Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը ներկա են գտնվել Վազգեն Սարգսյանին նվիրված հուշ-երեկոյին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը ներկա են գտնվել Վազգեն Սարգսյանին նվիրված հուշ-երեկոյին

19:06 05.03.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել սպարապետի կյանքին և գործունեությանը նվիրված հուշ երեկոյին:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, Վազգեն Սարգսյանի հարազատներն ու զինակից ընկերները, պաշտոնատար այլ անձինք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվեն

16:56 15.06.2025

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվեն

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...

Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ Արաղչի

16:35 15.06.2025

Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ Արաղչի

Թեհրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունը ընդլայնվի և տարածվի Մերձավոր Արևելքի այլ երկրներում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք չենք ուզում, որ պատերազմը ընդլայնվի, եթե, իհարկե, նրանք մեզ չպարտադրեն նման պայմաններ: Մենք չենք ուզում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում և տարածաշրջանում: Մենք ընդհանրապես չէինք ուզում այս պատերազմը: Մենք զբաղված էինք միջուկային ծրագրի […] ...

Ռուսաստանը Ուկրաինային է 1200 զինվորի մարմին

16:16 15.06.2025

Ռուսաստանը Ուկրաինային է 1200 զինվորի մարմին

Կիրակի օրը Ռուսաստանը ուկրաինական կողմին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների ևս 1200 մարմին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը։ «Ռուսաստանը շարունակում է կատարել Ստամբուլի համաձայնագրերը։ Այսօր Ուկրաինային հանձնվեց Ուկրաինայի զինված ուժերի զոհված ևս 1200 զինվորի մարմին», – ասել է նա։ ...

Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի

15:56 15.06.2025

Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի

Հունիսի 15-ին, ժամը 13:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի ջրատարում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին: ...

Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

15:45 15.06.2025

Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած տեքստում։ «Հունիսի 15-ին Հայաստանը նշում է Պետական դրոշի օրը։ Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Շնորհավորում ենք Հայաստանի դրոշի օրվա առթիվ»,-նշված է տեքստում։ ...

Իսրայելը հատել է միջազգային իրավունքի կարմիր գիծը․ Արաղչի

15:30 15.06.2025

Իսրայելը հատել է միջազգային իրավունքի կարմիր գիծը․ Արաղչի

Իսրայելը հատել է միջազգային իրավունքի նոր կարմիր գիծը՝ հարձակվելով Իրանի միջուկային օբյեկտների վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Սիոնիստական ​​ռեժիմը (Իսրայել) հատեց միջազգային իրավունքի նոր կարմիր գիծը՝ հարձակվելով միջուկային օբյեկտների վրա։ Սա միջազգային իրավունքի չափազանց լուրջ խախտում է, որն արգելված է ցանկացած հանգամանքներում», – ընդգծել է նախարարը։ Արաղչիի խոսքով՝ Իսրայելը «չի ճանաչում […] ...

BACK_TO_TOP