23:23 26.04.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մասնակցել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը։ Արարողությանը մասնակցել են շուրջ 180 երկրների պետական պատվիրակություններ, ինչպես նաև ավելի քան մեկ տասնյակ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Միջոցառման ավարտին նախագահ Խաչատուրյանը ոչ պաշտոնական ձևաչափով շփումներ է ունեցել գործընկերների հետ, որոնց ընթացքում անդրադարձել օրակարգային մի շարք հարցերի։
09:23 06.04.2018
Ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի՝ Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի անունից «Դորիա Պամֆիլի» պալատում կազմակերպվել է ընթրիք:
15:58 05.04.2018
Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը: Բացումը կատարել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:
14:24 21.03.2018
2016 թվականին նախագահ Սերժ Սարգսյանը Հռոմի պապին էր նվիրել Նարեկացու արձանի մանրակերտը։
19:13 06.02.2018
Հռոմի պապի հրավերով փետրվարի 5-ին Վատիկան է այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Թե կոնկրետ ինչի համար էր մոլեռանդ մահմեդական Ռեջեփ Էրդողանը մեկնել քրիստոնյա աշխարհի հոգևոր կենտրոն, ենթադրություններն ու վարկածները բազմաթիվ են: Դրանցից մեկը անձամբ հաստատել է Հռոմի պապը՝ Էրդողանի հետ խոսել է Երուսաղեմի կարգավիճակի մասին՝ իր աջակցությունը հայտնելով Պաղեստինին ու Թուրքիային՝ չի կարելի վիճելի քաղաքին տալ միակողմանի կարգավիճակ ու հռչակել Իսրայելի մայրաքաղաք՝ առանց հաշվի առնելու արաբների կարծիքը:
19:24 05.02.2018
Փետրվարի 5-ին Վատիկանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Սա վերջին 59 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի առաջին այցն է Վատիկան:
13:07 05.02.2018
Հոդվածում թուրք հեղինակը հիշեցրել է, որ Վատիկանի ու Թուրքիայի հարաբերությունների միջև ճգնաժամի պատճառ էին դարձել 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ֆրանցիսկոս պապի՝ կազմակերպած պատարագն ու դրանից հետո արած հայտարարությունները: