TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

ֆրանսիա

Ֆրանսիայում ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ

21:14 22.12.2018

Ֆրանսիայում  շարունակվում են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: Բողոքի խոշոր ակցիաներ են անցկացվում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և Վերսալում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները Փարիզում շրջել են ավտոմեքենաներ և աղբամաններ: Ի պատասխան այս գործողությունների՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և ձերբակալել 80 մարդու: Անվտանգության նկատառումներից ելնելով` նրանք փակել են նաև Վերսալի պալատը և դրա հարակից […]

̰
Ֆրանսիայում շարունակվում են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները

15:33 22.12.2018

Ֆրանսիայում արդեն 6-րդ շաբաթն է, ինչ շարունակվում են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները:  Այս մասին հայտնել է France 24-ը: Բողոքի խոշոր ակցիաներ են անցկացվում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և Վերսալում: Հազարավոր ցուցարարներ պահանջում են նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը: Իրավապահ մարմինները անվտանգության նկատառումներից ելենելով՝ հայտարարել են, որ կփակվի Վերսալի պալատը և դրա հարակից այգիները: Facebook սոցիալական կայքում ավելի […]

̰
Մակրոնը Ստրասբուրգում հարգել է ահաբեկչության զոհերի հիշատակը

10:30 15.12.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ երեկոյան այցելել է Ստրասբուրգ, որտեղ հարգանքի տուրք է մատուցել օրեր առաջ սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նախագահը Կլեբեր հրապարակում սպիտակ վարդ է դրել զոհվածների նկարների առաջ, խոնարհվել, ապա մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը: Մակրոնն այնուհետև շրջել է վերաբացված տոնավաճառում և խոսել […]

̰
Փարիզը Թրամփին կոչ է արել չմիջամտել Ֆրանսիայի ներքին քաղաքականությանը

22:18 09.12.2018

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը ԱՄՆ նախահահ Դոնալդ Թրամփին կոչ է արել չմիջամտել Ֆրանսիայի ներքին գործերին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Մենք չենք միջամտում ԱՄՆ ներքին քաղաքականությանը և ցանկանում ենք, որ սա լինի փոխադարձ»,- հայտարարել է նախարարը: Այսպես է Լե Դրիանը արձագանքել Թրամփի «թվիթներին»՝ կապված Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքի ակցիաներին: «Ես ասում […]

̰
Ֆրանսիայում շարունակվում են ուսանողների բողոքի ցույցերը

22:53 06.12.2018

Ֆրանսիայում ուսանողներն արդեն 4-րդ օրն է, ինչ շարունակում են  հակակառավարական ցույցերը: Նրանք բողոքում են քոլեջների և համալսարանների կրթական համակարգում սպասվող փոփոխությունների դեմ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հարյուրավոր ուսանողները երկրում արգելափակել են մոտ 100 դպրոց: Իսկ Մանտ լա Ժոլի համայնքում ուսանողները շրջել և այրել են մեքենաներ և աղբամաններ, նետել շշառումբեր ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան […]

̰
Մակրոնը խոստացել է չբարձրացնել վառելիքի գները 2019-ին

14:18 06.12.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է վառելիքի գները չբարձրացնել ողջ 2019 թվականի ընթացքում: Ֆրանսիայի նախագահի այս որոշումը դեռ պետք է հաստատվի Սենատի վերին պալատի կողմից: Այս որոշումը պայմանավորված է Ֆրանսիայում բարձրացած բողոքի մեծ ալիքով: Հիշեցնենք, որ վառելիքի գնաճի դեմ «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները Ֆրանսիայում սկսվել էին նոյեմբերի 17-ին: Դրանց մասնակցել է ավելի քան 300 հազար […]

̰
Ֆրանսիայում ցույցի են դուրս եկել նաև ուսանողները

13:53 04.12.2018

Ֆրանսիայում չի կայանա վարչապետ Էդուարդ Ֆիլիպի և բողոքի ակցիա իրականացնող «դեղին բաճկոնակների» միջև նախատեսված հանդիպումը: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Բողոքի ակցիաների մի քանի մասնակիցներ ասել են, որ որոշ ցուցարարներից ստացել են մահվան սպառնալիքներ, ովքեր իրենց նախազգուշացրել են չբանակցել կառավարության հետ: Հավելենք, որ «դեղին բաճկոնակների» ցույցերին են միացել նաև ուսանողները: Նրանք էլ բողոքում են […]

̰
Ֆրանսիայից և Պակիստանից Ադրբեջանի զենք գնելու մասին լուրերը առայժմ հիմնավորված չեն. մեկնաբանում է ադրբեջանագետը

19:16 03.12.2018

Ադրբեջանը Պակիստանից գնում է ինքնաթիռներ ու ավիացիոն ռումբեր, Ֆրանսիայից՝ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Այս տեղեկությունները տարածել է ռազմական թեմատիկայով ադրբեջանական կայքերից մեկը, որն էլ հղում է անում վաճառող ընկերությունների ներկայացուցիչներին, տեղեկությունները հայտնում է ոչ հաստատաբար, բայց կասկած ու աղմուկ է ստեղծում, որն էլ տիրաժավորվելով դառնում է հաստատական տեղեկություն։ Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն ամենօրյա ռեժիմով ուսումնասիրում է այսպիսի […]

̰
Փարիզում բողոքի ակցիաները դուրս են գալիս վերահսկողությունից

18:57 01.12.2018

Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները՝ կապված վառելիքի գնաճի հետ, արդեն դուրս են գալիս վերահսկողությունից: Ցուցարարները Փարիզում հարձակվել են ոստիկանների վրա և այրել նրանց մեքենաները: Սրան ի պատասխան՝ իրավապահ մարմինները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ: Ոստիկանության գործողությունների հետևանքով 122 մարդ բերման է ենթարկվել: Ցույցերի պատճառով Փարիզում կաթվածահար է եղել երթևեկությունը: […]

̰
Ֆրանսիայում սկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները

13:58 01.12.2018

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում սկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիանները՝ կապված վառելիքի գնաճի հետ: Ակցիաները կրկին վերածվել են զանգվածային անկարգությունների: Ցուցարարները մեքենաներով փակել են քաղաքի երթևեկելի հատվածները: Անցկացվող ցույցերի պատճառով հազարավոր ոստիկաններից կազմված նոր ջոկատներ են բերվել քաղաքում անկարգությունները կանխելու համար: Նրանք  երկաթե պատնեշներ կառուցել մի շարք ռեստորանների և բուտիկների դիմաց: Ելիսեյան պալատը փակ կլինի հետիոտնի և […]

̰
Իրավապահ մարմինները Փարիզում պատրաստվում են «դեղին բաճկոնների» բողոքի հերթական ակցիաներին

13:18 01.12.2018

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի իրավապահ մարմինները պատրաստվում են «դեղին բաճկոնների» հերթական խոշոր բողոքի ակցիաներին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Հազարավոր ոստիկաններից կազմված նոր ջոկատներ են բերվել քաղաքում անկարգությունները կանխելու համար: Նրանք արդեն սկսել են երկաթե պատնեշներ կառուցել մի շարք ռեստորանների և բուտիկների դիմաց: Ելիսեյան պալատը փակ կլինի հետիոտնի և բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: […]

̰
Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են կազմակերպել նաև հրշեջները

23:12 27.11.2018

Ֆրանսիայում, այսպես կոչված, «դեղին բաճկոններից» բացի՝ բողոքի ակցիաներ են կազմակերպել նաև հրշեջները: Նրանք կառավարությունից պահանջում են ավելի բարձր աշխատավարձ: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Ակցիայի մասնակիցները փակել են Լիոն քաղաքի ճանապարհները: Նրանք ջահերով և պաստառներով ուղևորվում են քաղաքի գլխավոր հրապարակ: Ֆրանսիայի տարբեր քաղաքներում դեռ շարունակվում են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները՝ կապված վառելիքի […]

̰
Ֆրանսիայում ցույցերի պատճառով 7 ոստիկան է տուժել. բախումներ Ֆրանսիայի մայրաքաղաքում

15:30 24.11.2018

Ֆրանսիայում անցկացվող «դեղի բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցները վիրավորել են 7 ոստիկանի: Դեպքը տեղի է ունեցել Պա-դե-Կալե դեպարտամենտում: Աղբյուրի փոխանցմամբ՝ «դեղի բաճկոնների» ցուցարարները Էնեն Բոմոն համայնքում հարձակվել են իրավապահ մարմինների վրա: Մասնակիցները նաև շրջել և այրել են ոստիկանական ավտոմեքենա, ինչի հետևանքով 7 ոստիկան ստացել է մարմնական թեթև վնասվածքներ: Ոստիկանությունը կիրառել է նաև արցունքաբեր գազ: Բողոքի ակցիաների պատճառով […]

̰
Ցույցերի պատճառով այսօր Էյֆելյան աշտարակն այցելուների համար փակ կլինի

10:36 24.11.2018

Ֆրանսիայում շարունակվում են, այսպես կոչված, «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները՝ կապված վառելիքի գնաճի հետ: Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ակցիայի մասնակիցները մեքենաներով փակում են ճանապարհների երթևեկելի հատվածները: Ցույցերի պատճառով այսօր այցելուների համար փակ կլինի Էյֆելյան աշտարակը: Այս մասին հայտարարվել է Էյֆելյան աշտարակի թվիթերյան միկրոբլոգում: Վառելիքի գների բարձրացման դեմ «դեղին բաճկոնների» զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ին: Դրանց […]

̰
Ֆրանսիայում շարունակվում են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները

19:36 20.11.2018

Ֆրանսիայում արդեն 4-րդ օրն է, ինչ շարունակվում են, այսպես կոչված, «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները՝ կապված վառելիքի գնաճի հետ: Այս մասին հայտնել է The Local լրատվական գործակալությունը: Ակցիայի մասնակիցները մեքենաներով փակել են ճանապարհի երթևեկելի հատվածները և կրակի մատնել վճարովի ավտոճանապարհների պահակակետերը: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հայտարարել է, որ խնդրել է ուժային կառույցների ներկայացուցիչներին համակարգված […]

̰
Ֆրանսիայում մոտ 50 մարդ է տուժել բողոքի ակցիաների ընթացքում

19:03 17.11.2018

Ֆրանսիայում անցկացվող բողոքի ակցիաների ընթացքում տուժել է 47 մարդ: Այս մասին հայտնում է Russia Taoday-ը: Աղբյուրը հայտնում է, որ 1 մարդ զոհվել է: Նախնական տվյալներով՝ տղամարդուն վթարի է ենթարկել հիվանդանոց շտապող կինը, որի ճանապարհը փակել էին ցուցարարները: Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ավելի քան 2000 հանրահավաք է անցկացվում դիզելային վառելիքի գների բարձրացման դեմ: Ցույցերը կազմակերպվել են համացանցի […]

̰
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են անցկացվում` կապված վառելիքի գների բարձրացման հետ

10:48 17.11.2018

Ֆրանսիայում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում վառելիքի գների բարձրացման դեմ: Այս մասին հայտնել է BBC-ն: Ցույցերը կազմակերպվել են համացանցի միջոցով և չունեն առաջնորդներ և պաշտոնական ներկայացուցիչներ: Համացանցում սկիզբ առած այս շարժմանն արդեն միացել է ավելի քան 850 հազար մարդ: Բողոքավորները մտադիր են այսօր կաթվածահար անել երթևեկությունը: Ավելի վաղ Ֆրանսիայի կառավարությունը որոշում էր ընդունել, ըստ որի՝ […]

̰
Կայացել է Մակրոնի և Թրամփի հանդիպումը

18:15 10.11.2018

Ֆրանսիայում Առաջին համաշխարհայինի զինադադարի կնքման 100-ամյակի կապակցությամբ Փարիզի Ելիսեյան պալատում հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: ԱՄՆ նախագահն ասել է, որ ցանկանում է, որպեսզի Եվրոպան լինի ուժեղ: Նա ընդգծել է, որ ցանկանում է օգնել Եվրոպային, բայց, միևնույն ժամանակ, նշել է, որ ամեն ինչ պետք է լինի արդար՝ Եվրոպան պետք է […]

̰
Ֆրանսիայում ձնաբուք է

17:12 30.10.2018

Ֆրանսիան ծածկվել է ձյունով: Ձյան պատճառով մոտ 1400 մարդ արգելափակվել է քաղաքում: Ձյան հաստությունը որոշ շրջաններում հասել 40 սմ-ի: Համաձայն Վերին Լուարա շրջանի վարչության՝ ձյան ուժեղ տեղումների պատճառով RN88 մայրուղում արգելափակվել է ավելի քան 800 մեքենա: Վարչությունից նաև տեղեկացնում են, որ 89A մայրուղու մի հատվածն էլ փակ է, և մոտ 400 մարդ մնացել է քաղաքում: Հաղորդվում […]

̰
Ստամբուլում մեկնարկել է սիրիական խնդրի վերաբերյալ քառակողմ գագաթնաժողովը

19:58 27.10.2018

Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի ղեկավարները մասնակցությամբ սիրիական խնդրի կարգավորման վերաբերյալ քառակողմ գագաթնաժողովը: Երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում «Վաhդեթին» պալատի գլխավոր դահլիճում, որը համարվում է Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակներից մեկը: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման և սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի […]

̰
Գերմանիայի կանցլերը և Ֆրանսիայի նախագահը ժամանել են Թուրքիա

16:44 27.10.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել են Թուրքիա՝ մասնակցելու Սիրիայի հարցի լուծման շուրջ քառակողմ գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է Russia Today–ը: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման, ինչպես նաև սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը: Գագաթնաժողովի շրջանակում կլինեն նաև երկկողմ հանդիպումներ: […]

̰
Պուտինը ժամանել է Թուրքիա

16:06 27.10.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ստամբուլ՝ մասնակցելու Սիրիայի հարցի լուծման շուրջ քառակողմ գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այցի շրջանակներում Պուտինը կհանդիպի Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման, ինչպես նաև սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը: Գագաթնաժողովի […]

̰
Բախումներ Փարիզի փողոցներում

19:22 09.10.2018

Փարիզի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել խաղաղ ցուցարարների մեջ հայտնված խուլիգաններին ցրելու համար: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Խաղաղ ցուցարարները քայլերթով շարժվում էին դեպի Ռասպեի պողոտա, երբ մի քանի րոպեների ընթացքում շարքի սկզբում հանկարծակի հայտնվել են սևազգեստ խուլիգաններ՝ գլխարկներով հակագազերով: Նրանք աղմուկ-աղաղակ են բարձրացրել և սլացել շարքի առաջ, ինչից հետո օդում տարածվել […]

̰
Ֆրանսիայում հոսպիտալացրել են Ժան Մարի Լը Պենին

15:36 26.09.2018

Ֆրանսիական աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցության 90-ամյա հիմնադիր Ժան Մարի Լը Պենին սեպտեմբերի 25-ի երեկոյան հոսպիտալացրել են: Այս մասին հաղորդում է Liberation–ը: Հոսպիտալացնելու պատճառը բարձր ջերմությունն է եղել: «Բժիշկներն անհրաժեշտ համարեցին նրան հոսպիտալացնել՝ ցանկացած տեսակի բարդություններից զերծ մնալու նպատակով»,- հայտարարել են Լը Պենի գրասենյակից: Լը Պենը ղեկավարել է «Ազգային ճակատ»-ը, որն այժմ ավելի հայտնի է որպես «Ազգային […]

̰
Թուրքիայի և Ֆրանսիայի ֆինանսների նախարարները քննարկել են ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին հակազդելու հարցը

11:47 18.08.2018

Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը հեռախոսային բանակցություններ է անցկացրել իր ֆրանսիացի պաշտոնակից Բրունո Լե Մերի հետ: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական կայքը՝ հղում անելով Թուրքիայի ֆինանսների նախարարության հայտարարությանը: Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Վաշինգտոնի պատժամիջոցներին հակազդելու հարցը, ինչպես նաև պայմանավորվել են հանդիպել օգոստոսի 27-ին Փարիզում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարարությունը: Նշվում է […]

̰
Ֆրանսիայում բեռնատարը մխրճվել է երեխաների տեղափոխող ավտոբուսի մեջ

15:40 17.08.2018

Ֆրանսիայի Պիկարդիա շրջանում բեռնատարը հարվածել է երեխաներով լի ավտոբուսին, ինչի հետևանքով 9 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնել է korrespondent.net կայքը: Ավտոբուսի մեջ եղել է 3-13 տարեկան 45 երեխա: Հաղորդվում է, որ ավտոբուսի վարորդը կանգնեցրել է ավտոբուսը անվադողը փոխելու համար, իսկ բեռնատարի վարորդը, չնկատելով տրանսպորտային միջոցը, մխրճվել է դրա մեջ: Բեռնատարի […]

̰
Ֆրանսիացիներն ագռավներին սովորեցրել են հավաքել զբոսայգու աղբը

23:42 13.08.2018

Զբոսայգում չեն փորձում թռչունների միջոցով բյուջե տնտեսել:

̰
Ֆրանսիայում թռչող հովանոց են ստեղծել

22:05 07.08.2018

Մոուլա կեղծանունով ֆրանսիացի իլյուզիոնիստը և Augmented Magic-ի թիմն ստեղծել են թռչող հովանոց: Այն կառավարվում է անօդաչու թռչող սարքի սկզբունքով: Այս մասին տեղեկանում ենք Interesting Engineering-ի ֆեյսբուքյան էջից: Հովանոցը կարող է կառավարվել ձեռքով կամ «հետևիր ինձ» ռեժիմով: Հովանոցի տեղաշարժը և ռեժիմները կարելի է վերահսկել հատուկ հավելվածի միջոցով: Նշենք, որ այն ստեղծվել է շոուների ժամանակ օգտագործելու նպատակով: […]

̰
Ոստիկանական մոտոցիկլետները բախվել են Բաստիլի գրավման օրվան նվիրված շքերթի ժամանակ

18:17 14.07.2018

Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աչքի առաջ:

̰
Ֆրանսիայում այսօր ազգային տոն է. երկիրը տոնում է Բաստիլի գրավման օրը

14:11 14.07.2018

Մարկիզ դե Լաֆայետը, ով մտերիմ հարաբերություններ ուներ Ջորջ Վաշինգտոնի հետ, ամերիկյան հեղափոխության ժամանակ նրան է ուղարկել Բաստիլի բանալիներից մեկը:

̰
BACK_TO_TOP