Գյումրիում փլուզվել է հանրակացարանի շենքը. 8 ընտանիք անօթևան է մնացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+10.09 oC

Գյումրիում փլուզվել է հանրակացարանի շենքը. 8 ընտանիք անօթևան է մնացել

10:30 23.02.2018

Այս գիշեր՝ փետրվարի 23-ին, ժամը 03:10-ին, փլուզվել է Գյումրիի կենտրոնական Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանային շենքը: SHANTNEWS-ի թղթակիցը հայտնում է, որ այն բազմակի փլուզումներով հայտնի, 4-րդ աստիճանի վթարայնության  շենք է, որտեղ բնակվելն արգելված է: Չնայած արգելքին՝ վտանգավոր և կոմունալ բոլոր հարմարություններից զուրկ հանրակացարանում ապրում է 8 ընտանիք: Փլուզումը տեղի է ունեցել չբնակեցված հատվածում: Բնակիչները պատմել են, որ լուսադեմին արթնացել են ուժեղ ձայնից. դուրս են եկել ու տեսել շենքի միջնամասն ամբողջությամբ փլուզված: Հանրակացարանում ապրող ընտանիքները անօթևանի կարգավիճակ չունեն: Ամեն հերթական փլուզումից հետո ընտանիքներին այլ բնակտարածք տեղափոխվելու, բնակարանի գնման վկայական տրամադրելու առաջարկներ են եղել, բայց նրանք միշտ հրաժարվել են: Այժմ 8 ընտանիքները շենքից տարհանված են: Նրանց ժամանակավոր տեղափոխել են մոտակա հյուրանոց:







Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Հալաբյան փողոցում. ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

08:26 06.05.2024

ՃՏՊ Հալաբյան փողոցում. ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

Մայիսի 5-ին, ժամը 23:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ջ. Մ., ծնված 1999 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

08:21 06.05.2024

Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Մայիսի 5-ին, ժամը 21:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Պարզվել է, որ «Toyota […] ...

ՃՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. կա տուժած

20:35 05.05.2024

ՃՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. կա տուժած

Մայիսի 5-ին, ժամը 13:33-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ե., ծնված 1962 թ.) դուրս է […] ...

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը. վարորդը եղել է ոչ սթափ

17:00 05.05.2024

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը. վարորդը եղել է ոչ սթափ

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են «Mercedes»-ն ու վրացական համարանիշներով «Chevrolet»-ը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու […] ...

Իսակովի պողոտայում «Mazda 6»-ը գլխիվայր շրջվել է

12:30 05.05.2024

Իսակովի պողոտայում «Mazda 6»-ը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ մայիսի 5-ին, արտակարգ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում 27-ամյա Էդգար Սարգսյանը իր վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության […] ...

Օմսկում վեցամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել

23:45 04.05.2024

Օմսկում վեցամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Օմսկում վեցամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկ բնակարանի պատուհանից և ողջ մնացել. մայիսի 4-ին այդ մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ վարչակազմը։ Միջադեպը տեղի է ունեցել նախորդ օրը երեկոյան։ Ծնողները երեխային քնեցրել են, իսկ իրենք դուրս են եկել բնակարանից՝ իջնելու շքամուտք ու հեծանիվները հավաքելու։ Պատշգամբի դուռը բաց է մնացել, քանի որ մայրը տորթ է թխել, և […] ...

BACK_TO_TOP