Գյումրիի նախկին քաղաքապետի որդուն վարույթն իրականացնող մարմինը դեռ չի հայտնաբերել․ Շիրակի մարզի դատախազ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

Գյումրիի նախկին քաղաքապետի որդուն վարույթն իրականացնող մարմինը դեռ չի հայտնաբերել․ Շիրակի մարզի դատախազ

18:13 11.10.2021

Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է  տարբեր վարույթներում  գտնվող  ապօրինի գույքի  ձեռք բերման քրեական գործերին։ Դրանցից մեկն առնչվում  է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Ըստ դատախազի՝ նախկին քաղաքապետի  տնօրինման  տակ գտնվող գույքի վրա կալանք կկիրառվի։

«Խոսքը, եթե չեմ սխալվում, 24 գույքի մասին է  ու հողատարածքների։ Գիտեք, որ մեղադրանք է առաջադրվել, քրեական  գործը գտնվում է նախաքննության փուլում, էդ հողակտորների, գույքի վրա վարույթ իրականացնող  մարմնի կողմից արդեն իսկ որոշում է կայացվել  կալանք դնելու մասին, հետագայում, եթե անձը մեղավոր ճանաչվի, արդեն համայնքը իրավունք կստանա քաղաքացիական հայցով  դիմել դատարան ու գույքը հետ պահանջել»,- նշել է Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։

 

Նախկին քաղաքապետի որդու նկատմամբ  հարուցված քրեական գործին անդրադառնալիս Գուրգեն Գրիգորյանը նշել է, որ միջնորդությամբ կալանքից ազատ արձակված Սպարտակ Ղուկասյանը դեռ գտնվում է հետախուզման մեջ, երկրի սահմանները չի հատել, բայց  նրան հայտնաբերել  իրավապահներին  դեռ չի հաջողվում։

«Գիտեք՝ 316-րդ հոդվածով ենթադրյալ հանցանք կատարելու համար նա ձերբակալվել էր։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից  միջնորդություն էր ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, առաջին ատյանի դատարանը մերժեց մեր միջնորդությունը։ Մեր կողմից բերվեց  վերաքննիչ  բողոք, Վերաքննիչ  քրեական դատարանը  հիմնավոր համարեց  մեր  բերված բոլոր պատճառաբանությունները և բեկանեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած ակտը, որից հետո արդեն Սպարտակ Ղուկասյանին հայտնաբերել հնարավոր չի եղել, ներկայումս նա թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից»,- պարզաբանել է Շիրակի մարզի դատախազը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները

17:30 25.06.2025

Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները

Աշխարհի 8-րդ ռակետ Հոլգեր Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները, հայտնում է թենիսիստի կայքը: Դանիացին յուրաքանչյուր կոտրած ռակետը գնահատել է 6 հազար եվրո: Նա նշել է, որ խաղացել է այդ ռակետներով, և բարձր գինը պայմանավորված է այդ հանգամանքով: 22-ամյա թենիսիստը նաև ստորագրելու է այդ ռակետների վրա: ...

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը

17:19 25.06.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 20-ին, 21-ին և 23-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 21-ին և 24-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 20-ին և 22-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի […] ...

Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

17:10 25.06.2025

Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 27-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Նորագավիթ և Ներքին Շենգավիթ թաղամասերի, Արշակունյաց 260-330 համարների, Արտաշատի խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […] ...

«Չելսին»  դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

17:00 25.06.2025

«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության D խմբի վերրջին` երրորդ տուրում «Չելսին» 3-0 հաշվով հաղթել է «Էսպերանսին»։ Հաղթանակի շնորհիվ Էնցո Մարեսկայի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղն ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Բենֆիկայի» հետ: Խմբի մյուս խաղում «Ֆլամենգոն» «Լոս Անջելեսի» հետ ոչ-ոքի գրանցեց և գլխավորեց խումբը: Բրազիլական ակումբն էլ հաջորդ փուլում կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ:   ...

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը

16:55 25.06.2025

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը

Հունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք առնչվում են կառուցապատման ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝ տեղական տուրքերի դրույքաչափերի հնարավոր մեղմացմանը, կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին պետական պարտատոմսերի ձեռքբերման հնարավորությանը, կառուցապատման շուկայի զարգացմանն […] ...

Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ․ Թրամփ

16:49 25.06.2025

Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ հավատում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ի վերջո կհաստատվեն որոշակի հարաբերություններ։ «Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...

BACK_TO_TOP