TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+16.09 oC

Րաֆֆի Հովհաննիսյան

Որոշակի խաղի կանոնների հետ կապված պայմանավորվածությունները չեն խանգարի. Զուրաբյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կոչի մասին

18:00 03.09.2018

Նման առաջարկ անելիս, երևի Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ-որ բան պատկերացրել է: Shantnews.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու ընտրություններում «Երևանցիներ» դաշինքի ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը նման կարծիք հայտնեց՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման կոչին: Երևանի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը նախ` նշեց, որ դեռ չի ծանոթացել այդ հայտարարությանը, բայց նման հանդիպումները դրական է գնահատում: «Եթե ռացիոնալ տարր կա դրա մեջ, կարելի է […]

̰
Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանի քաղաքապետի մյուս թեկնածուներին հանդիպման կոչ է արել

16:00 03.09.2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերից մեկ՝ «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման կոչ է արել իր մրցակիցներին՝ քաղաքապետի մյուս թեկնածուներին: Հովհաննիսյանի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Բոլորս լիահույս ենք, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները պետք է դառնան ամենաազատը, ամենաարդարն ու ամենաթափանցիկը Հայաստանի Հանրապետության վերջին գրեթե քառորդդարյա պատմության մեջ: Դրան զուգահեռ շատ կարևոր է, […]

̰
«Ժառանգություն» կուսակցությունը Երևանի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Րաֆֆի Հովհաննիսյանին

17:40 20.08.2018

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշել է մայրաքաղաքի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նշանակված արտահերթ ընտրություններում Երևանի քաղաքապետի թեկնածու հաստատել «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին կուսակցությունից: Երևանի ավագանու ընտրություններում ՀՀ առաջին արտգործնախարար, «Օրրան» բարեգործական հիմնադրամի, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի և Հայ իրավաբանական միության համահիմնադիր Հովհաննիսյանին «Ժառանգության» ցուցակում կմիանան կուսակցության ներկայիս նախագահ և ԱԺ նախկին […]

̰
Կառավարության աշխատանքի առաջին 100 օրերին կար որոշ ցուցադրականություն, հիմա սառնասիրտ քայլեր են պետք. Րաֆֆի Հովհաննիսյան

14:33 20.08.2018

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջին հարյուր օրը գնահատում է դրական և օրինաչափ: Այս մասին նա նշեց օգոստոսի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը: «Մենք զորակցում ենք ժամանակավոր այս կառավարությանը և հույս ունենք, որ արտահերթ ընտրությունները կկատարվեն հնարավորինս շուտ՝ ամբողջացնելու հեղափոխության կամ Հայկի ոգու ժայթքման այս հաղթանակը: 100 օրը եղել են զգացմունքային, մի փոքր հաճո […]

̰
ԱԱԾ պետի կողքը երբեմն նստում են մարդիկ, ովքեր ժամանակին ինձ ու ընտանիքիս հետապնդում էին. Րաֆֆի Հովհաննիսյան

13:50 20.08.2018

Այն, որ մեր քաղաքացիների զգալի մասը վերապատկանում է երկրին, հրապարակ է գալիս, ըստ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի, լավ է և ողջունելի, բայց պետք է հասկանալ, որ նույն վարչապետին՝ Նիկոլ Փաշինյանին, լիազորությունը տվել է շատերի կողմից ապօրինի համարվող Ազգային ժողովի կողմից: Օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը Հովհաննիսյանը նշեց, որ այդ լեգիտիմությունը, իրավակարգությունը պետք է շուտափույթ արձանագրվի […]

̰
Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ այնտեղ, որտեղ ուզում է, որտեղ արժանի է. Րաֆֆի Հովհաննիսյան

13:24 20.08.2018

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «վերադարձի» մեջ քաղաքական վտանգ չկա: «Թեպետ ոմանց դա ինչ-որ հույս է տվել՝ ռևանշի կամ այլ տեսակի վերադարձի, այս փուլում անհարկի խուճապի կարիք չկա»,- օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հովհաննիսյանը: Նրա գնահատմամբ՝ հեղափոխությունն անկատար է, չի ամբողջացել, մտահոգության տեղիք կա դեռ, բայց ինքը չէր ցանկանա […]

̰
ՀՀԿ-ն ընդդիմադիր չէ, իշխանությունից դե ֆակտո հեռացված կուսակցություն է. Րաֆֆի Հովհաննիսյան

12:43 20.08.2018

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարծում, որ ՀՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է: Այս մասին Հովհաննիսյանը նշեց օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Նա, ուղղակի, իշխանությունից դե ֆակտո հեռացված կուսակցություն է, ամեն մեկը կարող է ինքնագնահատական տալ՝ ինքն ով է. շատ լավ է, որ տեղերը փոխվում են, և այս արտասովոր փորձի միջոցով ամեն մեկը կարող է պարկեշտանալ […]

̰
«Ժառանգություն»-ը քաղաքապետի երեք հավանական թեկնածու ունի. Րաֆֆի Հովհաննիսյանը նրանց թվում է

12:25 20.08.2018

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը ժամեր անց լիագումար նիստ կհրավիրի, որի ընթացքում կորոշվի, թե ով է զբաղեցնելու Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակի առաջին հորիզոնականը: Այս մասին օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Մենք արդեն հայտարարել ենք, որ մասնակցում ենք ընտրություններին, մինչև այսօր ժամանակ տվեցինք և հույս ունեինք, որ միասնական ցուցակի մեր առաջարկը […]

̰
Հնարավոր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գլխավորի, հնարավոր է` ես գլխավորեմ. Արմեն Մարտիրոսյան

21:45 11.08.2018

«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, հաղորդում է armeniasputnik.am-ը: «Կուսակցության վարչության նիստում առայժմ բաց են մնացել հետևյալ հարցերը` ձևաչափը, առաջին համարը և ցուցակը։ Դրանք դեռ քննարկման փուլում են»,- ասել է Մարտիրոսյանը։ Ըստ կուսակցության վարչության նախագահի՝ հաջորդ շաբաթ կուսակցությունը կունենա նաև այդ հարցերի պատասխանները։ Ինչ վերաբերում է քաղաքապետի […]

̰
Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ Աննա Հակոբյանն էլ պետք է ամուսնու հետ մեկներ Բրյուսել

14:13 13.07.2018

«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը համոզված է, որ շատ ավելի լավ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսել մեկներ նաև նրա կինը: Հովհաննիսյանը կարծում է՝ կնոջ դերը քաղաքականությունում շատ կարևոր է: Ասուլիսին Հովհաննիսյանը անդրադարձել է նաև Արցախի խնդրին, մասնավորապես Արցախի հարցով նոր իշխանությունների մոտեցումներին: Բանախոսը դրանք գնահատել է դրական և գտնում է, որ անպայման, ուշ թե շուտ Արցախը […]

̰
Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկել է Նիկոլ Փաշինյանին միասնական ցուցակով գնալ ԱԺ ընտրությունների

13:25 13.07.2018

Հայկական ոգու թռիչք ենք ապրել միասին: Այս խոսքերով սկսեց այսօր մամուլի ասուլիսը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը տարբեր խնդիրներից խոսեց, այդ թվում ապագա ընտրությունների մասին: Հովհաննիսյանը գտնում է, որ խորհրդարանական  ըտրությունների անցողիկ շեմը պետք է իջնի: Նա նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանին միասնական ցուցակով ընտրություններին գնալու առաջարկություն է արել, քանի որ գտնում է, թե […]

̰ ̰
Այլ հեռանկար չի կարող ունենալ, քան պարոն Սերժ Սարգսյանի հրաժարականը. Րաֆֆի Հովհաննիսյան

17:43 22.04.2018

Հրապարակում է գտնվում նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ իրավիճակը «ճգնաժամային է և բեկումնային»:

̰
Րաֆֆի Հովհաննիսյանը Ֆրանսիայի հրապարակում է. նա գրկախառնվեց Նիկոլ Փաշինյանի հետ

11:00 14.04.2018

Նա չի ցանկացել մեկնաբանել «Ժառանգության» նախկին անդամ Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությունը, թե Հովհաննիսյանը, հավանաբար, Սերժ Սարգսյանի հաճախորդների վաղեմի անդամ է եղել: Նա շնորհակալություն է հայտնել Փոստանջյանին և ասել, որ դա Զարուհու տեսակետն է, ինքն էլ իր տեսակետն ունի, որը չի ուզում ասել:

̰
«Նիկոլի արածը աննախադեպ չէ». Րաֆֆի Հովհաննիսյանը Փաշինյանի նախաձեռնությանը միանալու կարիք չի տեսնում

19:58 09.04.2018

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի քայլարշավին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը միանալու մտադրություն չունի՝ այս մասին այսօր նա ընդգծել է լրագրողների հետ ունեցած զրույցում:

̰
Րաֆֆի Հովհաննիսյանը Արմեն Սարգսյանին լեգիտիմ նախագահ է համարում

19:54 09.04.2018

«Ունեցանք այսօր երդմնակալություն, որը քիչ թե շատ հեռու էր ոչ լեգիտիմությունից, և ուրեմն շնորհավորում եմ Արմեն Սարգսյանին»-նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը, հույս հայտնելով, որ Արմեն Սարգսյանը կկարողանա իր դիվանագիտական պետական փորձով ու փափուկ խոսքով Հայաստանում փոփոխություններ կատարելու առաջարկներ անել:

̰
Արմեն Մարտիրոսյանն ընտրվել է «Ժառանգության» վարչության նախագահ

18:20 24.02.2018

Այսօր՝ փետրվարի 24-ին, տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության վարչությունը նիստ է գումարել: Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարչության նիստում Արմեն Մարտիրոսյանին ընտրվել է նախագահ, Սուսաննա Մուրադյանը՝ փոխնախագահ, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ քաղաքական խորհրդի պատասխանատու:

̰
ԵԺԿ 6-րդ գագաթաժողովին մասնակցել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը

13:07 24.11.2017

Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդն անդրադարձել է Հայաստանի ժողովրդավարական վիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ապագայում Հայաստանին սպասվող տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաև արցախյան հիմնախնդրին:

̰
Րաֆֆին դարձյալ խոսեց «սերժապետությունից»

15:23 22.09.2017

«Կարծում եմ, որ ՀՀ-ի, մեզ բոլորիս, Սերժ Սարգսյանի եւ անգամ իր ընտանիքի, թոռնիկների համար մեծագույն սխալ կլինի, եթե ինքը փորձի այս կամ այն եղանակով շարունակել իր մենիշխանությունը մեր երկրում», – լրագրողների հետ զրույցում ասել է Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:  «Մենք վտանգ ունենք, որ Հանրապետությունը արդեն դարձած կուսակցապետություն՝ դառնալու է մի հոգու պետություն՝ սերժապետություն: Ով […]

̰
BACK_TO_TOP