12:37 29.11.2017
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը, որ ղեկավարում է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը, երեկ կայացած նիստում հայտարարություն է հրապարակել, ըստ որի՝ Սիրիայի քրդական կառույցները (PYD/YPG) էթնիկ զտումներ են իրականացնում երկրի հյուսիսային, Թուրքիային սահմանակից հատվածներում, որպեսզի փոխեն տեղի էթնիկ կազմը։ Թուրքիայի ԱԱԽ հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական իշխանությունները մտադիր չեն հանդուրժել դա և անելու են ամեն ինչ՝ երկրի սահմանների անվտանգությունն ապահովելու համար։
Թուրքիայի իշխանությունները Սիրիայի քրդական կազմակերպություններն ահաբեկչական են համարում։ Նրանց հայտարարություններում PYD/YPG կազմակերպությունները հիշատակվում են որպես Թուրքիայում գործող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական մասնաճյուղեր։ Իսկ PKK-ի դեմ թուրքական իշխանությունները պայքարում են դեռ 1970-ական թվականներից (թուրք-քրդական բախումների հետևանքով Թուրքիայի քաղաքների ավերածությունները կարող եք տեսնել ստորև ինտերակտիվ քարտեզներում)։
Այս նոր հայտարարությամբ Թուրքիայի իշխանությունները մի կողմից կարող են հող նախապատրաստել մեկ այլ ճակատից Սիրիա ներխուժման համար, մյուս կողմից սա հստակ ուղերձ է ԱՄՆ-ին այն մասին իմաստով, որ Թուրքիան ամերիկացիներին մեղադրում է էթնիկ զտումներ իրականացնողների հետ համագործակցության մեջ։
Հայտնի է, որ ամերիկյան կողմը Սիրիայում գործողությունների ընթացքում իր համար դաշնակից է ընտրել հենց տեղի քրդերին, իսկ Թուրքիային սա, բնականաբար, չի գոհացնում։ Ավելին, ԱՄՆ-ն զինում ու մարզում է քրդերին, ինչը խանդի տեսարաններ է առաջացնում Թուրքիայում։
Թուրքական իշխանություները դեռ 2012 թվականից երկրի զինված ուժերին թույլատրել են անհրաժեշտության դեպքում, երկրի անվտանգությունն ապահովելու համար ներխուժել Սիրիայի տարածք։ (2017-ի սեպտեմբերին այս թույլտվության ժամկետը հերթական անգամ երկարացվել է ևս մեկ տարով, և այն ուժերի մեջ է մինչև 2018 թվականի հոկտեմբեր)։ Սակայն առաջին ներխուժումը եղել է միայն 2016 թվականի օգոստոսին, որին հաջորդող մի քանի ամիսների ընթացքում թուրքական բանակը 2000 քառակուսի կիլոմետր տարածք է գրավել Սիրիայի հյուսիսում ու մինչև հիմա պահում է իր վերահսկողության տակ։
Մինչ այդ Թուրքիան պատրաստվում էր Սիրիայի տարածք ներխուժել շատ ավելի վաղուց։ 2014 թվականի գարնանը համացանցում է հայտնվում երկրի ԱԳ նախարարի, հետախուզության ղեկավարի ու բանակի շտաբի պետի տեղակալի խորհրդակցության ձայնագրությունը, որում կողմերը քննարկում են ներխուժման առիթ ու պատրվակ ստեղծելու տարբերակները։
ԱԳՆ ղեկավարն առաջարկում է կեղծ հարձակում կազմակերպել Սիրիայում Շահ Սուլեյմանի դամբարանի վրա, որը համարվում է Թուրքիայի անկլավը Սիրիայում։ Դա ձևական առիթ կլինի, որ թուրքական բանակը մտնի Սիրիա ու «պաշտպանի տարածքը»։ Ուշագրավն այն է, որ այս տարբերակը որոշ փոփոխություններով խաղարկվում է. թուրքական հատուկ ուժերը մոտ մեկ տարի անց՝ 2015-ի փետրվարին, մտնում են Սիրիա ու ավելի հյուսիս՝ սահմանին ավելի մոտ են տեղափոխում Շահ Սուլեյմանի մասունքներն ու դամբարանի պատվո պահակախմբի անձնակազմը (լուսանկարում)։
Մեկ այլ տարբերակ էլ առաջարկում է թուրքական հետախուզության ղեկավարը. նա առաջարկում է իր մարդկանց ուղարկել Սիրիա, որտեղից նրանք հրթիռներ կարձակեն Թուրքիայի ուղղությամբ, ինչն էլ թուրքական բանակի համար առիթ կլինի Սիրիա մտնելու համար։ Երկու տարբերակներն էլ, ըստ էության, հավանության են արժանանում։ Խորհրդակցության ընթացքում նշվում է նաև, որ իրենք՝ թուրքերը, Սիրիայում կռվող զինյալներին զենք են մատակարարում, իսկ դրանից բացի, Սիրիայում գործում է զինյալների 1000-հոգանոց խումբ, որն անհրաժեշտության դեպքում կաջակցի թուրքական բանակի գործողություններին։
2016 թվականի օգոստոսին Թուրքիայի բանակը վերջապես լայնածավալ հարձակում սկսեց Սիրիայի տարածքում։ Այն ժամանակ նշվում էր, որ գործողություններն ուղղված են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ, որն այդ պահին Սիրիայում վերահսկում էր հսկայական տարածքներ, այդ թվում՝ նաև Թուրքիայի հետ սահմանամերձ հատվածներից մեկը։ Սակայն Թուրքիայի բանակի հետագա գործողությունները ցույց տվեցին, որ թուրքական իշխանություններն այս քայլերով լուծում էին երկու խնդիր.
Թուրքիայի հերթական հավանական ներխուժումը կարող են լինել հենց քրդական վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածքները, որոնք սահմանակից են հենց Թուրքիային։ Սրա վերաբերյալ կարծես համաձայնություն կա նաև Ռուսաստանի հետ, որը չի ողջունում քրդերի մասնակցությունը հակամարտության լուծման բանակցություններին։ Հավանական է, որ քրդերի մեծ կշիռը չի բխում նաև Իրանի շահերից։ Սակայն և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի շահերից չի բխում նաև Թուրքիայի կշռի ավելացումը։
Իսկ քրդերի դեմ գործողությունների ամենամեծ խոչընդոտը Թուրքիայի համար լինելու է ԱՄՆ-ի դեմ լինելը։ Ամերիկյան կողմը ոչ միայն զինում է քրդերին ու դաշնակցում նրանց հետ, այլև բազաներ ունի Սիրիայի՝ քրդական վերահսկողության տակ գտնվող տարածքներում (ստորև քարտեզում նշված են այդ բազաները)։ Պենտագոնի ամենաթարմ տեղեկություններով՝ Սիրիայում ամերիկյան զորքերի քանակը հասնում է 1700-ի։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...