TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+10.09 oC

Վենեսուելա

Վենեսուելայում ուղղաթիռից կրակել են ցուցարարների վրա․ ԶԼՄ

10:51 03.04.2019

Վենեսուելայի Կարիմբա քաղաքում անհայտ անձինք ուղղաթիռով թռել են ցուցարարների գլխավերևում ու կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ։ Այս մասին հայտնել է տեղական հեռուստաընկերություններից մեկն ու հրապարակել տեսանյութ։ Տեսանյութում կրակոցների ձայները չեն լսվում, սակայն երևում է, թե ինչպես են մարդիկ խուճապահար փախչում: #AHORA Helicópteros disparando hoy sobre manifestantes en Cabimas, estado Zulia. #ReporteVPItv #2Abr Vía @MMalaverM pic.twitter.com/JPOxDHjWb7 — […]

̰
Վենեսուելայում Գուաիդոյին գնդակահարելու կոչեր են հնչել

07:34 03.04.2019

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն իր գործողությունների համար արժանի է խստագույն պատժի։ Նման կարծիք է հայտնել երկրի Սահմանադրական ժողովի անդամ Մարիա Լեոնը, փոխանցում է TASS գործակալությունը։ «Ինչպե՞ս են վարվում հայրենիքի դավաճանների հետ»,- հարցրել է Լեոնը ժողովի մասնակիցներին՝ նշելով, որ նրա համար քիչ է պարզապես պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը։ «Պատին հենել, պատին հենել»,- բղավել են […]

̰
Վենեսուելայի Գերագույն դատարանն արգելել է Գուաիդոյին հեռանալ երկրից

12:28 02.04.2019

Վենեսուելայի Գերագույն դատարանը որոշում է ընդունել արգելել ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյին լքել երկրի տարածքը առանց թույլատվության: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Դատարանը Գուաիդոյին մեղավոր է ճանաչել իշխանությանը չհարգելու համար: Դատարանը նաև դիմել է Ազգային հիմնադիր ժողովին` Գուաիդոյին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով: Ընդդիմության առաջնորդն էլ ի նշան բողոքի՝ հանրահավաք է կազմակերպել մայրաքաղաք Կարակասում, որի ընթացքում […]

̰
Վենեսուելայում խմելու ջրի սուր դեֆիցիտ է առաջացել

08:01 02.04.2019

Վենեսուելայի բնակիչները բախվել են խմելու ջրի սղության։ Ջուր չկա ո՛չ աղքատ ետնախորշերում, ո՛չ էլ հարուստ թաղամասերում։ Ջրի դեֆիցիտին բախվել են հանրության բոլոր շերտերը։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ Կարակասի սուպերմարկետներում 5 լիտրանոց ջրի տարան արժե 2 դոլար։ Երկրում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է մոտ 6 դոլար։ Խմելու համար անպիտան ջրի համար վիթխարի հերթեր են գոյանում։ […]

̰
Մադուրոն հայտարարել է Վենեսուելայում էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումների մասին

23:10 01.04.2019

Վենեսուելայում էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ու կանոնների սահմանափակումներ կմտցվեն: Korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին ուղիղ եթերում հեռարձակվող հավաքի ընթացքում հայտարարել է այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Նա նաև հայտարարել է, որ այս կերպ փորձ է արվում որոշակի հավասարակշռություն մտցնել էներգիայի օգտագործման ու երկրում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ: Հաղորդվում է, որ որոշումն ուժի մեջ է մտել արդեն այսօրվանից՝ […]

̰
Վենեսուելայում հոսանքազրկումը խռովությունների պատճառ է դարձել

10:43 01.04.2019

Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ հոսանքազրկումը պայմանավորված է էլեկտրամատակարարման օբյեկտների վրա իրականացված «էլեկտրամագնիսական հարձակումներով»:

̰
Պետդեպարտամենտը ծաղրել է Գուաիդոյի՝ պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքը

07:45 29.03.2019

Պետդեպարտամենտը «ծիծաղելի և անհեթեթ» է անվանել վենեսուելական իշխանությունների արգելքը, որը զրկում է ընդդիմության առաջնորդ, իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոյին 15 տարի պետական պաշտոններ զբաղեցնել։ Այս մասին փոխանցում է ТАСС գործակալությունը։ Ավելի վաղ հենց Գուաիդոն էր մեկաբանել արգելքը։ Նա անօրինական էր ճանաչել այն։ Գուաիդոյի խոսքով՝ Վենեսուելայի գլխավոր վերահսկողական վարչության ղեկավար Էլվիս Ամորոսոն նման որոշումներ […]

̰
Եվրախորհրդարանը Գուաիդոյին պաշտոնապես ճանաչեց Վենեսուելայի նախագահ

07:18 29.03.2019

Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որում հաստատել է ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյին Վենեսուելայի նախագահ ճանաչելը։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի կայքում։ Նշվում է, որ Եվրախորհրդարանն իր լիարժեք աջակցությունն է հայտնել նրա պլանին, մասնավորապես, ազգային անցումային կառավարության ձևավորմանն ու արտահերթ նախագահական ընտրությունների անցկացմանը։ Պատգամավորները կոչ են անում ԵՄ անդամ երկրներին, որոնք դեռևս չեն ճանաչել Գուաիդոյին որպես երկրի […]

̰
Ռուս մասնագետները Վենեսուելայում կմնան՝ որքան հարկավոր է. Զախարովա

18:28 28.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուաիդոյի կնոջ հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանին կոչ էր արել դուրս գալ Վենեսուելայից:

̰
Գուաիդոն ապրիլի 6-ը նշանակել է «Ազատություն» օպերացիայի սկիզբ

07:57 28.03.2019

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն ապրիլի 6-ը նշանակել է «Ազատություն» օպերացիայի սկիզբ։ Այն կոչված է վերջ դնելու ուզուրպացիային։ ««Ազատություն» օպերացիայի առաջին մարտավարական գործողությունները ողջ երկրում կանցկացվեն ապրիլի 6-ին։ Այդ օրը մենք պետք է պատրաստ և կազմակերպված լինենք օգնության և ազատության՝ արդեն ձևավորված կոմիտեների հետ»,- գրել է Գուաիդոն թվիթերյան իր էջում։ Թե նա […]

̰
Ռուսաստանը կիբերանվտանգության փորձագետներ է ուղարկել Վենեսուելա

15:48 27.03.2019

Վենեսուելա ժամանած ռուս զինվորականների թվում կան ռազմական կիբերանվտանգության ոլորտի փորձագետներ: Այս մասին հայտնում է Reuters- ը`հղում անելով ԱՄՆ կառավարության աղբյուրին: ԱՄՆ-ում հավատացած են, որ նրանք եկել են երկրի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին օգնելու և երկրի կիբերենթակառուցվածքների նկատմամբ հսկողություն իրականացնելու համար: Ավելի վաղ վենեսուելական իշխանությունները հաստատել էին, որ ռուսական ռազմական ուժերը ժամանել են Վենեսուելա:  

̰
Գուաիդոյի մեքենայի ուղղությամբ քարեր ու ճայթուկներ են նետել

07:46 27.03.2019

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոյի մեքենայի ուղղությամբ քարեր ու ճայթուկներ են նետել, երբ քաղաքական գործիչը հեռանալիս է եղել Կարակասում տեղակայված Ազգային ժողովի շենքից։ Հարձակման հետևանքով քաղաքական գործիչը չի տուժել, իսկ նրա մեքենան կարողացել է շարունակել ընթացքը։ Ենթադրաբար, միջադեպի մասնակիցները եղել են կառավարամետ խմբերի անդամներ, գրում է ТАСС-ը։ Երկրում բռնկված հակակառավարական բողոքի ալիքի ֆոնին […]

̰
Վենեսուելան կրկին ընկղմվել է խավարի մեջ

08:02 26.03.2019

Վենեսուելայում էլեկտրաէներգիայի մատակարարման հերթական զանգվածային խափանումն է գրանցվել։ Երկրի իշխանությունները հայտնել են էներգամատակարարող ազգային համակարգի վրա կատարված հերթական հարձակման մասին՝ կրկին մեղադրելով ԱՄՆ-ին։ Երկրի ընդդիմության առաջնորդ, ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ հոսանքազրկվել են առնվազն 17 նահանգներ, երկրի տարածքի 57 տոկոսը զրկվել է ինտերնետ կապից։ Նրա խոսքերով՝ Մադուրոյի ռեժիմն օգտագործում է նման պահերը՝ ապատեղեկատվություն […]

̰
Լավրովն ու Պոմպեոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Վենեսուելայում տիրող իրավիճակը

20:29 25.03.2019

Պոմպեոն իր ռուս գործընկերոջն ասել է, որ ԱՄՆ-ն և տարածաշրջանի երկրները անգործ չեն հետևի, մինչ Ռուսաստանը լարվածություն է առաջացնում Վենեսուելայում:

̰
Գուաիդոն սկսել է «Ազատություն» գործողությունը, որը վերջ կդնի ուզուրպացիային

11:54 25.03.2019

Գուաիդոն մտադիր է ստեղծել անցումային կառավարություն:

̰
Մարդասիրական օգնությամբ բեռնված ՌԴ ռազմական ինքնաթիռները վայրէջք են կատարել Վենեսուելայում

09:14 25.03.2019

Մոտ 35 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնված ռուսական Իլ-62 և Ան-124 ռազմատրանսպորտային ինքնաթիռները վայրէջք են կատարել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի միջազգային Մայկետի օդանավակայանում։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։ Կարակաս են ժամանել նաև 99 զինվորականներ՝ ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Վասիլի Տոնկոշկուրովի գլխավորությամբ։ ՌԴ ՊՆ-ն չի մեկաբանում ռուսական ինքնաթիռների՝ Վենեսուելա ժամանելու տեղեկությունը։ Առցանց ծառայություների տվյալներով՝ ինքնաթիռները […]

̰
Գուաիդոն և ԱՄՆ-ը մտադիր են ինձ սպանել․ Մադուրո

10:46 24.03.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է ԱՄՆ-ին ու Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյին իր սպանության պլան նախապատրաստելու մեջ։ Այս մասին նա հայտարարել է տեղի հեռուստատեսության եթերում։ Նա ելույթի ընթացքում մի քանի անգամ Գուաիդոյին անվանել է «հրեշավոր խամաճիկ»։ Դեռևս հունվարի վերջին Մադուրոն հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է սպանել իրեն։

̰
Վենեսուելայի իշխանությունները հայտնել են 30 մլրդ դոլարի գողության մասին

09:28 24.03.2019

Վենեսուելայի կապի և տեղեկատվության հարցերով նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ վերջին 2 ամսում հանրապետության օտարերկրյա հաշիվներից գողացվել է ավելի քան 30 մլրդ դոլար։ Այս մասին նա հայտարարել է Կարակասում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է VTV հեռուստաալիքը։ Միջազգային հաշիվներից ֆինանսական միջոցների գողությունը կատարվել է Վաշինգտոնի հրամանով, հաստատում է նախարարը։ Ավելի քան 1 մլրդ դոլար […]

̰
Վենեսուելայում ձերբակալել են Գուաիդոյի գլխավոր դաշնակցին․ Բոլթոնը սպառնալիքներ է հնչեցրել

08:03 22.03.2019

Վենեսուելայում ձերբակալել են ընդդիմության առաջնորդ և երկրի ինքնահռչակ ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյի գլխավոր օգնականներից մեկին՝ Ռոբերտո Մարերոյին։ Նրան մեղադրել են ահաբեկչական խմբեր ձևավորելու մեջ, փոխանցում է El Nacional պորտալը։ Վենեսուելայի ազգային հետախուզության աշխատակիցները Մարերոյին ձերբակալել են այսօր առավոտյան։ Նրա տանը խուզարկություն է կատարվել, որի ընթացքում հայտնաբերվել է 2 հրացան և 1 նռնակ։ Նշվում է, որ […]

̰
Մադուրոն Թրամփին մեղադրել է դեղորայքի փողը գողանալու մեջ

08:00 21.03.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երկրից «գողացել է» 5 մլրդ դոլար, որը վենեսուելական իշխանությունները պատրաստվում էին ծախսել արտերկրից դեղորայք գնելու վրա։ Այս մասին ասվում է քաղաքական գործչի թվիթերյան էջում։ Մադուրոն նշել է, որ վիթխարի ջանքեր են անհրաժեշտ բնակչությանը որակյալ դեղորայքով ապահովելու համար, որպեսզի նրանք ի վիճակի լինեն «դիմակայելու […]

̰
Թրամփը չի բացառել ռազմական ներխուժումը Վենեսուելա

07:48 20.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Վենեսուելայում իրավիճակի կարգավորման բոլոր տարբերակները՝ ներառյալ ռազմական ներխուժումը։ Այս մասին նա հայտարարել է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Սակայն հայտնի չէ՝ Բրազիլիան թույլ կտա՞ ռազմական ներխուժման համար օգտագործել իր տարածքը։ Թրամփը խնդրել է վենեսուելացի զինվորականներին դադարել աջակցել […]

̰
Վենեսուելայի ընդդիմությունը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ-ում Վենեսուելայի դիվանագիտական շենքերը

16:36 19.03.2019

Վենեսուելայի կառավարությունը տեղեկացնում է, որ ընդդիմության ներկայացուցիչները գրավել են ԱՄՆ-ում դիվանագիտական և հյուպատոսական նպատակներով օգտագործվող իրենց շենքերը: Այս մասին հայտնում է Russia Today-ը: Երկրի կառավարության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայացուցչական շենքերը բռնի կերպով են գրավվել այն մարդկանց կողմից, ովքեր վայելում են ամերիկյան կառավարության աջակցությունը: Հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է, որ այս քայլով […]

̰
ԱՄՆ-ն Վենեսուելային օգնելու համար կարող է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ

18:45 18.03.2019

ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ է դրվել մի օրինագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում ՌԴ այն քաղաքացիների նկատմամբ, որոնք, այսպես ասած, «ազդեցություն են գործում» Վենեսուելայի վրա: Փաստաթուղթը հրապարակվել է Կոնգրեսի պաշտոնական կայքում: Նախագծի հեղինակները նշել են, որ Ռուսաստանը սերտորեն համագործակցում է Վենեսուելայի հետ, մասնավորապես տրամադրում է վարկեր և կազմակերպում է համատեղ զորավարժություններ: Օրինագծով նախատեսվում է չտրամադրել մուտքի […]

̰
Վենեսուելայի անվտանգության 1000 աշխատակիցներ հեռացել են երկրից. Կոլումբիայի ԱԳՆ

12:25 18.03.2019

Կոլումբիական իշխանությունները հայտարարել են, որ Վենեսուելայի անվտանգության ուժերի շուրջ 1000 ներկայացուցիչներ փետրվարի 23-ից սկսած հեռացել են Կոլումբիայից: Համապատասխան հայտարարությունը տարածել է Կոլումբիայի ԱԳՆ -ն: «Փետրվարի 23-ից Կոլումբիա է ժամանել Վենեսուելայի անվտանգության ուժերի շուրջ 1000 ներկայացուցիչ, մոտ 400 հոգի էլ նրանց ընտանիքի անդամներ՝ պաշտպանություն փնտրելու համար:  Հարգելով Վենեսուելայի քաղաքացիների հետ ունեցած եղբայրական կապերը, ազգային կառավարությունն աշխատում […]

̰
Մադուրոն կոչ է արել Վենեսուելայի կառավարությանը հրաժարական տալ

07:28 18.03.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել իր նախարարներին հրաժարական տալ՝ ազգային կառավարությունում վերակառուցում իրականացնելու համար։ Ինչպես իր թվիթերյան էջում հայտնել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, նման խնդրանքով Մադուրոն դիմել է իշխանության ողջ գործադիր ճյուղին։ Ռոդրիգեսը  հավելել է, որ վերակառուցման նպատակն է Սիմոն Բոլիվարի և Ուգո Չավեսի  հայրենիքը ցանկացած սպառնալիքից պաշտպանելը։ Վենեսուելայում ճգնաժամը սրվել է այն […]

̰
Գուայդոն «գրավել է» Citgo նավթային ընկերությունը

14:58 16.03.2019

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, դեռևս հունվարի 23-ին իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոն հայտարարել է, որ այս պահին Citgo նավթային կորպորացիան գտնվում է իր վերահսկողության տակ: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում: Նա հայտարարել է, որ ընկերությունը կարող է փրկել երկրի համար կենսական նշնակություն ունեցող ակտիվները: «Իշխանությունները ցանկացել են գողանալ ամեն ինչ, սակայն մենք […]

̰
Խուան Գուաիդոն դարձել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի  հերթական «զոհը»

17:40 14.03.2019

Ռուս պրանկերներ Վովանն ու Լեքսուսը Շվեյցարիայի նախագահ Ուլի Մաուրերի անունից «բանակցություններ են» անցկացրել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի հետ: «Մաուրերը» իբր առաջարկել է Գուաիդոյին սառեցնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հաշիվները, որոնք գտնվում են շվեյցարական «Լեքսուս Վովանիալ» բանկում և հետո այդ միլիոնները փոխանցել Գուաիդոյի անձնական հաշվին: «Շվեյցարիայի նախագահը» նաև նշել է, որ ընդդիմության առաջնորդը իրավունք ունի […]

̰
Չինաստանը պատրաստակամ է օգնել Վենեսուելային էլեկտրականությունը վերականգնելու հարցում

23:14 13.03.2019

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է օգնել Կարակասին երկրում էլեկտրականության վերականգնման հարցում, գրում է РИА Новости-ն: Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է օգնությանը և տեխնիկական աջակցությանը Վենեսուելայի տարածքում էներգամատակարարումը վերականգնելու հարցում: Լու Կանը սակայն չի հստակեցրել, արդյո՞ք Չինաստանը փորձելու է պարզել պատահարի պատճառները, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ էլեկտրականության զանգվածային անջատումներ էին […]

̰
Վենեսուելայում էլեկտրամատակարարումը գրեթե ամբողջովին վերականգնվել է

08:00 13.03.2019

Վենեսուելայի իշխանությունները գրեթե ամբողջովին վերականգնել են էլեկտրամատակարարումը։ Այս մասին հայտարարել է կապի, մշակույթի և տեղեկատվության հարցերով փոխնախագահ Խորխե Ռոդրիգեսը, փոխանցում է TASS գործակալությունը։ Երկիրն առանց լույսի էր մնացել մարտի 7-ին՝ երկրի խոշորագույն «Էլ Գուրի» ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով։ Առանց էլեկտրականության էին մնացել ավելի քան 20 նահանգներ։ Համատարած «բլեքաութի» համար նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել էր […]

̰
Վենեսուելայի իշխանությունները 72 ժամ են տվել ԱՄՆ դիվանագետներին երկիրը լքելու համար

17:46 12.03.2019

Վենեսուելայի իշխանություններն ամերիկացի դիվանագետներին երկիրը լքելու համար 72 ժամ են տվել, այդ մասին հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Խորխե Արեասան: «ԱՄՆ-ի դիվանագիտական անձնակազմը պետք է 72 ժամվա ընթացքում լքի  Վենեսուելան»,- գրել է նախարարը իր թվիթերյան էջում՝ ասելով, որ ամերիկացի դիվանագետների ներկայությունը խանգարում է երկրում կայուն մթնոլորտի ապահովմանը: Comunicado Oficial sobre la decisión del Gobierno Bolivariano […]

̰
BACK_TO_TOP