10:10 07.07.2018
Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Նանտ քաղաքում արդեն 4-րդ օրն է՝ շարունակվում են բախումները իրավապահների և ցուցարարների միջև: Ավելի վաղ ոստիկանությունն անկարգությունների պատճառով ձերբակալել էր 11 մարդու: Ըստ իրավապահների տարածած տվյալների՝ ցուցարարները կոտրել են խանութների ապակե ցուցափեղկերը և այրել առնվազն 50 մեքենա, ներառյալ քաղաքապետի անձնական մեքենան: Հիշեցնենք, որ անկարգություններն սկսվել են այն ժամանակ, երբ իրավապահ մարմինները կրակ […]
13:35 06.07.2018
Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Նանտ քաղաքում իրավապահները անկարգությունների պատճառով ձերբակալել են 11 մարդու: Ըստ ոստիկանության տարածած տվյալների՝ ցուցարարները կոտրել են խանութների ապակե փեղկերը և այրել մի շարք մեքենաներ: Ցուցարարները բախվել են նաև իրավապահ մարմինների հետ: Այս մասին հաղորդել է Интерфакс լրատվական գործակալությունը: Նշենք, որ արդեն 3 օր շարունակվող անկարգությունները սկսվել են, երբ իրավապահ մարմինները կրակ են բացել […]
16:18 11.06.2018
«Եվրոպայում Ֆրանսիայի դիրքերի ուժեղացմամբ պայմանավորված ակտիվացել է նաև Ֆրանսիայի դերը բանակցային գործընթացում»,- հունիսի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նա ողջունեց նաև Հայաստանի նոր իշխանությունների այն մոտեցումը, որ Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ: «Հայաստանի այս նախաձեռնությունը, կարծում եմ, կարող է նպաստել բանակցային գործընթացի ավելի իրական դառնալուն», – […]
13:21 11.06.2018
Հանդիպման նախօրեին Գերմանիայի արտգործնախարար Հեիկո Մաասը հայտարարել է, որ բանակցությունները հեշտ չեն լինելու:
17:50 06.06.2018
Հունիսի 4-ին ստորագրված նամակն ուղղված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին և ԱՄՆ ֆինանսաների նախարար Սթիվեն Մնուչինին:
14:21 28.05.2018
Անկախությունից ի վեր մենք զգացել ենք Ֆրանսիայի աջակցությունը, խոր համագործակցային կապերն ու միջազգային կազմակերպություններում համատեղ աշխատանքը: Մեր զրույցում տարբեր թեմաներ քննարկեցինք, այդ թվում՝ աշնանը Ֆրանսիայի նախագահի` Հայաստան այցի, առևտրատնտեսական կապերի թեմաներով: Ֆրանսիայի ԱԳՆ նախարարի հետ հանդիպման մանրամասներն այսօր ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նախարարը հիշեցրեց, որ ֆրանսիացի գործընկերն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի […]
15:38 02.04.2018
Կիրակի օրը Արևելյան Գուտայում գտնվող Դումա քաղաքից 24 ավտոբուսով դուրս է եկել 112 ապօրինի զինյալ՝ իրենց ընտանիքների ավելի քան 1000 անդամների հետ միասին: Նրանք տեղափոխվել են Իդլիբ նահանգ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
13:23 30.03.2018
Հենց Սիրիայի քրդական խմբերը կազմաքանդելու պատճառաբանությամբ է Անկարան հիմնավորում այն, որ թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի հյուսիսային տարածքներ։
17:51 02.02.2018
Ֆրանսիայի հարավում ռազմական երկու ուղղաթիռների բախումից 5 մարդ է մահացել: Բախման պահին ուղղաթիռներում նախնական տվյալներով եղել է 5 մարդ: Նրանք բոլորը մահացել են: Դեպքը տեղի է ունեցել Կարկես լճի մոտ՝ Սեն-Տրոպե քաղաքից հյուսիս-արևմուտք: Հաղորդվում է, որ աղետի ենթարկվել են «Գազել» տիպի բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներ: Տեղի ունեցածի պատճառների մասին ոչինչ առայժմ հայտնի չէ: Ուղղաթիռը պատկանել է օդաչուների […]
11:03 27.01.2018
Հարահայտ շոկոլադե-պնդուկային «Nutella» կրեմի վրա հայտարարված 70%-անոց զեղչը, քիչ էր մնում ծանր հետեվանքներ ունենար Ֆրանսիայի սուպերմարկետներում։ Որոշ սուպերմարկետներում պահանջարկը այնքան շատ էր, որ շուրջ 600 տուփերը վաճառվեցին հաշված րոպեների ընթացքում։ Ականատեսները պատմում էին, որ ժողովուրդը ագրեսիվ էր, կատաղած և բոլորը փորձում էին տանել հնարավորինս շատ տուփեր, ինչը հանգեցրել էի ծեծկրտուքների, քաշքշոցների։
09:31 24.01.2018
Նախագահ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում է, որտեղ նա մեկնել է Ֆրանսիայի հանրապետություն այցի առաջին հատվածը ավարտելուց հետո:
08:33 24.01.2018
Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ի երեկոյան հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի և այդ պատգամավորական խմբերի անդամների հետ: Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը հանդես են եկել ելույթներով:
20:51 19.01.2018
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը առաջարկում է կամուրջ կառուցել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև: Նա այդ մասին խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ տրանսպորտային լավ կապերը կենսական նշանակություն ունեն երկու երկրների հետագա հարաբերությունների համար: Գործող թունելը կարելի է համարել տրանսպորտային հաղորդակցության միայն առաջին քայլը: Այժմ Ֆրանսիան ու […]