23:15 31.05.2020
Փարիզի Աստվածամոր տաճարի դիմացի հրապարակը այսօր բացվել է այցելուների համար: Այն հրդեհից հետո փակ է եղել ավելի քան մեկ տարի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հրապարակի փակ լինելու պատճառը հրդեհից հետո առաջացած կապարային աղտոտումն էր: Մայր տաճարի և հարակից տների տարածքում կապարի կոնցենտրացիայի մակարդակը երբեմն մի քանի անգամ գերազանցում է թույլատրելիի սահմանը: […]
14:00 28.03.2020
Ֆրանսիայի իշխանությունները երկարաձգել են ինքնամեկուսացման ռեժիմը ևս 2 շաբաթով՝ երկրում կորոնավիրուսի շարունակվող ակտիվության պատճառով: Այս մասին հայտնում է Euronews-ը: Երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպի խոսքով՝ համաձայն մեկուսացման առաջին տասը օրվա, երկիրը դեռ գտնվում է համաճարակի սկզբում: Ֆրանսիայում փակ են սրճարանները, ռեստորանները, կինոթատրոնները և թատրոնները, իսկ մարտի 17-ից սկսած գործում են խիստ սահմանափակումներ մարդկանց տեղաշարժի վրա: Փողոց […]
13:20 28.03.2020
Փարիզում բժիշկներին երախտագիտություն հայտնելու յուրահատուկ ձև են գտել: Երեկոյան 10 րեպեով վառվել են էյֆելյան աշտարակի լույսերը: Աշտարակի վրա լուսային էֆեկտներով գրված է եղել «շնորհակալություն»: Իսկ բրիտանացիները կորոնավիրուսով վարակված հիվանդներին խնամող բժիշկներին շնորհակալություն են հայտնել ծափերով: Ակցիային միացել են նաև արքայական ընտանիքի կրտսեր անդամները և վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի մոտ երեկ կորոնավիրուս էր հաստատվել: https://www.instagram.com/p/B-NZ0tSFc0X/ On […]
18:58 14.03.2020
Ֆրանսիայի Լիոն քաղաքի Անտոնին Պոնսե հրապարակում վանդալիզմի ակտ է տեղի ունեցել: Պղծվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը: Այս մասին հայտնել է Nouvelles d’Arménie-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հուշահամալիրը պղծվել է մարտի 13-ի, լույս 14-ի գիշերը: Հուշահամալիրի սպիտակ սյուների վրա սև ներկով գրված են եղել «A», «B», և «C» տառերը, իսկ «A» տառը ներկայացվել է` որպես ծայրահեղ ձախերի նշան: […]
22:11 10.03.2020
Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 30-ի: Այս մասին հայտնել է BFMTV-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել 25 զոհի մասին: Մահացածների զգալի մասը տարեցներ են: Համաձայն վերջին տվյալների՝ Ֆրանսիայում գրանցվել է վարակի 1412 դեպք, որից ապաքինվել է 12-ը: Վատթարացել է իրավիճակը Իսպանիայում: Այստեղ կորոնավիրուսի զոհերի թիցը հասել է 35-ի, վարակակիրներինը՝ 1646-ի: Դեպքերի մեծ մասը գրանցվել […]
22:26 22.02.2020
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում «ավելի վճռական գործողություններ» ձեռնարկելու Անկարայի մտադրության մասին: Թուրքիայի առաջնորդը, սակայն, չի հստակեցրել, թե խոսքն ինչ քայլերի մասին է: «Մեզ համար պայքարը հեշտ չէ, մեր կողմից մարդիկ են զոհվում: Մենք բախվում ենք նոր թակարդների հետ»,- հայտարարել է Էրդողանը: Թուրքիայի առաջնորդը նաև հայտարարել է Իդլիբում իրավիճակի վերաբերյալ ճանապարհային քարտեզի […]
19:07 18.01.2020
Ֆրանսիայում արդեն ավելի քան մեկ ամիս է`շարունակվում են կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերն ու գործադուլները: Դրանց այսօր միացել են նաև «դեղին բաճկոնները»: Ցուցարարները տարբեր պաստառներով դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու կառավարության վարած տնտեսական և սոցիալական քաղաքականությունից: Երկրում հասարակական տրանսպորտն աշխատում է խափանումներով: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայում այժմ գործում է կենսաթոշակային 42 […]
12:50 31.12.2019
Ֆրանսիան ամանորին ուժեղացնում է անվտանգության միջոցառումները: Դրա համար ներգրավել են ավելի քան 100 հազար ոստիկան, զինված ուժերի ծառայողներ և հրշեջներ: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները ասել է, որ փրկարարներն ու անվտանգության աշխատակիցները պետք է զգոն լինեն, քանի որ մեծ է ահաբեկչական հարձակման ռիսկը: Նախարարը հավելել է, որ ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես Ելիսեյան […]
19:06 28.12.2019
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում հերթական անգամ վերսկսվել են այս տարվա վերջին «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այս շաբաթ նույնպես ցուցարարները տարբեր պաստառներով դուրս են եկել փողոցներ` բողոքելու կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից: Փարիզում բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահ մարմինների հետ: Վերջիններս կիրառել են արցունքաբեր գազ: «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները […]
14:14 28.12.2019
Ֆրանսիայում գրեթե մեկ ամիս է` շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը և գործադուլները: Հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու ընդդեմ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների: Այս մասին հայտնել է Euronews-ը: Երկրում հասարակական տրանսպորտն աշխատում է մեծ խափանումներով: Հազարավոր գնացքներ հետաձգել կամ չեղարկել են իրենց չվերթները: Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունը հայտարարել է, որ […]
14:25 14.12.2019
Ֆրանսիայի հյուսիսային Գոնֆրևիլ Լ’ Օրշե քաղաքի նավթային ընկրություններից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Խոշոր հրդեհ է բռնկվել գործարանի այն հատվածում, որտեղ զտում են նավթը: Այս մասին հայտնել է France Info-ն: Փրկարարներն այժմ կրակը վերցրել են իրենց հսկողության տակ: Բարեբախտաբար, չկան զոհեր և վիրավորներ: Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարանը դադարեցրել է օրական 253 հազար բարել նավթի արտադրությունն […]
13:09 10.12.2019
Ֆրանսիայում արդեն 5-րդ օրն է՝ շարունակվում է հասարակական տրանսպորտի աշխատակիցների համընդհանուր խոշոր գործադուլը: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զանգվածային ակցիաները կաթվածահար են արել մայրաքաղաք Փարիզի և այլ քաղաքների երթևեկությունը: Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Փարիզի մետրոյում: Նորմալ աշխատում է ընդամենը 2 գիծ, որոնց վրա գնացքները կառավարվում են էլեկտրոնային համակարգով և գործում են առանց վարորդների: Ֆրանսիայում զանգվածային բողոքի […]
17:22 07.12.2019
Ֆրանսիայում արդեն 3-րդ օրն է՝ շարունակվում է հասարակական տրանսպորտի աշխատակիցների համընդհանուր խոշոր գործադուլը: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զանգվածային ակցիաները կաթվածահար են արել մայրաքաղաք Փարիզի և այլ քաղաքների երթևեկությունը: Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Փարիզի մետրոյում: Նորմալ աշխատում է ընդամենը 2 գիծ, որոնց գնացքները կառավարվում են էլեկտրոնային համակարգով և գործում են առանց վարորդների: Մասամբ գործում է ևս […]
20:41 03.12.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին ՆԱՏՕ-ի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Բանն այն է, որ ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան» մասին: «Սա կոշտ և ոչ այդքան հաճելի հայտարարություն է 28 երկրների համար: Դուք պարզապես չեք կարող այդպիսի խոսքեր ասել ՆԱՏՕ-ի վերաբերյալ, դա անհարգալից է: Ոչ մեկ […]
15:15 03.12.2019
Ֆրանսիայի հարավարևելյան շրջաններում արդեն 10 օր է՝ շարունակվում են տեղատարափ անձրևները և հեղեղումները: Դրանց հետևանքով արդեն զոհվել է 12 մարդ: Այս մասին հայտնել է Euronews-ը: Չդադարող անձրևների պատճառով բարձրացել է գետերի մակարդակը: Ֆրանսիայի հարավային շրջաններում հայտարարվել է վտանգի «կարմիր» մակարդակ:
16:48 16.11.2019
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում կրկին վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: Այս շաբաթ նույնպես ցուցարարները տարբեր պաստառներով դուրս են եկել փողոցներ` բողոքելու կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Իրավապահները Փարիզում ցույցերը ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ: Կա 16 ձերբակալված: Ի դեպ, վաղը լրանում է «դեղին բաճկոնների» ակցիաների մեկ տարին: Այդ […]
17:56 02.11.2019
Ֆրանսիական ոստիկանությունը երկրի հարավային հատվածում՝ Իտալիայի սահմանից ոչ հեռու, բեռնատար մեքենա է կալանել: Այն տեղափոխել է 31 պակիստանցի ներգաղթյալների: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ բեռնատարի վարորդը նույնպես պակիստանցի է եղել: Նա կալանավորվել է: Հայտնի է նաև, որ բոլոր ներգաղթյալները, որոնց շարքում եղել են 3 անչափահասներ, ընթացակարգերի համաձայն, փոխանցվել են Իտալիայի իշխանություններին:
23:09 27.09.2019
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը համաշխարհային քաղաքականության նշանավոր դեմքերից էր: Նրա մահվան կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել բազմաթիվ գործիչներ: Հայտնի է, որ Ֆրանսիայի նախկին նախագահը սերտ կապեր է ունեցել հայերի հետ և նրա կառավարման տարիներին ընդունվել են հայանպաստ օրինագծեր: «Ֆրանսիացիները կորցրին մեծագույն հայրենակցի»՝ ահա այսպիսի խոսքերով է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բնորոշել երկրի նախկին նախագահ […]
16:34 21.09.2019
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում հերթական անգամ վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Այս շաբաթ նույնպես ցուցարարները տարբեր պաստառներով դուրս են եկել փողոցներ` բողոքելու կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից: Փարիզում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Վերջիններս բողոքի ակցիաները ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ և ձերբակալել […]
20:39 14.09.2019
Ֆրանսիայում արդեն 44-րդ անգամ անցկացվում են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները։ Այս մասին հայտնել է Russia Today-ը։ Այս շաբաթ նույնպես ցուցարարները տարբեր պաստառներով դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից: Նանտում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Վերջիններս բողոքի ակցիաները ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել։
11:51 10.09.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտուտյան դեպքում պատրաստ է միանալ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև ընթացող բանակցություններին: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դրանք առավել հայտնի են «նորմանդական ձևաչափ» անունով: Դրանց նպատակն է վերջ տալ Ուկրաինայի արևելյան հատվածում ընթացող հակամարտությանը: «Կարծում եմ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների փոխանակումը […]
12:19 27.08.2019
Բրազիլիայի կառավարությունը հայտարարել է, որ կհրաժարվի միջազգային ֆինանսական օգնությունից, որն առաջարկել էին G7-ի երկրները՝ Ամազոնի արևադարձային անտառներում մոլեգնող հրդեհների դեմ պայքարում: Այս մասին հայտնել է BBC-ն: Բրազիլական կառավարությունը կոնկրետ պատճառ չի նշել առաջարկից հրաժարվելու համար, սակայն Բրազիլիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ միգուցե այդ օգնությունն ավելի շատ պետք գա եվրոպական երկրների անտառների հրդեհները մարելուն: […]
17:30 24.08.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է, որ կբարձրացնի Ֆրանսիայից ներկրվող գինու մաքսատուրքերը` ի պատասխան հուլիսին Ֆրանսիայի կողմից ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ սահմանված թվային հարկի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Թրամփը նշել է, որ չի ցանկանում, որպեսզի մյուս երկրներն իրենց ընկերությունների դեմ անարդար հարկեր կիրառեն: Սպիտակ տան առաջնորդը հայտարարել է, որ […]
15:50 15.07.2019
Երեկ Ֆրանսիայում Բաստիլի գրավման օրվա տոնակատարություններն ուղեկցվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներով: Ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ: Բողոքի ակցիաները ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել և ձերբակալել 150 մարդու: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Ի դեպ, «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները սովորաբար անցկացվում են շաբաթ օրերին: Կազմակերպիչների խոսքերով՝ […]
12:12 22.06.2019
Փարիզի կենտրոնական թաղամասերից մեկի բազմաբնակարան շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Զոհվել է 3, վիրավորվել՝ 28 մարդ: Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ֆրանսիական աղբյուրների փոխանցմամբ՝ հրշեջները իրենց վերահսկողության տակ են վերցրել կրակը: Հրդեհի բռնկման պատճառները առայժմ հայտնի չեն: Nos équipes sont pleinement mobilisées aux côtés des @PompiersParis et @samudeparis pour prendre en charge les […]
21:59 05.06.2019
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Պորտսմութում ներկա են գտնվել Երկրորդ ճակատի բացման 75-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Դրա ընթացքում ճառ են արտասանել Եղիսաբեթ II-ը, ԱՄՆ նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Մեծ Բրիտանիայի […]
17:09 25.05.2019
Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններին ընդառաջ անցկացվում են դեղին բաճկոնների 28-րդ հերթական ակցիան: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ֆրանսիական իշխանությունները հիշեցրել են, որ խստիվ արգելվում է ակցիաների անցկացումը Ելիսեյան դաշտերի, Հաղթանակի կամարի, ինչպես նաև Փարիզի Աստվաճամոր տաճարի հարևանությամբ: Փողոցներում քաղաքացիների և զբոսաշրջիկների անվտանգությունը կապահովի մոտ երկու հազար ոստիկան ու ժանդարմ:
13:21 21.05.2019
Հարյուրավոր ապօրինի ներգաղթյալներ փակել են Փարիզի Շառլ դը Գոլի անվան միջազգային օդանավակայանը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Նրանք իշխանություններին կոչ են արել չարտաքսել իրենց Ֆրանսիայից: Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում վարչապետ Էդուար Ֆիլիպի հետ: Ի դեպ, նրանք իրենց կոչում են «սև բաճկոնավորներ»: Օդանավակայանից հայտնել են, որ ակցիայի պատճառով թռիչքներ չեն հետաձգվել, փակվել է միայն տերմինալներից […]
22:27 27.04.2019
Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Ստրասբուրգում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ այն բանից հետո, երբ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետել: Ոստիկանական գործողությունների ընթացքում ձերբակալվել է մոտ 30 մարդ: Ավելի վաղ ֆրանսիական իշխանությունները […]
22:30 23.04.2019
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ֆրանսիայում: Նախկին արքայական պալատ Վերսալից ոչ հեռու խոշոր հրդեհ է բռնկվել: Տեղի հրշեջ ծառայությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է ավտոմեքենաների խանութում: Հարակից տարածքներից մարդիկ տարահանվել են, դեպքի վայրում աշխատում է ավելի քան 80 հրշեջ: Անվտանգության նկատառումներից ելնելով որոշ փողոցներ փակ են: Ֆրանսիական լրատվամիջոցներն էլ հայտնում են մեկ տուժածի մասին: […]