12:50 05.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր Եռաբլուրում սպարապետ Վզգեն Սարգսյանի հիշատակման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ոչ միայն Վազգեն Սարգսյանի կերպարին, այլև խոսել Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման հավանականության մասին:
«Բացահայտումն անհրաժեշտ է մեր երկրի անվտանգության տեսնայկյունից, որևէ խոչընդոտ որևէ գործի բացահայտման չկա, առաջնահերթությունները` հերթով: Արամ Սարգսյանն ասել է, իշխանությունը պետք է ամուր լինի, պարզապես նշել է, որ Հոկտեմբերի 27-ի հետևում կարող են լինել արտաքին հզոր քաղաքական ուժեր»,- ասել էնա:
Հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է այդքան հզոր լինել, որ բացահայտի նման գործը, պատասխանել է.
«Հայաստանը պետք է դառնա այնպիսի հզոր երկիր իր ինքնիշխանությամբ, որ իր երկրում տեղի ունեցող ցանկացած հանցագործություն կարողանա բացահայտել, ինչ վերաբերում է մեր պետությունում տեղի ունեցածին՝ Մարտի 1, թե Հոկտեմբերի 27, ունենալու ենք այդ բացահայտումները, Մարտի 1-ը, տեսնում եք, թե ինչ տեմպով է առաջ գնում»:
Անդրադառնալով հողերը հանձնելու վերաբերյալ ակտիվ խոսակցություններին ու առաջ քաշվող վարկածներին՝ Քոչարյանը հերքել է նման քայլը իշխանության կողմից, ընդհակառակը, դա համարել է նախկին իշխանությունների քաղաքականություն՝ ասելով.
«Մենք այդպիսի ակտիվացում չենք արել, ով միտինգներ է անում, իրենց պիտի հարցնեք, ո՞վ է ասել կամ որտեղի՞ց են լսել, Քոչարյանն էլ էր երեկ մեկուսարանից մտահոգված, բայց իր ժամանակ բանակցում էին փոխզիջումների տարբերակմների մասին, ինքը, Սերժ Սարգսյանը, իսկ նոր իշխանությունները պարզապես բանակցում են, գնում է ճանաչողական պրոցես: Իսկ զիջումների մասին Ադրբեջանը որևէ տող չի ասել, Հայաստանը ո՞նց կարա որևէ բան ասի»:
Երկիրը պառակտելուն ուղղված մի քայլ էլ «ղարաբաղցի-հայաստանցի» շահարկումներն են, որոնք, ըստ Քոչարյանի, արվում են ինչ-ինչ ուժերի կողմից:
«Արհեստածին են, ես զգում եմ, որ ինչ-որ ուժեր ուզում են շահարկել այն ինչ չկա, իսկ ՀՀ -Արցախ շահարկումները կարող են շատ վտանգավոր զարգացումների բերել անվտանգության առումով, չի կարող լինել այդպիսի բան, Վազգեն Սարգսյանը հեռու էր պահում շահարկումներից, հենց փորձում էին, բախվում էին բազալտե կերպարին»,- եզրափակել է խոսքը նա:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...