Շիրակի մարզում հանցագործության դեպքերի թիվը նվազել է, սպանության չբացահայտված դեպքեր չկան․ Շիրակի մարզի դատախազ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

Շիրակի մարզում հանցագործության դեպքերի թիվը նվազել է, սպանության չբացահայտված դեպքեր չկան․ Շիրակի մարզի դատախազ

18:45 11.10.2021

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը ներկայացրել  է անցած ինն ամիսներին կատարված և  բացահայտված հանցագործությունների դեպքերի վիճակագրությունը։ Ըստ մարզի  դատախազի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մարզում  բնակարանային և այլ  գողությունների թիվը  նվազել է, ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը։

Նախորդ 9 ամիսների ընթացքում արձանագրված սպանության դեպքերը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեկով ավելացել են, նույնքանով պակասել են սպանության փորձի դեպքերը։ Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 13 դեպք է գրանցվել, որից 10-ը բացահայտված  է։

«Հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության 51 դեպք է արձանագրվել, էստեղ  ունենք դեպքերի աճ 20-ով, որն հիմնականում պայմանավորված է  բնակչության շրջանում  տարված բացատրական  աշխատանքներով։ Ունենք ավազակային  հարձակման 2 դեպք, աճել են դեպքերը 1-ով, ցավոք, 2 դեպքերն էլ մինչև օրս  բացահայտված չեն»,- ասել է մարզի դատախազը։

Նախորդ տարվա համեմատ նվազել է բնակարաններից ու ավտոմեքենաներից կատարված գողությունների թիվը։ Արձանագրված 164 գողության դեպքերից 31-ը բնակարանային են։ Ըստ դատախազի՝ որոշ դեպքերում քաղաքացիները խուսափում են իրավապահ մարմիններին դիմել, գողության դեպքերը նվազել են նաև կանխարգելիչ միջոցառումների արդյունքում։

«Բազմաբնակարան շենքերի մուտքերում և մոտակայքերում  տեղադրվել են տեսանկարահանող խցիկներ, և դա ևս ունեցել է կանխարգելիչ բնույթ, և կարելի է արձանագրել, որ բնակարանային գողությունների թիվը, դրանով պայմանավորված, նվազել է»,- նշել է Գուրգեն Գրիգորյանը։

Մարզում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն է ավելացել։ Սա, ըստ դատախազի, պայմանավորված է  ինչպես կենտրոնական փողոցներում արագաչափերի ու տեսանկարահանման համակարգերի բացակայությամբ, այնպես էլ ճանապարհային ոստիկանների իրականացրած ծառայության անարդյունավետությամբ։

«Ճանապարհային ոստիկանության կողմից նախականխարգելիչ միջոցառումներին ուղղված գործողությունների որոշակի  թերություններով կատարելն է, առավել հաճախ ճանապարհատրանսպորտային  պատահարներ արձանագրված վայրերում  համակարգված  ծառայություն  չիրականացնելը, գիշերային և երեկոյան ժամերին  թույլ հսկողություն իրականացնելը, վարչական իրավախախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ խիստ վարչաիրավական միջոցներ չձեռնարկելը»,- նշել է մարզի  դատախազը։

Ավելացել են անչափահասների ներգրավվածությամբ հանցագործությունները, անցած ինը ամիսների ընթացքում հանցագործություն են կատարել 28 անչափահասներ։ Մարզի դատախազությունում ու քննչական մարմիններում են գտնվում նաև համայնքների ղեկավարների կողմից չարաշահումների վերաբերյալ քրեական գործեր։ Դրանցից 5-ը վերաբերում է  գյուղական համայնքներում բջջային օպերատորներին ալեհավաքային կայաններ տեղադրելու համար  անօրինական տրամադրված հողակտորների վարձակալությանը։ Պետական բյուջե է վերականգնվել  16 միլիոն դրամ։ Նախաքննության փուլում է գտնվում նաև Սև բերդ ամրոցի հարակից  հողամասերի օտարման  գործը, իրավապահները  փորձում են պարզել  տարածքների օտարման իրավաչափության գործընթացը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է

17:40 25.06.2025

Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է

Հունիսի 24-ին` ժամը 19:39-ին, Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարպաս գյուղից ծակած-կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ։ ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն «Վանաձոր» բժշկական կենտրոնից. իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության և […] ...

Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները

17:30 25.06.2025

Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները

Աշխարհի 8-րդ ռակետ Հոլգեր Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները, հայտնում է թենիսիստի կայքը: Դանիացին յուրաքանչյուր կոտրած ռակետը գնահատել է 6 հազար եվրո: Նա նշել է, որ խաղացել է այդ ռակետներով, և բարձր գինը պայմանավորված է այդ հանգամանքով: 22-ամյա թենիսիստը նաև ստորագրելու է այդ ռակետների վրա: ...

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը

17:19 25.06.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 20-ին, 21-ին և 23-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 21-ին և 24-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 20-ին և 22-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի […] ...

Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

17:10 25.06.2025

Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 27-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Նորագավիթ և Ներքին Շենգավիթ թաղամասերի, Արշակունյաց 260-330 համարների, Արտաշատի խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […] ...

«Չելսին»  դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

17:00 25.06.2025

«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության D խմբի վերրջին` երրորդ տուրում «Չելսին» 3-0 հաշվով հաղթել է «Էսպերանսին»։ Հաղթանակի շնորհիվ Էնցո Մարեսկայի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղն ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Բենֆիկայի» հետ: Խմբի մյուս խաղում «Ֆլամենգոն» «Լոս Անջելեսի» հետ ոչ-ոքի գրանցեց և գլխավորեց խումբը: Բրազիլական ակումբն էլ հաջորդ փուլում կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ:   ...

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը

16:55 25.06.2025

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը

Հունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք առնչվում են կառուցապատման ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝ տեղական տուրքերի դրույքաչափերի հնարավոր մեղմացմանը, կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին պետական պարտատոմսերի ձեռքբերման հնարավորությանը, կառուցապատման շուկայի զարգացմանն […] ...

BACK_TO_TOP