տարածքում իրականացվում է ուժեղացված ծառայություն

15:34 06.08.2018

Օգոստոսի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 23763 ահազանգ: […]

̰
Պետք է դադարենք Սևանա լճին վերաբերվել որպես ջրի տարա. վարչապետի մոտ քննարկվել են ոռոգման շրջանի խնդիրները

15:16 06.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օգոստոսի 6-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոռոգման շրջանի հրատապ լուծում պահանջող խնդիրները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը նախ անդրադարձել է ոռոգման հետ կապված առկա կարիքներին, ավելի վաղ ներկայացված կանխատեսումներին և ընդգծել. «Ընդհանրապես, Սևանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում […]

̰
Սևանում վերսկսվել են ընտանիքի անդամներին օգնության շտապած տղամարդու որոնումները

10:43 06.08.2018

Փրկարարներն այսօր՝ ժամը 08:33-ին, վերսկսել են նավակով ափից հեռացած ընտանիքի անդամներին լողալով օգնության գնացած տղամարդու որոնողական աշխատանքները: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե […]

̰
Սևանա լճում կորած քաղաքացուն գտնել չի հաջողվում. որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

18:34 05.08.2018

ԱԻՆ-ից հայտնում են, որ Սևանա լճում կորած քաղաքացու որոնումները ժամանակավորապես դադարեցվել են: Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:29-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել էին: Դեպքի վայր էր մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 18:11-ի դրությամբ որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությանն ահազանգ էրստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի […]

̰
Սևանա լճում վերսկսվել են անհետացած քաղաքացու որոնումները

10:45 04.08.2018

ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 4-ին՝ ժամը 07:15-ի դրությամբ, որոնողական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Օգոստոսի 3-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: […]

̰
Սևանա լճում քաղաքացու որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

21:32 03.08.2018

Օգոստոսի 3-ին՝ ժամը 14:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ժ. Շ.-ին […]

̰
Փրկարարները փնտրում են Սևանի լճափից հեռացած քաղաքացուն

18:36 03.08.2018

Օգոստոսի 3-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում՝ Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մեկ […]

̰
Սևանի ջուրը մաքուր է. «Սևան» ազգային պարկի տնօրեն

17:04 03.08.2018

«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը «Ազատություն» ռադիոկայանի  ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Վահե Գուլանյանը հերքել է այն լուրը, թե ինքը Սևանա լճի ջուրը խմելուց հետո վատ է իրեն զգացել և դիմել է հիվանդանոց: «Լիճն ամբողջովին մաքուր է, մենք ստացել ենք բոլոր անալիզների պատասխանները, այդ իսկ պատճառով է, որ ես խմել եմ ջուրը: Մարդկանց […]

̰
Ես ունեցել եմ շատ բիզնեսներ. «Սևան» ազգային պարկի տնօրեն

16:49 03.08.2018

«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նշել է, որ բիզնեսով չի զբաղվում. դրանով զբաղվում է իր ընտանքիը: «Չեմ կարծում, որ դա ամոթ է, և մարդը չպետք է ունենա բիզնեսներ»,- ասել է նա: Նա նշել է, որ մինչև տնօրեն դառնալը բիզնեսները հանձնել է եղբորը: «Ես հենց հիմա կարող եմ հայտարարել հանրությանը, […]

̰
Լողափերի եկամուտները չեն գալիս «Սևան» ազգային պարկ. Վահե Գուլանյան

16:25 03.08.2018

«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը  «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է մի շարք հարցերի: Նա նշել է, որ լողափերի եկամուտները գնում են տնտեսվարող սուբյեկտներին, և այդ գումարները պարկը չի տնօրինում: Վահե Գուլանյանը նշել է, որ Սևանում կան հանրային լողափներ և կարիք չկա վճարել հանգստի համար, եթե մարդը չի ցանկանում: «Մեր հանրային լողափերը, որոնք […]

̰
«S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին

20:23 02.08.2018

«S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում մասնավորապես ասված է. «Հարգարժան պարոն վարչապետ, «S.O.S Սևան» նախաձեռնությունը հայտարարում է, որ սույն թվականի օգոստոսի 1-ից սկսում է «S.O.S Սևան» քարոզարշավը հանուն Սևանա լճի փրկության և ընդդեմ Սևանա լճից հավելյալ ջրառի: Հիմնավորում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեն հանդես է […]

̰
Սևանի ԲԿ-ում շինարարությունն ընթանում է օր ու գիշեր. Արսեն Թորոսյան

21:10 01.08.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ եղել է Սևանի ԲԿ նոր ստացիոնար մասնաշենքի շինհրապարակում։ «Շինարարությունը ընթանում է օր ու գիշեր, որպեսզի օր առաջ հասցնենք այն հանձնել շահագործման։ Որոշ բաժանմունքներ արդեն մաքրվում են, որպեսզի կահույքը և բժշկական տեխնիկան տեղադրվեն։ Տարածքի ասֆալտապատման աշխատանքները արդեն ընթացքի մեջ են։ Պատրաստ լինելուն […]

̰
Սևանից ջուրը բաց է թողնվում, բայց գյուղացուն չի հասնում. Ինգա Զառաֆյան

20:54 01.08.2018

««Ջրպետկոմ»-ի նախկին ղեկավարությունն իր քաղաքականությամբ դեմ է եղել ոչ թե բնապահպանությանը, այլ  գյուղացիներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը: Ըստ Զառաֆյանի՝ իրենք հետաքրքվել են գյուղացիներից ու պարզել, որ Սևանից Արարատյան դաշտավայր եկող ջրի մեծ մասը գյուղացիները չեն ստանում ու պատճառը միայն ջրի կորուստները չեն, որը, պաշտոնական տվյալներով 70 […]

̰
Ինչպե՞ս է որոշվել Սևանա լճի համար առավելագույն նիշ սահմանել 1906 մետրը

16:27 01.08.2018

Այսօր Սևանա լճին նվիրված քննարկման ժամանակ  անդրադարձել են նաև այն հարցին, թե ինչպես է որոշվել, որ Սևանա լճի նորմալ էկոհամակարգի համար անհրաժեշտ է, որ ջրի մակարդակը 1906 մետր կազմի: «Իրականում լճաբանության ինստիտուտի տեսությունը ցույց էր տալիս 1910 մ: 1910-ն այն նիշն էր, որն անհրաժեշտ էր նորմալ լիճ ունենալու համար: Այդ դեպքում հատակին սառը շերտ է […]

̰
«SOS Սևան»-ը դարձյալ արշավ է սկսում

16:05 01.08.2018

Մի քանի բնապահպանական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ այսօր քննարկում են հրավիրել՝ ասելով, որ «SOS Սևան» նախաձեռնությունը արշավ է սկսում լճի փրկության համար: «Հիմա սկսում ենք «SOS Սևան» արշավ,  մենք պատրաստվում ենք գնալ Սևանի բոլոր համայնքները, նաև պատրաստվում ենք գնալ Արմավիրի մարզ, որպեսզի հասկանանք՝ ինչ է կատարվում Արմավիրի մարզում, մարդիկ երբ բողոքում են, երբ հավելյալ ջուրը ստանում […]

̰
Եթե Սևանը ճահճանա, Հայաստանի բոլոր ջրերը թունավոր կդառնան. Կարինե Դանիելյան

14:43 01.08.2018

Սևանա լիճի խնդիրների շուրջ ծավալվող քննարկման ժամանակ այսօր «Հանուն կայուն մարդկային զարգացման ասացիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն այսպիսի համոզմունք է հայտնել. «Լճի այսօրվա վիճակը պատահականություն չի, ես դա ընկալում եմ որպես լճի ճիչ, օգնության կարիքի ճիչ: Կհիշեք՝ տարիներ շարունակ մենք ասել ենք՝ եթե շարունակենք լճին էսպես վերաբերվել, լճի փոխարեն մենք ճահիճ կունենանք: Եվ մենք այդ ջուրն […]

̰
Սևանա լիճն ահավոր ծանր վիճակում է. Ինգա Զարաֆյան

13:04 01.08.2018

Այսօր հերթական խորհրդակցությունն է հրավիրել «S.O.S. Սևան» նախաձեռնությունը, որի ներկայացուցիչներն ասել են, թե դարձյալ ստիպված են կառավարությանը դիմել՝ հիշեցնելով, որ Սևանա լիճը մեծ վտանգի առջև է: Բավական ժամանակ է, ինչ Սևանա լիճը «ծաղկել է»: Ջրի աղտոտվածությունը պայմանավորված է մի քանի գործոններով` ջրի մակարդակն ու ձնկապաշարն է էականորեն նվազել, կենցաղային թափոններն են լճում ավելացել, իսկ կենսաբանական, […]

̰
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

10:28 01.08.2018

Հուլիսի 31-ին՝ ժամը 14:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ նախկին հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդը՝ Ա. Ս., 1991 թ.) և «Գազել» մակնիշերի (վարորդը՝ Հ. Գ., […]

̰
Մի քանի օրում Սևանա լճի ջուրը մաքրվե՞լ է. «Ժողովուրդ»

10:12 31.07.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պահվածքը գնալով ավելի անլուրջ, ավելի զավեշտալի է դառնում: Խոսքը միայն այն մասին չէ, որ առողջապահության նախարարը որոշել էր Սևանի ափից կիսամերկ ուղիղ եթեր մտնել` սոցիալական ցանցերում տարածելով տեսանյութն ու խոսքն ուղղելով քաղաքացիներին: Ընդ որում` ոչ թե մենակ, այլ Գեղարքունիքի մարզպետ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի հետ: Ընդամենը մի […]

̰
Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձվել

20:33 30.07.2018

Հուլիսի 30-ին, ժամը 17:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևանա լճի «Օրսետտո» լողափում ջրափրկարարները նկատել են խեղդվող քաղաքացու, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Ժամը 17:48-ին հանրային առաջին լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ջրից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: Քաղաքացիների ուժերով ջրահեղձվածին տեղափոխել են Սևանի ԲԿ: Պարզվել է, որ ջրահեղձվածը Մեծամոր քաղաքի բնակիչ Ն. Ն.-ն  […]

̰
Սևանա լճի հանրային լողափերում իրականացվում է ուժեղացված ծառայություն. խորհրդակցություն ԱԻՆ-ում

15:40 30.07.2018

ՀՀ ԱԻն տեղեկացնում է, որ այսօր կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Խորհրդակցության ժամանակ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում հանձնարարականների կատարման և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 22368 ահազանգ: Բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ գրանցվել է բուսածածկ […]

̰
«Երազեք համարձակ»․ Նախագահը մասնակցել է «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը

12:45 29.07.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 28-ի երեկոյան մասնակցել է «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը: Մինչ այդ, նախագահ Սարգսյանը կազմակերպիչների և մի խումբ մասնակիցների ուղեկցությամբ շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել ստեղծված ճամբարային պայմաններին, տեղեկացել մեկշաբաթյա միջոցառման ընթացքում ստարտափների համար կազմակերպված ուսուցողական նախագծերի ու մրցույթների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի ու նախաձեռնությունների մասին։ Այնուհետև Հանրապետության նախագահը երեկոյան […]

̰
Ինձ լավ եմ զգում, հիվանդանոցում չեմ. «Սևան» ազգային պարկի տնօրենը հերքում է մամուլի հրապարակումը

14:35 28.07.2018

«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանն արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե ինքը թունավորվել է Սևանի ջուրը խմելուց հետո: Նա ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ինքնազգացողությունը լավ է: «Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ Ձեզ, որ Սևանի ջուրը խմելուց հետո ես ինձ շատ լավ եմ զգում, հիվանդանոցում չեմ, երբևիցէ վերջին մի քանի տարվա […]

̰
Սևանի ջուրը խմելուց հետո «Սևան» ազգային պարկի տնօրենը հայտնվել է հիվանդանոցում. «Ժամանակ»

08:27 28.07.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով`«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հայտնվել է հիվանդանոցում: Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ` Գուլանյանի ինքնազգացողությունը վատացել է այն բանից հետո, երբ նա հուլիսի 26- ին ցանկացել է ապացուցել, որ Սևանի ջուրը վարակված չէ (ինչպես բնապահպաններն են ահազանգում), և մեկ բաժակ ջուր է փորձարկել Սևանի ջրից: Ջուրը խմելուց մի քանի ժամ […]

̰
Ի՞նչը կփրկի Սևանա լիճը «ծաղկումից»

14:11 27.07.2018

«Ջրիմուռների մեջ կուտակված  օրգանական նյութը քայքայվելուց հետո լրացուցիչ ազոտի քանակություն է վերադարձնելու ջրին»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ Լուսինե Համբարյանը՝ հավելելով, որ դա նպաստում է ջրի ճահճացմանը: Հարցին՝ լիճն ի վիճակի՞ է ինքնամաքրվել, թե՞ մարդկային միջամտություն է պետք, ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչը […]

̰
Բանախոսներն ասուլիսի էին եկել Սևանա լճից վերցրված ջրի նմուշով

13:47 27.07.2018

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչն ու սուզորդները ներկայացրել են այն պատկերը, որն այս օրերին առկա է լճում: Նրանք իրենց հետ բերել էին լճից վերցրված և լաբորատոր փորձաքննության ենթարկված ջրի նմուշ՝ ասելով, որ սա պատասխանն է բոլոր այն պնդումների, թե Սևանա լճում ծաղկում չկա: Լրագրողներին փոխանցված ջուրը տհաճ հոտ և կանաչ գույն է […]

̰
Որոնք են Սևանի ծաղկման պատճառները. պարզաբանում է սուզորդ Ստեփան Կոջայանը

12:03 27.07.2018

«Սևանա լճի վիճակը մի քիչ ուրիշ է այս տարի, շուտ է եղել ծաղկումը, առաջ օգոստոսի սկզբին էր լինում, էս տիպի ծաղկում չի եղել մինչև հիմա»,- այս մասին այսօր լրագրողներին ասել է Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի սուզորդ Ստեփան Կոջայանը՝ հավելելով, որ դա խոչընդոտում է ստորջրյա ուսումնասիրություններ կատարել: Ըստ Կոջայանի` պատճառը, հավանաբար, այն է, որ ձմեռը […]

̰
«Սևան ազգային պարկ»-ի տնօրենը խմել է կանաչ ջրից՝ հերքելով դրա վտանգավորության մասին լուրերը

23:32 26.07.2018

«Սևան ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլոյանն այսօր Սևանա լճում փորձարկում է արել և հայտարարել, որ ջուրն ամենևին էլ վտանգավոր չէ, ինչպես բնապահպաններն են ահազանգում: Վահե Գուլոյանն անձամբ է լճից բաժակով ջուր վերցրել ու հենց նույն պահին խմել: «Որևիցե վտանգավոր բան չկա, ժողովուրդ ջան, հիմա այս ամբողջը խմելու եմ, և առաջիկայում հրապարակում կլինի, որ դրանից ինձ […]

̰
BACK_TO_TOP