15:39 17.07.2018
Օրերս ՀՀ ԱԻՆ «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ Կապանի լեռնափրկարարական ջոկատում անցկացվել են պլանային պարապմունքներ՝ «Վթար հանքում» և «Թունավորում» թեմաներով: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Վարժանքի նպատակն էր`
• կատարելագործել ջոկերի շնչադիմակավոր-լեռնափրկարարների գործնական ունակությունները փրկարարական աշխատանքների և վթարների հետևանքների վերացման ժամանակ,
• նպաստել լեռնափրկարարական աշխատանքների ժամանակ հերթապահ ջոկի ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը,
• ստուգել ներգրավված ջոկերի պատրաստվածությունը` իրենց առջև դրված խնդիրների լուծման ուղղությամբ:
Պարապմունքն անցկացվել է երկու փուլով՝ փլուզում և թունավորում: Սցենարի համաձայն՝ ահազանգ էր ստացվել, որ Շահումյանի անվան հանքի 775 հորիզոնի թիվ 17 երակում տեղի էր ունեցել հանքի առաստաղի մասնակի փլուզում, որի հետևանքով տուժել էր հանքի աշխատակիցը: Շնչառական Drager սարքով պաշտպանված և նույն մակնիշի գազաանալիզատորի օգնությամբ հրամանատարը ստուգել է տեղանքի մթնոլորտը, ապա ջոկին հրահանգել մոտենալ տուժածին: Լեռնափրկարարները պնևմոսարքի միջոցով կտրել են մետաղական կառուցվածքները և փլատակներից դուրս բերել տուժածին՝ անշարժացնելով նասված վերջույթն ու նրան տեղափոխելով պատգարակի վրա:
Ըստ երկրորդ փուլի սցենարի՝ ահազանգ էր ստացվել, որ նույն տեղանքում հայտնաբերվել է հանքի աշխատակից՝ թունավորման ախտանշաներով: Պայմանական վթարի վայր հասնելուն պես լեռնափրկարար-շնչադիմակավորները տուժածին հագցրել են շնչառական սարքավորումը, չափել են սրտի զարկը, ստուգել ընդհանուր վիճակը, այնուհետև պատգարակի վրա բերելով կողքի անվտանգ դիրքի՝ տեղափոխել են շտապօգնության մեքենա: Կոմբինատի բժշկական ծառայության ուղեկցությամբ տուժածին տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն:
Պարապմունքների ավարտին մասնակիցներն ամփոփել են կատարած աշխատանքի արդյունքները՝ նշելով ճիշտ իրականացված գործողությունները, բացթողումներն ու նախանշելով թերությունների վերացման ուղիները:
19:54 09.06.2025
Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայրՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...
19:52 09.06.2025
Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներինՏանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...
19:40 09.06.2025
Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժածԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպե հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի […] ...
19:26 09.06.2025
Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոնԵրևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...
19:14 09.06.2025
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետՀունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...