09:15 15.01.2018
Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, Կոմկուսի փոխնախագահ Իվան Մելնիկովը վստահություն հայտնեց, որ ՌԴ նախագահ Պուտինի խոսքերը Լենինի դամբարանի մասին իհարթում են այդ հարցի շուրջ սուր անկյունները
10:07 13.01.2018
Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբը իր թեկնածուի համար այժմ հավաքել է 100 հազարով ավելի շատ ստորագրություն, քան անհրաժեշտ է նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Ըստ օրենքի՝ ինքնառաջադրվող թեկնածուներին մինչեւ հունվարի 31-ն անհրաժեշտ է հավաքել 300 ստորագրություն, այնինչ այժմ Պուտինի շտաբը հայտարարում է ավելի քան 408.000 ստորագրության մասին: Շտաբում նշում են, որ իրենց առջեւ «պլանը գերակատարելու» խնդիր չեն դնում, պարզապես ստորագրությունների հավաքագրման գործընթացն ակտիվ է ընթանում:
15:59 28.12.2017
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին թույլ է տվել սկսել ընտրարշավը և ստորագրահավաքը: ԿԸՀ-ն գրանցել է ընտրողների խմբին, որը ստեղծվել է գործող ղեկավարին աջակցելու համար: Այժմ նա կարող է ընտրական ֆոնդի ձևավորման նպատակով հատուկ հաշվեհամար բացել:
Պուտինն ընտրություններին կմասնակցի ինքնառաջադրմամբ: Նրա առաջադրման օգտին էր քվեարկել նախաձեռնող խումբը, որի կազմում ավելի քան 600 մարդ կա այդ թվում՝ գործող քաղաքական գործիչներ, արտիստներ և երաժիշտներ, ինչպես նաև հասարակական գործիչներ:
Ռուսաստանում գործող կարգի համաձայն՝ նախագահի թեկնածու կարող են առաջադրել կուսակցությունները, իսկ ինքնառաջադրվող թեկնածուն պետք է հավաքի նախաձեռնող խումբ, որի կազմում պետք է լինի առնվազն 500 մարդ: Այնուհետև նախագահի թեկնածուն ԿԸՀ է ներկայացնում փաստաթղթերը: Հանձնաժողովը 5 օրվա ընթացքում ստուգում է դրանք և որոշում կայացնում:
Ռուսաստանում առաջիկա նախագահական ընտրությունները կկայանան 2018թ. մարտի 18-ին, իսկ նախընտրական արշավը պաշտոնապես մեկնարկել է 2017թ. դեկտեմբերի 18-ին:
15:46 19.12.2017
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ապագային ձգտող Ռուսաստանը» խորագրով ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է պահպանի իր պետականությունը և ազատությունը:
«Մենք, ինչպես ասում են, մեծից փոքր, պետք է հասկանանք, որ Ռուսաստանը, մեր ժողովուրդը, մեր ընտանիքները, անցել են պատմության շատ դժվար և չափազանց ծանր ճանապարհ՝ հեղափոխություններ, պատերազմներ, կյանքի արմատական փոփոխություններ: Այսօր մենք պարտավոր ենք պահպանել մեր պետականությունը, ազատությունը, կայունությունը հասարակության մեջ համաձայնությունը»,- հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը: Նա դա իր խնդիրն է համարել նաև որպես 2018 թ-ի նախագահական ընտրություններում առաջադրվող թեկնածու: Նա հայտարարել է. «Ուժեղ և ապագային միտված Ռուսաստանը անհրաժեշտ է մեզ բոլորիս և ամեն ինչ կախված է միայն մեզանից»:
14:09 11.12.2017
Այսօր Ռուսաստանի նախագահը մեկնել է Սիրիա և տեղի ռուսական ռազմաբազայում հայտարարել ռուսական զորքի դուրսբերման մասին։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ջախջախված է, ըստ այդմ՝ ռուսական զորքի՝ այնտեղ մնալու անհրաժեշտություն
16:23 14.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:
Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու պետությունների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը և տարածաշրջանային արդի խնդիրներին: