Վենեսուելայում hնդկացիները պատանդ են վերցրել երկրի Ազգային գվարդիայի գեներալին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+23.09 oC

Վենեսուելայում hնդկացիները պատանդ են վերցրել երկրի Ազգային գվարդիայի գեներալին

23:15 22.02.2019

Պեմոն ցեղի հնդկացիները Վենեսուելայում՝ Բրազիլիայի սահմանի մոտ, պատանդ են վերցրել երկրի Ազգային գվարդիայի գեներալ Միգել Մոնտոյուին։ Այս մասին  Twitter -ում հայտարարել է Ազգային ասամբլեայի պատգամավոր Ամերիկո դե Գրասիան։
«Կումարակապայեում մահացել է ևս մեկ պեմոն (ցեղի ներկայացուցիչ), ևս 3-ը ծանր վիճակում են։ Տեղի բնակիչները պատանդ են վերցրել հրամանատարին՝ Ազգային գվարդիայի գեներալ Միգել Մոնտոյուին»,- հայտարարել է դե Գրասիան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բոլիվարում հնդկացիների դեմ զինվորականների գործողությունների հետևանքով երկու հոգի զոհվել է, ևս 22-ը՝ վիրավորվել։
Nacional պորտալի տվյալներով՝ զինվորականները ժամանել են Սան-Ֆրանցիսկո-դե-Յուրուանի գյուղ և փողոցում կրակ բացել բնիկների ուղղությամբ։ Ի պատասխան՝ հնդկացիները պատանդ են վերցրել 3 զինվորի։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Փյունիկը» պարտուգալացի նորեկ ունի

20:55 16.06.2025

«Փյունիկը» պարտուգալացի նորեկ ունի

«Փյունիկը» պայմանագիր է ստորագրել պորտուգալացի պաշտպան Ֆիլիպե Ալմեյդայի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 27-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել միայն պորտուգալական ակումբներում` «Ֆեյրենսեում», «Լեյրիայում», «Ռիու Ավեում», «Բրագայում» և այլուր։ Նա 2024/25 մրցաշրջանում եղել է «Ֆեյրենսեի» ավագը, 32 խաղում գոլային փոխանցում է գրանցել։ ...

Իսրայելը թիրախավորել է Իրանի պետական հեռուստաընկերությունը

20:46 16.06.2025

Իսրայելը թիրախավորել է Իրանի պետական հեռուստաընկերությունը

Իսրայելը հարված է հասցրել Իրանի պետական ​​հեռուստաընկերության շենքին: Ավիահարվածի պատճառով ընդհատվել է ուղիղ հեռարձակումը: Այս մասին հայտնել է Mehr լրատվականը: Նշվում  է, որ շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Ուղիղ հեռարձակումների կադրերը ցույց էին տալիս հեռարձակողի գլխավոր գրասենյակին հասցված մեծ վնասը։ Հրդեհից առաջացած ծուխը տեսանելի էր քաղաքի որոշ հեռավոր շրջաններից։ ...

ՏԿԵ նախարարը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ հետ

20:34 16.06.2025

ՏԿԵ նախարարը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։ «Քննարկեցինք մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց երկուստեք կարևոր թեմաների։ Հանդիպման ավարտին գրառում կատարեցի Լանդթագի պատվո հյուրերի մատյանում։ Հանդիպմանը մասնակցում էր Գերմանիայի […] ...

Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

20:21 16.06.2025

Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հունիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5141 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 210 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 168 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 313 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1158, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 461, վարելիս […] ...

«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ում

20:12 16.06.2025

«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ում

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» 10-0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։ Հեթ-տրիկ է ձևակերպել Ջամալ Մուսիալան, դուբլ են գրանցել Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, մեկ գոլ էլ խփել է Սաշա Բոեն։ ...

SHANTNEWS

20:00 16.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP