Նորիլսկի գործարաններից մեկում փլուզում է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    393.28
  • RUBLE
    4.26
  • 424.11
WEATHER
+16.09 oC

Նորիլսկի գործարաններից մեկում փլուզում է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

10:27 20.02.2021

Նորիլսկի լեռնահարստացնող գործարանի ջարդման արտադրամասում փլուզում է եղել: Երկու մարդ ինքնուրույն դուրս է եկել փլատակների տակից, չորսին դուրս են բերել փրկարարները, ևս երկու հոգու որոնումները շարունակվում են: Ավելի ուշ փլատակների տակից դուրս բերվածներից մեկը մահացել է: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Նախնական վարկածի համաձայն՝ փլուզումը տեղի է ունեցել կոնստրուկցիաների ամրացման աշխատանքների ժամանակ: Մարզի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անվտանգության կանոնների խախտման դեպքի առիթով, որն առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տաջիկստանում ահաբեկչություն նախապատրաստող 15 մարդ է ձերբակալվել

19:37 29.03.2024

Տաջիկստանում ահաբեկչություն նախապատրաստող 15 մարդ է ձերբակալվել

Տաջիկստանի հատուկ ծառայությունները Նավրուզի տոնին (մարտի 21-23-ը) ահաբեկչություններ ծրագրող 15 մարդու են ձերբակալել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով հանրապետության հատուկ ծառայությունների աղբյուրին։ Ըստ աղբյուրի՝ այժմ քննիչները ստուգում են ձերբակալվածների կապը Մոսկվայի մերձակայքում գտնվող Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն իրականացրած անձանց հետ։ Ինչպես պարզաբանել է աղբյուրը, կասկածյալները բերման են ենթարկվել Նովրուզի տոնակատարությունից առաջ։ […] ...

Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ ԱԳ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը

19:12 29.03.2024

Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ ԱԳ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մարտի 29-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Պավել Կնյազևին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը։ «Նշվել է, որ չնայած առկա դժվարություններին […] ...

Գամանե արևադարձային ցիկլոնը հարվածել է Մադագասկարին

16:07 29.03.2024

Գամանե արևադարձային ցիկլոնը հարվածել է Մադագասկարին

Մարտի 28-ին Գամանե արևադարձային ցիկլոնը հարվածել է Մադագասկարին։ Քամու պոռթկումները հասել են մինչև 55 մ/վ։ Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ «Մետեո Մադագասկար» օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ հորդառատ անձրևներից ու ուժեղ քամիներից տուժել են երկրի հյուսիս-արևելյան շրջանները։ Դիանա և Սավա շրջաններում տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել, իսկ Անալանզիրուֆու և Ամբատուսուա շրջաններում՝ դեղին […] ...

Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում պատասխանատվության ենթարկել Իսրայելին Սիրիային հարվածների համար

15:14 29.03.2024

Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում պատասխանատվության ենթարկել Իսրայելին Սիրիային հարվածների համար

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է իսրայելական օդուժի հարվածները սիրիական Հալեպ քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին և կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պատասխանատվության ենթարկել հրեական պետությանը։ «Միջազգային հանրությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, բացի այդ ագրեսիվ հարձակումները դատապարտելուց, պետք է զսպող միջոցներ ձեռնարկեն և պատասխանատվության ենթարկեն Սիոնիստական ​​ռեժիմին (նկատի ունի Իսրայելին), որն ագրեսորն է», – […] ...

Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան

14:27 29.03.2024

Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան

Մենորկա կղզու Մաոնի մունիցիպալիտետի ռազմածովային բազան դարձել է Իսպանիայում ՆԱՏՕ-ի՝ Միջերկրական ծովում գործող նավերի համար նյութատեխնիկական ապահովման երրորդ բազան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է El Pais թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրների։ Ըստ թերթի տեղեկատվության՝ 2023 թվականի ապրիլին Մադրիդը դաշինքին առաջարկել է Մաոնը՝ որպես «մշտական ​​դիվանագիտական ​​թույլտվությամբ նավահանգիստ», որպեսզի դաշնակիցների նավերը, որոնք մասնակցում են «Ծովային պահապան» […] ...

Հնդկաստանի ԱԳ նախարարը ուկրաինացի գործընկերոջ հետ քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը և դրա հետևանքները

14:04 29.03.2024

Հնդկաստանի ԱԳ նախարարը ուկրաինացի գործընկերոջ հետ քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը և դրա հետևանքները

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը հայտնել է, որ իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը և դրա հետևանքները։ Ինչպես Ջայշանքարը գրել է X սոցիալական ցանցի իր էջում, Կուլեբայի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ «Մեր քննարկումները կենտրոնացած էին Ուկրաինայում ընթացող հակամարտության և դրա ավելի լայն հետևանքների վրա։ […] ...

BACK_TO_TOP