09:23 06.04.2018
Ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի՝ Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի անունից «Դորիա Պամֆիլի» պալատում կազմակերպվել է ընթրիք: Ընդունելությանը մասնակցել է ավելի քան երկու հարյուր հրավիրյալ:
Ողջունելով ընթրիքի մասնակիցներին՝ դեսպան Մինասյանը կարևորել է հանդիպման առիթը՝ Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրումը: Միքայել Մինասյանը ներկայացրել է այն ճանապարհը, որ, ի վերջո, իրականություն դարձրեց արձանի տեղադրումը
Այն սկսվել էր դեռ երջանկահիշատակ Ներսես Պետրոս 19-րդի հարցումով, շարունակվել շատերի անդադար աշխատանքով, ովքեր այսօր այստեղ են՝ արքեպիսկոպոս Զեքիյան, Կարդինալ Սանդրի, Կարդինալ Կոխ, Կարդինալ Ամատո: Ձեր աշխատանքի արդյունքը հասցրեց հարցումը մինչև Նորին Սրբություն Ֆրանցիսկոս, ով այն հաստատեց 2015 թվականի փետրվարին: Նույն տարվա ապրիլի 12-ին մենք Սուրբ Պետրոսի տաճարում մասնակցեցինք պատարագի, որի ընթացքում Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեցին «Տիեզերական Եկեղեցու Վարդապետ:
Ծրագրի իրականացմանն օգնելու համար դեսպան Միքայել Մինասյանը շնորհակալություն է հայտեl նախագահ Սերժ Սարգսյանին և Արթուր Ջանիբեկյանին.
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Նախագահին այս ծրագիրը խթանելու՝ երկու տարի առաջ Հայաստանում խնդրանքով Պապին դիմելու՝ Սրբազան Քահանայապետին նվեր տրվող փոքր արձանի նմանօրինակ մեծ չափերով արձանը վատիկանյան պարտեզներում տեղադրելու համար: Իսկ Նորին Սրբության Ֆրանցիսկոսին խորին երախտագիտությունս եմ հայտնում՝ հիշատակելով նրան իմ աղոթքների մեջ:
Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Կարդինալ Սանդրիին, ով հնարավոր դարձրեց այս ամենը, արքեպիսկոպոս Բարսամյանին և Մոնսինյոր Բորջիային՝ ամբողջ գործընթացում մեզ հզոր ձեռք մեկնելու համար: Շնորհակալություն եմ հայտնում քանդակի հեղինակ Դավիթ Երևանցուն՝ բրոնզի միջոցով Սուրբ Գրիգոր Նարեկացուն բարդ տիեզերքին հաղորդակից դարձնելու համար: Շնորհակալությու՛ն այս արտառոց աշխատանքի համար:Շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ջանիբեկյանին, ով միանալով ինձ, առատաձեռնորեն ֆինանսավորել է այս արձանի իրագործումը: Շնորհակալություն Միքայել Հասրաթյանին ճարտարապետական աջակցության համար, Վատիկանի կառավարչության տեխնիկական ծառայությունների գրասենյակին՝ հանձինս տնօրեն դոն Ռաֆայել Գարսիա դե լա Սերանայի, ինչպես նաև ճարտարապետ Բարբարա Բելլանոյին և ինժեներ Մարկո Բարջելլինիին ու բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել ծրագրի իրականացման գործում: Հատուկ շնորհակալություն ծրագրի ղեկավար Վարդան Կարապետյանին. նրա դերը առանցքային էր:
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...