TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+18.09 oC

Վլադիմիր Պուտին

Պուտինն Էրդողանին պաղպաղակ է հյուրասիրել

21:29 27.08.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաղպաղակ է հյուրասիրել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին, երբ նրանք շրջում էին մերձմոսկովյան Ժուկովսկ քաղաքի միջազգային օդանավակայանի MAKS 2019 միջազգային ավիացիոն և տիեզերական սրահում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մոտենալով պաղպաղակի վաճառքի կետին՝ երկու երկրների առաջնորդներն ընտրել են իրենց սիրելի համը: Այնուհետև Թուրքիայի նախագահը հարցրել է Պուտինին. «Կվճարե՞ք իմ […]

̰
Այսօր տեղի կունենա Պուտին-Էրդողան հանդիպումը

11:00 27.08.2019

Մերձմոսկովյան Ժուկովսկ քաղաքում այսօր կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Կողմերը քննարկելու են սիրիական պատերազմի և ռուս- թուրքական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Էրդողանի այցը համընկնում է Սիրիայի զինված ուժերի կողմից Իդլիբ նահանգում ապստամբների դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու հետ: Այդտեղ Ռուսաստանը և Թուրքիան ապառազմականացված գոտիներ են ստեղծել: Ավելի վաղ Էրդողանը […]

̰
Հայտնի է Պուտին-Էրդողան հանդիպման օրը

20:06 24.08.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 27-ին կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ՝ օգոստոսի 23-ին, երկու երկրների առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի Իդլիբ քաղաքում տիրող իրավիճակը: Նախագահները պայմանավորվել են ջանքեր գործադրել ահաբեկչության վերացման ուղղությամբ:  

̰
Կրեմլում գնահատել են Զելենսկու և Պուտինի հանդիպման հավանականությունը

23:14 20.08.2019

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գնահատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման հնարավորությունը: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Պեսկովը հայտարարել է, որ հնարավոր հանդիպման մասին ոչ մի նախագիծ չեն ստացել: Նա հավելել է, որ իրավիճակն ունի ավելի շատ հարցեր, քան պատասխաններ: ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նաև նշել է, որ […]

̰
Պուտինը Բարեկամության շքանշան է շնորհել Մեհրիբան Ալիևային

18:31 13.08.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշան է շնորհել Ադրբեջանի նախագահի կնոջը՝ Մեհիբան Ալիևային, որը նաև երկրի առաջին փոխնախագահն է: Այն շնորհվել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

̰
Պուտինը չեղարկել է Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասը

12:24 26.07.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով չեկարկել է Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասը: Այս մասին հայտարարել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար Պուտինը չեղարկել է վիզային ռեժիմը: Հրամանագրի համաձայն՝ վերջիններս  կարող են առանց վիզայի Ռուսաստան այցելել ցանկացած նպատակով: Երկու երկրների միջև հարաբերությունները լարվել էին 2015 […]

̰
Զելենսկին պատրաստ է ցանկացած ձևաչափով բանակցություններ վարել ձերբակալված ուկրաինացի նավաստիների ազատ արձակման հարցի շուրջ

10:00 13.07.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած ձևաչափով բանակցություններ վարել Կերչի նեղուցում ձերբակալված ուկրաինացի նավաստիների ազատ արձակման հարցի շուրջ: Այդ մասին հայտնել է Kommersant.ru-ն: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ «թագն իր գլխից չի ընկնի», եթե քննարկումներ անցկացնի այդ հարցի շուրջ: Զելենսկին նաև հայտարարել է, որ իրենք պատրաստ են հետ վերադարձնել ռուս բանտարկյալներին, եթե ռուսական […]

̰
Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

21:31 11.07.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ հեռախոսազրույցը եղել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են Ուկրաինայի հարավարևելյան հատվածում լարվածության նվազեցման և պատանդ պահվողների վերադարձի հարցերը: Քննարկվել է նաև է «նորմանդյան ձևաչափով» բանակցությունները շարունակելու […]

̰
Սի Ցզինպինը պետական այցով Մոսկվայում է

21:46 05.06.2019

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պետական այցով գտնվում է Մոսկվայում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այցի շրջանակներում նա հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև միջազգային կարևոր այլ հարցեր: Երկկողմ բանակցությունների ընթացքում կողմերը համոզվեցին, որ երկու երկրների դիրքորոշումները համաշխարհային հիմնախնդիրների վերաբերյալ շատ առումներով համընկնում են: Այցի […]

̰
Պուտինն ու Լուկաշենկոն չեն խոսել «կեղտոտ» նավթի մասին

12:50 29.05.2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարճ զրույց են ունեցել ԵՏՄ գագաթնաժողովից առաջ, հաղորդում է TASS- ը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով` Պուտինը և Լուկաշենկոն չեն քննարկել «Դրուժբա» խողովակաշարի աղտոտման համար փոխհատուցման հարցը:  

̰
Սոչիում այսօր կկայանա Պոմպեո-Պուտին-Լավրով հանդիպումը

13:33 14.05.2019

Այսօր Սոչիում կայանալու է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք քննարկելու են ռուս-ամերիկյան հարաբերությունները, սպառազինություններին առնչվող հարցեր: Քննարկվելու են նաև Հյուսիսային Կորեային, Իրանին, Սիրիային, Ուկրաինային վերաբերող հարցեր, ինչպես նաև Վենեսուելայում տիրող ճգնաժամը: Ի դեպ, սա Պոմպեոյի առաջին այցն է Ռուսաստան՝ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելուց հետո:

̰
Պուտինը սայթաքել է հոկեյի խաղի ժամանակ և ընկել

12:10 11.05.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Հոկեյի 8-րդ համառուսական սիրողական փառատոնի գալա խաղին: Այս մասին հայտնել է kremlin.ru-ն: Պուտինը խաղացել է «Հոկեյի լեգենդներ» թիմի կազմում, որը մրցակցին հաղթել է 14:7 հաշվով: Ռուսաստանի նախագահը հակառակորդի դարպասն է ուղարկել 8 տափօղակ: Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մրցակցի դարպասն է ուղարկել 2 տափօղակ: BBC-ն  էլ հրապարակել է […]

̰
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

21:38 03.05.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցը տևել է մեկուկես ժամ: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հյուսիսային Կորեայում և Վենեսուելայում տիրող իրավիճակը, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջև հնարավոր […]

̰
Պուտինը Զելենսկուն կոչ է արել Սաակաշվիլիին վերադարձնել ուկրաինական անձնագիրը

15:53 30.04.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին վերադարձնել ուկրաինական անձնագիրը: «Արդարացի կլիներ, եթե ուկրաինական անձնագիրը վերադարձվեր մի մարդու, որը նախկինում վրացի էր, իսկ այժմ իրեն ուկրաինացի է համարում: Նկատի ունեմ Միխեիլ Սաակաշվիլիին»,- ասել է Պուտինը: «Սաակաշվիլին անօրինական կերպով է զրկվել ուկրաինական քաղաքացիությունից […]

̰
Հայտնի է Պուտին-Կիմ Չեն Ին հանդիպման օրը

18:02 23.04.2019

Ապրիլի 25-ին կկայանա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը: Խորհրդականը հայտնել է, որ հանդիպումը տեղի կունենա Վլադիվոստոկում: Russia Today-ի փոխանցմամբ՝ Կիմ Չեն Ինը Ռուսաստան կժամանի իր հայտնի զրահապատ գնացքով: Իսկ մինչ դա ինքնաթիռներով Վլադիվոստոկ են արդեն ժամանել Հյուսիսային Կորեայի […]

̰
Նեթանյահուն Իսրայելում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին կհանդիպի Պուտինի հետ

14:00 02.04.2019

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պլանավորել է հինգշաբթի օրը հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում՝ այս հինգշաբթի»,- ասվում է Իսրայելի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Աղբյուրը նշում է, որ ռուս-իսրայելական երկխոսության օրակարգում հիմնական թեմաներից մեկը փոխգործակցության […]

̰
Պուտինը շնորհավորել է ղրիմցիներին Ռուսաստանի հետ միավորվելու 5-րդ տարեդարձի կապակցությամբ

11:39 19.03.2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Ղրիմ և շնորհավորել ղրիմցիներին Ռուսաստանի հետ միավորվելու 5-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Պուտինը ասել է, որ անցած հինգ տարիների ընթացքում հասցրել են շատ բան անել: Նա նաև ասել է, որ կանի ամեն ինչ իր առջև դրված բոլոր նպատակները իրագործելու համար: Հավելենք, որ Ղրիմում հինգ […]

̰
Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ. Պուտին

15:56 06.03.2019

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, այդ տարածաշրջանն ահաբեկչական խմբավորումների համար ծառայում է որպես ակտիվացման բազա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, աշխարհի մյուս տարածաշրջաններում՝ նույնպես: Ինչո՞ւ եմ այս մասին ասում: Քանի որ դա անդրադառնում է նաև մեզ վրա: Այդտեղ պահպանվում են բռնության, անկայունության օջախները: […]

̰
Պուտինը շնորհավորել է Գորբաչովին ծննդյան տոնի առթիվ

21:56 02.03.2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԽՍՀՄ նախկին նախագահ 88-ամյա Միխայիլ Գորբաչովի ծննդյան տարեդարձը: Այս մասին գրված է Kremlin.ru-ում: «Ե՛վ մեր երկրում, և՛ դրա սահմաններից դուրս Ձեզ ճանաչում են որպես հեղինակավոր պետական և հասարակական գործչի, որն ունի հսկայական մասնագիտական և կյանքի փորձ»,- գրված է ուղերձում: Պուտինը նշել է, որ Գորբաչովը մեծ ներգրավվածություն ունի միջազգային […]

̰
Աշխարհում ամբողջապես անկախ պետություններ գոյություն չունեն. Պուտին

23:42 15.02.2019

Ավարտվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եռօրյա աշխատանքային այցը Ռուսաստան: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Երկու երկրների առաջնորդների հանդիպումները տեղի են ունեցել Սոչիում: Երկկողմ հանդիպումների ժամանակ կողմերը քննարկել են առևտրային, էներգետիկայի, ինտեգրացիոն հարցերի վերաբերվող թեմաներ: Բանակցություններից հետո ՌԴ նախագահը հայտարարել է, որ աշխարհում ամբողջապես անկախ պետություններ գոյություն չունեն: «Աշխարհում ամբողջապես անկախ պետություններ գոյություն չունեն: Բոլորը՝ […]

̰
ՌԴ նախագահը ձյուդոիստների հետ մարզման ժամանակ վնասել է մատը

10:12 15.02.2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վնասել է աջ ձեռքի մատը՝ Սոչիում Ձյուդոյի ազգային հավաքականի և ակումբային թիմերի մարզիկների հետ մարզվելու ժամանակ: Այդ մասին հայտնում է Russia Today-ը: Աղբյուրը հաղորդում է, որ ՌԴ առաջնորդը ստացել է համապատասխան բժշկական օգնություն, որից հետո շարունակել է մարզումները: Նշենք, որ երեկ Սոչիում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի, Թուրքիայի և […]

̰
Մոսկվայում տեղի է ունեցել Աբե-Պուտին հանդիպումը. քննարկվելու է վիճահարույց կղզիների հարցը

18:50 22.01.2019

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցը, եթե Ռուսաստանը համաձայնի Շիկոտան, Հաբոմայ և Կուրիլյան կղզիները փոխանցել Ճապոնիային: Հիշեցնենք, որ Ճապոնիան չի ընդունում Կուրիլյան 4 կղզիների՝ ՌԴ-ին պատկանելը: Խորհրդային միությունը դրանք գրավել էր Երկրորդ […]

̰
Էրդողանը հունվարի 23-ին մտադիր է հանդիպել Պուտինի հետ

22:44 15.01.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հունվարի 23-ին մտադիր է հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Մեծ հավանականություն կա, որ կհանդիպեմ Պուտինի հետ հունվարի 23-ին»,- ասել է Էրդողանը: Նախագահը նաև հավելել է, որ «օրակարգում կա եռակողմ հանդիպում Ռոհանիի (Իրանի նախագահ) և Պուտինի […]

̰
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը

12:24 26.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վաղն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսվում է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թե ինչ հարցեր են քննարկվելու հանդիպման ընթացքում, SHANTNEWS.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը չբացեց փակագծերը՝ նշելով միայն՝ քննարկման թեմաներն առնչվելու են երկկողմ և բազմակողմ մի շարք հարցերի: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ հանդիպմանը, մասնավորապես, քննարկվելու է ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված […]

̰
ԱՄՆ նախապես էր պլանավորել «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից» դուրս գալը. Պուտին

14:02 06.12.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի որոշումը՝ դուրս գալ «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից», կայացվել է ավելի վաղ, քան հայտարարել է ամերիկյան կողմը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Պուտինը նշել է, որ ԱՄՆ-ն երկար ժամանակ է, ինչ պլանավորել է այս քայլը, սակայն փնտրում էր մեկին, որի վրա կարող էր […]

̰
Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգի անսովոր ողջույնը

00:13 01.12.2018

Բուենոս Այրեսում մեկնարկած «Մեծ քսանյակ»-ի հանդիպումների ընթացքում լրագրողների աչքից չի վրիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի ոչ ավանդական, այսպես կոչված, «եղբայրական ողջույնը»:

̰
Պուտինը Պորոշենկոյին մեղադրել է իր վարկանիշը բարձրացնելու նպատակով սադրանք կազմակերպելու մեջ

17:52 28.11.2018

Պուտինը միևնույն ժամանակ նշել է, որ ռուս սահմանապահները ուկրաինացի սահմանախախտներին ձերբակալելու ժամանակ կատարել են իրենց զինվորական պարտականությունները:

̰
Ուկրաինան գտնվում է ՌԴ-ի հետ լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքի տակ. Պորոշենկո

10:21 28.11.2018

Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ փորձել է խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

̰
Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի դեմ, եթե վերջինս դուրս գա հակահրթիռային պայմանագրից

12:14 20.11.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կրեմլը պատասխան քայլեր կձեռնարկի Միացյալ Նահանգների դեմ, եթե վերջինս դուրս գա 1987 թվականին կնքված «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից: Այս մասին հաղորդել է Russia Today լրատվական գործակալությունը: Պուտինը նաև հավելել է, որ Կրեմլը պատրաստ է պահպանել երկխոսությունը Վաշինգտոնի հետ: Նախագահը նշել է, որ Կրեմլը ակնկալում […]

̰
Ստամբուլում մեկնարկել է սիրիական խնդրի վերաբերյալ քառակողմ գագաթնաժողովը

19:58 27.10.2018

Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի ղեկավարները մասնակցությամբ սիրիական խնդրի կարգավորման վերաբերյալ քառակողմ գագաթնաժողովը: Երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում «Վաhդեթին» պալատի գլխավոր դահլիճում, որը համարվում է Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակներից մեկը: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման և սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի […]

̰
BACK_TO_TOP