TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+15.09 oC

Վահե Գրիգորյան

Մարտի 1-ի դեպքերի, ոչ մարտական պայմաններում սպանված զինծառայողների գործերը պետք է լինեն անցումային արդարադատության հարցեր․ Վահե Գրիգորյան

13:04 23.10.2018

«Անցումային արդարադատությունը մարդկանց պատժելու նպատակ չի հետապնդում, այլ դրա առաջնահերթ նպատակն է տուժողների իրավունքների վերականգնումը, և իմ կարծիքով՝ Հայաստանում երկրորդ նպատակը պետք է լինի ճշմարտության արձանագրումը»,- այս մասին անցումային արդարադատության մասին իր պատկերացումներն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը։ Թեկնածուն ներկայացրեց իր պատկերացրած այն գործերը, որոնց համար պետք է գործի անցումային […]

̰
Ո՞ր դատարանները պետք է քննեն Մարտի 1-ի գործերը․ Վահե Գրիգորյանը՝ «անցումային արդարադատության» անհրաժեշտության մասին

12:48 23.10.2018

Ազգային ժողովում այսօր քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում փաստաբան Վահե Գրիգորյանին նշանակելու հարցը։ Նրան իր քվոտայի շրջանակներում առաջադրել է նախագահ Արմեն Սարգսյանը։ Գրիգորյանի ելույթից հետո, սակայն, պարզաբանման կարիք ուներ անցումային արդարադատության մասին նրա պատկերացումը։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ Հայաստանի Սահմանադրությամբ արգելվում է արտակարգ դատարանների ստեղծումը։ Արդյո՞ք այդ դատարանները չեն «անցումային արդարադատություն» […]

̰
Վահե Գրիգորյանն ԱԺ-ի առաջ ներկայացրեց Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու դեպքում իր անելիքները

12:22 23.10.2018

Հայաստանի նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի պաշտոնում առաջադրվել է փաստաբան Վահե Գրիգորյանը, որն էլ այսօր Ազգային ժողովում ներկայացրեց իր փաստաբանական գործունեության փորձը։ Նա նշեց, որ հիմնականում կենտրոնացած է եղել մարդու իրավունքների ոլորտի փաստաբանական գործունեության մեջ, 2013-ից բնակվել ու աշխատել է Լոնդոնում, որտեղ գործընկերների հետ հասել է այնպիսի դատական որոշումների, որոնք առանձին պետությունների օրենսդրություններում փոփոխությունների […]

̰
Ո՛չ, չեմ հավատում․ ՍԴ-ի թեկնածուն՝ նոր իրավիճակում մյուս դատավորների փոխվելու մասին

12:20 23.10.2018

Հայաստանի նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանը չի հավատում, որ դատարանի մյուս դատավորները կարող են փոխվել քաղաքական իրավիճակում ու հետ կանգնել նախկին բարքերից՝ նախագահականից կամ գործադիրից զանգերով որոշումներ կայացնելուց։ Այս մասին Գրիգորյանն ասաց Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զահրաբյանի հարցին պատասխանելիս։ «Ես նաև որպես նախկին լրագրող եմ […]

̰
ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրվել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը

15:10 19.10.2018

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի,  213-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին գումարվող  […]

̰
ՄԻԵԴ-ը հրապարակելու է Մարտի 1-ի գործով ևս 2 քաղբանտարկյալների կալանքի օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ վճիռները

13:50 09.10.2018

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը  ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՄԻԵԴ-ի կողմից հրապարակվող վճիռների վերաբերյալ: «Փաստաբան Մուշեղ Շուշանյանին ՄԻԵԴ քարտուղարությունը անցած շաբաթ ծանուցել է, որ 18/10/2018-ին ՄԻԵԴ-ը հրապարակելու է 2008թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված և կալանավորված ևս 2 քաղաքական բանտարկյալների՝ պարոնայք Գրիգոր Ոսկերչյանի և Մասիս Այվազյանի կալանքի օրինականության […]

̰
Փաստաբան Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել

12:49 09.10.2018

ՀՀ փաստաբանների պալատը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ փաստաբան Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել: «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ զանգվածային լրատվության միջոցներով լայն տարածում ստացած հեռախոսային խոսակցության և ՀՀ ԱԱԾ ղեկավարի և ՀՀ ՀՔԾ պետի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացված փաստաբան Վահե Գրիգորյանի վարքագծի առնչությամբ […]

̰
SOS ծրագրի հաղորդավարի շահերի պաշտպանին առևանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի վարույթը կարճվել է

19:43 03.10.2018

ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ SOS ծրագրի հաղորդավար Վիլեն Գաֆեջյանի շահերի պաշտպան Վահե Գրիգորյանին առևանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է: «2018թ. հունիսի 6-ին Արարատի մարզի դատախազությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ՝ SOS ծրագրի հաղորդավար […]

̰
Ունենք 4 ամիս ժամանակ, մինչև այս «գիշերային օրենքը» ուժի մեջ կմտնի․ Վահե Գրիգորյան

21:42 02.10.2018

«ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը դեռ պետք է ստորագրի հանրապետության նախագահը, որն այդ անելու համար Սահմանադրությամբ ունի 21 օր ժամանակ: Այս ժամկետի ընթացքում Հանրապետության նախագահն ունի Սահմանադրական դատարան դիմելու լիազորություն հիշյալ օրենքի սահմանադրականության ստուգման նպատակով: Սահմանադրական դատարանն այս դիմումը կարող է քննել և որոշումը կայացնել մինչև 3 ամիս ժամկետում: Այս մասին իր ֆեյսբուքյան […]

̰
Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թեկնածու կներկայացնի Վահե Գրիգորյանին. ՀՀԿ-ն կխոչընդոտի՞. «Հրապարակ»

10:50 27.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը Նյու Յորքում «Տարվա պետական պաշտոնյա» տիտղոսը ստանալուց և Հայաստան վերադարձից անմիջապես հետո (հոկտեմբերի 3-ին) ԱԺ կներկայացնի ՍԴ անդամի թեկնածուին։ Ըստ ամենայնի՝ հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանին․ 5 թեկնածուներից նա է անցել մրցույթով։ Մյուս 5-ի մեջ էին ԵՊՀ ամբիոնի վարիչներից մեկը՝ Գագիկ Ղազինյանի հովանավորյալը և տարիներ առաջ Արդարադատության խորհրդի […]

̰
ՄԻԵԴ-ը հրապարակել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

12:20 20.09.2018

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քիչ առաջ հրապարակել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: «Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․ մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների կողմից հայաստանյան և միջազգային հանրությանը հրամցված վարկածը։ Դատարանը ճանաչել […]

̰
Հայտնի է ՄԻԵԴ-ում Մարտի 1-ին վերաբերող առաջին գործերի քննության օրը

14:34 17.09.2018

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՄԻԵԴ-ում արդեն պաշտոնապես հրապարակված Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի և Գասպարին ընդդեմ Հայաստանի գործերով վճիռների հրապարակման օրվա մասին: Փաստաբանը տեղեկացնում է, որ սրանք առաջին գործերն են, որոնք վերաբերում են 2008թ․ Մարտի 1-ի դեպքերին: Ներկայացնենք փաստաբանի գրառումն ամբողջությամբ. «14/09/2018թ․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն պաշտոնապես […]

̰
ՀՀ փաստաբանների պալատի հայտարարությունը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման վերաբերյալ

09:28 15.09.2018

ՀՀ փաստաբանների պալատը հայտարարութություն է տարածել` անդրադառնալով ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը: «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի՝ զանգվածային լրատվության միջոցներով լայն տարածում ստացած հեռախոսային խոսակցության, ինչպե՛ս (1) գաղտնալսման և հրապարակման փաստի, այնպես էլ՝ (2) դրա բովանդակության […]

̰
Հաշվի առնելով նրանց գործունեության արդյունավետությունը, նրանք միշտ վայելելու են թե՛ իմ, թե՛ վստահորդներիս լիակատար աջակցությունը. փաստաբան Վահե Գրիգորյան

19:54 11.09.2018

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հրապարակված ձայնագրության մասին և պարզաբանել, թե ինչ հիմքով է այնտեղ իր անունը հնչում: Գրառումը ներկայացնում ենք ստորև՝ «Սիրելի ընկերներ Լսեցի հրապարակված ձայնագրությունը, որտեղ ՀՔԾ պետի կողմից հնչեցվել էր նաև իմ անունը: Որպեսզի խուսափեմ անճշտություններից, այստեղ տեղադրեմ Ս. Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն […]

̰
Մարտի 1-ի գործով ի՞նչ դատավարական կարգավիճակ ունի Լևոն Տեր-Պետրոսյանը. պարզաբանում է ՀՔԾ պետը

17:13 11.09.2018

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանից լրագրողները հետաքրքրվեցին`Մարտի 1-ի գործով ի՞նչ կարգավիճակ ունի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Սեյրան Օհանյանն այդ երեկո հրապարակավ հանդես եկավ և միտք հնչեցրեց, որ բանակը մասնակցելու է այդ արտակարգ դրության ռեժիմի ապահովմանը: Քաղաքացիների կողմից այդ ռեժիմի ցանկացած խախտում արժանանալու է համարժեք կոշտ վերաբերմունքի: Սա մենք նույնպես գնահատում ենք որպես հանցավոր […]

̰
Տապալված ասուլիս և խափանման միջոցի փոփոխություն. Ռոբերտ Քոչարյանը հայտնվել է ֆեյսբուքյան քննարկումների տիրույթում

21:00 15.08.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը ակտիվ քննարկումների առարկա դարձավ. ոմանք դա համարեցին ժողովրդի գնահատական, ոմանք էլ՝ խոսքի ազատության իրավունքի ոտնահարում: Ֆեյսբուքյան օգտատերերը չշրջանցեցին նաև Վերաքննիչ դատարանի նախագահ Ալեքսանդր Ազարյանի կայացրած որոշումը: Հիշեցնենք՝ Ազարյանը բավարարել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմում-բողոքը՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: SHANTNEWS.am-ն առանձնացրել է […]

̰
Ստորագրահավաք՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները կասեցնելու պահանջով

13:50 14.08.2018

Բարձրագույն դատական խորհրդի շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները հայտարարությամբ հանդես եկան: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, թե քանի որ ըստ դատավորի և դատախազի՝ հիմքեր չեն եղել դատարանին բացարկ ներկայացնելու համար, իրենք ստորագրում են և դիմում ներկայացնում ԲԴԽ, որ կասեցվեն այդ դատավորի լիազորությունները: Նույն բովանդակությամբ դիմում կուղարկվի դատախազություն, որում կնշվի՝ Հայաստանին պետք չեն այնպիսի դատախազներ, որոնք […]

̰
Հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի իրավաբանը տուժող է ճանաչվել, հարուցվել է քրգործ

21:26 09.06.2018

ՀՀ գլխագոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որտեղ տեղեկացրել է, որ հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի իրավաբան Վահե Գրիգորյանի կողմից՝ իրեն առևանգելու փորձի վերաբերյալ Մասիսի բաժնում տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Արարատի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: «Դատախազի որոշմամբ Վահե […]

̰
«SOS»-ն ահազանգում է. Գիշերը Մասիսի քաղաքապետի աջակիցներից մեկը փորձել է առևանգել նախաձեռնության հաղորդավարի փաստաբանին

10:48 08.06.2018

Գիշերը Մասիսի քաղաքապետի աջակիցներից մեկը փորձել է առևանգել «SOS»-ի հաղորդավարի փաստաբանին: Այս մասին ասվում է «SOS» նախաձեռնության ֆեյսբուքյան գրառման մեջ: «Ահազանգ, հունիսի 7-ի գիշերը, Մասիսի քաղաքապետի աջակիցներից մեկի կողմից փորձ է կատարվել առևանգել SOS-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան, Վահե Գրիգորյանին։ Ոստիկանությանը տեղեկացվել է դեպքի մասին։ Առևանգելու փորձ կատարողին, հրաման տվողին հորդորում ենք շուտափույթ գլուխը մտցնել […]

̰
ՍԴ-ն երկու նոր անդամ կունենա. «Հրապարակ»

13:03 26.05.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 15-ին լրանում է ՍԴ նախագահի տեղակալ Վոլոդյա Հովհաննիսյանի 70-ամյակը, նա կգնա թոշակի, և ՍԴ-ում կառաջանա երկրորդ թափուր պաշտոնը։ Այս տեղը կլրացվի հունիսի 12-ին մեկնարկող ԱԺ քառօրյայի ընթացքում, քանի որ դա լինելու է գարնանային նստաշրջանի վերջին քառօրյան, ԱԺ-ն երկամսյա արձակուրդ է գնում, իսկ օրենքը պահանջում է ՍԴ թափուր պաշտոնը լրացնել 1 […]

̰
BACK_TO_TOP