Հայաստանում սեռով պայմանավորված աբորտները նվազել են. ԱՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Հայաստանում սեռով պայմանավորված աբորտները նվազել են. ԱՆ

17:31 11.10.2021

Վերջին տարիներին Հայաստանում գրանցվում է սեռով պայմանավորված աբորտների նվազման միտում, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Ըստ ԱՀԿ-ի` աղջիկ/տղա նորածինների հարաբերակցությունը պետք է լինի 100/106: Հայաստանում 2008-ից 2012 թվականներին հարաբերակցությունը եղել է 100/115:

2019 և 2020 թվականներին նկատվել է դրական միտում սեռով պայմանավորված աբորտների նվազման առումով. հարաբերակցությունը կազմել է 100/110, իսկ 2021 թվականի առաջին վեց ամսվա ցուցանիշը 100/108 է:

Սեռով պայմանավորված` սելեկտիվ աբորտների իրականացման հիմքում մեծամասամբ ընկած է ազգային մտածելակերպում արմատացած` տղա երեխա ունենալու ցանկությունը, որը պայմանավորված է տոհմը շարունակելու անհրաժեշտությամբ, ժառանգ ունենալու ցանկությամբ և այլն:
Բնակչության վերարտադրման ցուցանիշների շեղումները առաջացնում են դեմոգրաֆիկ լուրջ շեղումներ, որոնցից բխում են ազգագրական, սոցիալական և մի շարք այլ հիմնախնդիրներ։

Հիմնախնդրի հաղթահարման կարևոր քայլերից է ոչ միայն օրենսդրաիրավական դաշտի կարգավորումն ու հստակեցումը, այլև աղջիկ երեխայի, կնոջ դերի ու նշանակության բարձրացումը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության ազգային մտածելակերպում: Կրթական-տեղեկատվական խորհրդատվության տրամադրումը, բարոյահոգեբանական աջակցությունը կնպաստեն կնոջ կողմից սեփական անձի արժևորմանը և գնահատմանը:
Գիտակցելով հարցի կարևորությունը` շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների հետ համատեղ մշակվել և իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, ուղղված ինչպես բժշկական գործելակերպի փոփոխությանը, այդպես էլ հասարակության մեջ այս հարցի շուրջ կարծրատիպերի վերացմանը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-23-ը

17:54 23.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-23-ը

Բացահայտվել է 190 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️33 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️14–ական դեպք հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության, ☑️11 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️7 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, ☑️6 […] ...

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1,677,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբ

17:44 23.06.2025

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1,677,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբ

2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 653 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային նշանակության 17 հազար 200 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 […] ...

Չեխիայի փոխվարչապետին ներկայացվել են Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի առաջատար թվային լուծումները

17:38 23.06.2025

Չեխիայի փոխվարչապետին ներկայացվել են Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի առաջատար թվային լուծումները

Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Մարիան Յուրեչկային Հայաստան կատարած այցի շրջանակում ներկայացվել են սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի առաջատար թվային լուծումները, որոնք մշակվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ ջանքերով։ Հանդիպումն անցկացրել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանը․ մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Դավիթ Խաչատրյանը և […] ...

«Բավարիան» նոր առաջարկ է արել Նիկո Ուիլյամսին

17:30 23.06.2025

«Բավարիան» նոր առաջարկ է արել Նիկո Ուիլյամսին

«Բավարիան» նոր առաջարկ է արել Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսին, հայտնում է L’Équipe-ը։ Մյունխենյան ակումբն Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին առաջարկել է 10 միլիոն եվրո աշխատավարձ։ «Բավարիան» պատրաստ է նրան ևս 2 միլիոն եվրո պարգևավճար տալ։ Գերմանական ակումբի համար 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված 62 միլիոն եվրո հրաժարագնի վճարումը խնդիր չէ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուիլյամսը […] ...

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

17:22 23.06.2025

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

2025 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով […] ...

Հրազդանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

17:16 23.06.2025

Հրազդանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Հունիսի 18-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում բջջային հեռախոս են գողացել։ Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ֆուտբոլի խաղադաշտի եզրին խոտերի մեջ դրված պայուսակից 14-ամյա մի պատանի հափշտակել է 12 տարեկան տղայի բջջային հեռախոսը։ Պատանին գողոնը ներկայացրել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական […] ...

BACK_TO_TOP