TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+15.09 oC

փլուզում

Նորիլսկի գործարաններից մեկում փլուզում է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

10:27 20.02.2021

Նորիլսկի լեռնահարստացնող գործարանի ջարդման արտադրամասում փլուզում է եղել: Երկու մարդ ինքնուրույն դուրս է եկել փլատակների տակից, չորսին դուրս են բերել փրկարարները, ևս երկու հոգու որոնումները շարունակվում են: Ավելի ուշ փլատակների տակից դուրս բերվածներից մեկը մահացել է: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նախնական վարկածի համաձայն՝ փլուզումը տեղի է ունեցել կոնստրուկցիաների ամրացման աշխատանքների ժամանակ: […]

̰
Սանկտ Պետերբուրգի համալսարաններից մեկի շենքում մի քանի հարկ է փլուզվել

21:59 16.02.2019

Սանկտ Պետերբուրգի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի համալսարանում փլուզում է եղել: Ռուսական լրատվամիջոցները սկզբում հաղորդել էին, որ փլատակներում հնարավոր է մնացած լինի 7-ից մինչև 21 մարդ: Ավելի ուշ, սակայն, փրկարար ծառայությունը տեղեկացրել է, որ փլուզման հետևանքով զոհեր չկան: Փրկարարները շենքից 86 մարդու են տարհանել: Ըստ նախնական տվյալների՝ փլուզումը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների ժամանակ:

̰
Մասամբ փլուզվել է բրիտանական Քորնուոլ թերակղզու հայտնի քարափը

11:38 11.12.2018

Ականատեսները համացանցում տեսանյութ են հրապարակել, որում երևում է, թե ինչպես է փլուզվում Մեծ Բրիտանիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլ թերակղզում գտնվող քարափի մի մասը: Փլուզումը տեղի է ունեցել երեկ: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Տեղի իշխանությունները մարդկանց հորդորել են հեռու մնալ տարածքից և լինել ուշադիր: Տեսանյութը՝ այստեղ:

̰
Վրաստանում փլուզման հետևանքով մահացել է 6 հանքափոր

14:13 05.04.2018

6 մարդ է մահացել Վրաստանի արևմուտքում գտնվող Տղիբուլի քաղաքում հանքի փլուզման հետևանքով: 4 մարդ վնասվածք է ստացել, հաղորդում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:

̰
Գյումրիի փլուզված շենքում փլուզումներ դեռ էլի կլինեն․ Նարեկ Սարգսյան

12:55 23.02.2018

«Գյումրիում փլուզված շենքը տեքստիլի հայտնի շենքերից մեկն է, որ ինքն իրենով վթարային էր», – այսօր՝ փետրվարի 23-ին, ասել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։

̰
Գյումրիում փլուզվել է հանրակացարանի շենքը. 8 ընտանիք անօթևան է մնացել

10:30 23.02.2018

Այս գիշեր՝ փետրվարի 23-ին, ժամը 03:10-ին, փլուզվել է Գյումրիի կենտրոնական Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանային շենքը:

̰
Թբիլիսիի մետրոյում առաստաղի փլուզման հետևանքով վիրավորների թիվը հասել է 14-ի

16:43 30.01.2018

Թբիլիսիի մետրոյի կայարաններից մեկում՝ «Վարկեթիլի»-ում առվոտյան առաստաղի փլուզման հետևանքով 14 քաղաքացի է վիրավորվել: Երկուսի վիճակը ծանր է: Զոհեր չկան: Բոլոր տուժածները գտնվում են Թբիլիսիի հիվանդանոցներում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

̰
Շարունակվում են Թումանյանի սողանքային լանջի կայունացման աշխատանքները

16:57 26.01.2018

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը Լոռու մարզի Թումանյան համայնքում հետևել է ակտիվացած սողանքային մարմնի կայունացմանն ուղղված աշխատանքներին, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Շարունակվում են տեղամասում ջրի ելքերի դիտարկման աշխատանքները:

̰
Ջրի արտահոսքի պատճառով Թումանյան համայնքում սողանք է առաջացել

19:00 22.01.2018

Երեկ՝ հունվարի 21-ի առավոտյան, Լոռու մարզի Թումանյան համայնքում սողանքի հետևանքով ձորալանջի մի մեծ հատված է փլուզվել:

̰
BACK_TO_TOP