TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+11.09 oC

Վենեսուելա

Մադուրոն հարցազրույցի ժամանակ հրամայել է ձերբակալել լրագրողներին

09:32 26.02.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հարցազրույցի ժամանակ հրամայել է ձերբակալել լրագրողներին և առգրավել նրանց տեխնիկան։ Նախագահին դուր չեն եկել հարցերը, հայտնում է ամերիկյան իսպանալեզու Univision հեռուստաալիքը, որի 6 լրագրողներ ձերբակալվել են նախագահական պալատում։ Այնուհետև նրանց ազատ են արձակել, ասվում է Վենեսուելայի ԶԼՄ-ների աշխատակիցների ազգային արհմիության թվիթերյան էջում։ Մադուրոյի հրամանով մարդասիրական օգնության մուտքը երկիր արգելափակվել է։ Բրազիլիայի […]

̰
Մայք Փենսը մեկուսացմամբ է սպառնացել Մադուրոյին աջակցող երկրներին

08:28 26.02.2019

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին աջակցող երկրներին սպառնացել է մեկուսացմամբ։ «Եթե դուք շարունակեք աջակցել այդ ռեժիմին, այն միայն կմեկուսացնի Ձեր երկրները համաշխարհային արենայում»,-ասել է Փենսը Բոգոտայում՝ Լիմայի խմբի գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալիս։ Նրա խոսքով՝ առաջիկա օրերին Վաշինգտոնը կհայտարարի Մադուրոյի նկատմամբ էլ ավելի խիստ պատժամիջոցների սահմանման մասին։ ԱՄՆ փոխնախագահն աջակցություն է հայտնել Վենեսուելայի […]

̰
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել վենեսուելացի նահանգապետների դեմ

07:31 26.02.2019

Վաշինգտոնը խստացրել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները և սև ցուցակում ներառել վենեսուելացի 4 նահանգապետի։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Սահմանափակումների տակ են հայտնվել 4 նահանգների՝ Սուլիայի, Ապուրեի, Վարգասի և Կարաբոբոյի ղեկավարները, ովքեր խոչընդոտում են մարդասիրական օգնության մատակարարումներին։ Պաշտոնյաների ակտիվներն ԱՄՆ-ում սառեցվել են, ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելվել է նրանց հետ որևէ գործարք կնքել։

̰
Գուաիդոն խոստացել է շաբաթվա ընթացքում վերադառնալ Վենեսուելա

07:18 26.02.2019

Իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած խորհրդարանի խոսնակ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն կվերադառնա Կոլումբիայից այս շաբաթ։ Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, փետրվարի 22-ին վենեսուելական ընդդիմության առաջնորդը, չնայած Գերագույն դատարանի արգելքին, ժամանել էր Կոլումբիայի հետ սահմանամերձ քաղաք, այցելել վենեսուելացի ժողովրդի համար մարդասիրական օգնության բաշխման կենտրոն։ Նա նաև մասնակցել է Բոգոտայում անցկացվող «Լիմայի խմբի» նիստին։ Դրանից մեկ օր առաջ […]

̰
ԵՄ-ն կոչ է արել խուսափել Վենեսուելայում ռազմական միջամտությունից

18:23 25.02.2019

ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն անհրաժեշտ է համարում ռազմական միջամտության բացառումը Վենեսուելայում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Մեր տեսակետն այն է, որ պետք է զերծ մնալ ռազմական ցանկացած միջամտությունից»,- աղբյուրը մեջբերում է Կոսյանչիչի խոսքը: Նա հայտարարել է, որ Եվրամիությունը շարունակելու է ջանքեր գործադրել է Վենեսուելայում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ:

̰
Գերմանիան կոչ է արել Մադուրոյին զերծ մնալ բռնի գործողություններից

16:52 25.02.2019

Գերմանիայի իշխանությունները կոչ են արել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին զերծ մնալ բռնի գործողություններից և թույլ տալ, որ հումանիտար օգնությունը մուտք գործի հանրապետություն: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Նույն աղբյուրի փոխանցմամբ` Գերմանիան դատապարտում է Վենեսուելայի կողմից հարևան երկրների հետ սահմանների բռնի արգելափակումը: Բեռլինը նաև կողմ է հանդես գալիս, որպեսզի Մադուրոյի և նրա շրջապատի նկատմամբ ճնշումը շարունակվի:   […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտում է Վենեսուելայի սահմաններին բռնության պոռթկումները

12:24 25.02.2019

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին «շոկի է ենթարկել ու տխրեցրել» վենեսուելական սահմանին խաղաղ բնակիչների մահվան լուրը: Նա կողմերին կոչ է արել «թուլացնել լարվածությունը և ջանքեր գործադրել հակամարտության սրումը բացառելու համար»: Գուտերեշը հայտարարել է, որ ցանկացած գնով պետք է խուսափել բռնությունից: Այս մասին հաղորդում է dw.com-ը: Նշենք, որ Վենեսուելայում սրվել է Նիկոլաս Մադուրոյի կառավարության և ընդդիմադիր ուժերի միջև հակասությունը: […]

̰
Վենեսուելայի ընդդիմության ղեկավարը Կոլումբիայում կհանդիպի ԱՄՆ փոխնախագահին

10:41 25.02.2019

Խուան Գուաիդոյի այցից առաջ Կոլումբիայի և Վենեսուելայի սահմանին բախումներ էին տեղի ունեցել:

̰
Իշխանության ղեկին Մադուրոյի օրերը հաշված են․ Պոմպեո

07:48 25.02.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վստահ է, որ իշխանության ղեկին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրերը հաշված են։  Երեկ վենեսուելացի սահմանապահները, ովքեր հավատարիմ են մնացել Մադուրոյի ռեժիմին, թույլ չեն տվել, որպեսզի երկրի տարածք մտնեն սննդով ու դեղորայքով մարդասիրական բեռները։ Սահմանին 3  բեռնատար է հրկիզվել։ «Դժվար է կանխատեսում անելը։ Ես վստահ եմ, որ վենեսուելացի ժողովուրդը կներդնի բոլոր ջանքերը, […]

̰
Կոլումբացի դիվանագետները ոտքով լքել են Վենեսուելան

07:33 25.02.2019

Կոլումբացի 4 հյուպատոսներ լքել են Վենեսուելայի տարածքը։ Այս մասին հայտնել է Կոլումբիայի միգրացիոն ծառայությունը։ Լքելով Վենեսուելան, որը հայտարարել էր Կոլումբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, հյուպատոսները սահմանը հատել են ոտքով։ Դիվանագետները գլխավորել են կոլումբիական հյուպատոսարանները, որոնք գտնվում են Սան-Անտոնիոյում, Սան-Կրիստոբալում, Պուերտո-Այակուչոյում և Սան-Կառլոս-դել-Սուլիայում։ Փետրվարի 23-ին Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր Կոլումբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների […]

̰
Վենեսուելա-Բրազիլիա սահմանին բախումների զոհ է դարձել 25 մարդ

07:18 25.02.2019

Բրազիլիայի հետ սահմանակից վենեսուելական Բոլիվար նահանգում շարունակվում են անկարգությունները, որոնք ծայր էին առել փետրվարի 23-ին։ Բախումների զոհ է դարձել 25 մարդ։ Այս մասին հայտնում է TVV հեուստաալիքը։ «Սանտա-Էլենա-դե-Ուայրեն շրջանում փետրվարի 23-ին ապստամբության ճնշման ժամանակ ուժայինները կրակել են ավելի քան 25 մարդու»,- ասել է Բոլիվարական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռոմել Գուսմանա։ Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն […]

̰
Մադուրոն հանրահավաքի ժամանակ կնոջ հետ ռումբա է պարել

16:32 24.02.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ռումբա է պարել կնոջ հետ Կարակասում իր կողմնակիցների հանրահավաք ժամանակ, գրում է ТАСС-ը: Նշվում է, որ միջոցառմանը ներկա է եղել կառավարության գործունեությանը կողմանակից  20 հազար մարդ: Երբ Մադուրոն կարմիր շապիկով դուրս է եկել և սկսել ռումբա պարել, նրան ծափերով ողջունել են: Հավաքի ընթացքում նա հայտարարել է, որ Վենեսուելան խզում է դիվանագիտական […]

̰
Վենեսուելայում ուժայինները հարձակվել են օտարերկրացի լրագրողների հյուրանոցի վրա

14:42 24.02.2019

Վենեսուելայում ուժայինները հարձակվել են հյուրանոցի վրա, որտեղ գտնվել են օտարերկրացի լրագրողներ։ Ուժայինները կիրառել են արցունքաբեր գազ և կոտրել շենքի ապակիները։ Հարձակումը կատարվել է Կոլումբիայի հետ սահմանակից Տաչիրա նահանգի «Ուրենիե» հյուրանոցում։ Այնտեղ գտնվող լրագրողները լուսաբանել են սահմանին մարդասիրական օգնության մատակարարման շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է ԶԼՄ-ների աշխատակիցների վենեսուելական ազգային արհմիությունը։ Հաղորդվում է, որ մինչ […]

̰
Թրամփի խորհրդականը Վենեսուելային սպառնացել է պատժամիջոցներով

12:25 24.02.2019

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը վերջնաժամկետ է ներկայացրել վենեսուելացի զինվորականներին՝ անցնել ընդդիմության կողմը կամ բախվել մեկուսացման։ Բոլթոնը հայտարարել է, որ Վենեսուելան կարող է բախվել նոր պատժամիջոցների, եթե նրա զինվորականները թույլ չտան մարդասիրական օգնության մուտքը երկիր։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։ «Վենեսուելացի զինվորականներն ընտրություն ունեն՝ ընդունել ժողովրդավարություն, պաշտպանել […]

̰
Գուաիդոն հնարավոր է համարել Վենեսուելայում իրադրության կարգավորման ցանկացած տարբերակ

10:59 24.02.2019

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ երկրում իրավիճակի կարգավորման համար պետք է նկատի առնել ցանկացած տարբերակ։ «Այսօր ստեղծված հանգամանքները ստիպում են ինձ որոշում ընդունել՝ պաշտոնապես հայտարարել միջազգային հանրությանը բաց պահել պայքարող հայրենիքի ազատության ապահովման բոլոր տարբերակները։ Հույսը ծնվել է չհանգելու համար»,-գրել է նա թվիթերյան էջում։ Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն կարծում է, որ […]

̰
Ավելի քան 60 վենեսուելացի զինվորականներ ապաստան են խնդրել Կոլումբիայում

10:28 24.02.2019

Վենեսուելացի զինվորականների մի մասը հատել է Կոլումբիայի հետ սահմանը Սիմոն Բոլիվարի անունը կրող կամրջի շրջանում։ Այս մասին հայտնում է Կոլումբիայի միգրացիոն ծառայությունը։ Ավելի քան 60 վենեսուելացի զինվորականներ ու Ազգայն գվարդիայի ներկայացուցիչներ ապաստան են խնդրել Կոլումբիայում։ Նրանց հայցադիմումները կդիտարկվեն՝ համապատասխան ստանդարտ ընթացակարգի։ Ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն հայտարաել էր, որ նախագահ Նիկոլաս Մադուրոյի հակառակորդները […]

̰
Մադուրոն Կոլումբիայի նախագահին անվանել է «հրեշտակի դեմքով սատանա»

10:14 24.02.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կոլումբիայի առաջնորդ Իվան Դուկեին անվանել է սատանա։ Նա նման հայտարարությամբ է հանդես եկել իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի 23-ին, Կարակասում։ «Նա հրեշտակի դեմք ունի, սակայն ես կթփթփացնեի նրա այտերին ու կասեի․ «Դու սատանա ես, Իվա՛ն Դուկե, և դու չեն հաղթի Վենեսուելային։ Հեռացի՛ր այստեղից, սատանա՛»»,-հայտարարել է Մադուրոն։ Ավելի […]

̰
Կոլումբիայի նախագահը երկիր է վերադարձրել մարդասիրական բեռներով մեքենաները

10:02 24.02.2019

Կոլումբիայի ԱԳՆ-ից հայտնում են, որ երկրի նախագահ Իվան Դուկեն հրամայել է երկիր վերադարձնել Վենեսուելայի համար մարդասիրական օգնությամբ բարձված բեռնատարները։ Դա արվել է բեռները հրկիզումից պաշտպանելու նպատակով։ ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է, որ Կոլումբիայի կառավարության համար առաջնահերթություն է հանդիսանում սահմանամերձ գոտում մարդկանց պաշտպանությունը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կոլումբիա-Վենեսուելա սահմանին բախումների ժամանակ վենեսուելացի ուժայինները հրկիզել են 3 […]

̰
Վենեսուելա-Կոլումբիա սահմանային բախումների հետևանքով տուժել է մոտ 300 մարդ

09:31 24.02.2019

Վենեսուելա-Կոլումբիա սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է առնվազն 285 մարդ։ Տուժածներից 255-ը վենեսուելացիներ են, 30-ը՝ կոլումբացիներ, ովքեր հավաքվել էին՝ մասնակցելու մարդասիրական օգնության փոխանցմանը։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի ԱԳ նախարար Օլմես Տրուխիլիոն։ «Բախումների հետևանքով տուժել է 285 մարդ, հիմնականում արցունքաբեր գազի և ոչ մահաբեր զենքի գործածումից։ 37 մարդ հոսպիտալացվել է»,-ասել է նախարարը։ Վենեսուելացի ուժայինները […]

̰
Վենեսուելայում մարդասիրական օգնությամբ բարձված 3 բեռնատար է հրկիզվել

09:16 24.02.2019

Կոլումբիայի և Վենեսուելայի սահմանին վենեսուելացի ուժայինները կրակի են մատնել մարդասիրական օգնություն տեղափոխող 3 բեռնատար։ Դեպքը տեղի է ունեցել Տաչիրա նահանգում, իր թվիթերյան էջում գրել է լրագրող Գաբրիել Բաստիդասը։ Կամավորները փորձել են փրկել մարդասիրական բեռները։ Տեղի ունեցած բախումների հետևանքով հաղորդվում է բազմաթիվ վիրավորների մասին։ Սպիտակ տանն անմարդկային են որակել մարդասիրական բեռների հրկիզումը։ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության […]

̰
ՄԱԿ-ը կոչ է արել Մադուրոյին ցուցարարների դեմ զենք չկիրառել

15:22 23.02.2019

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ուժ չկիրառել ցուցարարների դեմ. այս մասին ասված է Գուտերեշի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Գլխավոր քարտուղարը համառորեն կոչ է անում երկրի իշխանություններին ուժ չկիրառել ցուցարարների դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ: Գուտերեշը ուրբաթ հանդիպել էր Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արրեասին և նրա հետ քննարկել […]

̰
Վենեսուելան փակել է Կոլումբիայի հետ սահմանը

13:55 23.02.2019

Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են Կոլումբիայի հետ սահմանը փակելու մասին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը նշել է, որ դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով և ժամանակավոր բնույթ է կրում: Նա նաև ընդգծել է, որ սահմանային անցակետերը նորմալ կաշխատեն, երբ Վենեսուելայի ժողովրդի դեմ բռնություններն ավարտվեն: https://twitter.com/DrodriguezVen/status/1099128213631062016

̰
Շակիրան տեսաուղերձով դիմել է Վենեսուելայի իշխանություններին

09:10 23.02.2019

Կոլումբիացի երգչուհի Շակիրան թվիթերյան իր էջում տեսաուղերձ է հղել` կոչ անելով Վենեսուելայի իշխանություններին բացել սահմանը և թույլատրել հունանիտար օգնություն տեղափոխող մեքենաների մուտքը Բոլիվարյան Հանրապետության տարածք, հաղորդում է РЕН ТВ-ն: I want to add my support for this initiative that aims to help the people of Venezuela, who are suffering one of the worst crises in their […]

̰
Վենեսուելայում hնդկացիները պատանդ են վերցրել երկրի Ազգային գվարդիայի գեներալին

23:15 22.02.2019

Պեմոն ցեղի հնդկացիները Վենեսուելայում՝ Բրազիլիայի սահմանի մոտ, պատանդ են վերցրել երկրի Ազգային գվարդիայի գեներալ Միգել Մոնտոյուին։ Այս մասին  Twitter -ում հայտարարել է Ազգային ասամբլեայի պատգամավոր Ամերիկո դե Գրասիան։ «Կումարակապայեում մահացել է ևս մեկ պեմոն (ցեղի ներկայացուցիչ), ևս 3-ը ծանր վիճակում են։ Տեղի բնակիչները պատանդ են վերցրել հրամանատարին՝ Ազգային գվարդիայի գեներալ Միգել Մոնտոյուին»,- հայտարարել է դե Գրասիան։ Ավելի […]

̰
Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հումանիտար օգնությամբ վայրէջք է կատարել Վենեսուելայի սահմանին

22:28 22.02.2019

Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը՝ բեռնված 23 տոննա չոր կաթով և առաջին օգնության դեղորայքի և պարագաների 500 հավաքածուով, ժամանել է Վենեսուելայի սահման: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ինքնաթիռը օդ է բարձրացել Պորտու-Ալեգրիից՝ Բրազիլիայի հարավից և վայրէջք կատարել նահանգի մայրաքաղաքում՝ Ռորայմիա Բոա-Վիստեում, որը գտնվում է սահմանից 215 կմ հեռավորության վրա: Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, 51 տոննա բրնձով և շաքարավազով […]

̰
Ռուսաստանը Վենեսուելա է ուղարկել 7.5 տոննա հումանիտար օգնություն

17:29 22.02.2019

Վենեսուելա է հասել Ռուսաստանի ուղարկած հումանիտար օգնության առաջին բաժինը, որը պարունակում է 7.5 տոննա  դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ: Այս մասին հայտնում է RT-ն: Ռուսաստանի դեսպան Պավել Զայեմսկին ընդգծել է, որ այն ուղարկվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերահսկողությամբ: Նշվում է, որ ավելի վաղ ԱՄՆ-ն աջակցել է Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձին, հետո հայտարարել այնտեղ հումանիտար օգնություն ուղարկելու […]

̰
Գուաիդոն «նախագահական» առաջին հրամանն է ստորագրել

07:47 22.02.2019

Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի խոսնակ, երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն փետրվարի 21-ին ստորագրել է «նախագահական» առաջին հրամանը։ 001 հրամանը թույլ է տալիս մարդասիրական օգնության մատակարարում Վենեսուելա։ Նույն հրամանով Գուաիդոն չեղարկել է գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի  հրամանը՝ Բրազիլիայի հետ ցամաքային սահմանի փակման մասին։ Ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Վենեսուելայի խորհրդարանը նույնպես հավանություն է տվել մարդասիրական օգնության հասանելիությանը։ Մադուրոն […]

̰
Վենեսուելան փակել է Բրազիլիայի հետ ցամաքային սահմանը

00:54 22.02.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ փետրվարի 23-ին նախատեսվող հումանիտար օգնությունից առաջ ամբողջությամբ փակում է Բրազիլիայի հետ ցամաքային սահմանը: «Փետրվարի 21-ին ամբողջովին կփակվի Բրազիլիայի հետ ցամաքային սահմանը՝ մինչև նոր հայտարարությունը»,- Մադուրոյի ելույթը հեռարձակվել է Periscope-ի եթերում: Մադուրոն չի բացառել Կոլումբիայի հետ սահմանի փակումը: Ավելի վաղ ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն խոստացել է, որ հումանիտար օգնությունը երկիր […]

̰
Գողերը թալանել են Էկվադորում Վենեսուելայի հյուպատոսարանը

23:33 21.02.2019

Յոթ գող ներխուժել է Էկվադորում գտնվող Վենեսուելայի դեսպանություն և հափշտակել գումար, հաղորդում է  EFE-ն: Նշվում է, որ գողերը սպառնացել են կրակ բացել աշխատակիցների և ներսում գտնվող մարդկանց վրա: Պաշտոնական մարմինները հաղորդում են, որ հարձակվողների մեջ եղել է 3 կին և 4 տղամարդ: Նրանք կտրել են բոլոր հեռախոսային լարերը, դեպքի առթիվ կատարվում է  քննություն: Աղբյուրը հաղորդում է, […]

̰
Air France-ն անվտանգության նկատառումներով չեղարկել է չվերթները դեպի Վենեսուելա

12:52 21.02.2019

Ֆրանսիական Air France ավիաընկերությունը որոշում է կայացրել մինչև փետրվարի 26-ը չեղարկել Վենեսուելա իրականացվելիք թռիչքները, հաղորդում է France Press-ը: Խոսքը վերաբերում է փետրվարի 23-ի, 24-ի և 25-ի թռիչքներին: Այդ օրերին սպավում է ցույցերի նոր ալիք` երկիր հումանիտար օգնություն հասցնելու առիթով: Ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ թռիչքները չեղարկվել են անվտանգության նկատառումներով: Ուղևորները կկարողանան թռիչքները տեղափոխել այլ օր:

̰
BACK_TO_TOP