TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+12.09 oC

Վահե Գրիգորյան

Վահե Գրիգորյանը դադարեցնում է Մարտի 1-ի գործով իր մասնակցությունը

17:42 18.06.2019

ՍԴ նորընտիր անդամ Վահե Գրիգորյանի երդմնակալության օրը դեռ պարզ չէ, քանի որ դեռ ունի դատական կիսատ մնացած գործեր, որոնք պետք է ավարտին հասցնի: Այդ մասին Վահե Գրիգորյանն ասել է ՍԴ անդամ ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին․ «Մոտ 80 գործերով մասնակցում եմ ՄԻԵԴ վարույթներին: Զգալի մասից արդեն դուրս եմ եկել: Խնդրել եմ […]

̰
Ես մտերմություն ունեմ քաղաքական տարբեր շրջանակների հետ մինչև իմ երդում տալը. Վահե Գրիգորյան

17:20 18.06.2019

Վահե Գրիգորյանը ՍԴ անդամ ընտրվելուց հետո խոսել է լրագրողների հետ` նշելով, որ նա ավելի շատ կցանկանար ընտրվել 6-րդ գումարման Ազգային ժողովում, քանի որ այդ ընթացքում որևէ քաղաքական ուժ ԱԺ-ում չուներ մեծամասնություն: Նաև նշել է, որ դեմոկրատական հիմունքներով ձևավորված ԱԺ-ի կողմից ընտրված լինելն իր համար մեծ պատիվ է: Վահե Գրիգորյանը նաև նշել է, որ նա ոչ […]

̰
Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ

16:33 18.06.2019

Ազգային ժողովում քվեարկության արդյունքում Վահե Գրիգորյանն ընտրվեց որպես Սահմանադրական դատարանի անդամ՝ ներկայացված նախագահի կողմից՝ նրա սահմանադրական իրավասությունների շրջանակում։ Քվեները բաշխվեցին այս կերպ․ Կողմ – 99 ձայն, Դեմ – 22 ձայն, Անվավեր – 1 քվե։ Հիշեցնենք, որ Գրիգորյանը երկրորդ անգամ էր առաջադրվում։ Նրան աջակցում էր «Իմ քայլը» խմբակցությունը, իսկ դեմ էր ԼՀԿ խմբակցությունը։ ԲՀԿ խմբակցության անդամները […]

̰
Արդյո՞ք Հայաստանն ունի չորրորդ նախագահ․ միանշանակ, այո՛․ Վահե Գրիգորյան

16:21 18.06.2019

Ազգային ժողովում այսօր Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանն անդրադարձավ Հայաստանի չորրորդ նախագահի լեգիտիմության վերաբերյալ իր հայտարարություններին, որոնց վրա էլ ուշադրություն էր հրավիրել ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Գրիգորյանը որոշեց վերջակետ դնել թեմային։ Նա բացատրեց, որ մինչև Արմեն Սարգսյանի ընտրությունն ինքը պնդել է, որ ՀՀ նախագահը պետք է ընտրվի ժողովրդի կողմից, բայց որևէ լուրջ հակափաստարկ […]

̰
Վահե Գրիգորյանին դե՞մ, թե՞ կողմ կքվեարկի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը

16:08 18.06.2019

Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը խոսել է լրագրողների հետ: Գևորգ Գորգիսյանը նշել է, որ խմբակցությունը դեռ չի որոշել` ՍԴ դատավորի ընտրության ժամանակ կքվեարկի ազատ ընտրությա՞մբ, թե՞ ընդհանուր որոշմամբ: Նա նաև նշել է, որ անձամբ ինքը հակված է դեմ քվեարկելուն:

̰
Ապշում եմ մտքի սնանկությունից այս ամիսների ընթացքում․ Վահե Գրիգորյան

15:59 18.06.2019

Սահմանադրական դատարանի անդամ թեկնածու Վահե Գրիգորյանը չի համարում, որ երկրորդ անգամ իրեն առաջադրելը օրենքի հետ հակասության մեջ է մտնում։ Նա բացատրում է, որ օրենքը դիտարկելիս պետք է հետևել ոչ թե բառաբանական գծին, այլ օրենքի իմաստին, երբ նշվում է «նոր թեկնածուի» մասին։ Թեկնածուի խոսքերով՝ արդեն մի քանի ամիս տեղեկատվական խցանում կա այս թեմայով, ու մասնագիտական գիտելիք […]

̰
Բա որ նախագահը լեգիտիմ չի, Դուք ստեղ ի՞նչ գործ ունեք․ Պետրոսյանը՝ Վահե Գրիգորյանին

14:15 18.06.2019

Ազգային ժողովում ՍԴ անդամի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությունը քննելիս ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նրա մի քանի ելույթների անդրադարձավ։ Պետրոսյանն ասաց, որ ինքը չի աղավաղել Գրիգորյանի խոսքերը իրենց խմբակցության հետ նիստից հետո, այլ Գրիգորյանն է փոխել իր խոսքը։ Նա մեջբերեց Գրիգորյանի այն խոսքերը, ըստ որոնց՝ Հայաստանի ներկա Սահմանադրությունը «բռնաբարության ծնունդ է»։ Պետրոսյանը հարցրեց Գրիգորյանին՝ այդ դեպքում […]

̰
Սահմանադրությունը բռնաբարությունից ծնված երեխայի նման է. Վահե Գրիգորյան

14:10 18.06.2019

Պատգամավոր Շաքե Իսայանը ԱԺ-ում հարց ուղղեց ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանին: «Ձեր ընտրվելու դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում ձեր աշխատանքը այս Սահմանադրության դեպքում, ինչպե՞ս եք վերաբերում հանրաքվեով Սահմանադրության կայացմանը»,- հարցրեց նա: Վահե Գրիգորյանը մինչ այս արտահայտվել էր, որ կողմ է նախագահական կառավարման մոդելին, արդյո՞ք պատկերացնում է առաջիկայում սահմանադրական փոփոխություններ, եթե, այո´, ի՞նչ մեխանիզմով, հետաքրքրվեց Իսայանը: Գրիգորյանը […]

̰
Ոչ թե բանտային, այլ քաղբանտարկյալների իրավունքները պաշտպանող անցյալ․ Մակունցը՝ Վահե Գրիգորյանի մասին

14:02 18.06.2019

Սահմանադրական դատարանի անդամին ընտրում է քաղաքական մարմին՝ Ազգային ժողովը, հետևաբար դա քաղաքական որոշում է։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ բացատրելով, որ քաղաքական որոշումը չի նշանակում կուսակցական որոշում։ Նա նաև որոշեց շտկում մտցնել ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքերի մեջ, որը «բանտային անցյալ» էր որակել ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի […]

̰
Ո՞վ է եղել ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի հայրը և ի՞նչ կապ ունի նրա առաջխաղացման հետ

13:07 18.06.2019

Այսօր ՍԴ դատարանի անդամ ընտրելիս «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց թեկնածու Վահե Գրիգորյանին՝ անդրադառնալով նրա կենսագրության ուշագրավ դրվագներին. «Հանդիպեցի մի փաստաթղթի՝ 1999թ. Ռ․ Քոչարյանի կողմից ստորագրված դատախազների պաշտոնեական պիտանելիության ցուցակ, այսինքն՝ 99-ին նաև առաջխաղացում ունեցաք, մի ուշագրավ բան էլ կար. ձեր անունից երկու համար վերև՝ Միշա Գրիգորյան, եթե չեմ սխալվում՝ ձեր հայրն […]

̰
ՍԴ նախագահը չպետք է առավելություն ունենա ՍԴ դատավորների նկատմամբ․ Վահե Գրիգորյան

12:25 18.06.2019

Սահմանադրական դատարանում պետք է գործի 9 հավասար դատավորների կարգավորումը, ի տարբերություն ներկայում Հայաստանում գործող ու միջազգային գործընկերների կողմից քննադատված մոտեցման։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր պատկերացումների մասին ասաց ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ հիմա Սահմանադրական դատարանի նախագահը առավելություն ունի մյուս դատավորների նկատմամբ, մինչդեռ նրա տարբերությունը, ըստ Գրիգորյանի, պետք է լինեն ընդամենը վարչական […]

̰
ԱԺ օրակարգում 22 հարց կա․ դրանց թվում է Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամ ընտրելու հարցը

11:50 18.06.2019

Ազգային ժողովի՝ այսօր մեկնարկող նիստերի օրակարգում է 3 առանձին հարց, որոնք վերաբերում են ընտրություններին ու բյուջեի կատարողականի քննարկմանը։ Հենց այսօր կքննարկվի Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի անդամ ընտրելու հարցը։ Առաջիկա երկու օրերին էլ կքննարկվեն ԲԴԽ անդամի ընտրության ու բյուջեի կատարողականի հարցերը։ Օրակարգում կլինեն նաև օրենքների նախագծեր, որոնց հատ առ հատ չանդրադարձավ ԱԺ նախագահը, երբ ներկայացնում էր […]

̰
ԲՀԿ ղեկավարը բացահայտեց՝ ինչպես են քվեարկելու Վահե Գրիգորյանի թեկնածությանը

11:18 18.06.2019

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր Ազգային ժողովում պատասխանեց լրագրողների հարցերին ու հայտնեց նաև իրենց որոշումը Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանի օգտին կամ նրա դեմ քվեարկելու մասին։ Ծառուկյանը հիշեցրեց, որ նախորդ անգամ նույնպես իրենք որոշել էին ազատ թողնել քվեարկությունը։ Հիմա, ըստ նրա, նույնպես որոշել են ազատ թողնել քվեարկությունը։ «Ամեն մեկը՝ իր հայեցողությամբ, ոնց կցանկանա, […]

̰
Թեժ քննարկում Վահե Գրիգորյանի և ԲՀԿ պատգամավորների միջև. ՍԴ անդամի թեկնածուի ուշագրավ հայտարարությունը․ «Հրապարակ»

09:08 15.06.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի և ԲՀԿ-ական պատգամավորների հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլորտում։ Ակտիվ է եղել Գևորգ Պետրոսյանը, ով վիճարկել է Գրիգորյանի նախորդ օրվա հայտարարությունները, թե իր առաջադրումը եղել է քաղաքական որոշման արդյունք, և նորմալ է, որ իշխանությունը ՍԴ պետք է գործուղի իր «վստահելի» մարդկանց։ Պատգամավորը հիշեցրել է, որ […]

̰
Ես նման բան չեմ ասել. Վահե Գրիգորյանը՝ Գևորգ Պետրոսյանի հայտարարության մասին

19:45 14.06.2019

Ես նման բան չեմ ասել. այսպես է արձագանքել ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը՝ ի պատասխան ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կողմից արված հայտարարությանը: Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների հետ ունեցած հանդիպման ընթացքում խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարել էր, որ դատարանների դռները փակելու կոչի ու այդ կոչն ի կատար […]

̰
Վահե Գրիգորյանի թեկնածությանը դեմ եմ քվեարկելու. Գևորգ Պետրոսյան

18:36 14.06.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խմբակցության անդամների հետ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հանդիպման ընթացքում խոսել է քննարկված մի քանի հարցերի մասին: Նա մասնավորապես հայտնել է, որ ինքը թեկնածուին հարց է ուղղել դատարանների դռները փակելու կոչի ու այդ կոչն ի կատար ածելու սահմանադրականության վերաբերյալ իր տեսակետի մասին՝ հայտարարելով, որ հարցի սպառիչ պատասխան չի ստացել: […]

̰
Վահե Գրիգորյանը պատասխանել է ԲՀԿ-ի հարցերին

17:42 14.06.2019

«Զարգացած արդարադատության ավանդույթ ունեցող պետությունների մեծամասնությունում դատախազությունը ո՛չ միայն դիտարկվում է որպես Գործադիր իշխանության մաս, այլև մտնում է գործադիր իշխանության կառույցների ներքո»,- նման հայտարարություն արել է ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը հանդիպում էր ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների հետ, որի […]

̰
Մեկնարկել է Վահե Գրիգորյանի հանդիպումը ԲԿՀ խմբակցության պատգամավորների հետ

15:21 14.06.2019

ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանն այս պահին խորհրդարանում հանդիպում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների հետ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիշեցնենք, որ Գրիգորյանն արդեն հանդիպումներ ունեցել է նաև խորհրդարանական մյուս խմբակցությունների հետ: «Իմ քայլը» կարծես սատարում է Գրիգորյանի թեկնածությունը, իսկ «Լուսավոր Հայաստանը» մտահոգություններ ունի: ՍԴ անդամի ընտրության հարցը կքննարկվի հունիսի 18-ին մեկնարկող լիագումար նիստերի ընթացքում:

̰
Նրանց հետ խաշ-խորոված-քյաբաբների սեղանների շուրջ չեմ ծանոթացել. Վահե Գրիգորյանը` «Իմ քայլի» մասին

14:32 13.06.2019

Արդյո՞ք ԱԺ մեծամասնությունը ՍԴ նախորդ երկու թեկնածուներին մերժեց, որովհետև սպասում էր Վահե Գրիգորյանին, ի՞նչ հեռահար նպատակներ ունի իր հետ կապված և ինչո՞ւ պետք է պաշտպանեն իրեն: Այս հարցերն են նաև ուղղել լրագրողները ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին ԱԺ-ում: Ի պատասխան թեկնածուն ասել է. «Ես կարող էի հույս ունենալ, որ ինձ են սպասում: Ես ճանաչում եմ […]

̰
Դատարանների մուտքերը փակելու գաղափարը Վահե Գրիգորյանի՞նն է եղել

14:06 13.06.2019

Լրագրողներն այսօր ԱԺ-ում հարց ուղղեցին Վահե Գրիգորյանին այն մասին, որ ըստ տեղեկությունների՝ դատարանների դռները փակելու գաղափարը եղել է իրենը: Նա այսպես պատասխանեց. «Դա իմ ոճը չի, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, բայց դա իմ ոճը չէ: Եթե ինձ հետ պատահի նման բան, ես պիտի խնդրեմ մուտքը բացեն, առաջին հերթին խոսելու եմ մարդկանց հետ: […]

̰
Վահե Գրիգորյանը` Քոչարյանի գործի վարույթ ընդունման մասին

13:43 13.06.2019

Այսօր ԱԺ-ում լրագրողները ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանից հետաքրքրվեցին նաև Ռոբերտ Քոչարյանի գործը վարույթ ընդունելու մասին, նա նշեց, որ ինքը եթե ընտրվի էլ, դեռ իրավասու չի լինելու որոշմանը մասնակից դառնալ: Հարցին` այնուամենայնիվ, կո՞ղմ է վարույթ ընդունելուն, թե՞ պետք է մերժվի, արձագանքել է. «Դա պիտի մերժվեր, դա պիտի արդեն մերժված լիներ, ՍԴ ներկայացվել է մի դիմում, […]

̰
Վահե Գրիգորյանը պատրաստ է նաև ՍԴ նախագահ լինել

13:36 13.06.2019

ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանից, թե արդյո՞ք հավակնություններ ունի դառնալ ՍԴ նախագահ: Պատասխանեց. «Դատարանի նախագահի հարց չի քննվում այս պահին, ես թեկնածու եմ, հեռանկարում չեմ կարող ասել, եթե ասում եք, հեռանկարում էդպես են ասում, ովքեր են ասում, էդ հարցը լուծում են միայն դատավորները: Դատավորներն են որոշելու, ես պատրաստ եմ, այո´»: Իսկ ինչպես […]

̰
Եթե ընտրվեմ ՍԴ դատավոր, որ պահին զգամ ճնշման տակ եմ, այն պահից ես դատավոր չեմ լինելու. Վահե Գրիգորյան

13:20 13.06.2019

Այսօր ԱԺ-ում ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը հանդիպում է ունեցել «Իմ քայլը» քաղաքական  դաշինքի ներկայացուցիչների հետ, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Նա ընդունել է պնդումները, որ իր առաջադրումը քաղաքական որոշման արդյունք է՝ ասելով, որ սա  քաղաքական մի մարմնից մյուս մարմնի անդամի ընտրություն է: Իսկ թե ինչ է քննարկել «Իմ քայլը» դաշինքի հետ, չի մանրամասնել, […]

̰
«Իմ քայլն» այսօր հանդիպելու է ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանին

10:30 13.06.2019

Հունիսի 19-ին լիագումար նիստի օրակարգում կլինի ՍԴ անդամի ընտրությունը: Այս անգամ ՀՀ նախագահն առաջարկել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Սա կլինի ՍԴ անդամի ընտրության 5-րդ փորձը: Նախրդ բոլոր դեպքերում առաջադրված թեկնածուները բավարար քվե չեն ստացել պաշտոնը ստանձնելու համար: Վահե Գրիգորյանը նախօրեին հանդիպել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին, պատասխանել նրանց հարցերին ու լսել մտահոգությունները: Խմբակցության ներկայացուցիչներին հատկապես […]

̰
Վահե Գրիգորյանը հանդիպել է ԼՀԿ պատգամավորների հետ․ Մարուքյանը երկու մտահոգություն ունի

20:38 12.06.2019

Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից արդեն երկրորդ անգամ որպես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանը այսօր խորհրդարանում հանդիպում է ունեցել  ԼՀԿ պատգամավորների հետ, որի ժամանակ իր պատկերացումներն է ներկայացրել։ Հանդիպումից հետո Գրիգորյանն ասել է, որ չգիտի՝ ԼՀԿ պատգամավորները կողմ կարտահայտվե՞ն իր նշանակմանը, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է ԼՀԿ վերաբերմունքին, կուսակցության նախագահը երկու մտահոգություն է հայտնել […]

̰
Նախագահն առաջնորդվել է համապետական շահերով. Էմիլ Տարասյանը` Վահե Գրիգորյանի թեկնածության մասին

12:15 10.06.2019

«Տեքստի մեջ հստակ նշված է, որ այս երկրում չկան շատ անհատ իրավաբաններ, որոնք, ըստ ՀՀ նախագահի, կարող են հավակնել այդ պաշտոնին: Մեկ տարի մենք հավաքագրել ենք թեկնածուներ և այդ եղած շրջանակից առաջարկել ենք Վահե Գրիգորյանի թեկնածությունը»,- այս մասին ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: Տարասյանը նշեց, որ այստեղ խնդիրը […]

̰
ՍԴ անդամ ընտրվելու դեպքում Վահե Գրիգորյանը կշարունակի՞ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների պաշտպանությունը

16:40 01.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հունիսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք փաստաբան Վահե Գրիգորյանը, ով Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն է, ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում իրավասու է շարունակել իրականացնել իր լիազորությունները: «Իմ կարծիքով, իսկ կարծիքս հիմնված է օրենքի որոշակի մեկնաբանության վրա, քանի որ իրավիճակը կանոնակարգված չէ, նա կարող […]

̰
ԲՀԿ-ն պաշտոնական դիրքորոշում կհայտնի. Էնֆիաջյանը` Վահե Գրիգորյանի թեկնածության մասին

16:52 31.05.2019

«Երբ քննարկումը տեղի կունենա, երբ կհնչեն հարցեր, մտքերի փոխանակություն տեղի կունենա, ըստ այդմ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներով մենք մեր պաշտոնական դիրքորոշումը կհայտնենք»,- Վահե Գրիգորյանի` ՍԴ դատավորի պաշտոնում թեկնածության առաջադրման մասին ԱԺ-ում ասել է ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը: Պատգամավորն առաջադրման դրդապատճառների և միտումների մասին չցանկացավ խոսել և նշեց, որ այդ հարցերն ունեն իրենց […]

̰
Կարծում եմ` նախագահը չպետք է տուրք տար այդ ճնշումներին. Տարոն Սիմոնյանը՝ Վահե Գրիգորյանի թեկնածության մասին

16:51 31.05.2019

ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրման մասին ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասել է, որ այդ մասին իրենց կարծիքն արդեն բազմիցս ասել են, և ըստ օրենքի` ճիշտ չէ միևնույն մարդու թեկնածությունը նույն իրավասու կառույցի կողմից երկրորդ անգամ առաջադրելը: «Սա, մեր կարծիքով, օրենքի խախտում է: Օրենքում դա հստակ գրված  է, և դա մեզ հուշում է, […]

̰
ԱԺ նախագահը` ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի մասին

14:20 31.05.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում այսօր խոսել է Սահմանադրական դատարանի դատավորի համար ներկայացված փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածության մասին: ԱԺ նախագահն ասել է, որ մտերիմ հարաբերություններ ունի Վահե Գրիգորյանի հետ, իրենք ունեն ընդհանրություններ երկրի զարգացման, նաև արդարադատության մասին տեսլականի առումով: Խոսքի ընթացքում Արարատ Միրզոյանն ասել է, որ Վահե Գրիգորյանն ընտրվելու դեպքում կլինի ՍԴ լավ […]

̰
BACK_TO_TOP