20:28 31.03.2019
«Ժառանգություն» կուսակցության`այսօր կայացած 12-րդ համագումարից ժամեր անց կայացել է նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որտեղ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ՝ Նարինե Դիլբարյանը, քարտուղար՝ Վանիկ Ալեքսանյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կուսակության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել էր, որ «Ժառանգություն» կուսակցության վարչակազմում ֆունդամենտալ փոփոխություններ են սպասվում։ Նա նշել էր, առաջիկայում կուսակցությունում նոր ղեկավար կազմ կլինի, իսկ ինքն իր գործունեությունը կշարունակի որպես խորհրդի համանախագահ և որպես կուսակցության շարքային անդամ։
14:18 16.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․92 դրամ: ...
14:10 16.06.2025
Հետախուզվում էր թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքովՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Շիրակի մարզի Ջրափի գյուղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նա հունիսի 9-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի շրջանառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
14:00 16.06.2025
Ներկայացվել է ՊԵԿ-ի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը2024 թվականին հարկատուներին հետ է վերադարձվել 392 մլրդ դրամ գումար, որը 2023 թվականի համեմատ ավելի է 8,1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստի ժամանակ ներկայացնելով ՀՀ ՊԵԿ-ի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը: Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է հաշվետու տարվա ընթացքում իրականացրած […] ...
12:40 16.06.2025
Դիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է․ գողոնը՝ ևսՀունիսի 11-ին Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդ հաղորդում է ներկայացրել, որ 2024 թվականի հոկտեմբերին Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղում գողացել են «Հոնդա» մակնիշի իր մոպեդը։ Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, հունիսի 12-ին պարզել են, որ գողությունը կատարել է 29-ամյա մի երիտասարդի։ Նա ոստիկանություն խոստովանել է արարքը և ներկայացրել մոպեդը։ Երիտասարդը, գողոնը և կազմված […] ...
12:23 16.06.2025
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ նա տեղափոպվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սարիթաղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա մի տղամարդ: Նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: 35-ամյա տղամարդը ներկայացվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ...
11:41 16.06.2025
Պլանային ջրանջատում Գյումրիում«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...